- Последний пост
- 19:28
- Последнее чтение
- 22:46
- Постов за неделю
- 9
- Всего постов
- 25
- Тип
- открытый
- Язык
- ku
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 68
- 1/48двое суток
- 77
- 1/72трое суток
- 84
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
🎙«Աբովյան time»․ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես դեմ են եղել Հայկական ատոմակայանին, որովհետև այն Հայաստանի Հանրապետության ինքնաբավության և անկախության կարևորագույն բաղադրիչներից է։ Բնապահպանական կամ անվտանգային պատրվակներով Թուրքիան միշտ դեմ է արտահայտվել հայկական ատոմակայանի գոյությանը, չնայած իր երկրում իրենն է կառուցում։ Եվ հիմա Ադրբեջանը և Թուրքիան փորձում են անել ամեն ինչ, որ մաքսիմալ կախվածության մեջ գցեն Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այս կոնտեքստում լիովին պարզորոշվում է Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Հայկական ատոմակայանի փակվելուց հետո Ադրբեջանը պատրաստ է Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարել։ Նվազագույնը երկու հարց է առաջանում․ 1️⃣ Ինչից վերցրեց Ադրբեջանը, որ Հայաստանը հրաժարվելու է ատոմային էներգետիկայից։ 2️⃣ Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի «գթասրտությունը»։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Որքան էլ հաճելի է զով միջավայրում գտնվելը, զովացնող սարքերը կարող են բացասական հետևանքների հանգեցնել, դրանցից խուսափելու համար պետք է ընդամենը մի քանի կանոնի հետևել։ «Աջափնյակ» բժշկական կենտրոնի «Թերապևտիկ» ծառայության ղեկավար, թոքաբան Աննա Հովհաննիսյանը «Ուրիշ նորություններում» խոսել է ռիսկերի մասին և մի քանի խորհուրդ տվել։ Ասում է՝ հաճախացել են դեպքերը, երբ պացիենտները դիմում են օդորակիչի պատճառով առաջացած մրսածության, ջերմության բարձրացման, կոկորդացավի, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների՝ բրոնխիալ ասթմայի, քրոնիկ բրոնխիտի սրացումներով: Բացի այդ, շրջանառվող վիրուսները բավական ագրեսիվ ընթացք ունեն և կարող են արագ բարդանալ: Ռիսկերը մեղմելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օդորակիչի հետ համատեղ օգտագործել օդը խոնավացնող սարքեր, ընդունել առատ հեղուկներ, խուսափել ծանր, յուղոտ սննդից և արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց: Բժշկուհին խորհուրդ է տալիս խուսափել հատկապես ջերմաստիճանի կտրուկ տատանումներից, թույլ չտալ, որ օդի սառը հոսքն ուղղակիորեն ազդի քրտնած օրգանիզմի վրա: Անդրադառնալով Հայաստանում ներդրված առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգին՝ Աննա Հովհաննիսյանն արձանագրել է դրա դրական ազդեցությունը, միաժամանակ ընդգծել, որ ծառայությունների մատչելիության աճը բերել է բժիշկների և լաբորատոր-գործիքային ծառայությունների ծանրաբեռնվածության մեծացման: 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Թե՛ Աստվածամոր Վերափոխման տոնը, թե՛ «Տարազ Ֆեստը» մեզ համար շատ կարևոր են։ Այդ հոգևոր տոնը մեր հեղինակային և կարևորագույն ծրագրերից մեկի հետ կապելը մեծ պատիվ է»։ «Տարազ Ֆեստ» փառատոնի համակարգող Ալլա Պողոսյանը և կազմակերպիչ Նարե Զաքարյանը «Ուրիշ նորություններում» ազդարարել են արդեն ավանդական դարձած փառատոնի այս տարվա հագեցած ծրագիրը։ Միջոցառման գլխավոր իրադարձություններից է լինելու ազգային հավաքածուների և էթնո-նորաձևության 6 ցուցադրությունները, որտեղ Տերյան կենտրոնի և «ՏարազԱրտ» բրենդի կողքին իրենց աշխատանքները կներկայացնեն նաև կենտրոնում կրթված երիտասարդ դիզայներները: «Մեր մշակույթն է, մեր արյան մեջ է։ Քանի որ էթնո-բրենդերի միջոցով ավանդական հագուստի տարրերը դարձել են ավելի արդի, կրելի ու ժամանակակից, ինչո՞ւ չկրել մերը առօրյայում», - ասում է Նարե Զաքարյանը։ Փառատոնն անցկացվելու է օգոստոսի 16-ին, Երևանի «Երազ» այգում՝ միահյուսվելով հոգևոր կարևորագույն տոներից մեկի՝ Աստվածամոր Վերափոխման՝ Խաղողօրհնեքի հետ, այս տարի մեկնարկելու է ժամը 18:00-ին. այգում կկատարվի խաղողօրհնության սրբազան կարգը, որին կհաջորդի հացի ծեսի թատերականացված բեմականացումը՝ «Նավակատիկ» մշակութային կենտրոնի և «Մասունք» ազգային երգի-պարի համույթի կատարմամբ: Երեկոյան շուրջպար կլինի, օրը կեզրափակի «Ethno Colors» խումբը: 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Իրատեսական չէ, թե Հայաստանը կարող է արագ վերաուղղել արտահանումը դեպի այլ շուկաներ»։ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի հետ։ Տնտեսագետը թվերով է ներկայացնում՝ ինչպես է Հայաստանը տարեցտարի ավելի մեծացրել կախվածությունը ռուսական շուկայից։ Ըստ նրա՝ Ռուսաստան արտահանման խոչընդոտները շատ ավելի քիչ են, քան դեպի Գերմանիա, Ֆրանսիա կամ Ավստրիա․ ռուսական շուկայի հետ աշխատանքը հեշտացնում են լեզվական, մշակութային, իրավական և աշխարհագրական գործոնները․ «2018-ին Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ կազմել է շուրջ 680 միլիոն դոլար, իսկ դեպի Ռուսաստան՝ մոտ 660 միլիոն դոլար։ 2025-ի տվյալներով դեպի ԵՄ արտահանումը գրեթե չի աճել և կազմել է 666 միլիոն դոլար, մինչդեռ դեպի Ռուսաստան արտահանումը բազմակի ավելացել է։ Եթե վերաարտահանումը հանենք, միևնույն է՝ դեպի ՌԴ իրական արտահանումը կազմում է 1,5–1,6 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ մեր կախվածությունը ռուսական շուկայից աճել է»։ Արամյանը ընդգծում է՝ Ռուսաստանում հայկական շուրջ 3 միլիոնանոց համայնքը լրացուցիչ տնտեսական առավելություն է ստեղծում հայ արտադրողների համար․ շատ հայեր նախընտրում են հայկական ծիրանը գնել թեկուզ ավելի թանկ, որովհետև կա հոգեբանական և մշակութային կապ․ «Սրանք իրական գործոններ են, որոնք նպաստում են արտաքին առևտրին»։ 📌Վարդան Արամյանը նախ մեկնաբանում է ՀՀ Կենտրոնական բանկի գնահատականը, ըստ որի՝ Ռուսաստանի սահմանափակումները կարող են ազդել Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 1–1,5 տոկոսի վրա։ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Արցախցիների քաղաքացիություն ստանալու գործընթացը մաքսիմալ բարդ է՝ ամբողջությամբ էլեկտրոնային, երկարատև և շատերի համար դժվար հաղթահարելի, իսկ իրավունքների հարցում պետական աջակցությունը բավարար չէ։ Ապօրինի ձևով շուրջ 100 հազար մարդու զրկել են ՀՀ քաղաքացիությունից, հետո ասում են՝ նորից դիմեք և վերցրեք։ Ե՛վ սոցիալական, և՛ հոգեբանական, և՛ բարոյահոգեբանական խնդիրները շարունակում են մնալ»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Արցախի հանրային խորհրդի անդամ, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր Նարե Սիմոնյանն է։ Նրա գնահատմամբ՝ արցախցիների քաղաքացիությունից զրկումը ստեղծել է վտանգավոր նախադեպ քաղաքական իրավունքների սահմանափակման համար։ Անդրադառնալով արցախահայության վերադարձի և ինքնորոշման իրավունքներին՝ Սիմոնյանն ընդգծում է՝ արցախցիները չունեն Ադրբեջանի կազմում ազատ և անվտանգ ապրելու որևէ տարբերակ․ Ադրբեջանն իր վարվելակերպով ապացուցել է, որ հայերն այնտեղ ապրել չեն կարող։ «Այդ հարցը բերել ու հավասարեցնել այն թեմային, թե Հայաստանի ինքնիշխան տարածքում բնակվել են ադրբեջանցիներ՝ թող հետ գան, ես կարծում եմ՝ հանցավորություն է և ոչ թե անմտություն։ Այնքան ակնհայտ է այս երկու հարցերի տարբեր հարթակներում լինելը, որ պետք է միտումնավոր քարոզչական թեզերով փորձես համահավասարեցնել։ Եթե ուզում են նույն հարթակի մեջ Ադրբեջանի հետ համահավասար թեմա ունենալ, դա հայերի վերադարձն է ադրբեջանական տարբեր քաղաքներ՝ Բաքու, Սումգայիթ և այլն։ Իսկ Արցախը խորհրդային տարիներին եղել է Ինքնավար Մարզ և ԽՍՀՄ օրենսդրության համաձայն անկախացել է»։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
🔊 25-ամյա «ծերունիներ» և 60-ամյա «երիտասարդներ»․ երիտասարդական կամքն ու հնարավորությունների տարիքը «Հայ երիտասարդությունն առանձնանում է պատասխանատվությամբ և «ի գործ հանուն հայրենիքի» սկզբունքով»,- բնութագրում է Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի նախագահ Տիգրան Մալխասյանը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ «Ուրիշ նորություններում» խոսելով հայ երիտասարդության մասին։ «Մենք պարտավոր ենք պատասխանատու լինել, որովհետև Հայաստանն աշխարհում ճիշտ ու արժանապատիվ ներկայացնելու մեծ պահանջ ունի»։ Նրա խոսքով՝ այսօր ուսանողությանը հուզող թիվ մեկ խնդիրը ապագա կարիերան է և մասնագիտության ճիշտ ընտրությունը։ Մալխասյանն ընդգծում է՝ անձնագրային երիտասարդությունը հնարավորությունների տարիք է, և չպետք է կորցնել ոչ մի րոպե։ Միաժամանակ՝ երիտասարդությունը կամքի դրսևորում է, և լինում են 25-ամյա «ծերունիներ» ու 60-ամյա «երիտասարդներ»։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«TRIPP-ը Հայաստանին կարող է օգուտ բերել, եթե չանցնի Մեղրիով։ Այնտեղ ճանապարհ կամ տարածքի հատված է առանձնացվում, որը հայաստանյան վերահսկողությունից փաստացիորեն դուրս է լինելու»։ «Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է․ վերլուծել է տարածաշրջանային զարգացումներն ու TRIPP ծրագիրը։ Անդրադառնալով իրանական գործոնին՝ դիվանագետը նշում է՝ Իրանը հասկացել է, որ դրանով փակվում է ամբողջովին և շրջափակվում է իր համար թշնամական տարրերով։ «Փաստացիորեն Հայաստանի հետ սահմանը միակ բաց, բարիդրացիական սահմանն էր, որտեղից Իրանը վտանգ չուներ։ Իսկ այս պարագայում արևմտյան որևէ ներկայություն՝ լինի դա մասնավոր ընկերությունների տեսքով, պետական ներկայությամբ, արդեն փակում է այդ սահմանը։ Երբ մեր հյուսիսում թուրքական գործոնը շատանում է, թուրքական այդ «անակոնդայի»՝ օղակի սկզբունքն է աշխատում Հայաստանը շրջափակելով, նույնը Իրանի պարագայում է արվում։ Իսկ Հայաստանը ընդհանրապես խեղդվում է արդեն»։ Դիվանագետը պատահական չի համարում, որ Թրամփը գնաց ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ստամբուլ և այնտեղ խոստացավ F-35-երի ծրագիրը վերանայել, որը տարիներ շարունակ սառեցված էր Թուրքիայի համար։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Մալուխի պայթելու համար քրեական գործ պետք է հարուցվի, որ մարդիկ սկսեն իրականում գիտակցել իրենց աշխատանքի ու պատասխանատվության հանդեպ ուշադրությունը։ Երեխա լիներ քայլելիս՝ պարզ է, չէ՞, որ մահանալու էր։ Մենք պետք է իմանանք, չէ՞, ով է արել դա, ով է մեղավոր՝ ՀԷՑ-ն է մեղավոր, քաղաքապետարանն է մեղավոր։ Սովետի ժամանակ, եթե բաց լյուկ լիներ, Ռայսովետի նախագահին կհեռացնեին»։ Կրկին խոսել ենք մայրաքաղաքի խնդիրներից, անդրադարձել միջադեպերին, որոնք վերջին օրերին են տեղի ունեցել։ Քաղաքային պլանավորող, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը թվարկում է դրանք, մատնանշում հնարավոր լուծումները, որոնք քաղաքային իշխանությունների ձեռքի տակ են, բայց անհասանելի են կամքին։ 📌Օրերս Երևանի Սայաթ-Նովայի փողոցի մի բարձրահարկ բնակելի շենքի 8-րդ հարկում մեծ հրդեհ էր բռնկվել։ Տագնապած բնակիչներից մեկը տեսանյութ էր հրապարակել՝ ինչպես է հրշեջ մեքենան հետուառաջ անում, որ կարողանա թեքվել բակ․ խանգարում էին «նորա-կցակառույցներից» նեղացած բակում կայանած ավտոմեքենաները։ Վերին հարկի բնակիչներից մեկն էլ գրել էր սոցցանցում, որ անարգել ուժգնացող կրակը հալեցրել է անգամ երկու հարկ վերև իր բնակարանի պատուհանները, իսկ հրշեջները 15-20 րոպե չէին կարողանում բակ մտնել։ Վիկտոր Մնացականյանն ասում է՝ խնդիրը բնորոշ է Երևանի հատկապես կենտրոնին․ չկան կայանատեղիներ, բակերը ծանրաբեռնված են ավտոմեքենաներով։ Նա թվարկում է մի քանի հասցրե Երևանի փոքր կենտրոնում, որտեղ ընդարձակ բակերը հաշվարկված են ստորգետնյա ավտոկայանատեղիների համար․ անգամ բակի շուրջ շենքերն են մուտքի ու ելքը կամարներով նախագծված, բայց, ըստ նրա, այդ տեղերը երևի պահում են նորակառույցների համար։ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Այն, ինչ ստորագրվեց Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8–ին, բացարձակ խաղաղության մասին չէր։ Դրա հստակ վկայությունն են Ադրբեջանի վարած քաղաքականությունը, այդ թվում` մեծածավալ ռազմական գնումները Իսրայելից, Պակիստանից, Չինաստանից, Թուրքիայից և եվրոպական տարբեր երկրներից»։ «Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյնաի զրուցակիցը ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը փաստացի գոյություն ունի այնքանով, որքանով որ այժմ հրադարար է 2 իրար հաջորդող պատերազմներից հետո։ Ըստ Զաքարյանի` այսօր աշխարհում խաղաղության դեֆիցիտը շատ խիստ է զգացվում, և որևէ հիմք չկա ասելու, որ աշխարհում գործընթացները տանում են դեպի խաղաղ զարգացումներ։ «Օգոստոսի 8–ի համաձայնագիրը Ադրբեջանի տեսանկյունից միջանցքային կոմունիկացիաների ստացումն էր, որը մենք ամեն կերպ պետք է թույլ չտանք, Թուրքիայի տեսանկյունից` Թուրանի ճանապարհն է, Վաշինգտոնի տեսանկյունից` ռուսներին Հարավային Կովկասից դուրս մղելու և դեպի Կենտրոնական Ասիա սեփական կոմունիկացիոն ազդեցությունն ընդլայնելու ճանապարհ էր։ Հայերի համար, քանի որ տակը բան չի մնացել, Նիկոլը հորինել է «խաղաղության պայմանագիր» տերմինը։ Տակը իրականում բան չի մնացել, բացի այն 26%-ից, որը պետք է ինչ–որ մասնավոր կազմակերպություն ժամանակ առ ժամանակ փոխանցի Հայաստանին։ Գումարած այն ֆորմալ վերահսկողությունը, որ իբրև թե պետք է իրականացվի, որի մասով ես շատ կասկածում եմ»։ Արտակ Զաքարյանն ընդգծում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հերթական տոտալ սուտն է, որն այս պահին քարոզչական միակ անվտանգային բարձիկն է ՔՊ–ի ձեռքին։ «Փաստն այն է, որ խաղաղությանը դատարկ ձեռքերով պատրաստվելը միամտություն է և կապիտուլյացիայի զոհ լինելու հանգամանք»։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
🔊«էլեկտրամոբիլը վտանգավոր չէ, եթե ճիշտ շահագործել»․էլեկտրական մեքենաների փորձագետ Ռուբեն Աղաջանյանը «Ուրիշ նորույթուններում» խոսել է էլեկտրամոբիլները շահագործելու, ճիշտ խնամելու և ընդհակառակը՝ սխալների մասին, որոնք որոշակի ռիսկեր առաջացնում են․ օրինակ, եթե առաջին սերնդի էլեկտրամոբիլի մարտկոցի հովացման համակարգի վիճակը անտեսել, ապա կարող են վտանգավոր խնդիրներ էլ առաջանալ․ «Եթե հովացման համակարգը սարքին լինի, մարտկոցը երբեք չի այրվի․ երբեմն վարորդները անտեսում են։ Վերջերս մեզ էր դիմել մի վարորդ, որի մեքենայի մարտկոցը չուներ հովացում, քանի որ տակից ջարդվել էր համակարգը, մարտկոցը արդեն ուռած էր։ Ու բացի այդ, ավտոյի տերն էլ անտեսել էր ու այդ վիճակում դրել էր լիցքավորման․ սա վտանգավոր է․․․ Նորագույն մարտկոցները չունեն այրվելու հնարավորություն, քանի որ դրանք 2024-ից սկսած հատուկ տեխնոլոգիայով են արտադրվում՝ այրվելու հավանականությունը հավասարեցվել է զրոյի, պարզապես շարքից դուրս են գալիս։ Կադրերը, որոնք տեսնում ենք՝ այրվող մեքենա, դրանք առաջին սերնդի մարտկոցներով են»,- բացատրում է մասնագետը և թվարկում Հայաստանում շահագործվող առաջին սերնդի մարտկոցներով մեքենաների մոդելները։ Մասնագետը նշում է՝ այրվող մարտկոցը տեղում հանգցնելու հնարավորություն չկա, քանի որ ջրից կամ հրշեջ փրփուրից այն ավելի արագ է սկսում այրվել․ միակ հնարավորույթունը՝ ջրով լիքը կոնտեյներն է, որի մեջ պետք է ընկղմել մեքենան․ սա իհարկե միշտ չէ, որ իրատեսական է։ Այնպես որ, ամենաիրատեսականը մեքենայի ճիշտ խնամքն է։ Ռուբեն Աղաջանյանը խոսել է նաև ինտերնետին մշտապես «կպած» լինելու, մեքենան բլոկավորելու, համակարգը կոտրելու հավանականության, 4G համակարգի և շատ այլ պարագաների մասին։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Մինչև ընտրությունները ընդդիմությունից կար մեկ ակնկալիք՝ իշխանափոխություն․ առավել ևս, որ այս ընթացքում ընդդիմադիր տարբեր ուժերի գործիչների կողմից հնչել են հավաստիացումներ, որ անպայման տեղի է ունենալու իշխանափոխություն։ Տեղի չի ունեցել իշխանափոխություն։ Այդ առումով ժողովրդի մոտ ծագում է օբյեկտիվ իրականությամբ պայմանավորված երկրոդ հարցը՝ ինչո՛վ է զբաղվելու ընդդիմությունը Ազգային ժողովում։ Դա ամենակարևոր հարցն է»։ «Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Դերենիկ Մալխասյանն է։ Զրուցել են ընդդիմության գործունեության ու գործառույթի մասին և ոչ միայն։ «Շատերին թվում է՝ սուր ելույթներ, հայհոյանքներ, էմոցիոնալ պոռթկումներ և այլն, դրանով սահմափակվում է ընդդիմության գործունեությունը։ Բայց ընդդիմության արդյունավետությունը չափվում է այն հանգամանքով, թե ինչքանով է նա կարողանում ազդել իշխանությունների կողմից կայացվելիք որոշումների վրա, ինչքանով կարող է փոխել իշխանությունների վարքագիծը։ Եվ ժողովրդի շրջանում հարց տվողներ, անհանգստացնողները փորձում են հասկանալ, թե բավական մեծ կազմով ներակայցված ընդդիմադիր ուժերը ինչպե՛ս են ազդելու իշխանության վարած քաղաքականության վրա, այս կամ այն քայլը կանխելու վրա»։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
❗️«Վեհափա՜ռ, Վեհափա՜ռ». դատարանի բակում Ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորեցին ծափերով և վանկարկումներով։ Վեհափառի հայրապետի հետ են այն եպիսկոպոսները, որոնք անցնում են նույն «գործով»։ Հավաքվածները սկսեցին միաձայն երգել Հայրապետական մաղթերգը։ Դրանից հետո բոլորը միասին Տերունական աղոթքն արտասանեցին։ @ArmeniaSputnik
«Եթե խորհրդարանը չի քննարկում մարդկանց առաջնահերթ մտահոգությունները, ապա այն աստիճանաբար հեռանում է իր հիմնական առաքելությունից»։ «Բաց տեքստով» պոդկաստում զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։ Մինչ հասարակությունը սպասում է սոցիալական, տնտեսական և անվտանգության ոլորտներում կուտակված խնդիրների լուծումներին, քաղաքական օրակարգում էլի գերակշռում են փոխադարձ մեղադրանքներն ու երկրորդական թեմաները։ Մինչդեռ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում Ազգային ժողովը պետք է լինի երկրի գլխավոր քաղաքական հարթակը, որտեղ քննարկվում են հասարակությանը հուզող ամենակարևոր խնդիրները, ներկայացվում են լուծումներ և ձևավորվում է պետական քաղաքականությունը։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Աբովյան time»․ Հնդկաստանի քաղաքացինեը՝ Հայաստանում․ այս թեմայի շուրջ երբեք չենք խոսել։ Այսօր խոսելու ենք ներգաղթի մասին։ Եղբայրական, բարեկամական Հնդկաստանի քաղաքացիների մեծ ներհոսքով, այո՛, Հայաստանը կանգնած է լրջագույն իմիգրացիոն ռիսկերի առջև։ Արդեն վաղուց կան ոլորտներ, որտեղ աշխատում են գրեթե միայն հնդկաստանցի ներգաղթյալներ, օրինակ՝ առաքման ոլորտում։ Նրանք հիմնականում չեն ինտեգրվում հայաստանյան հասարակությանը, թեև նրանցից «հնաբնակները» քիչ-քիչ սովորում են հայերեն։ Այնուամենայնիվ ձևաավորում են կոմպակտ համայնք, բնակվում խմբերով և այլն։ Շատ կարևոր է, որ իմիգրացիոն բոլոր գործընթացների կառավարման պրոցեսները լինեն բաց, պարզ և վերահսկելի։ Դիտարկենք այս օրերին միգրացիոն ճգնաժամը Իսպանիայում, և միաժամանակ եվրոպական մամուլում հայտնված լուրը, ըստ որի՝ Իտալիան հանդես է գալու մի առաջարկությամբ, որ ԵՄ-ից դուրս ձևավորվեն «միգրացիոն կենտրոններ»։ Լուրը դեռ ոչ հերքվել, ոչ հաստատվել է ԵՄ-ում պաշտոնապես, բայց հետաքրքրում է մեզ այն պատճառով, որ թվարկված երկրների շարքում է նաև Հայաստանը՝ ի թիվս Ռուանդայի, Գանայի, Սենեգալի, Թունիսի, Լիբիայի, Մավրիտանիայի, Եգիպտոսի, Ուգանդայի, Ուզբեկստանի, Չեռնոգորիայի, Եթովպիայի։ Եկեք ֆիքսենք՝ այսպիսի գործընթացները չպետք է թելադրվեն օտար երկրներից։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Թուրքական պետության քաղաքականությունն ու ծրագրերը պատմականորեն միտված են եղել հայկական գործոնի և Հայաստան պետության սահմանափակմանը։ Օրինակ՝ Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագրերը՝ այնպիսի քարտեզ, որը թույլ տալիս է լինել նիշային պետություն, բայց չլինել իրական պետություն։ Այդ նույն մոտեցումը հետագայում տարածվել է նաև Հայաստանի Հանրապետության վրա»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը անդրարձել է Թուրքիայի պետական ծրագրերին, հայ-թուրքական հարաբերությունների էությանը, ինչպես նաև պատմական տարբեր փուլերում հայերի և տարածաշրջանային տերությունների փոխհարաբերություններին։ Թուրքագետն ընդգծում է՝ թուրքական պետական ծրագրերը Հայաստանի նկատմամբ ունեցել են երեք առանցքային թիրախ` Արցախ, Նախիջևան, Սյունիք․ ըստ իրենց գաղափարի՝ դրանք չպետք է լինեն Հայաստանի կազմում, կամ եթե անգամ լինեն էլ, ապա ոչ լիովին Հայաստանի վերահսկողության ներքո․ «Մենք տեսանք Նախիջևանը 100 տարի առաջ ինչպես անցավ Ադրբեջանին, Արցախի դեպքը 6 տարի առաջ․․․ Եվ հիմա տեսնում ենք Սյունիքի նկատմամբ ինչեր են տեղի ունենում։ Այսինքն, Սյունիքի նկատմամբ ասում են՝ լավ, եթե Սյունիքը թեկուզ լինի Հայաստանին, չպետք է լինի լիովին Հայաստանի վերահսկողության ներքո»։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
🔊«Բաքվում կարող էինք ավելի մեծ նվաճումների հասնել»․ հավաքականի ավագ մարզիչ Մինչև 17 տարեկան հունահռոմեական ոճի ըմբաշամարտի Հայաստանի հավաքականը Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեց մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Մեր ըմբիշներից Ջանես Նազարյանը հաղթելով բոլոր մրցակիցներին հնչեցրեց Հայաստանի օրհներգը Ադրբեջանի մայրաքաղաքում։ Բաքվում անցկացրած օրերի, մարզումների ու մրցումների մասին Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը զրուցել է Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի հետ։ Ասում է՝ տղաների ելույթներից գոհ է, բայց գտնում է, որ թիմը կարող էր ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե որոշ վրիպումներ չլինեին․ «Չնայած անվտանգության աշխատկիցները անընդհատ եղել են մեր հավաքականի կողքին, նույնիսկ որոշ բառեր հայերեն էին արտաբերում լարվածությունը թուլացնելու համար, բայց ամեն դեպքում լարվածություն եղել է, ու մրցումների ժամանակ էլ հենց այդ լարվածությունն է խանգարել մեր ըմբիշներից երկուսին հասնել պատվո պատվանդանին»։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Ժամանակ չկա․ եթե ձախողեն, հերթական հուսալքությունն են առաջացնելու։ Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված անվերջանալի պայքարից առաջին հերթին տուժում է ՀՀ քաղաքացին, քանի որ Ազգային ժողովում բուն օրենսդիր աշխատանքը փոխարինվել է քաղաքական հռետորաբանությամբ»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը անդրադարձել է 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերին։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
🔊«Որտեղ մարդիկ հավաքվեն և պարեն, ինքն էնտեղ կլինի, և ես դրան խորը հավատում եմ»․ Անի Գինոսյան Օգոստոսի 3-ին ազգագրագետ, «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը կդառնար 60 տարեկան։ Հոբելյանը զուգադիպում է «Կարինի» ավանդական երգի-պարի համույթի 25-ամյակին, և տարվա բոլոր նախաձեռնություններն անցկացվում են «Գագիկ Գինոսյան 60, Կարին 25» խորագրով։ Տոնական ծրագրերն արդեն մեկնարկել են․ պահպանելով 20-ամյա ավանդույթը՝ Կասկադում անցկացված պարուսուցումից զատ, այս անգամ փառատոնը անցկացվել է նաև Գյումրիում․ հուլիսի 31-ին Վարդանանց հրապարակում կայացել է տոնական շքերթ և մեծ պարուսուցում։ «Գյումրին մեր մշակութային մայրաքաղաքն է, իսկ մարզերի ժողովուրդն ունի ավանդական ռիթմերի կարիք։ Հայրս ծնունդով Ջավախքից էր, Գյումրիում միշտ կանգառներ էր ունենում և այնտեղ շատ մեծ ընկերական շրջապատ ուներ»,— «Ուրիշ նորություններում» ասում է Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Անի Գինոսյանը։ Գագիկ Գինոսյանի արխիվում առկա է շուրջ 600 գրառված ազդանմուշ, որոնցից ավելի քան 36-ը բացառիկ վերծանություններ են։ Առաջիկայում նախատեսվում են «Կարինի» մեծ մենահամերգը, միջազգային գիտաժողովներ և մոտ 40 պարերի գիտական նյութերի նոր ժողովածուի հրատարակում։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Աբովյան time»․ Երբ փորձ է արվում վերլուծել օրակարգային դարձած «ԵԱՏՄ, թե ԵՄ» գործընթացների տրամաբանությունը, ապա նկատել եմ մի կարծիք, թե Եվրոպական միությունը քաղաքական կառույց է, իսկ ԵԱՏՄ-ն՝ լոկ տնտեսական, հետևաբար, հակասություններ չեն կարող լինել։ Սա թերի կարծիք է, շատ պարզ պատճառով՝ 2 կառույցների հիմքում էլ ընկած է քաղաքական բաղադրիչը, չնայած այն փաստի, որ 2-ն էլ ձևավորվել էին տնտեսական նպատակների վրա։ Եվրամիությունը անշուշտ որպես քաղաքական կառույց է հնչեցրել Ռուսաստանի՝ ԵԱՏՄ լոկոմոտիվի դեմ պատերազմելու իր նպատակը, հետևաբար տրամաբանական է, որ ԵԱՏՄ՝ այս դեպքում քաղաքական կառույցը, ասում է հետևյալը՝ ձգտում եք անդամակցել մի քաղաքական կառույցի, որը պատերազմո՞վ է սպառնում ԵԱՏՄ կարևորագույն պետությանը՝ Ռուսաստանին, ապա անտրամաբանական է մնալը ԵԱՏՄ-ի կազմում, այսինքն՝ այն կառույցի կազմում, որի դեմ ԵՄ-ն պատրաստվում է պատերազմ սկսել կամ արդեն պրոքսի-պատերազմում է։ Եվ այս ամենի ֆոնին, Հայաստանը անցած տարի օրենք ընդունեց, համաձայն որի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է Եվրամիությանը անդամակցելուն։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունն ու ատելության քարոզն ունեն խորը ինստիտուցիոնալ բնույթ: Սրանից որևէ նահանջ չի եղել։ Անկախ նրանից, թե Հայաստանում քանի անգամ կգոռան «խաղաղություն», կամ ինչպես կարձագանքեն դրան միջազգային դերակատարներն ու եվրոպացիները, դրանից իրողությունը չի փոխվում։ Սա մի համակարգ է, որը դրված է դեռևս հանրակրթական դպրոցների ու դասագրքերի մակարդակով և տարիներ շարունակ արմատավորվում է հասարակության մեջ»: «Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հենց հակահայկական քաղաքականության ու ատելության քարոզի տեսանկյունից է մեկնաբանում Ադրբեջանում ընթացող մարզական մրցաշարերի ընթացքում հայ մարզիկների հաղթանակների, ՀՀ օրհներգի հնչելու պահին հանդիսատեսի սուլոցներն ու վիրավորական բառեր հնչեցնելը։ Ասում է՝ քանի դեռ ատելության պետական մեխանիզմը շարունակում է գործել, առաջիկա տարիներին որևէ էական ու լուրջ փոփոխություն ակնկալելն ավելորդ է: Աբրահամյանն անդրադարձել է նաև ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող ողբերգական դեպքերի․ «Մարտական դիրքում տեղի է ունեցել ինքնասպանություն․ իշխանական քարոզչամեքենան ինչի՞ ուղղությամբ է աշխատում․ չի քննարկվում, թե զինված ուժերում առկա կանոնադրությունները չեն աշխատում, թե ինչո՛ւ վերահսկողություն չկա, ինչու ծառայությունը, այդ թվում՝ մարտական հերթապահությունը պատշաճ ձևով չի իրականացվում... այս ամեն ինչը թողնվում է մի կողմ, և թեման կենցաղայնացվում է»։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ