Aparaj-Artsakh
Статистика- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 19
- Всего постов
- 32
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 34
- 1/48двое суток
- 38
- 1/72трое суток
- 42
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Աշխարհասփյուռ երիտասարդական միությունները կարևոր առաքելություն ունեն հայապահպանության գործում․ Հովսեփ Տեր-Գևորգյան «Հանուն Արցախի» բանակման շրջանակում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ անդրադառնալով ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդական միությունների դերին, ինչպես նաև ներկայիս երիտասարդության և Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին։
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը Պաքուի բանտերուն մէջ սպասող ընտանիքներուն եւ անոնց ազատ արձակումը պահանջող սփիւռքեան համայնքներուն համար պատասխանը յստակ է. Անոնք ուղղակիօրէն կապուած են տարածաշրջանին մէջ ձեւաւորուող խաղաղութեան գործընթացի վստահելիութեան հետ, որուն մասին երկար-բարակ խօսակցութիւններ կատարուած էին,, պղտոր համաձայնութիւններ կնքուած էին տարի մը առաջ․․․Օգոստոս 8-9-ին, Ուաշինկթընի մէջ։
Վեց երեխաների ընտանիքի առօրյան՝ կորցրած տան կարոտի և անորոշ վաղվա օրվա միջև
Արցախի բարբառը՝ Այֆոններում. երիտասարդ ծրագրավորողը նոր ստեղնաշար է ստեղծել Այֆոնների օգտատերերի համար երիտասարդ ծրագրավորող Ալբերտ Հարությունյանը նոր ստեղնաշար է ստեղծել՝ «iBuben Keyboard»-ը, որում հասանելի է նաև Արցախի բարբառը։
Մեզ պետք չի այնպիսի խաղաղություն, որ հիմա կա Արցախում. խաղաղություն առանց հայերի:
Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Ադրբեջանական սոցիալական մեդիայի սեգմենտում հրապարակվածից պարզ է դառնում, որ օկուպացված Ադրբեջանում պղծված է օկուպացված Արցախի՝ Հադրութի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին, որը կառուցվել է 1621 թվականին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչության շենքը արցախահայության իրավունքների և ինքնության պահպանման հետ առնչվող կարևոր խորհրդանշական նշանակություն ունեցող կառույց է Հաշվի առնելով դրա առանձնահատուկ նշանակությունը՝ Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի կարգավիճակը որևէ պարագայում չպետք է փոխվի, վերացվի կամ վերաձևակերպվի այնպես, որը կարող է նսեմացնել կամ վերացնել դրա՝ որպես Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության պատմական և քաղաքական նշանակությունը։ Արցախահայության բռնի տեղահանությունը և ստեղծված քաղաքական իրողությունները չեն կարող հիմք հանդիսանալ Արցախի պետականության և նրա ինստիտուտների հետ կապված խորհրդանշական ու պատմական արժեքների աստիճանական վերացման համար։ Ընդհակառակը՝ այս պայմաններում առավել կարևոր է պահպանել այն կառույցներն ու հաստատությունները, որոնք ներկայացնում են Արցախի ժողովրդի ինքնության, պատմության և իրավունքների շարունակականությունը։
Արցախը մշտապես եղել է հայկական եվ մաս է եղել հայկական պետականության, ընդհուպ այն ժամանակ, երբ տարբեր հատվածներում Հայաստանի պետականությունը գոյություն չուներ. Հովիկ Ավանեսով Ինչ վերաբերում է արհեստածին հորինված ադրբեջանցիներին, ապա նրանք որևէ աղերս չունեն բռնի տեղահանված արցախահայերի հետ։ Նախ՝ այդ ադրբեջանցիները, ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի որևէ բնակավայրի հետ առնչություն չունեն՝ ինչպես պատմական, այնպես էլ՝ իրավական տեսանկյունից։ Մինչ 1918 թվականը տարածաշրջանում որևէ պետական միավոր կամ կազմավորում Ադրբեջան անունով գոյություն չի ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Ավանեսովը, - նշել է Ավանեսովը:
Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագիրը բազում խոչընդոտների է հանդիպում
ԱՄՆ-ի և եվրոպական զբոսաշրջային ընկերությունները սպիտակեցնում են ցեղասպանությունը՝ օկուպացված Արցախում շրջագայություններ վաճառելով. ԱՄՆ Հայ Դատ Ադրբեջանը Ստեփանակերտը վերանվանել է «Խանքենդի», Շուշին՝ «Շուշա», իսկ Մարտակերտը՝ «Աղդերե» և համակարգված կերպով ոչնչացրել ու շարունակում է ոչնչացնել հայկական սրբավայրերն ու մշակութային ժառանգության հուշարձանները։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ շուրջ 14 միլիարդ դոլար են հատկացրել այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագրին, որն իրականում ներկայացվում է որպես Արցախի բնիկ հայերի ցեղասպանության հետևանքների ամրագրում։ Հենց այս պատմությունն ու իրականությունն են զբոսաշրջային ամրագրման հարթակները փաթեթավորում որպես ժառանգություն, մշակույթ և «վերածնունդ»։
Այդ կիսաբաց ճամպրուկը տուն վերադարձի իմ պատրանքն էր։ Ինչպես Թալեբի նկարագրած փախստականները, ես էլ պատրաստ չէի որևէ տեղ հաստատվել, քանի որ դա կնշանակեր վերջնական ընդունել կորստի միտքը։ Նախկին գործընկերս ասաց, որ հաճախ է վերադառնում գրքի այդ հատվածին, որպեսզի իրեն հետ պահի մխիթարական, բայց կործանարար պատրանքի այդ ծուղակը ընկնելուց և այն մտքից, թե տուն վերադարձը պարզապես «ժամանակի հարց» է։ Այդ խոսակցությունից հետո ես էլ նորից կարդացի գրքի այդ հատվածը և բախվեցի մի չլուծված հարցի․ իսկ ո՞րն է ժամանակը փախստականի համար, որքա՞ն ժամանակ է պահանջում հարմարվելու և ինտեգրվելու համար, և արդյո՞ք դա երբևէ լիովին հնարավոր է։ Նույնիսկ հիմա՝ Արցախի հայերի բռնի տեղահանությունից գրեթե երեք տարի անց, մեզանից շատերը դեռ մնում են այդ կախյալ, սպասողական վիճակում։
Հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունը երիտասարդ արցախցիների ճակատագրի վրա։ Արցախի երիտասարդության իրավունքների պաշտպանությունն անհնար է առանց արդարության վերականգնման։ Հայրենազրկված սերնդի գլխավոր և անօտարելի իրավունքն է իր հայրենիք՝ Արցախ, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը։ Առանց այս իրավունքի ապահովման՝ երիտասարդության պաշտպանության մասին միջազգային բոլոր հռչակագրերն ու կոչերը մնում են անկատար։ Մենք կոչ ենք անում միջազգային կառույցներին, ՄԱԿ-ին և աշխարհի երիտասարդական կազմակերպություններին՝ աջակցել արցախցի երիտասարդներին մշակույթի պահպանման պայքարում և գործուն քայլեր ձեռնարկել վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ. Արցախի Մշակույթի նախարարություն
ՀՀ իշխանությունները՝ արդարացնելով արցախցիների ցեղասպանությունը, դառնում են հանցակից և պատասխանատվություն են կրում հանցանքը չկանխելու համար
Իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը զրկվում ինստիտուցիոնալ ներկայությունից․ Ռոման Երիցյան Մենք իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը տարածքային կորստից և բռնի տեղահանումից հետո, հիմա արդեն նաև Հայաստանում զրկվում իրեն պատկանող վերջին գույքից ու ինստիտուցիոնալ ներկայությունից։ Չի՛ կարելի թույլ տալ, որ Արցախը վերջնականապես սեփականազրկվի։ Չի՛ կարելի թույլ տալ, որ քայլ առ քայլ վերացվեն Արցախի պետականության վերջին հետքերը։ Չի՛ կարելի թույլ տալ, որ մի օր պարզապես արձանագրենք՝ Արցախն այլևս ոչինչ չունի։
Արցախի ժողովուրդը զրկվել է իր հայրենիքում ապրելու հնարավորությունից, սակայն չի զրկվել իր քաղաքական ձայնից։ Այդ ձայնը պատկանում է ժողովրդին և չի կարող վերացվել վարչական որոշումներով, քաղաքական հայտարարություններով կամ որևէ այլ ուժի կամ մարմնի կամայականությամբ։ Այս համատեքստում Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պարզապես գործող կամ նախկին պետական կառույց չէ։ Այն Արցախի ժողովրդի կողմից ձևավորված և ընտրված ներկայացուցչական մարմին է, որը մարմնավորում է ժողովրդի հավաքական քաղաքական կամքը։ Հետևաբար դրա պահպանումը և շարունակական գործունեությունը ոչ թե ձևական կամ խորհրդանշական, այլ քաղաքական և իրավական անհրաժեշտություն է։
Արցախի հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունները վաղուց այլևս առանձին հուշարձանների ճակատագրի հարց չեն։ Խոսքը վերաբերում է հայկական հետքի համակարգված վերացման քաղաքականությանը, որի շրջանակում եկեղեցիներ, վանքեր, գերեզմանոցներ, խաչքարեր, հուշարձաններ, ամբողջական բնակավայրեր, պատմական թաղամասեր և այլ մշակութային օբյեկտներ կամ ոչնչացվում են, կամ ենթարկվում փոփոխությունների ու վերաիմաստավորման՝ ուղղված դրանց հայկական ինքնության ժխտմանը։ Մայր տաճարի ոչնչացումը հատկապես խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում այն պայմաններում, երբ միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպություններն ու մշակութային ժառանգության պահպանության կառույցները տեղյակ են Արցախի հայկական ժառանգությանը սպառնացող վտանգներից։ Տարիներ շարունակ հրապարակվել են փաստաթղթեր, մասնագիտական զեկույցներ, լուսանկարներ և արբանյակային ապացույցներ, սակայն այդ վկայագրումներին հաճախ չեն հաջորդում գործնական և կանխարգելիչ քայլեր։
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառնալու հավատով ՀՅԴ Արցախի երիտասարդական միության և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության համատեղ նախաձեռնությամբ այս տարի ևս անցկացվեց «Հանուն Արցախի» խորագրով երիտասարդական բանակումը, որին մասնակցեցին 13-18 տարեկան շուրջ 160 պատանիներ ու երիտասարդներ՝ Արցախից և Սփյուռքից։ Տեղահանությունից ի վեր կազմակերպվող այս բանակումները դարձել են արցախցի երիտասարդների համախմբման կարևոր օջախներ։ Այստեղ նրանք ոչ միայն միասին օրեր են անցկացնում, այլև ճանաչում, լսում ու հասկանում միմյանց, կիսվում Արցախից բերված հիշողություններով և միասին պահում այն, ինչ ոչ ոք չի կարող մեզանից խլել՝ Արցախի նկատմամբ մեր կապն ու վերադարձի հավատը։
Հանուն Արցախի» բանակման շրջանակում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը հադես է եկել գերիների խնդրի մասին դասախոսությամբ Հանուն Արցախի» բանակման շրջանակում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմագերիների խնդրին։ Արա Պուլուզյանն ընդգծել է, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները պահպանում են ամուր ոգին ու արժանապատիվ կեցվածքը։ Նա շեշտել է, որ գերիների վերադարձի և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը պետք է մնա համազգային օրակարգի առաջնահերթությունների շարքում, իսկ երիտասարդությունը կարևոր դերակատարում ունի այդ պայքարն առաջ մղելու գործում։
Սիսիանում հայ–իրանական փառատոնի ժամանակ ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հաճույքով ճաշակել է արցախյան ժենգյալով հացը, որը պատրաստվել էր հենց արցախցիների տաղավարում․ ArmeniaSputnik
Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ուղերձին «Հայաստանի Հանրապետության վարչապետը oգոստոսի 8-ի իր ուղերձում հայտարարեց, որ «մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»։ Ես լիովին կիսում եմ այս գնահատականը և ուրախ էի կարդալ այդ խոսքերը։ Դրական եմ գնահատում նաև լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց՝ ինձ հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։ Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները և հույս ունեմ առարկայական հանդիպման՝ քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ պահվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող այլ հարցեր»։