tgindex
Последний пост
10 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
0
Всего постов
20
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
1 566
+2 за 4 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
1 181
20 постов
Вовлечённость
75,4%
к подписчикам
Постов в день
0,0
всего 20
Упоминаний
1
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
782
1/48двое суток
896
1/72трое суток
966

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • Մի քանի տարի առաջ մեր եզդիներից մեկի հոգեհացին էի մասնակցում (Աստված ողորմի)։ Ուրեմն՝ հոգեհացի սեղանի շուրջ, ինձանից ոչ հեռու, երկու շեյխ էին նստած։ Մեկը պնդում էր, որ ճիշտը օղին ոտքի կանգնած խմելն է, մյուսը վստահեցնում էր, որ նստած խմելն ավելի ճիշտ է։ Խոսք խնդրեցի։ — Ես ձեզ ծառա (մենք հոգևորականներին այդպես ենք դիմում), թույլ կտա՞ք,— ասացի ես։ — Խոսիր, Մուրազի ջան,— ասաց նրանցից մեկը։ — Շատ անհարմար բան կլինի, եթե ասեմ, որ եզդիական կրոնի կանոնները խստիվ արգելում են ոգելից խմիչքների օգտագործումը,— ասացի ես։ Այս խոսքերիցս հետո երկուսն էլ թարս նայեցին ու մինչև այսօր հետս չեն խոսում։ Նայում եմ մեր քաղաքական դաշտին ու հաճախ ինձ զգում եմ այդ նույն սեղանի շուրջ նստած։ Հ.Գ. Եկեք այս բաժակով էլ խմենք։ Թող աշխարհում խաղաղություն լինի։ Ջհանդամը, թե պատերազմ չի լինի։

  • 7 авг.608122

    https://www.youtube.com/watch?v=uVbnqkrDrL0

  • 1 авг.941213

    https://youtu.be/AOSpBrWX46U?si=6_fAshG4qKA54JJ0

  • 27 июл.1 274452

    Աշխարհում հենց այս պահին ընթանում են մի շարք հակամարտություններ, որոնց հիմքում նավթի և գազի պաշարներն են կամ դրանց տարանցման ուղիների վերահսկողությունը։ Անդրազգային կորպորացիաները միլիարդավոր դոլարներ են ներդնում նոր հանքավայրերի հայտնաբերման և շահագործման համար։ Աշխարհի գերտերություններն իրենց արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը շարունակում են կառուցել էներգակիրների շուրջ։ Եվ այս ֆոնին մարդիկ հայտարարում են, թե նավթի դարաշրջանն ավարտվում է։ Հայաստանի քաղաքական դաշտն այդպես էլ մնաց կենացների մակարդակում։ Հ․Գ․ Մի եզդի պապիկ կար։ Հարսանիքներին մի կենաց էր ասում. «Աշխարհում թող խաղաղություն լինի... Ջհանդամ, թե պատերազմ չի լինի»։ Հիմա, ոնց նայում եմ, այդ պապիկը բավական լուրջ գործիչ կլիներ։

  • 22 июл.986334из adamyan0101

    «Տանջանքն ու ցավը միշտ էլ պարտադիր են լայն գիտակցության ու խոր սրտի համար։Մեծ մարդիկ աշխարհում պետք է մեծ տխրություն զգան»։ Դոստոևսկի

  • 21 июл.1 015511

    Քաղաք գալու ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղում, մսի մի խանութ կա, որի գովազդային էլեկտրոնային վահանակի վրա գրված էր․ «Թավարի թարմ միս»։ Մի քանի օր անց, այնտեղով անցնելիս, կանգ առա ու սիրով զգուշացրի, որ «տավար» բառը «թ»-ով չի գրվում։ Իրենք էլ սիրով ընդունեցին նկատողությունը, և մի քանի օր անց վահանակի վրա փոփոխություն էր արված։ Այս անգամ գրված էր․ «ՏավաՊի թարմ միս»։ Ասացի՝ էլի մտնեմ, բայց հետո հրաժարվեցի այդ մտքից՝ կասկածելով, որ հաջորդ անգամ այդ բառը կարող է էլ ավելի այլանդակ տեսք ստանալ։ Նույն իրավիճակն է մեր քաղաքական կյանքում։ Գործիչներ կան, որոնց անիմաստ է ցույց տալ իրենց սխալը, որովհետև նրանք եղած սխալը կուղղեն, բայց դրա փոխարեն անպայման նոր, ավելի կոպիտ սխալ կանեն։ Դիտավորյալ չեն անի, պարզապես այլ կերպ չեն կարող։

  • Տատս ասում էր․ «Bê ceza, xirabî zêde dibe» («Առանց պատժի չարիքը շատանում է»)։ Տատս համալսարան չէր գնացել։ Իրենց հեռավոր գյուղում առաջին դասարան ընդամենը մեկ օր էր հաճախել, ու վերջ։ Բայց կյանքի այս ճշմարտությունը գիտեր։ Մարդիկ համալսարաններ են ավարտում, բարձր պաշտոններ զբաղեցնում, հազարավոր մարդկանց կյանքերին առնչվող որոշումներ են կայացնում, բայց այս պարզ ճշմարտության մասին անգամ տեղյակ չեն։ Կից լուսանկարում տատս է՝ հայրիկիս հետ։

  • Մարդկային հասարակությունը գոյություն ունի, քանի դեռ կան կանոններ։ Ցանկացած կրոնի հիմքում Աստծո կողմից տրված օրենքներն են։ Որևէ կանոն չի կարող գոյություն ունենալ, եթե դրա խախտումն անպատիժ է մնում։ Պատիժը կարող է լինել իրավական, բարոյական, հասարակական, հոգևոր կամ բնական, բայց այն անխուսափելիորեն պետք է գոյություն ունենա։ Հենց պատիժն է, որ կանոնը դարձնում է պարտադիր։ Երբ պատիժը վերանում է, կանոնը վերածվում է պարզապես ցանկության, իսկ հասարակական կարգը սկսում է քայքայվել։ Դեգրադացիայի առանձին ճանապարհ է նաև այն, երբ պատիժ կա, բայց այն նախատեսված է միայն նրանց համար, ովքեր քո խմբից դուրս են կամ նրանց համար, ում կարող ես պատժել։ Այդ պահին օրենքը դադարում է լինել արդարության չափանիշ և վերածվում է ուժի գործիքի։ Մենք, որպես հասարակություն, այսօր կարծես հասել ենք հենց այդ դեգրադացիայի ճանապարհի ավարտին։ Կից՝ Պիտեր Բրյուգել Ավագի «Կույրը առաջնորդում է կույրին» կտավը։

  • 18 июл.1 200408

    Մեծանուն Դոստոևսկին իր հզորագույն ստեղծագործության՝ «Ապուշ»-ի միջոցով ցույց տվեց, որ բարոյազրկված, ստախոս, կեղծավոր ու շահամոլ հասարակություններում ճշմարտախոս, անկեղծ, նյութի հետևից չվազող, բարոյական մարդը համարվում է ապուշ։ Մեր օրերում, երևանյան սլենգով, նման մարդկանց ասում են «ոջլոտ»։ Մի բան, սակայն, անփոփոխ է՝ Աստված «ապուշներին» և «ոջլոտներին» է զորավիգ լինում։ Կից՝ Նիկոլայ Գեի «Ի՞նչ է ճշմարտությունը» («Քրիստոսը և Պիղատոսը») կտավը, 1890 թ.

  • 17 июл.2 276437

    Բարոյական դեգրադացիան սկսվում է այն ժամանակ, երբ Աստծո կողմից սահմանված «չի կարելի»-ները քեզ համար կարևոր են դառնում՝ կախված նրանից, թե այդ «չի կարելի»-ն խախտողը ով է։ Չի կարող ստախոսությունը մերժողը մերժել միայն Նիկոլի ստերը։ Չի կարող անբարոյականությունը մերժողը մերժել միայն այսօրվա իշխանության անբարոյականությունը։ Եթե դու մերժում ես Նիկոլի սուտն ու անբարոյականությունը, բայց պաշտպանում կամ արդարացնում ես քո շրջապատի ստախոսներին և անբարոյականներին, ապա քեզ մի՛ տանջիր․ դու դեմ չես ստախոսությանն ու անբարոյականությանը։ Ինձ համար մերժելի է այդ ամենը՝ անկախ դրանց հեղինակներից, նրանց անուն-ազգանունից, սանրվածքից կամ կերած քյաբաբի քանակից։ Ողջունում եմ այն քաղաքացիներին, ովքեր դուրս են գալիս իրենց անհատական կոմֆորտի գոտուց և բարձրացնում են անհարմար հարցեր։ Հասարակության իրական առողջ բջիջները դուք եք։ Հ․Գ․ Դանթեին վերագրվող խոսք․ «Դժոխքի ամենակիզիչ անկյունները նրանց համար են, ովքեր բարոյական մեծագույն բեկումների ժամանակ չեզոքություն են պահպանում»։ Կից՝ Դանթեի «Դժոխքը» Գյուստավ Դորեի նկարազարդումներում, 1861 թ

  • 17 июл.2 9253710

    Եթե Նիկոլի տերերը որոշեն, որ նա իշխանությունը պետք է հանձնի X մարդուն, ապա կհանձնի․ կլինի այն, ինչ եղավ 2018-ին

  • 14 июл.1 001121

    https://www.facebook.com/bomurazi/videos/1552188776256600

  • 11 июл.1 331512

    Մանկության տարիներին, երբ հորեղբորս տղաների հետ կռվում էինք, տատս ասում էր. «Hûn ji xelkê re dost û yar in, ji hev re gur û mar in» («Դուք օտարների համար ընկեր ու բարեկամ եք, իսկ միմյանց համար՝ գայլ ու օձ»): Հենց այս խոսքերն եմ հիշում ամեն անգամ, երբ մտածում եմ Փաշինյանի կառավարման մասին։ Նա երկրի ներսում հայերին հարցնում է, թե ինչու չեն զոհվել, իսկ դրսում, լավագույն դեպքում, Ալիևին հրավիրում է սուրճ խմելու, իսկ վատագույն դեպքում՝ նրա պահանջների կամ ճնշման ներքո գնում է տարածքային զիջումների։ Ես վաղուց եմ ինձ համար եզրակացրել, որ այս մարդը թշնամիներ ունի միայն Հայաստանի սահմանների ներսում, իսկ Հայաստանի սահմաններից դուրս տերեր ունի։ Նույնիսկ ընկերներ չունի՝ միայն տերեր։

  • 10 июл.1 06611

    https://youtu.be/-nJ7hcmJoLE?si=gaEKx50T8j5-LBMl

  • 4 июл.1 275341из hayastandashinq

    ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումը։ Սահմանադրական դատարանի այս որոշումը. - չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից. - չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը։ Ընդհակառակը, վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ։ Ուստի առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարման և սահմանադրական կարգի վերականգնման նպատակով՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերը հայտարարում են հետևյալ սկզբունքային ուղղությունների շուրջ համախոհության և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու վերաբերյալ. 1․ Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում. Գործող վարչախմբի կողմից նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունները դիտարկելով որպես արտաքին պարտադրանք՝ մենք օգտագործելու ենք օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները՝ թույլ չտալու համար Մայր օրենքի փոփոխությունը, ինչն ուղղակի և անդառնալի հարված է ՀՀ ինքնիշխանությանը։ 2․ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն. Հաշվի առնելով եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող համակարգված ապօրինի արշավը՝ մեր քաղաքական օրակարգի անկյունաքարն է լինելու Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության, նրա իրավունքների, գույքի և հեղինակության պաշտպանությունը ցանկացած ոտնձգություններից։ 3․ Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն. Հետընտրական շրջանում մեկնարկել է քաղաքական բռնաճնշումների նոր ալիք։ Ընտրական և քաղաքական գործընթացներին զուգահեռ երկրում ծավալված ռեպրեսիվ պրակտիկան հանգեցրել է քաղբանտարկյալների թվի շեշտակի աճին։ Մեր միասնական քայլերն ուղղված են լինելու նրանց իրավունքների պաշտպանությանը և անհապաղ ազատ արձակման պահանջին։ 4․ Գործող իշխանության հեռացում. Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը միայն փաստեց, որ գործող վարչախմբի հեռացումն այլընտրանք չունեցող հրամայական է։ Ուստի իշխանափոխությունը և նոր որակի ազգային իշխանության ձևավորումը մնում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման, համերաշխության հաստատման և անվտանգության ապահովման միակ նախապայմանը։ Մենք գիտակցում ենք, որ իրավական ինստիտուտների կազմաքանդման պայմաններում պետության և սահմանադրական կարգի պահպանման միակ երաշխավորը մնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ուստի, սիրելի՛ քաղաքացիներ, Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը։ Վերոնշված կետերի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև անելիքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Քննարկումներից բխած հետագա քայլերի, այդ թվում՝ համատեղ հնարավոր ծրագրերի մասին կտեղեկացնենք առաջիկայում։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք «Հայաստան» կուսակցությունների դաշինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն

  • Չի կարող ցածր մշակութային նշաձող ունեցող իշխանությունը հասարակությանը վեր բարձրացնել։ Չի կարող գրեթե ոչինչ չարտադրող պետության ղեկավարը, որը «Աշխարհը մերն ա» երգի ներքո տրճիկ է տալիս, ձևավորել բարձր արժեքներով առաջնորդվող հասարակություն։

  • 1 июл.1 140695

    Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին իր և իր ընտանիքի անդամների կյանքով պաշտպանեց Իրանի շահերը, իսկ մարդիկ կան, որ իրենց բանկային հաշիվները փրկելու համար դավաճանին հանձնեցին մի ամբողջ պետություն։

  • 1 июл.1 02544

    Իրանի դիմադրողականության հիմքը նրա էլիտայի անձնուրաց նվիրվածությունն է իր դավանած տեսլականին, պետությանը և ժողովրդին։ Զենքն արդեն երկրորդ տեղում է։ Իրանի էլիտան անձնուրաց է (բնականաբար՝ ոչ բոլորը), քանի որ հաղթահարել է դատարկ և կործանարար հպարտությունը՝ դրա փոխարեն ունենալով բացառիկ արժանապատվություն։ Լուսանկարում նահատակ գեներալ Սпւլեյմանին է, որը ծնկաչոք համբուրում է իր հրամանատարության ներքո ծառայած և մարտում զոհված զինծառայողի մոր ոտքը։ Զավակը թանկ է, Իրանն՝ ավելի։ Ահա այս սզկբունքով առաջնորդվող էլիտան է պետության ողնաշարը։

  • https://www.youtube.com/watch?v=g6jf3-Tuxp8

  • 26 июн.1 525153

    https://www.youtube.com/watch?v=uySlo8PxKmg