Makaryan News
Статистика❗️Հարգելի հետևորդներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետև Makaryan News (https://t.me/MakaryanNew) տելեգրամյան ալիքում կարող եք տեղադրել ձեր ընկերության կամ բիզնեսի գովազդը: Կոմերցիոն համագործակցության համար գրեք իմ ֆեյսբուքյան էջին👇 Vahe Makaryan
- Последний пост
- 21:33
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 95
- Всего постов
- 100
- Тип
- открытый
- Язык
- итальянский
- Категория
- Новости и СМИ
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 1 933
- 1/48двое суток
- 2 215
- 1/72трое суток
- 2 389
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Այսօր Մխիթար Գալեյանը կդառնար 26 տարեկան։ Շնորհավոր երկնային ծնունդդ շնորհավոր, հերո՛ս։
«Բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ». Նարեկ Կարապետյանը նրբորեն սպառնաց Ռուբեն Ռուբինյանին
⚡️Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են շոգից բողոքելու պատճառով Երթուղայինի 72-ամյա վարորդը և 39-ամյա կարգավարը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ ՆԳՆ Ոստիկանություն Հ.Գ. Բա էս ազգին հաղթել կլինի՞: Իհարկե, չի լինի (չնայած որ հաղթել են): Հլը տեսեք` ոնց են իրար ծեծում, բա պատկերացրեք` թշնամուն ոնց կծեծեն)))
Հնդկաստանը զինում է ՀՀ-ին՝ի հակակշիռ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան դաշինքի Հայաստան կատարած այցի ընթացքում Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջեշ Քումար Սինգհը հանդիպումներ կունենա ՀՀ ղեկավարության հետ և կուրվագծի հնդկա-հայկական պաշտպանական ու ռազմավարական համագործակցության հետագա ուղղությունները։ Հայտարարել է Հնդկաստանի ՊՆ-ն։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ Սինգհը Երևան է ժամանել օգոստոսի 16-ին՝ երկօրյա այցով։ Նրան դիմավորել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանը և ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները։ Հնդկաստանը զինում է ՀՀ-ին՝ի հակակշիռ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան դաշինքի։ Հիշեցնենք, որ Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը, ինչը վկայում է Հնդկաստանի խորհրդարան ֆինանսների նախարարության ներկայացրած տնտեսական տեղեկանքը։ «Նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանը Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և Akash զենիթային հրթիռների ձեռքբերման գործարքներ կնքելուց հետո դարձել է Հնդկաստանից զենքի ամենախոշոր ներմուծողը», -նշված է տեղեկանքում։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` 2024-2025 ֆինանսական տարիների կտրվածքով հնդկական սպառազինությունների Հայաստանի գնումների ծավալները հասել են 600 միլիոն դոլարի։ Հնդկաստանի թիվ մեկ գեոպոլիտիկ հակառակորդ Պակիստանը սերտացնում է ռազմա-քաղաքական և տնտեսական կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝Բաքուն վերջերս կործանիչներ է գնել Իսլամաբադից և ուժեղացնում է իր օդուժը։ Հնդկաստանը տեսնելով Պակիստանի ակտիվությունը կասպյան-հարավկովկասյան տարածաշրջանում ցանկանում է տարածաշրջանում հենվել Հայաստանի վրա՝խորացնելով կապերը բոլոր ոլորտներում, հատկապես ռազմական, որպեսզի ՀՀ-ն կարողանա դիմագրավել Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին։ Հարավային Կովկասում դե-ֆակտո տեղի է ունենում Հնդկաստան-Պակիստան փրոքսի պատերազմ, որտեղ Իսլամաբադը հենվում է պանթուրքական և պանիսլամիստական ծրագրեր ունեցող Ադրբեջանի վրա՝Թուրքիայի հետ միասին, իսկ Հնդկաստանը հենվում է քրիստոնյա Հայաստանի վրա՝չմոռանանք, որ հայ-հնդկական կապերը պատմականորեն շատ խորն են։ Հիշեցնենք, որ Հնդկաստանում առաջին հայ համայնքները կազմավորվել են 15-16-րդ դդ., ստվարացել 17-18-րդ դդ. (շուրջ 20-25 հզ. մարդ), երբ բազմաթիվ պարսկահայեր բնակություն են հաստատել Հնդկաստանի 20 քաղաքներում և առևտրակայաններում: Ներկայումս Հնդկաստանում բնակվում են շուրջ 100, իսկ որոշ տվյալներով՝ 200 հայեր, որոնք կենտրոնացած են հիմնականում Կալկաթայում: Կալկաթայում, Նյու Դելիում և Հնդկաստանի այլ քաղաքներում բնակվում են ԽՍՀՄ փլուզումից հետո եկած շուրջ 50 ՀՀ քաղաքացիներ, որոնց թվում կան աշխատանքային միգրանտներ և ուսանողներ: Հնդկաստանում գործում են հետևյալ հայկական կազմակերպությունները՝ Կալկաթայի Հայոց ակումբը (Քուինզ Մենշն շենքում), Հայոց մարզական ակումբը (Կալկաթա), Հայկական մշակութային կենտրոնը (Նյու Դելի, հիմնվել է 2015 թ.): Площадь Республики/Հանրապետության հրապարակ©
Հարգելի հայրենակիցներ, շիրակցիներ, գյումրեցիներ, Բոլորդ տեղյակ եք, որ օգոստոսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեից քննիչները այցելեցին ինձ և ի զարմանս բոլորիս՝ առանց որևէ նախնական ծանուցման կամ հրավերի, փաստորեն, ինձ անմիջապես ձերբակալեցին, որից հետո ըստ ընթացակարգի երեկոյան տեղի ունեցած դատական նիստով դատավորը որոշեց երկամսյա կալանքով ինձ ազատազրկել՝ անհասկանալի մի գործով, որին ինքս ընդհանրապես, առնչություն չունեմ։ Չեմ ուզենա գործի իրավական կողմին անդրադառնալ, այդ մասին պաշտպանական կողմը պարբերաբար մանրամասն տեղեկացնում է հանրությանը։ Կուզենամ խոսել այս իրավիճակի բարոյական կողմի մասին, որը շատ հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է, որի միջով անցնում ենք արդեն մի տարի և ավելի՝ թիմս, ընտանիքս ու ես և այս մասին բոլորդ շատ լավ գիտեք։ Ես սպասել եմ այս օրվան, որովհետև ի սկզբանե գիտեի, որ նախ փորձեցին ընտանիքիս բոլոր տղամարդկանց՝ հորս ու որդիներիս, ինչպես նաև թիմակիցներիս նկատմամբ քրեական գործերով ու ձերբակալություններով ինձ թուլացնել, ինչը չստացվեց, ես երբեք չեմ ընկճվել, հետքայլ չեմ արել․ շարունակեցի իմ ճանապարհը, շարունակեցի նույն ձեռագրով, նույն խոսույթով։ Ես միշտ առողջ ու կառուցողական քննադատության կողմնակիցն եմ, բայց և այնպես, դուք բոլորդ գիտեք իմ զուսպ ու կոռեկտ քաղաքական խոսույթը: Ես հիմա էլ եմ կրկնում արդեն քրեակատարողական հիմնարկից՝ պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ, մարդկանց դժվարությունների ու դժբախտությունների առաջ կանգնեցնել, ընտրությունները եղել են ու կլինեն։ Ճիշտ կլիներ, որ պայքարը լիներ քաղաքական հարթությունում։ Ինչևէ, սա էլ կանցնի, ես դժվարություններից ընկրկող, վհատվող, թուլացող չեմ, իմ 20-ամյա քաղաքական ճանապարհը եղել է բավականին դժվարին ու խոչընդոտներով, բայց ես ունեմ շատ ուժեղ կամային հատկություններ ու ամենակարևորներից մեկն ասեմ՝ միշտ պետք է մարդկային արժեհամակարգին մնալ հավատարիմ։ Իմ պաշտպանի միջոցով տեղեկացված եմ, որ շատ-շատ եք հետաքրքրվել ինձանով։ Այս օրերին ես հատկապես զգում եմ, թե ինչ մեծ ուժ է մարդուն տալիս իր կողքին կանգնած մարդկանց վստահությունը։ Ձեր աջակցությունը պարզապես վերաբերմունք չէ։ Այն պատասխանատվություն է, որը ես շատ լավ գիտակցում եմ։ Ես գնահատում եմ յուրաքանչյուրիդ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իրենց խոսքով, ներկայությամբ, աջակցությամբ ու պարզապես հավատով իմ կողքին են։ Շնորհակալ եմ իմ թիմին՝ նվիրվածության, հավատարմության ու միասնականության համար։ Մարտուն Գրիգորյան 17/08/2026 Արմավիր ՔԿՀ *Էջը վարվում է Մարտուն Գրիգորյանի գրասենյակի կողմից
Փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ է սկսում գնահատել իր իրական հարստությունը. Գագիկ Ծառուկյան https://makaryannews.am/17627.html
Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության Երևանի Աբելյան փողոց 6/12 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում՝ «Արտ լանչ»-ում («Այ Թի Պարկ» բիզնես կենտրոն), իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Քրեական հեղինակություն Ֆազի սպանության մեջ մեղադրվող Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը», դարձյալ կալանավորվել է:
«Հայաստան» խմբակցությունը Լիլիթ Գալստյանին կառաջադրի ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի թեկնածու
Սպիսատ արած մարդկանց վրա ուշադրություն մի՛ դարձրեք. Նարեկ Կարապետյանը` Ալեն Սիմոնյանի մասին
Նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։
Հորդառատ անձրևն ու քամին Գյումրիում վնասներ են պատճառել https://makaryannews.am/17596.html
«Նիկոլական» վրացիների ակցիան` Ախալցիխեում Վրաստանի Ախալցիխե քաղաքում, որտեղ բազմաթիվ հայեր են բնակվում, մի խումբ արևմտամետ վրացիներ 580 օր է` ակցիա են անում ընդդեմ Վրաստանի «ռուսամետ կառավարության» Նրանք MakaryanNews-ի հետ զրույցում ասացին, որ իրենք դեմ են Վրաստանի վարած քաղաքականությանը, որ թեքվել է դեպի Ռուսաստան, համարում են, որ 2024 թվին ընտրված խորհրդարանը լեգիտիմ չէ: MakaryanNews-ի հետ զրուցող ակցիայի մասնակիցը, որ չցանկացավ տեսախցիկի առջև խոսել, նաև գովեց Հայաստանի կառավարությանն ու դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որ Ռուսաստանից «պոկվել» և գնում է դեպի Եվրոպա` ընտրելով եվրոպականացման ուղղությունը: Կարելի է ասել` արևմտամետ հայացքներով «նիկոլական» վրացիներ էին, որոնք նույն կերպ են մտածում, ինչ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը կողմ արևմտամետները:
ԲԴԽ որոշմամբ՝ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները: Դրա համար հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը: Իսկ ավելի վաղ նրա լիազորությունները կասեցվել էին։
⚡️Սիցիլիայի թանգարանից գողացել են վերածննդի դարաշրջանի մի քանի նկար։ Գողերը մուտք են գործել ցուցասրահ` անցնելով պաշտպանության բոլոր միջոցներով և գողացել 15-րդ դարի նկարիչ Անտոնելո դա Մեսինայի մի քանի գործեր: Նկարներից մեկը հանվել է զրահապատ ցուցափեղկից։
Իրանի դեսպանը առանց կաշկանդվելու, առանց բարդույթների փորձում է արցախյան «ժենգյալով հացը» և համտեսի ընթացքում կրկնում «Արցախ» բառը, մինչդեռ սրանք "тупо" խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել մեր Հայրենիքի օկուպացված տարածքի ճիշտ անվանումը Արման Աբովյան
Լոբոդան Երեւանում կատարել է «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգը, որի ընթացքում էկրանին ցուցադրվել է Փաշինյանի ու ՔՊ-ականների պարը այդ երգի տակ
🔺Armat Media-ի բացառիկ կադրերում երևում է, թե ինչպես է Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան
Ջավախքում մեծ շուքով նշվեց Փոկայի օրը Այսօր Ջավախքի Փոկա գյուղում տոն էր. փոկացիները առաջին անգամ մեծ շուքով նշեցին գյուղի հիմնադրման օրը: Փոկան Վրաստանի Նինոծմինդայի շրջանի հայաբնակ գյուղերից է, որը գտնվում է չքնաղ Փարվանա լճի ափին: Այն մեծ ավանդույթներով հարուստ գյուղ է, որտեղ բնակվում են միայն հայեր` ամուր պահելով հայկական արմատներն ու ավանդույթները վրացական հողում: Փոկան նաև հերոսներ տված գյուղ է, արմատներով այստեղի է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանը: Փոկացիները տարածաշրջանում հայտնի են իրենց պատվախնդիր, մի քիչ էլ կռվարար բնավորությամբ: Նրանց մասին նաև լեգենդի վերածված իրական պատմություններ կան, օրինակ` ժամանակին, երբ թուրքերը ձիով անցնելիս են եղել Փոկայի միջով, փոկացիները ստիպել են նրանց իջնել ձիուց և գլխիկոր ոտքով անցնել Փոկայի միջով: Փոկայի տոնը գեղեցկացնելու համար այսօր հայտնի երգիչ-երգչուհիներ էին ժամանել գյուղ` Սոֆի Մխեյանը, Ռուբեն Սասունցին, Մասիս Հունանյանը, Մավր Մկրտչյանը և այլք: Տոնախմբությունը վերջում շարունակվեց գյուղի ակումբում` կերուխումով: Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հ1-ի նախկին լրագրող Հասմիկ Առաքելյանը դատարանում հաղթել է Հանրային հեռուստաընկերությանը Կարող եք շնորհավորել: Եթե Աստված քեզ հետ է, ապա ո՞վ կարող է քեզ դեմ լինել: Թունելի վերջում միշտ լույսը կա՛: Հինգ ու կես տարի տևած դատական գործից հետո այսօր ստացա ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, այսինքն՝ հաղթել եմ: Պետրոս Ղազարյանի հորդորներով իմ դեմ կազմակերպված սուտ և հորինված նկատողությունները, որոնց տակ ժամանակին ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են: Ես Հանրային հեռուստաընկերությունում աշխատել եմ 2013 թվականից և հեռացել 2020 թվականի մարտի 9-ին: Այդ ընթացքում հեռուստաալիքին բերել եմ հարյուրավոր էքսկլյուզիվ, դիտարժան ռեպորտաժներ, հարյուրհազարավոր դիտումներ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում ավելի քան տասը պետության ղեկավարների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հարցազրույցներ եմ ունեցել իմ լրագրողական հմտությունների շնորհիվ, որոնցից օգտվել է ամբողջ մեդիադաշտը: Ֆրանկոֆոնիայի մասին 40-ից ավելի հեղինակային ռեպորտաժ ունեմ, նույնքան էլ Շառլ Ազնավուրի մասին և այլն: Լսարանս լավ գիտի՝ հիմնականում լուսաբանել եմ մշակութային, կրթական, սոցիալական ոլորտները, և դուք չեք գտնի որևէ ռեպորտաժ, որտեղ մասնագիտական էթիկան չեմ պահպանել կամ որտեղ երևացել են իմ անձնական քաղաքական հայացքները: Միշտ դրսևորել եմ բարձր պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ, այդուհանդերձ, ենթարկվել եմ քաղաքական հետապնդումների և ճնշումների Պետրոս Ղազարյանի և իր ենթակաների կողմից, որոնք մասնագիտական գործունեությունս ծավալելու ընթացքում ինձ համար ստեղծում էին արհեստական խոչընդոտներ, բանսարկություններ, քանի որ ես, որպես ՀՀ քաղաքացի՝ Փաշինյանի իշխանության կողմնակիցը չեմ եղել, ինչպես նաև ընտանիքիս անդամները հանրային գործունեություն էին ծավալում և պարբերաբար քննադատում այս իշխանությանը, որը Պետրոս Ղազարյանին կանաչ լույս էր տալիս, որ ինձ ճնշեր և խաղար իմ հեղինակության հետ: Բայց ինչպես ասում են՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ հիվանդանում է, բայց չի մեռնում: Անսահման շնորհակալ եմ Ռուբեն Մելիքյանին և իր փաստաբանական գրասենյակին, փաստաբան Դավիթ Ավագյանին իրենց պրոֆեսիոնալիզմի համար: Աստված օրհնի նաև այն դատավորներին ու իրենց ընտանիքներին, որոնք առաջնորդվել են օրենքով, մտքով ու խղճով: Չեմ մոռանում շնորհակալություն հայտնել իմ առաջին փաստաբան Սամվել Գրիգորյանին, որն իմ ամենածանր օրերին իմ կողքին էր նաև իր մարդկային բարձր որակներով: Շնորհակալ եմ իմ ընկերներին, հարազատներին, բարեկամներին, հեռուստադիտողներին, ովքեր թույլ չտվեցին, որ կոտրվեի... Երախտապարտ եմ բոլորիդ: Գրել է Հասմիկ Առաքելյանը