APL Games
СтатистикаՊրեդիկտոր, ֆենթեզի և այլ մինի խաղեր։ Կանխատեսի'ր, միացի'ր լիգաներին, շահիր մրցանակներ։
- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 32
- Всего постов
- 32
- Тип
- открытый
- Язык
- hu
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 48
- 1/48двое суток
- 55
- 1/72трое суток
- 59
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
⭐ Այսօրվա լավագույնը՝ @liberofootball24-ի ընտրությամբ։ «Գանձասար» 0:1 «Շիրակ» Հովհաննես Փահլևանյան՝ +3 բոնուսային միավոր։ Ֆենթզիում՝ 5 → 8 միավոր։ Յուրաքանչյուր հանդիպման լավագույն ֆուտբոլիստին ընտրում է Libero-ն։ Ֆենթզի → https://play.aplgames.am/fantasy
«Շիրակը» 27-րդ րոպեի միակ գոլով հաղթեց «Գանձասարին»։ ⚽️ 🟢 «Գանձասար» 0:1 «Շիրակ» 27′ Վ. Սարգսյան (Գ. Ղումաշյան) Գոլից հետո հաշիվն այլևս չփոխվեց․ «Շիրակը» պահեց նվազագույն առավելությունն ու անառիկ դարպասը։ 🎯 Իսկ կանխատեսողների համար սա առայժմ մրցաշրջանի ամենաանսպասելի արդյունքն էր։ 401 կանխատեսումից միայն 80-ը՝ 20%-ը, ընտրել էին «Շիրակի» հաղթանակը։ Մնացածը գրեթե հավասար բաժանվեց՝ «Գանձասար»՝ 162, ոչ-ոքի՝ 159։ Ճիշտ 0:1 հաշիվը գուշակել էր ընդամենը 9 մասնակից, իսկ ամենատարածված կանխատեսումը 2:1-ն էր։ 🔥 Ֆենթզիում խաղի ամենաշատ միավորը հավաքեց «Շիրակի» պաշտպան Հովհաննես Փահլևանյանը՝ Libero-ի +3 բոնուսով նրա 5 միավորը դարձավ 8։ Դարպասապահ Լյովա Կարապետյանը հավաքեց 7 միավոր՝ անառիկ դարպասի և 4 փրկման շնորհիվ, իսկ գոլի հեղինակ Վազգեն Սարգսյանը՝ 6։ Ընդ որում Սարգսյանը մասնակիցների կազմերի ընդամենը 0.5%-ում էր։ 👀 ⭐ Խաղի լավագույն ֆուտբոլիստը Libero-ի ընտրությամբ՝ Հովհաննես Փահլևանյան։ 3-րդ տուրն ավարտվում է օգոստոսի 17-ին։ Արա՛ կանխատեսումներդ 👇 https://play.aplgames.am/predictor
Libero-ն Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Գանձասար» -«Շիրակ» խաղի (0:1) լավագույն ֆուտբոլիստ ընտրեց հյուրերի պաշտպան Հովհաննես Փահլևանյանին 🇦🇲 #Libero_best
📊 Օգոստոսի 13-ին Ֆենթզիում 5 ֆուտբոլիստի գին փոխվեց՝ 2 թանկացում, 3 էժանացում։ 🟢 ԹԱՆԿԱՑԱՆ ⬆️ Ռաջանի · Ուրարտու · 5.6 → 5.7 ⬆️ Ի. Պիկիս · Փյունիկ · 7.0 → 7.1 🔴 ԷԺԱՆԱՑԱՆ ⬇️ Մ. Գոնսալես · Նոա · 7.8 → 7.7 ⬇️ Հ. Համբարձումյան · Նոա · 5.2 → 5.1 ⬇️ Ալեֆ · Ուրարտու · 5.5 → 5.4 Գները փոխվում են տրանսֆերներից։ Այս գները 4-րդ տուրի համար են։ ⚽️ play.aplgames.am
Այսօր 3-րդ տուրի ևս մեկ հանդիպում ունենք։ ⚽️ 🕗 «Գանձասար» — «Շիրակ» · 20:00 Կանխատեսումը բաց է մինչև խաղի մեկնարկը։ Ընտրի՛ր վերջնական ու առաջին խաղակեսի հաշիվները, ինչպես նաև առաջինը գոլ խփող թիմին։ Արա՛ կանխատեսումդ 👇 https://play.aplgames.am/predictor
«Սիոն» — «Նոա»՝ 2։1։ Երկու խաղի արդյունքում՝ 4։3, և «Նոայի» եվրագավաթային ուղին ավարտվում է Շվեյցարիայում։ 💔 25-րդ րոպեին Հելդերը 11-մետրանոցից առաջ մղեց «Նոային»՝ ճիշտ այնպես, ինչպես Երևանում։ Ընդմիջմանը հայկական թիմն արդեն ընդհանուր հաշվով առջևում էր։ Բայց երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց ընդամենը տասը րոպեում։ 53-րդ րոպեին Բոտելին հավասարեցրեց հաշիվը, իսկ 63-րդին Բատատան խփեց «Սիոնի» երկրորդ գոլը։ Երկու խաղ, 180 րոպե և ընդամենը մեկ գոլի տարբերություն։ Երկրորդ փուլում «Նոան» հաղթահարեց «Զիմբրուի» արգելքը, իսկ երրորդում կանգ առավ «Սիոնի» դեմ պայքարում։ Հիմա ամբողջ ուշադրությունը՝ Հայաստանի առաջնությանը։ 🇦🇲
⭐️ Օրվա լավագույնը՝ @liberofootball24-ի ընտրությամբ։ ⚽️ «Ուրարտու» 3:0 «Սյունիք» Միգել Վելոսա՝ +3 բոնուսային միավոր։ Ֆենթզիում՝ 3 → 6 միավոր։ Գոլ կամ գոլային փոխանցում չգրանցեց, բայց «Ուրարտուի» գրեթե ողջ ստեղծագործական խաղն անցնում էր հենց նրա միջոցով։ Վելոսան թելադրում էր խաղի տեմպը, մասնակցում գրոհների կառուցմանը և շատ մոտ էր նաև գոլի հեղինակ դառնալուն։ ⭐️ Յուրաքանչյուր հանդիպման լավագույն ֆուտբոլիստին ընտրում է Libero-ն, իսկ ընտրված խաղացողը Ֆենթզիում ստանում է +3 բոնուսային միավոր։ Ֆենթզի → https://play.aplgames.am/fantasy
3-րդ տուրը մեկնարկեց «Ուրարտուի» վստահ հաղթանակով։ ⚽️ 🟢 «Ուրարտու» 3:0 «Սյունիք» 23′ Ռաջանի (Իշիբաշի) 84′ Բռունո Միշել՝ 11 մետրանոցից 90+1′ Բռունո Միշել՝ 11 մետրանոցից Ընդմիջմանը հաշիվը 1:0 էր, իսկ հանդիպման վերջակետը դրվեց վերջին րոպեներին։ Փոխարինման մտած Բռունո Միշելը երկու անգամ հստակ իրացրեց 11-մետրանոցը՝ 84-րդ և 90+1-րդ րոպեներին։ Առաջին խաղապատիժը վաստակեց Վերեմիեվը, երկրորդը՝ Միրզոյանը։ 🎯 Կանխատեսողները գրեթե միաձայն էին․ 381 կանխատեսումից 363-ը՝ 95%-ը, ընտրել էին «Ուրարտուի» հաղթանակը։ Իսկ 107 մասնակից գուշակել էր նաև ճիշտ 3:0 հաշիվը, որը խաղի ամենաշատ ընտրված տարբերակն էր։ Ընդմիջման 1:0-ն էլ ճիշտ նշել էր գրեթե կեսը՝ 190 մասնակից։ 🔥 Ֆենթզիում հանդիպման ամենաշատ միավորը հավաքեց Բռունո Միշելը՝ 11 միավոր ընդամենը 25 րոպեում։ Վերեմիեվն էլ բերեց 9 միավոր, թեև նրան ընտրել էր մասնակիցների ընդամենը 0.3%-ը։ 3-րդ տուրը շարունակվում է վաղը՝ «Գանձասար» — «Շիրակ» հանդիպումով։ Արա՛ կանխատեսումդ 👇 https://play.aplgames.am/predictor
Libero-ն Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Ուրարտու» -«Սյունիք» խաղի (3։0) լավագույն ֆուտբոլիստ ընտրեց տանտերերի եզրային հարձակվող Միգել Վելոսային 🇵🇹 #Libero_best
📉 Օգոստոսի 12-ին Ֆենթզիում ընդամենը 3 ֆուտբոլիստի գին փոխվեց, և երեքն էլ էժանացան։ Ոչ ոք չթանկացավ։ 🔴 ԷԺԱՆԱՑԱՆ ⬇️ Ա. Կոնեգլյան · Նոա · 4.9 → 4.8 ⬇️ Բ. Հովհաննիսյան · Արարատ · 6.5 → 6.4 ⬇️ Է. Վարդանյան · Ուրարտու · 6.4 → 6.3 Գները փոխվում են տրանսֆերներից։ 3-րդ տուրի վերջնաժամկետն այսօր է՝ ժամը 17:30-ին։ Մինչ այդ վերջին անգամ նայի՛ր կազմդ։ ⚽️ play.aplgames.am
Այսօր մեկնարկում է 3-րդ տուրը։ ⚽️ 🕖 «Ուրարտու» — «Սյունիք» · 19:00 Կանխատեսումը բաց է մինչև խաղի մեկնարկը։ Ընտրի՛ր վերջնական ու առաջին խաղակեսի հաշիվները, ինչպես նաև առաջինը գոլ խփող թիմին։ Արա՛ կանխատեսումդ 👇 https://play.aplgames.am/predictor
Այսօր մեկնարկում է 3-րդ տուրը։ ⚽️ Ֆենթզիի 3-րդ տուրի վերջնաժամկետը այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:30-ին է՝ Երևանի ժամանակով։ Մինչ այդ վերջնականացրո՛ւ կազմդ՝ ընտրի՛ր ավագին, դասավորի՛ր պահեստայիններին, կատարի՛ր տրանսֆերներդ և որոշի՛ր՝ օգտագործո՞ւմ ես որևէ չիպ, թե՞ ոչ։ 🔄 Չօգտագործած տրանսֆերները չեն այրվում։ Եթե 2-րդ տուրում տրանսֆեր չես արել, այս տուրում 2-ի փոխարեն ունես 4 անվճար տրանսֆեր (կուտակվում է մինչև 6)։ Վերջնաժամկետից հետո արված փոփոխությունները կգործեն արդեն հաջորդ տուրից։ 🎯 Կանխատեսումներում ամբողջ տուրի համար ընդհանուր վերջնաժամկետ չկա․ յուրաքանչյուր հանդիպման կանխատեսումը փակվում է հենց խաղի մեկնարկին։ 📅 3-րդ տուրի խաղացանկը՝ Երևանի ժամանակով ⚽️ «Ուրարտու» — «Սյունիք» · օգոստոսի 13, 19:00 ⚽️ «Գանձասար» — «Շիրակ» · օգոստոսի 14, 20:00 ⚽️ «Վան» — «Արարատ-Արմենիա» · օգոստոսի 15, 16:00 ⚽️ ԲԿՄԱ — «Արարատ» · օգոստոսի 15, 19:30 ⚽️ «Սարդարապատ» — «Փյունիկ» · օգոստոսի 16, 16:00 ⚽️ «Նոա» — «Ալաշկերտ» · օգոստոսի 17, 20:00 Դեռ թիմ չունե՞ս։ Կազմի՛ր հիմա՝ դեռ հասցնում ես։ Խաղա՛ → play.aplgames.am
📉 Օգոստոսի 11-ին Ֆենթզիում 12 ֆուտբոլիստի գին փոխվեց, և շուկան գրեթե ամբողջությամբ մեկ ուղղությամբ գնաց՝ 11 էժանացում, 1 թանկացում։ 🟢 ԹԱՆԿԱՑԱՆ ⬆️ Ա. Ավանեսյան · Գանձասար · 5.6 → 5.7 🔴 ԷԺԱՆԱՑԱՆ ⬇️ Մ. Գոնսալես · Նոա · 7.9 → 7.8 ⬇️ Մ. Յանսանե · Փյունիկ · 10.0 → 9.9 ⬇️ Ֆ. Ալմեյդա · Փյունիկ · 6.5 → 6.4 ⬇️ Դ. Սուալեհե · Նոա · 6.5 → 6.4 ⬇️ Զ. Բանջաքի · Արարատ-Արմենիա · 7.5 → 7.4 ⬇️ Ֆ. Էջիկե · Ալաշկերտ · 7.0 → 6.9 ⬇️ Ա. Մալիս · Արարատ-Արմենիա · 5.0 → 4.9 ⬇️ Ա. Գրիգորյան · Արարատ · 6.5 → 6.4 ⬇️ Ժ. Բրավիմ · Արարատ-Արմենիա · 5.5 → 5.4 ⬇️ Հ. Համբարձումյան · Նոա · 5.3 → 5.2 ⬇️ Ալեքս · Վան · 4.5 → 4.4 Գները փոխվում են տրանսֆերներից։ 3-րդ տուրի վերջնաժամկետը վաղն է՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:30-ին։ Մինչ այդ վերջին անգամ ստուգի՛ր կազմդ։ ⚽️ play.aplgames.am
«Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Սլովենիայում։ 💔 80 րոպե դարպասներն անառիկ մնացին, բայց վերջնամասում ամեն ինչ փոխվեց։ 84-րդ րոպեին Դուկուլին բացեց հաշիվը, իսկ ընդամենը մեկ րոպե անց Վերբիչը խփեց երկրորդը։ Երկու խաղի արդյունքում՝ 3:2 հօգուտ «Ցելյեի», և սլովենական թիմը շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում։ «Արարատ-Արմենիայի» Չեմպիոնների լիգայի ուղին ավարտվեց, բայց եվրագավաթային մրցաշրջանը՝ ոչ։ Առջևում Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆն է։ 🇦🇲 Աջակցենք մեր թիմին նաև հաջորդ փուլում։ 💪
Փյունիկ — Վան 3:0։ Կառլեն Հովհաննիսյանը դաշտում մնաց ամբողջ 90 րոպեն՝ գոլ, գոլային փոխանցում, անառիկ դարպաս և հանդիպման լավագույնի բոնուս։ 14 միավոր մեկ խաղում։ Իսկ ում կազմում նա ավագ էր՝ 28։ Նույն խաղն է։ Բայց երբ քո ֆուտբոլիստն է դաշտում, ամեն դրվագ ուրիշ է։ Հավաքի՛ր քո կազմը → play.aplgames.am
APL Games pinned a photo
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
«Ուրարտուի» մարզաշապիկը սպասում է Ֆենթզիի 3-րդ տուրի հաղթողին։ 🟣🟠 3-րդ տուրը մեկնարկում է օգոստոսի 13-ին՝ «Ուրարտու» — «Սյունիք» հանդիպումով։ ⚽️ Խաղի մեկնարկը՝ 19:00-ին, իսկ Ֆենթզիի վերջնաժամկետը՝ 90 րոպե շուտ՝ **17:30-ին**։ Մինչ այդ վերջնականացրո՛ւ կազմդ։ Ինչպե՞ս շահել․ 🔸 Կազմի՛ր քո թիմը՝ play.aplgames.am-ում 🔸 Հաստատի՛ր բոլոր փոփոխություններդ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:30 🔸 Հավաքի՛ր ամենաշատ միավորը 3-րդ տուրում և շահի՛ր «Ուրարտուի» նոր մարզաշապիկը ⏰ Վերջնաժամկետին կազմերը կողպվում են։ Տրանսֆերները, մեկնարկային կազմը, ավագի ընտրությունն ու պահեստայինների հերթականությունը վերջնականացրո՛ւ մինչ այդ։ Շնորհակալություն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին՝ 3-րդ տուրի հաղթողի մրցանակը տրամադրելու համար։ 🤝 ⚽️ play.aplgames.am
📈 Ֆենթզիի շուկան աշխույժ էր. օգոստոսի 10-ին 10 ֆուտբոլիստի գինը փոխվեց։ 🟢 ԹԱՆԿԱՑԱՆ ⬆️ Ռաջանի · Ուրարտու · 5.5 → 5.6 ⬆️ Կ. Հովհաննիսյան · Փյունիկ · 6.5 → 6.6 ⬆️ Լ. Վարդանյան · Սարդարապատ · 6.1 → 6.2 ⬆️ Ա. Նդուր · Արարատ-Արմենիա · 7.0 → 7.1 🔴 ԷԺԱՆԱՑԱՆ ⬇️ Հ. Համբարձումյան · Նոա · 5.4 → 5.3 ⬇️ Ա. Ղազարյան · Ուրարտու · 5.0 → 4.9 ⬇️ Ա. Համբարձումյան · Արարատ-Արմենիա · 7.0 → 6.9 ⬇️ Դ. Աղբալյան · Ալաշկերտ · 5.5 → 5.4 ⬇️ Ն. Հովհաննիսյան · ԲԿՄԱ · 8.5 → 8.4 ⬇️ Ա. Դաշյան · Փյունիկ · 5.4 → 5.3 Գները փոխվում են տրանսֆերներից։ Ստուգի՛ր քո կազմը մինչև 3-րդ տուրի մեկնարկը՝ օգոստոսի 13-ին։ ⚽️ play.aplgames.am