tgindex
Կիբեռոստիկանություն

Կիբեռոստիկանություն

Статистика

ℹ️ Եղիր իրազեկ առաջինը 👮‍♂️ Էջը ղեկավարվում է ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից https://www.police.mia.gov.am

Последний пост
15 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
2
Всего постов
22
Тип
открытый
Язык
und
В каталоге с
13 авг.
Подписчики
6 313
−1 за 4 дн.
Сутки
−2
−0,03%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
5 322
22 постов
Вовлечённость
84,3%
к подписчикам
Постов в день
0,3
всего 22
Упоминаний
2
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
1 399
1/48двое суток
1 603
1/72трое суток
1 729

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • 15 авг.1 4032817

    без подписи

  • 14 авг.1 7525363из MIAOFARMENIA

    ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը

  • 8 авг.7 0034831

    🚫 Ուշադրություն․ հերթական զեղծարարությունը Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է կեղծ գովազդ, որն իբրև թե ներկայացնում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի համատեղ «շահավետ» առաջարկը։ Գովազդին հավատալով՝ օգտատերերը հայտնվում են AMIO Bank-ի օնլայն բանկինգի էջը նմանակող կեղծ կայքում։ 15,000 ՀՀ դրամ նվեր ստանալու խոստումով ձեզնից պահանջում են մուտքագրել Ձեր բանկային հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը։ Սա խաբեություն է, որի նպատակը Ձեր բանկային հաշիվներից գումար հափշտակելն է։ Եթե արդեն մուտքագրել եք տվյալները. 🎥​Անհապաղ զանգահարեք բանկ և պահանջեք ժամանակավորապես սառեցնել Ձեր հաշիվը։ 🎥​Անմիջապես փոխեք օնլայն բանկինգի Ձեր գաղտնաբառը։ ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • 6 авг.3 001359из Policeofarmenia

    Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները․ մանրամասնում է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը

  • 5 авг.3 8163314

    🎥Զգուշացե’ք կեղծ էջերից և առցանց խարդախություններից Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։ Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։ Հորդորում ենք՝ ✔️չանցնել կասկածելի հղումներով, ✔️չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը, ✔️մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը։ ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • 5 авг.3 4364013

    🤥 Զգուշացում․ Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախությունները։ Հանցավորները սոցիալական ցանցերում հրապարակում են գրավիչ լուսանկարներով և շուկայականից զգալի ցածր գներով կեղծ հայտարարություններ։ Հայտարարությամբ հետաքրքրվելուց հետո նրանք, պատճառաբանելով, որ բնակարանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, պահանջում են անհապաղ փոխանցել կանխավճար՝ այն «ամրագրելու» նպատակով։ Արդյունքում՝ գումարը ստանալուց հետո դադարեցնում են կապը, արգելափակում են ձեզ կամ ջնջում իրենց էջը։ Ինչպե՞ս պաշտպանվել • Երբեք մի՛ փոխանցեք կանխավճար, քանի դեռ անձամբ չեք տեսել բնակարանը և չեք համոզվել, որ շփվում եք իրական սեփականատիրոջ կամ անշարժ գույքի գործակալության լիազորված ներկայացուցչի հետ։ • Եթե առաջարկը չափազանց շահավետ է թվում, մեծ է հավանականությունը, որ այն խարդախություն է։ • Ցանկացած վճարում կատարեք միայն գրավոր պայմանագրի կնքումից հետո։ • Ստուգեք այն օգտահաշիվը, որը հրապարակել է հայտարարությունը․ վերջերս ստեղծված, քիչ ակտիվություն ունեցող կամ կասկածելի էջերը կարող են օգտագործվել խարդախության նպատակով։ • Հնարավորության դեպքում համոզվեք, որ բնակարանի լուսանկարները չեն օգտագործվել այլ հայտարարություններում կամ կայքերում։ Եթե կասկածում եք, որ դարձել եք խարդախության զոհ՝ Հնարավորինս արագ դիմեք ձեր բանկին, պահպանեք ամբողջ հաղորդագրությունների պատմությունը, փոխանցման անդորրագրերը և դեպքին առնչվող այլ տվյալներ, ապա անմիջապես տեղեկացրեք ոստիկանությանը։ Զգոն եղեք և ցանկացած վճարում կատարելուց առաջ մանրակրկիտ ստուգեք առաջարկի իսկությունը ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • 25 июл.4 66216

    без подписи

  • 25 июл.4 8383616

    🤥 Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից տարբեր կազմակերպությունների և քաղաքացիների ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ։ Այդ նամակները կարող են պարունակել վնասաբեր կամ կեղծ հղումներ։ Հորդորում ենք նման նամակներ ստանալու դեպքում չսեղմել դրանցում առկա հղումները, չներբեռնել կցված ֆայլերը, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ և արգելափակել ուղարկողին։ Եղե՛ք զգոն և մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • 24 июл.4 56374144из MIAOFARMENIA

    ՆԳՆ քրեական ոստիկանները բացահայտել և կասեցրել են հանցավոր հերթական խմբի գործունեությունը

  • 24 июл.4 1433515из cyberpolice_arm

    ⚠️ Ուշադրություն, հերթական զեղծարարությունը։ Քաղաքացիները 📱 iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ <<Ճանապարհային Ոստիկանության>> անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։ Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը։ ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • 23 июл.6 135108114

    ✅Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է։ Մանրամասները շուտով ...

  • 17 июл.6 3914810из MIAOFARMENIA

    Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ

  • 13 июл.7 4625327

    🚫 ԶԳՈՒՇԱՑԵՔ «ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ԿԵՂԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։ Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։ Հորդորում ենք՝ • չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից, • չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ, • «Telcell Wallet»-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։ Հիշե՛ք՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով: ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • 11 июл.14,1 тыс4573

    ⚠️ Ուշադրություն, հերթական զեղծարարությունը։ Քաղաքացիները 📱 iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ <<Ճանապարհային Ոստիկանության>> անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։ Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը։ ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • 10 июл.4 1813212из MIAOFARMENIA

    «Կիբեռմարտահրավեր»․ առցանց խաղերում անվտանգության կանոնների պահպանումը երեխաներին օգնում է խուսափել բազմաթիվ վտանգներից

  • 9 июл.5 9693927

    ⛔️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ | «5G ՑԱՆՑԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ» ՊԱՏՐՎԱԿՈՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։ 🛑 Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։ Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝ • մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր, • մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ, • կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։ Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր։ ՆԳՆ Կիբեռոստիկանություն

  • 3 июл.5 124378

    ⚠️ Իրավապահ մարմինների անունից կեղծ հեռախոսազանգերի մասին։ #կիբեռոստիկանություն #կիբեռմարտահրավեր ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • 2 июл.4 8056527из MIAOFARMENIA

    ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի

  • 15 июн.6 81711964из MIAOFARMENIA

    Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը

  • 15 июн.6 8738231

    ✅️ Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը