tgindex
Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants

Статистика

Քաղաքական գործիչ, Քաղաքագետ

Последний пост
14 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
7
Всего постов
24
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
12 авг.
Подписчики
21 889
0 за сутки
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
1 658
2 постов
Вовлечённость
7,6%
к подписчикам
Постов в день
1,0
всего 24
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
21
1/48двое суток
24
1/72трое суток
25

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • Իշխանության ներսում տեղի ունեցող կադրային փոփոխությունների մոտիվների մասին զրուցել եմ Euromedia24-ի տաղավարում: https://youtu.be/jxx0l0eQW7A?si=SQ5OxFTUWUnIjJSj

  • Հարցազրույց Երկիր մեդիա-ին https://youtu.be/auLEVx3NHlU?si=qZz7k7U7KPywfWy-

  • Մեկնաբանություն 5-րդ ալիքին https://youtu.be/iQ-SQe3V9OY?si=3Ergi-u_TtX2f8KU

  • Հարցազրույց Politik-ի տաղավարում https://youtu.be/Zwp4gu7a0n4?si=uFWqxC3tqEB5q6h_

  • Ընկեր Սիսակը բացահայտեց մանդատագողության մեխանիկան: Մարդը փաստն, ըստ էության, չի հերքում, «ազնվորեն» արձանագրում է, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ իր «փայն» է ստացել: https://youtu.be/CsVFgnEHiko?si=w2eM_EOfLoIQ1VEZ

  • 🔥ՔԿ-ի «փուչիկը» և հատված «կարմիր գծերը» ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ կապված 2023 թվականին Սողոմոն Վլասյանի սպանության ենթադրյալ պատվիրման հետ։ Նրա փաստաբանները հայտարարել են, որ Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչում և առհասարակ որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքին։ Ավելին՝ պաշտպանության կողմը մեղադրանքն այնքան անհիմն է համարում, որ այս փուլում նույնիսկ հարկ չի համարում այն մանրամասն մեկնաբանել։ Ես որևէ հիմք չունեմ անվերապահորեն հավատալու Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը։ Ավելին՝ ողջամիտ կասկած ունեմ, որ Արգամ Աբրահամյանի ձերբակալության վերաբերյալ ՔԿ-ի աղմկահարույց հաղորդագրությունը կարող է հերթական «փուչիկը» լինել։ Վերջին տարիներին հասարակությունը մեկ անգամ չէ, որ ականատես է եղել, թե ինչպես են նախաքննական մարմինները դեռևս քննության փուլում աղմկահարույց գործերը ներկայացրել գրեթե «բացահայտված», իսկ հետագայում այդ վստահ հայտարարությունների շուրջ բազմաթիվ հարցեր են առաջացել։ Իրավական պետությունում մեղավորությունը հաստատում է դատարանը, ոչ թե Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունը։ Անմեղության կանխավարկածն արդար դատաքննության հիմնարար երաշխիքն է։ Այն ամրագրված է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ։ Հետևաբար՝ նախաքննական մարմինը պարտավոր է ընթացիկ վարույթի մասին հաղորդակցվել այնպիսի զսպվածությամբ, որ մինչև դատարանի վերջնական վճիռը հանրության մոտ չձևավորի անձի մեղավորության կանխակալ ընկալում։ Այս տեսանկյունից ՔԿ-ի հաղորդագրության ձևակերպումներն առնվազն լրջագույն հարցեր են առաջացնում։ Գործը ներկայացվել է գրեթե որպես արդեն ամբողջությամբ բացահայտված, մինչդեռ սպանության անմիջական կատարողի (Գ.Հ.-ի) գործը դեռ 2024 թվականին է ուղարկվել դատարան, և այդ ժամանակ Արգամ Աբրահամյանի անունը հանրային հաղորդագրություններում չի հնչել։ Երեք տարի անց հանկարծ ի հայտ եկած «ամբողջական պատկերը» բնականաբար հարցեր է առաջացնում։ Սակայն այս պատմության ամենանողկալի հատվածն այլ տեղ է։ Խոսքը Էմմա Ծառուկյանի անվան հրապարակային շրջանառության և նրա անձնական կյանքին վերաբերող ակնարկների մասին է՝ կեղծ պնդումների ու բամբասանքի ժանրով։ Եթե կնոջը որևէ հանցավոր արարք չի վերագրվում, ապա ո՞րն էր նրա անունը սպանության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ներառելու անհրաժեշտությունը։ Ի՞նչ իրավաչափ նպատակ էր հետապնդում «անձնական փոխհարաբերություններ» և «խոշոր գումարներ» ձևակերպման հրապարակումը։ Նման կեղծ ու անհարկի ձևակերպումները հանրային տարածքում անխուսափելիորեն ծնում են ենթադրություններ, բամբասանքներ ու մարդու անձնական կյանքի վերաբերյալ շահարկումներ։ Եվ երբ այդ ամենի սկզբնաղբյուրը ոչ թե դեղին մամուլն է կամ անանուն տելեգրամյան ալիքը, այլ Հայաստանի Հանրապետության պետական մարմինը, խնդիրը դառնում է շատ ավելի ծանր։ Քննչական կոմիտեն իրավունք չունի քրեական վարույթի մասին հանրությանը տեղեկացնելու անվան տակ որևէ կնոջ անձնական կյանքը դարձնել հանրային քննարկման նյութ, առավել ևս՝ եթե նրան որևէ հանցավոր արարք չի վերագրվում։ Սա մասնագիտական անփութության խնդիր չէ։ Սա մարդու արժանապատվության, մասնավոր կյանքի և պետական մարմնի վարքագծի թույլատրելի սահմանների հարց է։ Մարդու անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը պաշտպանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրությամբ։ Պետական մարմնի ցանկացած միջամտություն այդ տիրույթ պետք է ունենա հստակ իրավական հիմք, հետապնդի իրավաչափ նպատակ և լինի անհրաժեշտ ու համաչափ։ Հենց այս պատճառով է, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակային հայտարարությամբ ՔԿ-ի գործելաոճը որակել է  անթույլատրելի։ ՄԻՊ-ը հստակ նշել է, որ քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է, և հարց է բարձրացրել՝ ի՞նչ օրինական նպատակ է հետապնդում նման տեղեկությունների հրապարակումը։ Հետևաբար՝ ՔԿ-ն պարտավոր է պարզաբանել՝ ի՞նչ անհրաժեշտությամբ է Էմմա Ծառուկյանի անունը հայտնվել այդ հաղորդագրության մեջ, և ի՞նչ քննչական կամ հանրային շահ էր պահանջում նրա անձնական կյանքին վերաբերող ակնարկի հրապարակումը։ Կատարվածը դժվար է ընկալել այլ կերպ, քան որպես անձի, նրա հեղինակավոր ընտանիքի հրապարակային թիրախավորում։ Եվ հենց այստեղ է, որ քրեական վարույթի մասին պաշտոնական հաղորդագրությունը սկսում է հոգեբանական ճնշման գործիքի տպավորություն ստեղծել։ Ավելին՝ ՔԿ-ն տարածել է նաև ձերբակալության «դրամատիկ» տեսանյութ, որտեղ դիմակավորված աշխատակիցները ներխուժում են տուն և հատակին պառկեցնում մեղադրյալին։ Նման «շոուի» տարրերն էլ ավելի են ուժեղացնում այն տպավորությունը, որ նախաքննությունը մասամբ վերածվում է հանրային ազդեցության գործիքի։ Պետությունը պարտավոր է բացահայտել հանցագործությունները, այդ թվում՝ ամենածանրերը։ Բայց այդ պարտականությունը նրան որևէ արտոնություն չի տալիս մարդկանց պատիվը, արժանապատվությունն ու մասնավոր կյանքը դարձնելու նախաքննությանը «ուղեկցող վնաս»։ Նախաքննությունը և նրա հաղորդագրությունները չպետք է դառնան մարդկանց հրապարակայնորեն վարկաբեկելու արտոնագիր։ Եթե պետական մարմինն անցնում է այդ սահմանը, պատասխանատվության հարցն անխուսափելի է։ Վաղ թե ուշ պետք է պատասխան տան ոչ միայն նման տեքստերը կազմողները, այլև դրանք համաձայնեցնող պաշտոնյաները, նրանց գերատեսչական և, եթե հաստատվի քաղաքական միջամտությունը, նաև քաղաքական ղեկավարները։ Պետության անունից գործելը պատասխանատվությունից ազատող հանգամանք չէ։ Ընդհակառակը՝ այն պատասխանատվությունն անհամեմատ ավելի մեծ է դարձնում։ Հ.գ- Ի դեպ, արժանահավատ տեղեկություններ են շրջանառվում Սողոմոն Վլասյանի մութ անցյալի մասին, որոնք կասկածի տակ են դնում նրա՝ որևէ անձի հետ «անձնական փոխհարաբերություններ» ունենալու հանգամանքը: Այս մասին՝ մեկ այլ առիթով:

  • Հարցազրույց հարգելի Անժելա Թովմասյանի տաղավարում https://www.youtube.com/live/HOwrfyZsFOk?si=9GKzhE0b2LTjXnyp

  • Այսօր ժամը 22-ից հետևեք Իմնեմնիմի պոդքաստի հերթական թողարկմանը։ Ես ու Դավիթ Ֆիդանյանը կխոսենք ընթացիկ իրադարձությունների մասին, ինչպես նաև հետաքրքիր զրույց կունենանք Վահագն Մելիքյանի հետ։ https://www.youtube.com/live/D-l_k-CXJF4?si=XlOffD_dHiLwLT8h

  • Channel photo updated

  • ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Փաշինյանի փաստարկները դարձյալ չեն համոզել Մոսկվային։ https://youtu.be/53ulhE8cbjY?si=PsKGBBMi9hXyYK-m

  • Euromedia 24-ի տաղավարում խոսել ենք այսօր մեկնարկած խայտառակ դատավարության, ԱԺ-ում ծավալվող քաղաքական դիսկուրսի, իշխանության ապահոված սլիվների ու դրանց հետևանքների մասին։ https://youtu.be/y85qaiqQ9hE?si=8xUsZxzdc9yYYsLB

  • ❗️❗️Եկեղեցին ոչ ՀԷՑ–ը է, ոչ էլ «Ուելնես» կենտրոն, որ հնարավոր լինի պետականացնել. Նաթան Սրբազան

  • 168TV-ի տաղավարում, քննարկել ենք Հայաստանի շուրջ ստեղծված ծանր աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական հարաբերությունների տուրբուլենտությունը և Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության վտանգավոր հետևանքները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում TRIPP նախագծին և դրանից բխող իրանական հնարավոր հակազդեցությանը, Արևմուտքի և Ռուսաստանի ազդեցությանը, ինչպես նաև ներքաղաքական ռեպրեսիաներին, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող զարգացումներին։ Հաղորդումը դիտեք ժամը 22:45-ին https://youtu.be/AQ0CmoCHF3E?si=cpP8oP6-WXRsiRVX

  • ‼️ Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը Արդյո՞ք պատահականություն էր, որ իշխանության ռեպրեսիվ մեքենան ամբողջ ուժով գործի դրվեց հենց այն մարդու դեմ, ով նախընտրական քարոզարշավի առանցքում դրեց հանրային համերաշխության գաղափարը։ Կարծում եմ՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական գոյության գլխավոր հենարանը հասարակության մշտական պառակտումն է։ Այդ կառավարման մոդելը կառուցված է հակադրությունների վրա՝ «մերոնք» և «ձերոնք», ներքին բարիկադներ, անընդհատ թշնամիների որոնում՝ թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Հենց այդ անտագոնիզմն է դարձել գործող իշխանության քաղաքական «թթվածինը»։ Սակայն նման կառավարման մոդելը ժամանակի ընթացքում քայքայում է պետության ներքին դիմադրողականությունը։ Այն թուլացնում է հասարակական համերաշխությունը, խորացնում փոխադարձ անվստահությունը, նվազեցնում ազգային համախմբման ներուժը և, ի վերջո, խաթարում արտաքին մարտահրավերներին դիմակայելու պետության կարողությունը։ Հանրային համերաշխության գաղափարը մարտահրավեր է այն քաղաքական տեխնոլոգիային, որի վրա հիմնված է գործող իշխանության գոյությունը։ Իսկ այդ գաղափարի ամենատեսանելի քաղաքական կրողը դարձավ Գագիկ Ծառուկյանը։ Մեկ ամիս առաջ նա կալանավորվեց։ Իմ համոզմամբ, դա քաղաքական հաշվեհարդար էր՝ ուղղված այն քաղաքական գործչի դեմ, որի շուրջ ձևավորվել էր հասարակական համախմբման և ազգային երկխոսության պահանջ։ Քաղաքական բնույթի խնդիրները չեն կարող լուծվել բացառապես իրավական գործիքակազմով։ Դրանց հանգուցալուծումը նույնպես քաղաքական հարթության վրա է՝ հանրային կամքի, քաղաքական պատասխանատվության և իրավական պետության սկզբունքների վերականգնման միջոցով։ Մեկ ամիս առաջ, այսօր և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, շարունակելու եմ որոնել այդ քաղաքական լուծումները՝ համոզված լինելով, որ Գագիկ Ծառուկյանը պետք է վերադառնա իր պատվարժան ընտանիքի գիրկը։

  • 🔴Ինչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունները կրկին ընդգծեցին, որ Բաքուն ոչ միայն ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, այլև դրանց վերաբերյալ երբեմն ավելի հստակ ու վստահ գնահատականներ է ձևակերպում, քան Երևանի իշխանությունները։ Թուրք լրագրողների հետ զրույցում Հաջիևը բացահայտ ողջունել է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Իրական Հայաստան» հայեցակարգը՝ այն որակելով որպես դրական և հիմնարար մոտեցում։ Ավելին, նա հայտարարել է, որ ակնկալում է այդ հայեցակարգի արտացոլումը Հայաստանի նոր Սահմանադրության մեջ։ Միաժամանակ, ձևականորեն շեշտելով, թե Ադրբեջանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, Հաջիևը կրկին վերահաստատել է Բաքվի վաղեմի նախապայմանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության և նախաբանից Անկախության հռչակագրին կատարվող հղման հեռացման հետ։ Առավել ուշագրավ էր Հաջիևի մեկ այլ հայտարարությունը. նրա խոսքով՝ Բաքվում ազդակներ են ստացել, որ մոտ ապագայում Հայաստանում կմեկնարկի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Նույն պահանջը վերահաստատել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Որտեղի՞ց է գալիս Բաքվի վստահությունը Այստեղ առաջ է գալիս առանցքային հարցը՝ որտեղի՞ց է Բաքուն ստացել այդ վստահությունը։ Հաջիևը, բնականաբար, չի բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը։ Սակայն դժվար է անտեսել այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո՝ հունիսի 14-ին, Հաջիևը ժամանել էր Դիլիջան, որտեղ բանակցություններ էր վարել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այդ հանդիպման բովանդակությունը մինչ օրս գաղտնի է մնում։ Եթե Բաքուն «ազդակներ» է ստացել հենց այդ հանդիպումից, ապա դա նշանակում է, որ փակ դիվանագիտական ալիքով Երևանից տրվել են ավելի կոնկրետ ազդակներ, քան հանրությանը ներկայացված է։ Խորհրդարանական թվաբանությունը՝ որպես հիմնական խոչընդոտ Մինչ Ադրբեջանը վստահորեն խոսում է սահմանադրական գործընթացի մեկնարկի մասին, Հայաստանի հասարակությունը դեռևս հստակ տեղեկացված չէ, թե ինչ բովանդակությամբ նոր Սահմանադրություն է պատրաստվում ներկայացնել իշխանությունը։ Ավելին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում ունի ընդամենը 64 մանդատ։ Սահմանադրական փոփոխություն կամ հանրաքվեի նախաձեռնում պահանջում է ԱԺ ընդհանուր կազմի առնվազն երկու երրորդը՝ մոտ 70 ձայն։ Առանց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) կամ «Հայաստան» դաշինքի (12 մանդատ) աջակցության՝ գործընթացը իրավականորեն արգելափակված է։ Բաքուն այս մաթեմատիկական իրողությունը կամ անտեսում է, կամ գիտակցաբար շրջանցում։ Փաշինյանի սեփական ժամանակացույցը և դրա անորոշությունը 2026 թվականի հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարվա վերջ։ Սակայն մինչ օրս հանրությունը չունի ոչ նախագծի բովանդակություն, ոչ հանրային քննարկման ժամանակացույց, ոչ էլ հստակ մեխանիզմ, թե ինչպես է այն հանրաքվեի դրվելու առանց սահմանադրական մեծամասնության։ Բաքուն խոսում է «մոտ ապագայի» մասին, մինչդեռ Երևանը դեռևս չունի նույնիսկ հրապարակային ճանապարհային քարտեզ։ Այս հակադրությունը հատկապես աչքի է ընկնում։ Սահմանադրական դատարանի որոշումը 2024 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանը տվել էր Սահմանադրության նախաբանի «նեղ մեկնաբանություն»՝ հաստատելով, որ Անկախության հռչակագրին հղումը չի ներառում բոլոր ազգային նպատակները և չի ստեղծում տարածքային պահանջներ գործող հոդվածներում։ Երևանը այս որոշումը ներկայացրել է որպես իրավական լուծում։ Բաքուն, սակայն, շարունակում է պահանջել Անկախության հռչակագրին արված հղման ամբողջական հեռացում։ Հաջիևի վստահությունը, հետևաբար, հիմնված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պահանջի վրա, որը անտեսում է արդեն գոյություն ունեցող հայկական իրավական դիրքորոշումը։ «Իրական Հայաստան» հայեցակարգի երկակի օգտագործումը Փաշինյանը հայեցակարգը ներկայացնում է որպես ներքին պետականաշինական նախագիծ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով Հայաստան։ Բաքուն այն մեկնաբանում է որպես արդեն իսկ ընդունված քաղաքական որոշում, որը պետք է ամրագրվի Սահմանադրությամբ։ Հաջիևը ոչ թե պարզապես «ողջունում» է հայեցակարգը, այլ այն վերածում է Բաքվի նախապայմանի կատարման ապացույցի։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է ներքին քաղաքական խոսույթը ձևավորվում արտաքին ճնշման հետևանքով։ Հանրաքվեի քաղաքական ռիսկը Նույնիսկ եթե ինչ-որ կերպ հաջողվի հանրաքվե նախաձեռնել, այն կարող է ձախողվել, եթե հանրությունը այն ընկալի որպես Ադրբեջանի պահանջի կատարում։ Բաքուն պահանջում է ոչ միայն Սահմանադրության փոփոխություն, այլև «ժողովրդի հաստատում»։ Հաջիևի վստահությունը կարող է հիմնված լինել այն հաշվարկի վրա, որ Փաշինյանը կփորձի հանրաքվեն անցկացնել նույնիսկ համակարգային կեղծիքների գնով, կամ՝ հակառակը, որ ձախողումը Բաքվին կտա նոր լծակներ։ Տարածաշրջանային սահմանափակումները Պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանային նոր իրողությունները։ Վերջին ամիսներին Իրանի առավել ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասում և Թեհրանի ավելի հստակ դիրքորոշումը կարող են լուրջ սահմանափակումներ ստեղծել Ադրբեջանի առավել ագրեսիվ օրակարգի իրականացման ճանապարհին։ Այդ հանգամանքը նույնպես կարող է էական ազդեցություն ունենալ առաջիկա զարգացումների վրա։ Գլխավոր հարցը Այսօր գլխավոր հարցն նույնիսկ այն չէ, թե Հայաստանը կփոխի՞ Սահմանադրությունը, թե՞ ոչ։ Գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ է այդ գործընթացի մասին Բաքուն ավելի մեծ վստահությամբ խոսում, քան Հայաստանի իշխանությունը՝ սեփական հանրության հետ։ Եթե Ադրբեջանն իսկապես տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք չեն ներկայացվում Հայաստանի հասարակությանը, ապա գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակի հետ, ինչը պահանջում է սպառիչ, հստակ և հրապարակային պարզաբանումներ Հայաստանի իշխանությունից։

  • Սագօ Արեանի տաղավարում թեժ, բայց քաղաքակիրթ բանավեճ՝ իմ և Առնոլդ Բլեյանի միջև https://youtu.be/8Kp1XTKBA20?si=FF6kBAbTLJLQ_6uC

  • ‼️ Սպառված իշխանության ախտանիշը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը՝ փոխարինելով Մխիթար Հայրապետյանին։ Սա նոր կառավարության միակ կադրային փոփոխությունն է։ Մյուս նախարարները պահպանել են իրենց պաշտոնները։ Սովորաբար խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը նոր մանդատի հետ ներկայանում է նոր ծրագրերով, առաջնահերթություններով և կադրային լուծումներով։ Այս անգամ, սակայն, տեղի ունեցավ հակառակը. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գրեթե անփոփոխ պահպանեց իր կազմը։ Նման մոտեցումը վկայում է, որ իշխանությունը սպառել է նոր գաղափարներ և նախաձեռնություններ ձևավորելու ներուժը։ Հակառակ դեպքում պաշտոններից կհեռանային գոնե այն նախարարները, որոնց գործունեությունը երկար ժամանակ հանրային դժգոհության թիրախում է։ Գրեթե անփոփոխ կազմը ոչ թե կայունության, այլ կառավարման լճացման ցուցիչ է։ Այն ցույց է տալիս, որ իշխանությունն այլևս չի կարողանում վերականգնել հասարակության վստահությունը և նախընտրում է պահպանել սպառված մոդելը։ Պահպանողական կադրային քաղաքականությունը հաճախ ներկայացվում է որպես «կայունություն»։ Սակայն երբ նույն թիմը տարիներ շարունակ մնում է անփոփոխ, իսկ քննադատվող նախարարները շարունակում են մնալ իրենց տեղերում, դա ինստիտուցիոնալ հոգնածություն է։ Թիմը սկսում է գործել ոչ թե նոր մարտահրավերների լուծման, այլ սեփական գոյության պահպանման տրամաբանությամբ։ Փոփոխություններն արվում են ոչ թե համակարգային վերանայման, այլ ներքին հավասարակշռության կամ տեղային խնդիրների լուծման համար։ Քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ երկարատև իշխանությունները հենց այս փուլում են կորցնում նախաձեռնությունը։ Նրանք դադարում են առաջարկել նոր պատմություն և սկսում են պաշտպանել հինը։ Երբ մանդատը չի օգտագործվում թիմը թարմացնելու և նոր օրակարգ ձևավորելու համար, նշանակում է, որ նոր օրակարգ այլևս չկա։ Մնում է միայն իներցիան։ Անփոփոխ կազմը հանրությանը փոխանցում է պարզ ուղերձ. «Մենք չենք տեսնում խնդիրներ, որոնք պահանջում են նոր մարդիկ և մոտեցումներ»։ Սա հոգնածության ախտանիշ է։ Նման լճացումը սովորաբար նախորդում է խորքային ճգնաժամին։ Երբ իշխանությունն այլևս չի առաջարկում նոր գաղափարներ, չի թարմացնում թիմը և չի արձագանքում հանրային սպասումներին, այն կորցնում է նախաձեռնությունն ու վերածվում է իներցիայով շարժվող համակարգի։ Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ, իսկ կադրային լճացումը դրա ամենախոսուն դրսևորումն է։ Երբ իշխանությունը դադարում է պատմություն կերտել, հենց ինքն է դառնում պատմություն։

  • Հարցազրույց AntiFake-ի տաղավարում https://youtu.be/AT3VBL660hM?si=rgbnqdqwEIUpXdTA

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/KrmeKTM3PEo?si=FOcK-t6JvSC6_mXA

  • ‼️Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը «Իմ տղային էլ են պառկեցրել գետնին, դա իրավական գործընթաց է»։ Այսպես է նախկին ԲՀԿ-ական, այսօր արդեն ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արձագանքել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված ուժային գործողություններին։ Սա սոսկ անհաջող ձևակերպում չէ։ Սա քաղաքական արդարացում է այն գործողությունների, որոնց համաչափության շուրջ հանրային լուրջ հարցեր են բարձրացվել։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են մի քանի դիմակավորված աշխատակիցներ գետնին պառկեցնում 70-ամյա Ծառուկյանին, ով դիմադրություն չի ցուցաբերում։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ արձանագրել են, որ ուժի կիրառումը կարող է լինել անհամաչափ և նվաստացնող բնույթ կրել։ Երբ իշխանության ներկայացուցիչը տեղի ունեցածը որակում է որպես «իրավական գործընթաց», նա փաստացի լեգիտիմացնում է ուժի գռեհիկ ու ցուցադրական կիրառումը՝ այն ներկայացնելով որպես իրավունքի բնական դրսևորում։ Սակայն Բագրատյանի այս պահվածքն առավել մտահոգիչ է բարոյական տեսանկյունից։ Տարիներ շարունակ նա ոչ միայն ԲՀԿ-ի շարքերում էր, այլև հրապարակայնորեն պաշտպանում էր Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական առաջնորդ։ 2018 թվականին նա Ծառուկյանին անվանում էր «արժանի թեկնածու», էլ չասեմ «հավատարմության ղազագրի» մասին: Այսօր նույն մարդը ոչ միայն հրաժարվել է նախկին քաղաքական առաջնորդի նկատմամբ տարրական կոռեկտությունից, այլև հրապարակայնորեն արդարացնում է նրա նկատմամբ կիրառված ուժային մեթոդները։ Քաղաքական հայացքներ փոխելը յուրաքանչյուրի իրավունքն է։ Սակայն քաղաքական շահի թելադրանքով սեփական անցյալից հրաժարվելը և երեկվա առաջնորդի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելը արդեն արժեհամակարգի ու քաղաքական բարոյականության ճգնաժամի դրսևորում է։ Այս պատմությունն ունի նաև մեկ այլ հասցեատեր՝ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական փորձը բազմիցս ցույց է տվել, որ շահից ելնելով ճամբար փոխած մարդիկ, որպես կանոն, հավատարիմ են ոչ թե գաղափարներին կամ թիմին, այլ տվյալ պահի շահին։ Այսօր ՔՊ-ի շարքերում իշխանությանը ծառայող Սերգեյ Բագրատյանը վաղը, քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում, կարող է նույնքան հեշտությամբ հայտնվել մեկ այլ ճամբարում։ Ավելին՝ նման մարդիկ հաճախ դառնում են ամենաաղմկոտ «նոր հավատարիմները»՝ փորձելով ապացուցել իրենց օգտակարությունը հենց այն մեթոդների արդարացմամբ, որոնք նախկինում կարող էին դատապարտել։ Մինչ այդ Սերգեյ Բագրատյանը պարտավոր է պատասխանել մեկ կարևոր հարցի. ինչպե՞ս ստացվեց, որ իրեն առնչվող քրեական գործից հետո նրա քաղաքական կենսագրությունը կտրուկ փոխվեց, և նա հայտնվեց ՔՊ-ի շարքերում։ Այդ հարցի պատասխանը, թերևս, ավելի խոսուն կլինի, քան նրա այսօրվա ցանկացած հայտարարություն։ Քաղաքական կյանքում ամենամեծ դավաճանությունը սկսվում է ոչ թե ճամբարափոխությունից, այլ սեփական անցյալից հրաժարվելուց և այն արդարացնելուց։ Սերգեյ Բագրատյանի վերջին հայտարարությունը հենց այդ տպավորությունն է թողնում։

Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants — tgindex