- Последний пост
- 2 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- und
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 1 319
- 1/48двое суток
- 1 511
- 1/72трое суток
- 1 630
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
նրա գրկում կհալվես, սիրուց, թե ջերմությունից` ինքդ էլ չես հասկանա։ կմոռանաս աշխարհում ամեն ինչ, ամուր կսեղմվես թևերի մեջ, որ սրտին ավելի մոտ լինես. սիրող սրտերն իրար մոտ են հանգիստ շնչում...
Հորինել քեզ, ու քո մատները՝ մարմնիս վրա, և ամեն մի հպում՝ կախարդանք կոչել… Հորինել հայացքդ, որ լռությունն էլ խոսել սովորի, և գիրկդ հորինել, և աշխարհին հավատալ… Հորինել սերդ, և այնքա՜ն հավատալ, մինչև անգամ իրականությունն էլ սկսի նախանձել։ Հորինել քեզ, ու մի ամբողջ կյանք ապրել երազում։ Հորինել շունչդ, և ամեն ձմեռ գարուն անվանել… Եվ հորինել աչքերդ, և դրանց մեջ իմ բոլոր վերադարձները թաքցնել։ Հորինել ժպիտդ, ու հավատալ, թե երջանկությունը դեմք ունի… Եվ հորինել վերադարձդ՝ այնքա՜ն ճշգրիտ, ու դռները երբեք չփակել… Ու բացակայությունդ երբեմն հորինել, և կարոտներիս քո անունը տալ…
եվ ինչպե՞ս անվանել այդ հիվանդությունը, երբ հոգիդ անվերջ ձգվում է մեկին։ ինչպե՞ս անվանել այդ խենթությունը, երբ սիրտդ մեռնում ու կենդանանում է այդ զույգ աչքերի ամեն հայացքից։ ինչպե՞ս չգժվել այն կերպարանքից, որ աչքերիդ մեջ է, նույնիսկ երբ չկա։ եվ ինչ անուն տալ այն խեղդող ցավին, որ անվերջ կրկնում է. «երանի թե գա…»
քո ցավը վերցնել իմ մարմնի վրա, և հանգիստ լինել, որ անցավ ես դու...
կյանքում ամենից թանկը՝ հավատարմությունն է՝ սիրես մեկին, ապրես այդ մեկով և լինես միայն այդ մեկինը...)
օդի պես կարիք ես, դու՛ որ չլինես կքանդվեմ...
Ինչ-որ բան սարսափելի սխալ է այս աշխարհում։ Մենք ապրում ենք միմյանց չսիրող մարդկանց մեջ, ու դա միակ բանն է, որ կապում էր մեզ իրար… Մենք բռնում ենք միմյանց ձեռքերը այնպիսի զգուշությամբ, որ ցանկացած պահի կարողանանք բաց թողնել։ Եվ բաց ենք թողնում։ Միշտ բաց ենք թողնում։ Եվ մենք խոսում ենք, շատ ենք խոսում, բայց բառերը չեն դիպչում սրտին։ Նրանք խառնվում են քամու հետ, կորցնում են իրենց ուժը, ու ոչ ոք չի լսում՝ իսկապես չի լսում։ Ասես լեզուները՝ մոռացել են սրտի ճանապարհը։ Եվ այդ ճանապարհը խոտածածկ է դարձել, մոռացված, անանցանելի, ասես երբեք ու ոչ ոք այնտեղով չի անցել։ Ինչ-որ բան սարսափելի սխալ է այս աշխարհում։ Երբ գրկում ենք իրար, կորցնելու վախից։ Երբ նայում ենք իրար՝ կասկածանքով, և այդ հայացքներում չկա հասնելու ցանկություն։ Կա միայն վախ, միայնության վախ։ Ինչ-որ բան սարսափելի սխալ է… Եթե ձեռքերի ջերմությունը չի անցնում ներս, չի հասնում այնտեղ, որտեղ ամենաշատն է պետք։ Եթե մոտ լինելը այլևս չի նշանակում հասկանալ։ Եթե կողք կողքի քայլելը չի նշանակում մի ուղղությամբ գնալ։ Ինչ-որ բան սարսափելի սխալ է այս աշխարհում…
Ապերախտ ժողովուրդ: Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին... Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ... Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ... Գարեգին Նժդեհ
Ես սկսեցի շուտ քնել գիշերները, իսկ դու՝ չարթնացնել ինձ առավոտյան, ու դրանից զատ էլ ոչինչ չկատարվեց: Դու սկսեցիր չպատմել, իսկ այլևս չհարցրեցի, ու դրանից սովորական էլ ոչինչ չկատարվեց...
աղոթիր հոգիս, աղոթիր այնպես, կարծես վարջին անգամ ես աղոթում, աղոթիր այնպիսի ջերմեռանդությամբ, ինչպես որ մեջքիս էիր փարվում։ աղոթիր, քանզի ժամանակն անպիտան բան է, որը սովորեցնում է ապրել և ոչ թե կյանք, որն առավոտյան մեզ դուրս է հանում անկողիններից, բայց չէ որ հավերժությունը մահճակալների մեջ է։ աղոթիր։ թող քո շուրթերը նորից մեղրով քսվեն, ու երբ մեղուները փորձեն մոտենալ, ես իմ շուրթերով դրանց կցրեմ, ես թույլ կտամ խայթել աչքերն իմ, միայն քո աղոթքը թող չդադարի։ աղոթիր նաև ինձ համար, հոգիս, իմ փոխարեն, ես կորցրել եմ իմացությունը, ես կորցրել եմ գիտելիքը աղոթքի մասին, ես կորցրել եմ աղոթքիս բառերը, աղոթիր, հոգիս։
մի աշխարհում` որտեղ ամեն ինչ վերջանում է, ես ուզում եմ քեզ տալ չվերջացող սեր:
իմ մենակության մեջ դու պետք է ինձ հետ լինես
…Ես ներում եմ քեզ ՝ իմ կյանքի անՔեզ մայրամուտները... Քո մասին մտքերով ու քո կարոտով լցված արշալույսները... Իմ կյանքի չլուսացրած ու անքուն գիշերները... Ես ներում եմ քո աչքերի գույնով պատված ու հավերժություն թվացող՝ իմ ապրած բոլոր վայրկյանները... Ինձ պատկանող, բայց ուրիշներին նվիրած քո բոլոր ժպիտներն եմ ներում...
«քեզանից գաղտնի, մի քիչ ավելի երկար եմ նայել չքնաղ պատկերիդ...»
և այդ պահին, ես երդվում եմ, մենք անվերջ էինք...
« Նա ժպտում էր նոր կյանքի համար, ես ժպտում էի, որ չտեսնի՝ իմը ավիրվեց…»
ինձ դեռ թվում է մեկը երբ նայի Իմ աչքերի մեջ՝ կտեսնի նրան.
ոնց է հողը, որի վրա ամուր կանգնած ես, փախչում ոտքերիդ տակից, երբ երջանիկ ես...
Ոչ ոք ինձ պես Աստծուն չի սիրում… Քեզ պես ոչ ոք Ինձ չի սիրում: Եվ ոչ ոք Աստծո պես Քեզ չի սիրում… Տեսնո՞ւմ ես՝ ինչ բումերանգ է իմ Սերը…
Ամենից առաջ դու ես, հետո ես ու աշխարհը: Պարույր Սևակ