- Последний пост
- 30 дек. 2024 г.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 21
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Спорт (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
💔😞20 տարին շա՞տ է, թե՞ քիչ: Այս օրերը ոչ միայն մարող տարվա վերջին օրերն են, այլև՝ Armenian Soccer-ի: Այո՛, որքան էլ անհավանական կամ անիրական հնչի առաջին հերթին ինձ համար, բայց Armenian Soccer-ի ճանապարհը մոտենում է իր ավարտին: Մենք 20 տարի, ուղիղ 20, ընդամենը 20, ամբո՜ղջ 20 տարի աշխատում էինք հայկական ֆուտբոլի ու հայ ֆուտբոլասերի համար: Աշխատում էինք հանուն նրա, որ ֆուտբոլի ու ֆուտբոլասերի միջև կապը չկտրվի, որ ամրանա: Ու այդ դժվարին ճանապարհին մեզ աջակցում էին ֆուտբոլային աշխարհում մեր գործընկերները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ակումբներն ու նրանց ղեկավարները, մեր ֆինանսական գործընկերները՝ Ինեկոբանկը, VBet-ը, Fastex-ը… Հենց նրանց շնորհիվ է, որ հայկական ֆուտբոլին նվիրված առաջին կայքը ծնունդ առավ, զարգացավ ու արդեն կատարյալ հասուն է: Շնորհակա՜լ եմ այս ուղին միասին անցնելու համար: Շնորհակալ եմ նաև կայքի հետ անմիջապես աշխատող անձանց՝ Կարեն Համբարձումյանին, ով կայքի հիմնադրման առաջին օրվանից առ այսօր մեզ օգնել է հոսթինգի հարցում, շնորհակալ եմ ու երբեք չեմ մոռանա մեր կայքի տևական հեղինակ, երջանկահիշատակ Արամ Ուգուջյանին, լրագրողներ Գայանե Նազարյանին, Լիանա Հարությունյանին ու Հռիփսիմե Գալստյանին… Շնորհակալությունների ցանկն անվերջ կարելի է թվել: Բայց ես ուզում եմ մի փոքր խոսել հենց կայքի մասին: Ես հրաշալի հիշում եմ, թե ինչպես էի այն ծրագրում, ստեղծում, տարիների բարձունքից տեսնում, թե ինչ «պարզունակ ու միամիտ» էին կայքի առաջին ամիսները ու ի վերջո ուր հասանք այսօր՝ 20 տարի անց: Բայց նաև պիտի փաստեմ, որ այդ 20 տարին ինձ համար աննկատ թռավ: Այդպես է լինում, երբ սիրում ես գործդ, երբ դու հավատում ու ապրում ես դրանով, երբ վստահ ես, որ աշխատանքդ իր հասցեատերն ունի: Ու ես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրին, յուրաքանչյուրիդ: Շնորհակալություն կարդացած ամեն նորության, ամեն հոդվածի ու հարցազրույցի համար, շնորհակալություն յուրաքանչյուր մեկնաբանության, յուրաքանչյուր կարծիքի համար, յուրաքանչյուրպահի, որ մենք միասին կիսեցին: Տոնական այս օրերին բոլորիդ մաղթում եմ հայկական ֆուտբոլից միայն ու միայն լավ ու հաղթական նորություններ, որոնք դուք կկարդաք արդեն այլ կայքերում: Ցանկանում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել, որ մինչև Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղաշրջանի ավարտը կայքում հասանելի կլինի տվյալների բաժինը: Armenian Soccer Awards մրցանակաբաշխության ընթացքի մասին հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ: Հարգանքով ու խորին երախտագիտությամբ՝ Armenian Soccer-ի հիմնադիր Էդգար Պետրոսյան
❗️Լուկաս Սելարայանը դեռ չի տեղափոխվել «Բելգրանո»։ Արգենտինական ակումբի սոցիալական ցանցերից հեռացվել են Սելարայանի տրանսֆերի մասին հրապարակումները, իսկ ակումբի մարզադաշտում նախատեսված շնորհանդեսը չեղարկվել է։ Հաղորդվում է, որ «Ալ-Ֆաթեհը» չի տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ պատճառով FIFA-ն չի գրանցել տրանսֆերը։ Բանակցությունները դեռ շարունակվում են։
Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին ինձ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած Մարզիկ և Հայաստանի Լավագույն Ֆուտբոլիստ ճանաչելու համար: Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին։ ❤️🇦🇲 ©️ Հենրիխ Մխիթարյան
«Ինտերը» հաղթեց 3:0 հաշվով, Մխիթարյանը խաղաց մինչև 80-րդ րոպեն: ⚫️🔵 «Ներաձուրիները» 40 միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը
Ա Սերիա, 18-րդ տուր. «Ինտերի» մեկնարկային XI-ը «Կալյարիի» դեմ
без подписи
✅ Լուկաս Սելարայանը վերադարձել է «Բելգրանո»❗️ 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը📃
Հենոն!🇦🇲
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ 🔝 🖇️ https://www.ffa.am/hy/news/ArmenianBestPlayer2024
🔥 Լուկաս Սելարայանի՝ որպես «Բելգրանոյի» խաղացող պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա «Էլ Խիգանտե դե Ալբերդի» մարզադաշտում։ Նրա պատվին մեծ հանդիսություն կկազմակերպվի 24 հազար հանդիսատես տեղավորող մարզադաշտում😎
📈 Transfermarkt-ը Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը բարձրացրել է 2 միլիոն եվրո (+300 հազար): 2023 թվականի հունիսին Բարսեղյանի արժեքը 1,2 միլիոն եվրո էր: 31 տարեկանում նա գրեթե կրկնապատկել է իր տրանսֆերի գինը🔥
без подписи
без подписи
Խոսե Կարաբալյոն, Խուան Բրավոն ու Եվգենի Կոչուկը հեռացել են «Փյունիկից» 🤝Ակումբի և ֆուտբոլիստների միջև պայմանագրերը խզվել են երկկողմանի համաձայնությամբ:
‼️🚨Արգենտինական ԶԼՄ-ները հայտնում են, որ Սելարայանը գալիք ուրբաթ կներկայացվի որպես «Բելգրանոյի» ֆուտբոլիստ
без подписи
без подписи
Հենրիխ Մխիթարյանը քիչ առաջ ստացավ Armenian Soccer Awards-ի վերջին երկու մրցանակները...⚽️🙌🏻 #mickitaryan #goat
ՀԻՇԵՑՈՒՄ 📣 Ֆուտբոլային #գործկա ⚽️ Stats Perform ընկերությունում նոր թափուր աշխատատեղեր կան գործարքային հիմունքներով։ Այսինքն, վարձատրվելու եք ըստ կատարած աշխատանքի։ Աշխատանքը հիմնականում լինելու է շաբաթ և կիրակի օրերին, այսինքն՝ հարմար է ուսանողների և հիմնական աշխատանք ունեցող մարդկանց համար։ Պահանջներն են. 1. Ֆուտբոլի (խաղի կանոնների) հստակ գիտելիք 2. Անգլերենի իմացությունը շատ մեծ առավելություն է 3. Երեկոյան և ուշ ժամերին աշխատելու ցանկություն 4. Համակարգչի հետ առնչվելու ունակություն 5. Տարիքային շեմը 17֊35 տարեկան 📆Հունվարի 7-ից սկսվում է ուսումնական փուլը, որը կտևի 2 ամիս։ Այդ 2 ամսվա ընթացքում ուսանողը հաճախում է երկուշաբթի֊ուրբաթ օրերին, օրական 8 ժամ։ ☝🏻Ավարտական թեսթը գերազանց հանձնելու դեպքում վճարվում եք ուսման ժամանակահատվածի համար նախատեսված գումարը և պայմանագիր կնքում։ 📧CV -ներն ուղարկեք gor.novshatyan1991@gmail.com հասցեին կամ այս հղումով➡️ https://statsperformacademy.csod.com/ux/ats/careersite/3/home/requisition/4687?c=statsperformacademy
«Ունիվերսիտատյա Կլուժը» տարվա վերջին խաղը ոչ-ոքի է ավարտել «Սեպսիի» հետ (0:0): Միրանյանը մասնակցել է 2-րդ խաղակեսին և ընդամենը 9 անգամ է հպվել գնդակին: Կատարել է 6 փոխանցում՝ 100 տոկոս ճշգրտությամբ: «Ունիվերսիտատյան» դեռ գլխավորում է Ռումինիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: