Generation AI students
Статистика- Последний пост
- 10 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- und
- В каталоге с
- 15 авг.
- 1/24сутки в ленте
- 758
- 1/48двое суток
- 868
- 1/72трое суток
- 936
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Գնահատենք Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի աշակերտ Ավետիքի @avetikfidoyan մասնակցությունը ռիլում 😎👌🏻իսկ Մանեն ծրագրի դիմորդներից է Աբովյանից 🫣 https://www.instagram.com/reel/Db3JxwSAkku/?igsh=MWlzMmtqNW94Nzh5aw==
📢 Սիրելի՛ աշակերտներ ու շրջանավարտներ, NextGen AI համայնքը, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), ԱՄՆ Պետքարտուղարության PFP ծրագիրը և NVIDIA Deep Learning Institute-ը հրավիրում են ձեզ մասնակցելու օգոստոսի 10–15-ը կայանալիք «ԱԲ կիրառություններ, ագենտային ԱԲ և ֆինանսական տեխնոլոգիաներ» բաց սեմինարների շարքին։ Եթե հետաքրքրված եք արհեստական բանականությամբ և ցանկանում եք ծանոթանալ ոլորտի նորագույն ուղղություններին, բաց մի՛ թողեք այս հնարավորությունը։ 📅 Ծրագրի մանրամասներին, օրակարգին և գրանցման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://lnkd.in/p/dkuR6aAy
📣 Բացվել է UWC-ի 2027–2029 ուսումնական շրջանի ընդունելությունը։ (ճամբարից կհիշեք) Եթե դու 15-17 տարեկան ես և ցանկանում ես սովորել միջազգային կրթական միջավայրում՝ աշխարհի տարբեր երկրներից ընտրված աշակերտների հետ, ապա սա քո հնարավորությունն է։ 🌍 UWC (United World Colleges)-ը համաշխարհային կրթական շարժում է, որը միավորում է տարբեր մշակույթների երիտասարդներին՝ առաջնորդության, համագործակցության և դրական փոփոխություններ ստեղծելու գաղափարի շուրջ։ 🗓 Դիմումների վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30։ 🔗 Դիմելու հղումն ու մասնակցության չափանիշները կարող եք գտնել այստեղ՝ https://www.am.uwc.org/eligibility-criteria 📩 Եթե դիմելու կամ ընտրության գործընթացի վերաբերյալ հարցեր ունեք, կարող եք կապ հաստատել UWC Armenia-ի հետ՝ armenia@uwcnc.org էլ. հասցեով։
Նարեկի կրթական ուղին մի ռիլում ☺️🙌🏻 Կարող եք կիսվել, տարածել, որ նոր դիմորդները տեղեկանան ծրագրից https://www.instagram.com/reel/DblJzQtAKoL/?igsh=MWh3dG95OXp6NGFkbA==
Սիրելի մարզաբնակ ԱԲ շրջանավարտներ, Եթե ընդունվել եք համալսարան ու կացության հետ կապված խնդիրներ ունեք, նման առաջարկությամբ է կիսվել մեր գործընկերներից մեկը։ Խնդրում ենք ծանոթացեք։ Սիրելի մարզաբնակ երիտասարդներ ՜ Ուսանողի տուն ծրագիրը մեկնարկում է 2026-2027 ուս․ տարվա ընդունելությունը։ Եթե Երևանում սովորող 1 կամ 2 կուրսի ուսանող ես, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։ Ընդունվելով Ուսանողի Տուն հնարավորություն կստանաս՝ ✅ բնակվել հարմարվետ ու տեխնիկապես հագեցած Տանը։ ✅ բուհին զուգահեռ ստանալ -ոչ ֆորմալ կրթություն -փորձի փոխանակումներ -մասնակցել սեմինարների -այցելել տարբեր կազմակերպություններ -արշավել՝ բացահայտելով Հայաստանը ✅ ձեռք բերել որակյալ կապեր, ✅ նպաստել սեփական համայնքի ակտիվացմանը, Եթե ցանկանում ես դու ևս դառնալ Ուսանողի Տան անդամ ապա կարող ես լրացնել հայտադիմումը 👇 https://forms.gle/Y7zgZGuKKxrfyqNn8 https://www.facebook.com/share/r/1BbwHHnLEs/
Հաջողություն մեր ԱԲ տղաներին Ղազախստանում անցկացվող AI օլիմպիադայի շրջանակում ✊🏻🇦🇲 Որտե՞ղ են ձեր քաջալերող մեկնաբանությունները…
Դեռ սպասում ենք մնացած 70 հոգուն, ովքեր չեն լրացրել չնայած այսքան նամակների 😕
🚀 DeepOrigin-ը բացել է R&D Internship Program-ի հայտերը։ Եթե հետաքրքրված եք AI-ով, Machine Learning-ով, Bioinformatics-ով, Software Engineering-ով կամ Research & Development-ով և ցանկանում եք ձեռք բերել իրական աշխատանքային փորձ միջազգային թիմում, ապա այս հնարավորությունը ձեզ համար է։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն DeepOrigin-ի մասնագետների հետ իրական նախագծերի վրա, ձեռք կբերեն արժեքավոր փորձ և կզարգացնեն իրենց մասնագիտական հմտությունները։ 🌟 Ծրագրի լավագույն մասնակիցները կարող են ստանալ նաև DeepOrigin-ում full-time աշխատանքի առաջարկ՝ ինտերնշիփը հաջողությամբ ավարտելուց հետո։ 🔗 Դիմելու և ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար՝ https://apply.workable.com/deeporigin/j/08EE749380 📩 Եթե դիմել եք, խնդրում ենք պարտադիր տեղեկացնել մեզ՝ ուղարկելով ձեր անուն-ազգանունը, որպեսզի կարողանանք հետևել ձեր հայտի ընթացքին և անհրաժեշտության դեպքում աջակցել գործընթացին։ Հաջողություն բոլոր դիմորդներին! 🌟
Օր 4, դեռ սպասում ենք հայտի լրացումներին, սիրելի շրջանավարտներ 🫣 Բոլորը պետք է լրացնեն հայտը: Խնդրում ենք տրամադրել 2 րոպե և լրացնել: Ծրագրային կոդի հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեզ:
без подписи
Օր 3 🇰🇵 ԱԲ սերունդ շրջանավարտներ, որտեղ են ձեր հայտի լրացումները 😕 Տրամադրեք 2 րոպե ամենաշատը և լրացրեք այսօր (կարևոր է բոլորի կողմից լրացումը, քանի դեռ չենք զանգահարել ձեզ) https://forms.zohopublic.com/FAST/form/Untitled42/formperma/u80yYquhYJJ3IfhJhnphnDa4_TJ8KzQq81h6--hC_oY Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն լրացրել են 🎶
Գիտակերտում հյուր էին Արթուրը, Էլենն ու Սերգոն 😎 Ոգևորեք ձեր ընկերներին մեկնաբանություններով ու լայքերով 🔥 Մանրամասն ծանոթացեք՝ https://www.instagram.com/reel/DbV5aY9MOTj/?igsh=MWlhbm1kMWY4ZXB0bQ==
Հմմմ 🤔 փաստորեն կան ԱԲ շրջանավարտներ, ովքեր մեր խնդրանքին չեն անդրադառնում~ Անկախ նրանից ընդունվել եք, չեք ընդունվել, ցանկանում եք աշխատել, ոչ թե սովորել, խնդրում ենք լրացնել հայտը: (ընդամենը 2 րոպե է տևում առավելագույնը) https://forms.zohopublic.com/FAST/form/Untitled42/formperma/u80yYquhYJJ3IfhJhnphnDa4_TJ8KzQq81h6--hC_oY
Երեկոյան քնելուց առաջ 2րոպե (բառացիորեն) հատկացնում ենք ու լրացնում վերևի ֆորման, սիրելի շրջանավարտներ 😎 Գրելու բան չկա, ընտրովի հարցեր են 🤞🏻 նախքան անհատական ձեզ գրելը խնդրում ենք լրացրեք Ձեր կոդն եք գրում ընդամենը, ամեն բան բերում է )
ԱԲ սերունդ ծրագրի շատ սիրելի շրջանավարտներ, Հուսով ենք՝ լավ եք, վայելում եք ձեր վաստակած ամառային արձակուրդները քննություններից ու ավարտելուց հետո կամ արդեն անցել եք ծառայության ՊՆ բանակում։ Որ դրության կամ տրամադրության մեջ էլ լինեք, ձեզ համար շատ կարևոր, սպասելի ու ուրախ նորություններով ենք եկել։ Ի պատասխան ձեր անհանգստությունների՝ ծրագիրը ավարտելու հետ կապված, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ևս մեկ անգամ նշենք, որ ԱԲ սերունդ ծրագրի շրջանակում կձևավորենք ձեզ հետՇրջանավարտների համայնք։ Համայնքը կստեղծի հնարավորություն՝ միմյանցից տեղեկացված լինելու, կապեր ու աջակցություն ունենալու տարբեր համալսարաններից, մարզերից ու ինչու ոչ նաև ոլորտներից, կիսվելու ձեզ ուղղորդող ու օգնող ամենատարբեր հնարավորություններովարդեն որպես ուսանող։ Շուտով կկիսվենք ձեզ հետ ալիքով, որին կխնդրենք միանալ՝ պահելով ԱԲ սերունդ ծրագրի մասնակիցների թիմային ու միասնական լինելը։ Մենք արդեն շատերիդ անունները տեսել ենք բուհերի ընդունելության արդյունքներում, սակայն ունենք ձեր աջակցությունը՝ ամբողջական պատկեր ստանալու համար։ Խնդրում ենք լրացնել մի քանի կարճ հարցից բաղկացած այս հարցումը (առավելագույնը 2 րոպե կտանի)՝ նշելով ձեր ներկայիս կարգավիճակը բուհ ընդունվել/չընդունվելու մասով։ Սա մեզ պատկերացում կտա ձեր ներկայիս դրության մասին, որպեսզի հնարավորինս ճիշտ ու արդյունավետ հաղորդակցություն տանենք համայնքում։ Խնդրում ենք բոլորին լրացնել։ 😊 Չենք մոռացել նաև հավաստագրերի 10 էջից բաղկացած հավելվածի/ներդիրի մասին, որը կփոխանցվի ձեր դպրոցներ օգոստոսի 20-ին, քանի որ մինչ այդ դպրոցները չեն աշխատի, որ ավելի շուտ փոխանցենք։ Բարի գալուստ ԱԲ Սերունդ Շրջանավարտների Համայնք, որտեղ մենք թիմ ենք՝ մեծ ներուժով, աջակցությամբ ու հնարավորություններով։ Հարգանքով,
🚀 FAST-ը հատուկ Generation AI ծրագրի մասնակիցների համար կազմակերպում է բացառիկ հանդիպում MBZUAI-ի հետ։ Հետաքրքրվա՞ծ ես AI ոլորտում ուսումդ շարունակելու, միջազգային համալսարան դիմելու կամ հետազոտական կարիերա կառուցելու հնարավորություններով։ Միացիր այս բացառիկ հանդիպմանը և առաջին ձեռքից տեղեկացիր Mohamed bin Zayed University of Artificial Intelligence (MBZUAI)-ի կրթական ծրագրերի, ընդունելության գործընթացի և հնարավորությունների մասին։ 🌍 MBZUAI-ն աշխարհի առաջին համալսարանն է, որն ամբողջությամբ նվիրված է արհեստական բանականությանը և համարվում է AI ոլորտի առաջատար հետազոտական ու կրթական կենտրոններից մեկը։ Համալսարանը հայտնի է իր միջազգային մակարդակի հետազոտություններով, առաջատար դասախոսներով, ամբողջությամբ ֆինանսավորվող կրթաթոշակային հնարավորություններով և Machine Learning, Computer Vision, Natural Language Processing ու Robotics ուղղություններով աշխատանքով։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն՝ 📌 MBZUAI համալսարանը և կրթական ծրագրերը 📌 Ընդունելության գործընթացն ու դիմելու խորհուրդները 📌 Կրթաթոշակային հնարավորությունները 📌 Հետազոտական աշխատանքն ու ուսանողական կյանքը 📅 Հուլիսի 31 (ուրբաթ) 🕒 15:00–16:00 Լեզու՝ Հայերեն 📍 FAST-ի գրասենյակ (Հակոբ Հակոբյան 3) — Երևանի և հարակից մարզերի մասնակիցների համար։ 💻 Հեռավոր մարզերից գրանցվողների համար կապահովվի առցանց մասնակցություն։ Հանդիպման հղումը կուղարկվի գրանցումից հետո։ ✅ Մասնակցությունն անվճար է, սակայն պարտադիր է նախնական գրանցումը։ 🔗 Գրանցման հղում՝ https://forms.zohopublic.com/FAST/form/MohamedbinZayedUniversityofArtificialIntelligenceM/formperma/_Ev7lFwPMEzyJLVZbYPpZ-mLiBStRcxIGsKpYc31wCc
без подписи
🚀 Հայտերն արդեն բաց են։ Hack Armenia-ն 24-ժամյա AI հեքաթոն է, որտեղ մասնակիցները միավորվում են՝ մեծ լեզվային մոդելների (LLM) օգնությամբ լուծելու իրական խնդիրներ։ AI9 Startup Campus-ի և Armenia LLM Summer School-ի կողմից կազմակերպվող հեքաթոնը տեղի կունենա ամառային դպրոցից անմիջապես հետո՝ համախմբելով ինչպես դրա մասնակիցներին, այնպես էլ AI համայնքի ներկայացուցիչներին՝ գաղափարներով ու նորարար լուծումներով հագեցած մեկ շաբաթավերջի ընթացքում։ 📌 Այս տարվա թեման՝ Evaluate. Reason. Generalize. 📅 Օգոստոսի 8–9, 2026 🕙 Մեկնարկ՝ օգոստոսի 8-ին, ժամը 10:00-ին 🏁 Ավարտ՝ օգոստոսի 9-ին, ժամը 13:00-ին 📍 AI9 Startup Campus Ձեզ սպասում է՝ • 24 ժամ ինտենսիվ աշխատանք • Մեկ իրական LLM մարտահրավեր, որը կհայտարարվի մեկնարկի օրը • 60–80 մասնակից՝ միավորված 15–20 թիմերում (3–4 անդամով) • 8–15 փորձառու AI մենթորների աջակցություն • Demo Day փորձագիտական ժյուրիի առջև • Մրցանակներ լավագույն թիմերի համար Թիմ չունե՞ք։ Միևնույն է դիմեք․ ուժեղ անհատ դիմորդները նախապես կմիավորվեն թիմերի մեջ։ 🔗 Գրանցվե՛ք այստեղ՝ https://lnkd.in/g7fK34qH ⏰ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 31-ը։
без подписи
Ձեռնարկատիրական ճամբարի հավաստագրերը ուղարկվել են ձեր մեյլերին: 😌