Cratos Consult
СтатистикаՔաղաքական PR-ի առաջին գործակալությունը Հայաստանում 🏆
- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 9
- Всего постов
- 25
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 148
- 1/48двое суток
- 169
- 1/72трое суток
- 182
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Մենք վերականգնում ենք հայկական քաղաքական պաստառները: Քաղաքական գովազդում պաստառները յուրատեսակ արվեստ են: Նկարում 1991 թվականի «Ավագարդ» թերթում հրապարակված պաստառ է: Հեղինակը` Ա. Տաշչյան Բաժանորդագրվիր ➡️https://t.me/cratosconsult
🇷🇺🇯🇵 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ (Իտուրուպ կղզի)։ Պաշտոնավարման 27-րդ տարում նման այց կատարելը ուշագրավ էր թե մամուլի, թե միջազգային գործընկերների համար։ Կղզիները ԽՍՀՄ-ը գրավել է 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ Կզիների հարցը մինչ օրս խոչընդոտում է ռուս-ճապոնական խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այցը խիստ քննադատություն է առաջացրել Տոկիոյում։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին այն որակել է «բացարձակապես անընդունելի» և հայտարարել, որ «Հյուսիսային տարածքները» (Կուրիլյան կղզիների հարավային հատվածը) պատմականորեն և միջազգային իրավունքի տեսանկյունից Ճապոնիայի անբաժանելի մասն են։ Արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին պաշտոնական բողոքի նոտա է հղել Մոսկվային։ Իսկ թե ինչու է ՌԴ-ն լարում իրավիճակը Ճապոնիայի հետ դեռ պարզ չէ։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
Օրը սկսենք կարճ լուրերով⤵️ 🇦🇲 Հայաստանի կառավարությունը հայտնել է արտահանողներին 5,3 միլիարդ դրամ աջակցություն հատկացնելու մասին։ 🇦🇿 Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ մոտ ապագայում կսկսվի Հայաստանից Ադրբեջան ապրանքների արտահանումը։ 🇮🇱 ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարի ոչնչացման մասին։ 🇯🇵 Ճապոնիայի ԱԳՆ Տոսիմիցու Մոտեգին պաշտոնական բողոք է հայտնել Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցի կապակցությամբ։ 🇮🇷 Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է, որ երկրի ուժերը վերահսկում են ԱՄՆ-ի և Իսրայելի բոլոր տեղաշարժերը տարածաշրջանում։ 🇺🇸 Նախագահ Թրամփը հետախուզական համայնքի հետ փակ խորհրդակցություն է սկսել՝ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները նախապատրաստելու նպատակով։ 🇪🇺 Իսպանական Սեուտա անկլավի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքում իրավիճակը դարձել է «անտանելի» միգրացիոն ճգնաժամի պատճառով։ 🇷🇺🇺🇦Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է Բաշկորտոստանում «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» նավթավերամշակման համալիրին հարված հասցնելու մասին։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
Ինչ է տեղի ունեցել երեկ ⤵️ 🇦🇲 Վաշինգտոնում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ ՀՀ ԱԳՆ տեղակալ Վահան Կոստանյանի, Ադրբեջանի և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ։ 🇮🇷 Իրանը և ԱՄՆ-ն միջնորդների միջոցով համաձայնել են երկարաձգել հրադադարի ռեժիմը, հայտնում է Anadolu գործակալությունը։ 🇺🇸 Նախագահ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ լիակատար վերահսկողության մասին՝ ամերիկյան ծովային շրջափակումն անվանելով «պողպատե պատ» և հավելել. «Փառք Ալլահին»։ 🇦🇿 Նախագահ Ալիևը հայտարարել է էլեկտրաէներգիայի եվրոպական շուկա մուտք գործելու ծրագրերի մասին։ 🇷🇺 ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ օբյեկտներին հարվածները կշարունակվեն։ 🇨🇳 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ 🇺🇦 Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ և քննարկել երկկողմ համագործակցության օրակարգը։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
Ալիևի հիմնական հայտարարությունները Նախիջևանից` 🔹 Ադրբեջանն արդեն պատրաստել է նախագիծ, որով Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծեր են անցկացվելու։ 🔹 Ալիևն նշել է, որ Հայաստանն ինքը կարող է այս կապի կարիքն ունենալ, քանի որ երկրի հիմնական էներգետիկ աղբյուրը հնացած ատոմակայանն է, «որի կառավարումն իրենց ձեռքում չէ» և որը «սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»։ Նա հայտարարել է, որ կայանը «վաղ թե ուշ պետք է փակվի»։ 🔹 Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո հինգ տարվա ընթացքում միջանցքի վերաբերյալ որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել։ Նա Հայաստանին մեղադրել է գործընթացը «ամեն հնարավոր ձևով» ձգձգելու մեջ՝ հավելելով, որ ռուսական կողմը կամ ի վիճակի չէր ապահովել դրա իրականացումը, կամ էլ չէր ցանկանում։ 🔹 Ալիևը TRIPP նախագիծը քննարկել է նախագահ Թրամփի հետ․ երկու կողմերն էլ վստահություն են հայտնել, որ այն կիրականացվի «անպայմանորեն և արագ»։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
Ժամանակդ խնայիր և կարևոր լուրերը կարդա հակիրճ ⤵️ 🇦🇲 Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանից ակնկալում է ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի մասին հայտարարություն մինչև 2026 թվականի դեկտեմբերը։ 🇦🇿 Իրանի նախագահ Փեզեշքիանը հայտարարել է, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում զգալի օգնություն է ցուցաբերել Իրանին, ինչին ի պատասխան նախագահ Ալիևը շնորհակալություն է հայտնել նրան «Ադրբեջանի մասին բարի խոսքերի համար»։ 🇺🇦 ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ Անդրեյ Սիբիհայի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում կողմերը քննարկել տարածաշրջանային իրավիճակը։ 🇷🇺 Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են Ռուսաստանի Տյումենի մարզում գտնվող խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկին հասցված հարվածի մասին։ 🇮🇷 Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցի բացման պայմանները, որոնք ներառում են Լիբանանում և Գազայի հատվածում պատերազմների դադարեցումը, ինչպես նաև իրանական ակտիվների ապասառեցումը։ 🇺🇸 Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ ունի երեք ռազմավարություն, որոնցից մեկը ենթադրում է հարվածների վերսկսում։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
Չկա օգնություն Կա առևտուր 🇺🇸 2025 թվականի հուլիսին ԱՄՆ-ն փակեց USAID գործակալությունը, որն ավելի քան 60 տարի միլիարդավոր դոլարների հումանիտար օգնություն էր բաշխում ամբողջ աշխարհում: Դրա փոխարեն Վաշինգտոնն առաջարկեց նոր բանաձև՝ «Trade over Aid» («Առևտուր՝ օգնության փոխարեն»): Դրամաշնորհների և օգնության ծրագրերի փոխարեն երկրներին այժմ առաջարկում են առևտրային և ներդրումային գործարքներ: Սա արդարացվում է նրանով, որ անհատույց ֆինանսական աջակցությունը ստեղծում է կախվածություն և ավելի շատ վնասում է զարգացող երկրներին, քան օգնում: Սրանում, անշուշտ, կա ճշմարտություն, սակայն թվերը բացահայտում են գաղափարի թաքնված կողմը. Ֆինանսավորման ծավալը կրճատվել է գրեթե 40%-ով, իսկ որոշ երկրներ օգնությունը ընդհանրապես չեն ստանում։ The Lancet-ի հետազոտության համաձայն՝ այս տեմպերի պահպանման դեպքում մինչև 2030 թվականը աղքատ երկրներում կարող է մահանալ 9–14 միլիոն մարդ (որից ավելի քան 4 միլիոնը՝ մինչև 5 տարեկան երեխաներ)։ 🇦🇲 Քննադատության մեկ այլ պատճառն այն է, որ միայն 30–35 երկիր ունի առաքելությանը միանալու հնարավորություն, քանի որ կայունությունը պարտադիր գործոն է ներդրողների համար: 2026 թվականի հուլիսի 13-ին Նյու Յորքում այս նախաձեռնությանը պաշտոնապես միացավ նաև Հայաստանը: Նույն հանդիպմանը Հայաստանը ներկայացրեց TRIPP նախագիծը և արհեստական բանականության ոլորտում իր ծրագրերը՝ որպես հենց այդպիսի նոր տեսակի գործընկերության օրինակներ: Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
Օրվա դայջեսթ, որ կարդաս հակիրճ⤵️ 🇦🇲 «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից Արամ Վարդևանյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ։ 🇦🇿 Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը Դոնալդ Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։ 🇷🇺 Ռուսաստանի Գերագույն դատարանն արգելել է միակ ընդդիմադիր և հակապատերազմական «Յաբլոկո» կուսակցության մասնակցությունը ընտրություններին։ 🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանից փոխհատուցում կպահանջի ռազմական հակամարտությունների ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների և քաղաքացիների համար։ 🇮🇱 Վարչապետ Նեթանյահուն փոխել է իր դիրքորոշումը և հրաժարվել է Գազայի հատվածի երեք շրջաններից զորքերի դուրսբերման համաձայնեցված պլանից, հայտնում են պետական ԶԼՄ-ները։ 🇪🇺 Իտալիայի և Դանիայի վարչապետներ Ջորջա Մելոնին և Մետտե Ֆրեդերիկսենը կոչ են արել երրորդ երկրներում միգրանտների համար կենտրոններ ստեղծել և ուժեղացնել սահմանային վերահսկողությունը։ 🇺🇦 Նախագահ Զելենսկին հայտարարել է ռուսական ենթակառուցվածքներին հասցվող հարվածներն ուժեղացնելու մտադրության մասին։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
Անցնող շաբաթվա կարևոր լուրերը⤵️ 🇦🇲 Վարչապետ Փաշինյանը հայտարարել է TRIPP նախագծի գործնական իրականացման մեկնարկի մասին։ 🇦🇿 Իլհամ Ալիևը Դոնալդ Թրամփին ուղղված նամակում ընդգծել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացի արդյունքները։ 🇹🇷 Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու գործընթացին։ 🇺🇦 Նախագահ Զելենսկին հայտնել է ԱՄՆ-ի հետ Patriot համակարգերի համար որսիչ հրթիռների ամենամսյա մատակարարումների շուրջ համաձայնության հասնելու մասին։ 🇺🇸 ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է TRIPP երկաթուղային հատվածի ինժեներական հետազոտությունների ավարտի մասին և հայտարարել 201 միլիոն դոլարի Տրանսկասպյան ներդրումային հիմնադրամի մեկնարկի մասին։ 🇮🇷 Նախագահ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կշարունակի ընթանալ ԱՄՆ-ի հետ հուշագրի հիման վրա խաղաղության ճանապարհով, եթե Վաշինգտոնն օգնի ստեղծել վստահության մթնոլորտ։ 🇺🇸 ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Թուրքիայից Ուկրաինա ATACMS հրթիռների և կասետային զինամթերքի մատակարարումը։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
#ֆիլմախորհուրդ 🎬 Կիարկի երեկոն անցկացրու քաղաքական ֆիլմի հետ Ամեն / Amen (Կոստա-Գավրաս, 2002) Ֆիլմը պատմում է նացիստական Գերմանիայում ծառայող լեյտենանտ Կուրտ Գերսթայնի մասին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փորձում է Հռոմի պապին տեղեկացնել համակենտրոնացման ճամբարներում իրականացվող զանգվածային սպանությունների մասին։ Հղումը՝ https://kinogo.online/filmy/93332-amin.html Բաժանորդագրվիր➡️ https://t.me/cratosconsult
🇦🇲 Ինչպես Արարատ լեռը մատնեց խորհրդային ամենափայլուն հետախույզներից մեկին 🕵️ Ամենահայտնի հետախույզներից մեկը՝ Քիմ Ֆիլբին հետևում էր սոցիալիզմի գաղափարներին։ Խորհրդային Միությունը միշտ գրավում էր նրան, ինչի արդյունքում նա անդամագրվեց «ձախ» կուսակցության։ Անգլիացի կոմունիստը շատ արագ գրավեց ԽՍՀՄ հատուկ ծառայությունների ուշադրությունը և դարձավ նրանց լրտեսը Իսպանիայում, որտեղ ներկայանում էր որպես «The Times»-ի լրագրող։ ✅ Չորս տարվա ընթացքում լրտեսին հաջողվել է ԽՍՀՄ-ին փոխանցել ավելի քան 900 հույժ գաղտնի փաստաթուղթ։ Քիմ Ֆիլբին կազմակերպեց հայտնի «Քեմբրիջի հնգյակը» գործողությունը, որը բրիտանացիները երկար տարիներ փորձում էին բացահայտել։ 🎖 Իր փայլուն գործողությունների համար անձամբ Ստալինը հրամայում է պատրաստել բացառիկ արժեք ունեցող նվեր՝ թանկարժեք փայտից պատրաստված վահանակ, որի վրա պատկերված էր Արարատը՝ ոսկեզօծ գագաթներով և թանկարժեք քարերով։ 🔸 Արժեքավոր նվերն տեղափոխվում էր գործակալի հետ, իսկ նրանց, ովքեր հիանում էին եզակի ստեղծագործությամբ, գործակալը ստում էր, թե նկարը գնել է Ստամբուլից։ ❗️ Հենց սա էլ մատնում է նրան։ ✅ Բրիտանացիները նկատում են, որ վահանակին պատկերված է Արարատի այն հատվածը, որը տեսանելի է միայն ԽՍՀՄ-ից (Խորհրդային Հայաստանի տարածքից), և հետևաբար այն չէր կարող արտադրվել Թուրքիայում։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
📌 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Առանձնացրել ենք նրա կարևոր հայտարարությունները⤵️ 🔹Հայաստանը ԵԱՏՄ-ի մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 319 միլիոն դոլար, իսկ ստացել է ընդամենը 175 միլիոն՝ ներդնելով զգալիորեն ավելին, քան ստացել է: 🔹Միության հիմնարար սկզբունքները՝ ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը, գործնականում ամբողջությամբ չեն իրագործվում ներքին սահմանափակումների պատճառով: 🔹Ծագող առևտրային խոչընդոտներն ու վարչական արգելքները ոչ թե առանձին պետության, այլ ամբողջ միության համակարգային խնդիրն են: 🔹Այս փուլում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվեի անցկացումն ոչլեգիտիմ է և անիմաստ, քանի որ մարդկանց առաջարկում է ընտրություն դեռևս գոյություն չունեցող այլընտրանքի միջև: 🔹Հայաստանը հստակ գիտակցում է, որ միաժամանակ ԵԱՏՄ-ին և Եվրոպական միությանը անդամակցելն իրավական և տեխնիկական առումով անհնար է: Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
Ինչ է եղել երեկ⤵️ 🇦🇲 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ 🇦🇿 Նախագահ Ալիևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը հետ է կանչվում։ 🇹🇷 Թուրքիայի ԱԳՆ Ֆիդանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը, ի տարբերություն իսրայելական կողմի, կատարում է խաղաղության ծրագրով ստանձնած պարտավորությունները։ 🇺🇦 Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը հայտնել է Ուկրաինային բնական գազ մատակարարելու պատրաստակամության մասին։ 🇪🇺 Եվրոմիությունում օգոստոսի 5-ից խստացվել է զինապարտության ենթակա ուկրաինացիներին ժամանակավոր ապաստան տրամադրելու կարգը, ինչը, ՌԴ ԱԳՆ-ի պնդմամբ, նպատակ ունի պահպանել Ուկրաինայի մոբիլիզացիոն ռեսուրսը։ 🇺🇸 Նախագահ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների առկայության մասին և սպառնացել ազատազրկմամբ՝ դրանց պակասի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար։ 🇮🇷 Իրանի խորհրդարանը հայտնել է, որ կքննարկի օրինագիծ, որով նախատեսվում է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով և տուրքեր սահմանել առևտրային նավերի համար։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
Մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը՝ Գորիս, Մեղրի, Ստեփանավան և Ֆիոլետովո համայնքներում արգելվում է բարեգործությունը։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
Ժամանակ մի կորցրու ու կարդա բոլոր լուրերը հակիրճ⤵️ 🇦🇲 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին: Քննարկվել են TRIPP ծրագրի իրականացումը և տարածաշրջանային կապուղիների հարցերը: 🇦🇿 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրք լրագրողներին հայտնել է, որ Բաքուն ողջունում է Երևանի որդեգրած «Իրական Հայաստանի» հայեցակարգը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հաջիևի խոսքերը աղավաղվել են: 🇮🇷 Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին հայտարարել է, որ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր նավարկության երթուղու կոորդինատները: 🇺🇸 Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները հաջող են ընթանում, և դրանց արդյունքները պարզ կլինեն 48 ժամվա ընթացքում: 🇺🇦 Նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային ՀՕՊ համակարգերի հրթիռների մատակարարումները կրճատվել են երեք անգամ՝ դա անվանելով Կիևին էլ ավելի զիջող դարձնելու փորձ: 🇮🇱 Վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը չեն լքի Գազայի հատվածի ներկայիս դիրքերը մինչև ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափումը: 🇪🇺 Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվներից €1,4 մլրդ հատկացնելու մասին: Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
Մինչ սրճում ես կարդա օրվա լուրերը կարճ⤵️ 🇦🇲 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների և այլ պահվող անձանց հարցը մնում է իշխանությունների ամենօրյա աշխատանքի մաս։ 🇷🇺 ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլևը հայտարարել է, որ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է բոլոր մասնակիցների համաձայնությունը, իսկ հարցը կքննարկվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում: 🇪🇺 ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ-ից անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարցը Երևանի հետ չի քննարկվել։ 🇺🇸 ԱՄՆ 25 նահանգներ դատի են տվել Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ առևտրային գործընկերների նկատմամբ նոր մաքսատուրքերի պատճառով: 🇦🇿 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ 2026 թվականին կսկսվեն Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող 42 կիլոմետրանոց հատվածի շինարարական աշխատանքները։ 🇺🇦 Թեհրանը ծրագրում էր հարվածներ հասցնել Ուկրաինայի երեք օբյեկտների վրա Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակումից հետո, սակայն չեղարկել է դրանք Կիևի ներողություն խնդրելուց հետո, հայտնում է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ 🇮🇷 Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ներկայումս բանակցություններ չեն վարվում, իսկ Թեհրանը Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով նավագնացության ժամանակավոր անվտանգ երթուղու ստեղծումը: Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
😯 Ֆոտոշոփը ԽՍՀՄ-ում 🔺Պարզվում է նկարներ կեղծելու տեխնոլոգիան միայն մեր օրերում չէ որ ակտուալ է: 📍Սեպտեմբեր 1971` Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտը Լեոնիդ Բրեժնևի հետ հանդիպմանը: 📣 Այդ ժամանակ բազմաթիվ խոսակցություններ կային, որ երկուսն էլ բավականին հարբած են եղել բանակցությունների ժամանակ։ ❗️Գերմանական մամուլում կար մի լուսանկար, որտեղ ետին պլանում երևում էին գինու շշեր, մինչդեռ խորհրդային մամուլում շշերը բացակայում էին: Բաժանորդագրվեք ➡️https://t.me/cratosconsult
🎬 Շաբաթ երեկոն անցկացրու քաղաքական ֆիլմի հետ #ֆիլմախորհուրդ Ոչ / No (Պաբլո Լարային, 2012) Գովազդատուի պատմություն, ով 1988 թվականին օգնում է կազմակերպել Պինոչետի բռնապետությունը տապալելու քարոզարշավը: Լարայինը բացահայտում է, թե ինչպես են մեդիան, ստեղծագործական մոտեցումները և խաղաղ բողոքը դառձնում զենք: Բաժանորդագրվիր➡️ https://t.me/cratosconsult
🇲🇦 🇪🇸 Իսպանիայի մասշտաբային միգրացիոն ճգնաժամը Մեկ օրում Սեուտա անկլավ է ժամանել ռեկորդային 49 հազար մարդ։ Այս կտրուկ աճը պայմանավորված է երկրի Գերագույն դատարանի որոշմամբ, որն արգելել է ծովով ժամանածների անհապաղ արտաքսումն առանց իրավական ընթացակարգերի։ Մադրիդն արդեն զինված ուժեր է գործարկել սահմանների վերահսկման համար։ Իրավիճակը վտանգի տակ է դրել Շենգենյան գոտին։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին սպառնացել է կասեցնել համաձայնագիրը Իսպանիայի հետ, իսկ Ֆրանսիան հայտարարել է Իսպանիայի հետ սահմանին վերահսկողության խստացման մասին։ Փարիզի և Հռոմի միակողմանի քայլերը կարող են կործանել Եվրոպայում ազատ տեղաշարժի համակարգը։ 🇪🇺 Ճգնաժամը հաղթահարելու համար ԵՄ-ն նախատեսում է գործել երկու ուղղությամբ. Մադրիդին տրամադրել հրատապ ֆինանսական օգնություն և արագացնել երրորդ երկրներում միգրանտների ընդունման կենտրոններ ստեղծելու շուրջ բանակցությունները։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
Ամփոփենք նախորդ օրը 🇮🇷 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «ագրեսորը կպատժվի» օրվա ընթացքում։ 🇷🇺 Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանում ռադիացիոն վթարի վտանգի մասին։ 🇺🇸 Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին մեծ խնդիրներ են սպասվում, եթե ինքը դադարի ընկեր լինել նրանց համար։ 🇦🇲 Վարչապետ Փաշինյանը նախագահ Լուկաշենկոյին պատասխանել է, որ Հայաստանը պետք է Չինաստանին, ԱՄՆ-ին, Իրանին և ԵՄ-ին։ 🇫🇷 Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների հետ Երևանում համատեղ գիտակրթական կենտրոն ստեղծելու մասին։ Բաժանորդագրվիր ➡️ https://t.me/cratosconsult