Եղիր առողջ
Статистика- Последний пост
- 2 февр.
- Последнее чтение
- 14 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 14 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
🇦🇲 Լավագույն Տելեգրամյան ալիքներ ըստ թեմաների՝ 🎧 Երգեր 🍿Ֆիլմեր 📹 Սերիալներ 🚘 Ավտոների առք/վաճառք 🏠 Տների առք/վաճառք ⚽️ Ֆուտբոլային լուրեր 👩⚕️ Եղիր առողջ 💰 IT ոլորտ & Crypto 🎤 Միանալ բոլորին
Աֆրիկայում տուբերկուլյոզը հայտնաբերում են… 🐀 Առնետների օգնությամբ։ HeroRAT անունով վարժեցված աֆրիկյան առնետները կարողանում են հոտով 👃 ճանաչել հիվանդությունը՝ ընդամենը 3 վայրկյանում ⏱️։ Մեկ առնետը ընդամենը 20 րոպեում 🕒 կարող է ստուգել մինչև 100 խորխի նմուշ 🧫, մինչդեռ լաբորատոր տեխնիկին դրա համար պետք կլիներ մոտ 4 օր 🧍♂️➡️📅։ Ճշտությունը հասնում է 90%-ի ✅, և այդ ընթացքում առնետները հաճախ գտնում են այն դեպքերը, որոնք միկրոսկոպիստները բաց են թողնում 🔬👀։ Առնետները աշխատում են ⚡արագ 🛡️անվտանգ 🙈և լավ աշխատանքի համար ստանում են բանան։
🩺 ՍԵՊՍԻՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 🌍 📅 Նշվում է սեպտեմբերի 13-ին՝ 170 երկրների մասնակցությամբ։ 📚 ԻՆՉ Է ՍԵՊՍԻՍԸ? Սեպսիսը օրգանիզմի ծանր արձագանքն է վարակին, որի հետևանքով վնասվում են հյուսվածքներն ու օրգանները։ Կարող է բերել 👇 ⚡ ցնցումների ⚡ բազմօրգանային անբավարարության ⚡ հաշմանդամության և մահվան 🔎 5 ՓԱՍՏ 1️⃣ Ամեն 3 վայրկյանը մեկ մարդ է մահանում սեպսիսից։ Տարեկան՝ 48.9 մլն դեպք, 11 մլն մահ։ 2️⃣ Խոցելի խմբեր՝ 👶 մինչև 5տ. երեխաներ,🤰 կանայք, 👴 տարեցներ։ 3️⃣ Սեպսիսը կանխարգելելի է․ իմունիզացիա, հիգիենա, հակահամաճարակային միջոցառումներ։ 4️⃣ Միայն 15 երկրում կան ազգային ծրագրեր սեպսիսի դեմ պայքարի համար։ 5️⃣ Covid-19-ի հիվանդների մոտ 78%-ի մոտ զարգացել է սեպսիս։ ✅ 5 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 🏥 Պետություն — ներդնել քաղաքականություն, ֆինանսավորում 📑 Բժիշկներ — մշակել ուղեցույցներ, վերապատրաստում 🔬 Հիվանդանոցներ — ապահովել վաղ ախտորոշում և բուժում 📢 Հասարակություն/ԶԼՄ-ներ —բարձրացնել իրազեկվածությունը 🌏 Մինչև 2030թ. սեպսիսի դեմ պայքարի գլոբալ օրակարգը նպատակ ունի նվազեցնել մահացությունը և առողջապահական բեռը։
🧬 Իմունոլոգիայի գիտնական և պրոֆեսոր Դերիա Ունութմազը, ով ուսումնասիրում է Տ-բջիջներն ու ծերացման գործընթացները, խորհուրդ է տվել «10 տարի չմեռնել», քանի որ շատ շուտով հնարավոր կլինի մարդու օրգանիզմը վերադարձնել 20 տարեկանի վիճակին։ Գիտնականներն արդեն կարողանում են լաբորատորիայում երիտասարդացնել բջիջները, հասկանում են՝ ինչպես է ծերանում իմունային համակարգը, իսկ արհեստական բանականությունը օգնում է արագ գտնել նոր բուժման մեթոդներ։ Այս ամենը միասին ցույց է տալիս, որ մոտ տարիներին ծերացումը ոչ միայն կդանդաղեցվի, այլ նաև կդառնա հետ շրջելի։ Պրոֆեսորի խոսքով՝ սա մարդկության պատմության շրջադարձային պահ է, որը փոխելու է մեր ամբողջ կյանքը։ 🚪 Tech Talk
🚰 Ջրով փոխանցվող հիվանդություններն են 🔹 Շիգելոզ (բակտերիալ դիզենտերիա) 🔹 Տիֆ, պարատիֆ 🔹 Խոլերա 🔹 Հեպատիտ A և E Հիմնական ախտանշաններն են 🔹 Փորլուծություն 🔹 Սրտխառնոց, փսխում 🔹 Ջերմության բարձրացում 🔹 Ընդհանուր թուլություն, ջրազրկում Ջրով փոխանցվող հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումներ. 💧Պահպանել անձնական հիգիենայի կանոնները 💧 Խնամքով և հնարավորինս հաճախ օճառով լվանալ ձեռքերը, հատկապես` ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո 💧 Եթե ծորակի ջուրը պղտոր է, ունի հոտ, համ կամ գույն, պարունակում է կախված կամ լողացող մասնիկներ, ապա այդ ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո 💧 Հետևել սննդի պահպանման և պատրաստման կանոններին 💧 Սննդի պատրաստման և կենցաղային կարիքների բավարարման համար, օգտագործել ջրի ստուգված աղբյուրներից վերցված ջուրը 💧 Ջուր չխմել պատահական աղբյուրից 💧 Քաղաքից դուրս մեկնելիս` վերցնել ջրի բավարար պաշար 💧 Խուսափել աղտոտված ջրամբարներում լողալուց, փոխարենը` լողալ միայն այդ նպատակի համար հատկացված վայրերում 💧 Աղիքային հիվանդությունների բռնկումների ժամանակ ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո
🌞Ամռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: ✅Ի՞նչ անել ռիսկը նվազեցնելու համար 🚫Ըմպելիքները կարող են մեծ քանակությամբ շաքար պարունակել, փորձե՛ք սահմանափակել շաքար պարունակող կոմպոտի, գազավորված քաղցր ըմպելիքների, մրգային հյութերի (նույնիսկ 100%), կաթնային քաղցր կոկտեյլների և այլ քաղցր ըմպելիքների օգտագործումը։ Փոխարենը խմե՛ք ավելի շատ ջուր: 🍓Փոխարինե՛ք շաքարով հարուստ մթերքները (թխվածքաբլիթները, վաֆլիները, պաղպաղակները և այլն) թարմ մրգերով: Թխվածքաբլիթներ կամ տորթեր պատրաստելիս օգտագործե՛ք բաղադրատոմսում նշված շաքարի կեսը: ☕ Փորձե՛ք շաքարավազ չավելացնել թեյի, սուրճի կամ այլ տեսակի ըմպելիքների մեջ: 💧Ամռանը նախընտրե՛ք ջուրը՝ քաղցր ըմպելիքների փոխարեն. այն կօգնի կանխել ջրազրկումը և պահպանել առողջությունը։ 👩🏻⚕️ Եղիր առողջ
❓Ինչպե՞ս ճանաչել ջերմային հարվածը։ ☄️Ջերմային հարվածը մարմնի վտանգավոր գերտաքացում է, որը պահանջում է անհապաղ օգնություն։ 🚨 Հիմնական նշաններն են՝ ♦️ Գլխացավ, գլխապտույտ ♦️ Սրտխառնոց, փսխում ♦️ Մարմնի ջերմաստիճանի բարձրացում (մինչև 40°C և ավելի) ♦️ Կարմրություն, չոր մաշկ ♦️ Արագ շնչառություն ♦️ Թուլություն, գիտակցության կորուստ Հետագա բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տարվում. ✅ Տեղափոխել անձին ստվեր կամ զով սենյակ ✅ Հանել ավելորդ հագուստը ✅ Մարմինը փաթաթել թաց սրբիչներով կամ ցողել ջրով ✅ Տալ սառը ջուր (եթե անձը գիտակցության մեջ է) ✅ Զանգահարել շտապօգնություն՝ 103 👩🏻⚕️ Եղիր առողջ
👁️🗨️ Կուրությունը հաղթահարված է — ԱՄՆ-ում հաստատել են VIZZ աչքի կաթիլները, որոնք 30 րոպեում վերադարձնում են երիտասարդի պես սուր տեսողություն։ ✨ Արդյունքը պահպանվում է մոտ 10 ժամ։ Դեղը հատկապես օգտակար է տարեց մարդկանց համար 😋😋 🔍 Կաթիլները փոքրացնում են բիբը, ինչպես տեսախցիկի բացվածքը, և թույլ են տալիս պարզ տեսնել ցանկացած հեռավորության վրա։ 💡 Դրանք չունեն կողմնակի ազդեցություններ, քանի որ մշակվել են ավելի քան 20 տարի։ 🛍️ Վաճառքում կլինեն այս տարվա վերջում։ 📢 25-ամյա «ծերուկներ», ձեր օրը հասավ! 👩🏻⚕️ Եղիր առողջ
💥 ԱՄՆ-ում 60-ամյա տղամարդը հայտնվեց հոգեբուժարանում՝ XIX դարի հազվագյուտ հիվանդությամբ՝ ChatGPT-ի պատճառով։ 🧂 Նա լսել էր, որ խոհանոցային աղը վնասակար է, և որոշել էր գտնել այլընտրանք։ Հարցրել էր չատ-բոթին, թե ինչով կարելի է փոխարինել նատրիումի քլորիդը։ ChatGPT-ն առաջարկել էր նատրիումի բրոմիդ՝ առանց վտանգի մասին զգուշացնելու։ ⚠️ Նատրիումի բրոմիդը սննդային հավելում չէ, այլ կենդանիների համար դեղամիջոց, լողավազանների մաքրող միջոցների և պեստիցիդների բաղադրիչ։ Երկարատև օգտագործման դեպքում այն թունավոր է և կարող է առաջացնել լուրջ նյարդաբանական ու հոգեբուժական խանգարումներ։ 📆 Տղամարդը 3 ամիս ամբողջությամբ փոխարինել էր աղը բրոմիդով, ինչի հետևանքով առաջացել էին հալյուցինացիաներ, պարանոյա և հոգեմոտոր գրգռվածություն։ 🧠 Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին բրոմիզմ՝ XIX դարում լայն տարածում ունեցող, բայց XX դարի վերջում գրեթե անհետացած հիվանդություն։ Այժմ նա ապաքինման ճանապարհին է։ ❗️ Զգույշ եղեք ChatGPT-ի տված խորհուրդներից։ 👩🏻⚕️ Եղիր առողջ
🫶🏼 Նայիր այս 5 կետին... ու գուցե մի տեղ քեզ տեսնես։ 🚀 Դա առաջին քայլն է դեպի փոփոխություն: 👉Միացիր էջին👈
-Կոքսակի՞, էտ ի՞նչ նոր վիրուսա... Եկեք պատմեմ 💁🏻♀️ 🔰Կոքսակին խիստ վարակիչ, ջրծաղիկին շատ նման բշտիկային ցանով դրսևորվող վիրուսային վարակ է, էնտերովիրուս, որին հեշտորեն կարող եք տարբերակել ու ճանաչել ինքներդ, քանի որ ունի հստակ տեղակայում, մասնավորապես՝ ձեռքեր (ափեր)-ոտքեր (ներբաններ)-բերանի շուրջ 🖐🏻🦶🏻👄։ 📝Ախտանշաններ. 🔰Ջերմության բարձրացում 🔰Կոկորդի ցավ 🔰Ընկճված ախորժակ 🔰Ցավոտ բշտիկների տարածում (3-5 օր անց) 🔍Կարևոր փաստեր. ✔️Առավել տարածված է մինչև 5տ հասակը։ ✔️Ցանն անցնում է 7-10 օրվա ընթացքում։ ✔️Հատուկ բուժում գոյություն չունի, ինքնալավացող վարակ է։ ⚠️Ահազանգել և դիմել մանկաբույժի, երբ երեխան. ❌Հրաժարվում է հեղուկներից (ջրազրկում) ❌Տևական ու բարձր ջերմում է ❌Թույլ է, գանգատվում է գլխացավից։ Եղեք տեղեկացված, առողջ և չկոքսակիացված 🤍 👩🏻⚕️ Եղիր առողջ
🌍 Օգոստոսի 1–7 — Կրծքով կերակրման միջազգային շաբաթ 🤱 Կրծքով կերակրումը երեխայի կյանքի լավագույն սկիզբն է Այն ապահովում է սնունդ 🍽️, պաշտպանություն 🛡️ և կապ 🤍 մայր ու երեխայի միջև։ 📌 Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տալիս․ ✔️ Սկսել պետք է կյանքի առաջին ժամում ✔️ Շարունակել պետք է բացառապես 6 ամիս ✔️ Շարունակել կարելի է մինչև 2 տարեկանը՝ լրացուցիչ սննդի հետ համատեղ 🔬 Ապացուցված օգտակարություն 👶 Երեխայի համար 🛡️ Պաշտպանում է վարակներից՝ IgA հակամարմինների շնորհիվ 🧠 Աջակցում է ուղեղի զարգացումը՝ շնորհիվ DHA-ի և ճարպաթթուների 💉 Նվազեցնում է շաքարախտի, ճարպակալման, ականջի բորբոքումների և ալերգիաների հավանականությունը 💔 Նվազեցնում է հանկարծամահության (SIDS) ռիսկը՝ մինչև 50 տոկոսով 🤱 Մոր համար 🎗️ Նվազեցնում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի ռիսկը 🔥 Օգնում է քաշի վերահսկմանը՝ օրական ծախսվում է մոտ 500 կկալ 🩸 Աջակցում է արգանդի կծկմանը և արյունահոսության նվազմանը ծննդաբերությունից հետո 🧠 Նվազեցնում է հետծննդաբերական դեպրեսիայի հավանականությունը 👩🏻⚕️ Եղիր առողջ
✈️ Ի՞նչ պատվաստումներ պետք է ստանալ այլ երկիր մեկնելուց առաջ 📍Յուրաքանչյուր անձ ճամփորդելիս բախվում է նաև որևէ վարակիչ հիվանդություն ձեռք բերելու վտանգին: 🛫Մեկնելուց առաջ անհրաժեշտ է պարզել՝ 🔹 տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, ինչպես նաև ճանապարհորդի պատվաստումային կարգավիճակը, 🔹 ուղևորության տևողությունը, 🔹 նպատակը, 🔹 պատճառը, 🔹 սեզոնը, 🔹 ուղևորության ընթացքում պլանավորված գործողությունները, 🔹 հնարավոր վարակման ռիսկերը՝ անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ պատվաստումներ ստանալու նպատակով: 👩🏻⚕️ Եղիր առողջ
⚡️🇷🇺 Ռուսաստանում քաղցկեղի դեմ պատվաստանյութը կլինի ԱՆՎՃԱՐ 💉 «Էնտերոմիքս» անունով նոր դեղամիջոցը շուտով կսկսեն կիրառել մելանոմայով հիվանդների մոտ։ ✅ Եթե արդյունքները լինեն դրական թանկարժեք բուժումից կարելի կլինի հրաժարվել։ 🌍 Պատվաստանյութը նախատեսում են արտահանել նաև այլ երկրներ՝ արդեն կան հետաքրքրվածներ։ 👩🏻⚕️ Եղիր առողջ
🦟🇨🇳 Չինաստանում՝ հսկա մոծակներ վիրուսի դեմ 📍 Գուանդուն նահանգում բռնկվել է ճիկունգունյա վիրուսը՝ 6 000+ դեպք 3 շաբաթում։ Հիվանդությունն առաջացնում է բարձր ջերմություն, ուժեղ ցավեր, միգրեն 🤒 🦟 Վիրուսը փոխանցում են Aedes մոծակները։ Դրանց դեմ Չինաստանում կիրառել են նոր մեթոդ՝ ➡️ Բաց են թողել հսկա մոծակներ, որոնք չեն կծում մարդկանց, բայց ուտում են վտանգավոր մոծակների թրթուրները 🐛 ➡️ Ջրամբարներում բաց են թողել 5 000+ ձուկ, որոնք ուտում են մոծակների ձվերն ու թրթուրները 🐟 📉 Արդյունքում մոծակների քանակը նվազել է, բայց գիտնականները զգուշացնում են՝ նման միջամտությունը կարող է փոխել էկոհամակարգի հավասարակշռությունը 🌿
ℹ️ Կատաղությունը՝ կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է։ Վիրուսը ազդում է նյարդային համակարգի վրա և գրեթե միշտ ավարտվում է մահվամբ, եթե բուժում չի իրականացվում։ 👉 Վարակի հիմնական աղբյուրները 🐕 շներ 🐈 կատուներ 🦊 աղվեսներ 🐺 գայլեր 🦔 ոզնիներ 🦡 գործուկներ (փորսուղ) 🦇 չղջիկներ 🛑 Վարակվելու ուղիներ — Կծում կամ քերծվածք — Վարակված կենդանու թուք վնասված մաշկ կամ լորձաթաղանթ ‼ Կանխարգելում 💉 Միայն ժամանակին իրականացված հակակատաղության պատվաստումը կարող է կանխել հիվանդության զարգացումը։ 📍 Պատվաստումը պետք է սկսել անմիջապես կենդանու կծելուց կամ կասկածելի շփումից հետո։
🌞 Ամառը և մաշկային խնդիրները Հայաստանում շոգ, չոր կլիման նպաստում է մաշկային խնդիրների հաճախացմանը։ Երեխաների 60–80%-ի մոտ ամռանը դիտվում է գոնե մեկ մաշկային խնդիր։ 📌 Ամռանը հաճախ են՝ • Քրտինքային ցան (միլիա) • Արևայրուք • Ֆոտոալերգիա • Սնկային վարակներ • Բակտերիալ վարակներ • Ակնե • Արևային մաշկաբորբ (PLE) 📍 Հայաստանի ռիսկերը՝ ☀️ Ուժեղ արև, 🌬 Չոր օդ, 🏗 Փոշի ու աղտոտում ➡️ Չոր մաշկ, գրգռումներ, արևայրուք ✅ Կանխարգելում՝ • SPF 30+ քսուք՝ թարմացնել 2–3 ժամը մեկ • Թեթև, բամբակյա հագուստ • Քրտնելուց հետո լվացվել, չոր հագուստ հագնել • Չոր պահել ծալքերը • Անձնական սրբիչ, կոշիկ • Նուրբ մաքրում՝ սալիցիլաթթվով գելով • Թեթև խոնավեցնողներ • Չխցանող կոսմետիկա 💧 Համակցված մաշկի խնամք 🧼 Մաքրում՝ օրական 2× 💦 Թեթև խոնավեցում 🧴 SPF
🗓 Հուլիսի 28 — Վիրուսային հեպատիտների մասին իրազեկվածության օր 📢 Կարգախոս՝ «Միասին հաղթահարենք խոչընդոտները» 🦠 Հեպատիտները վարակիչ հիվանդություններ են, որոնք վնասում են լյարդը։ Ամենավտանգավորները՝ B և C տիպերը։ ❗️Շատ դեպքերում ընթանում են առանց ախտանիշների՝ բացահայտվում են ուշ, երբ արդեն կան բարդություններ։ ✅ Ինչ կա Հայաստանում 🔹 Հեպատիտ B — կանխարգելվում է պատվաստմամբ (նորածիններին՝ ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում) 🔹 Հեպատիտ C — բուժվում է արդյունավետ դեղերով՝ 💊 անվճար՝ պետական ծրագրով 📊 2020-2024թ․ շուրջ 3300 պացիենտ է բուժվել, 95% արդյունավետությամբ 🔍 Վաղ հայտնաբերումը՝ հաջող բուժման բանալին է #ՄիասինՀաղթահարենք #Հեպատիտ #ԼյարդիԱռողջություն
🚶♀️ 7 000 քայլը բավական է առողջության համար 🧠 Նոր տվյալներ The Lancet-ից 🔬 Ուսումնասիրելով 57 տարբեր հետազոտություններ՝ գիտնականները պարզել են, որ անգամ 4 000 քայլը օրվա ընթացքում արդեն էական ազդեցություն ունի՝ 📉 մահացությունը նվազում է մոտ 36%-ով՝ համեմատած 2 000 քայլի հետ։ 💥 Իսկ 7 000 քայլն օրական՝ 📌 նվազեցնում է մահվան ընդհանուր ռիսկը՝ 47% 📌 դեմենցիայի ռիսկը՝ 38% 📌 սրտի և անոթների հիվանդությունները՝ 25% 📌 սրտի հիվանդություններից մահը՝ 47% 📌 շաքարային դիաբետ տիպ 2-ը՝ 14% 📌 ուռուցքները՝ 6% 📌 ուռուցքներից մահը՝ 37% ➡️ Հասնելով մինչև 10 000 քայլի, առաջանում է հավելյալ բայց նվազ նկատելի օգուտներ (ընդհանուր մահացության ռիսկի նվազում՝ +10%): 📌 Խնդիր չէ՝ կհասնեք 7 000-ին, թե ոչ։ Կարևորը՝ շարժվեք։ Քայլաչափը թող լինի հիշեցում, ոչ թե չափանիշ։ 🟢 Սկսեք փոքր քայլերից՝ հետճաշյա զբոսանք 📍Տարրական ակտիվությունը նույնպես պաշտպանիչ ազդեցություն ունի։
💼 «Ատում եմ երկուշաբթին» սինդրոմը 😰 Կիրակի երեկոյան սթրես ու նյարդայնություն զգո՞ւմ եք։ Հնարավոր է՝ դա քրոնիկ սթրեսի նշան է։ 📊 Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկուշաբթի մարդկանց մոտ կորտիզոլը (սթրեսի հորմոն) բարձր է։ 📌 Պատճառը՝ մշակութային ընկալում, թե երկուշաբթին կապված է ծանր աշխատանքի ու պատասխանատվության հետ։ 📉 Բարձր կորտիզոլը կարող է՝ – Աճեցնել սրտի կաթվածի ռիսկը – Թուլացնել իմունիտետը – Խաթարել քունը – Բերել այրման 📅 Ի դեպ, սրտի կաթվածները 19%-ով հաճախանում են հենց երկուշաբթի օրերին։ ✅ Ինչ անել ✔ Վերանայել մոտեցումները ✔ Կիրակին թողնել հանգստին ✔ Երկուշաբթիի համար պլանավորել միայն հաճելին։ 👩🏻⚕️ Եղիր առողջ