- Последний пост
- 7 июл.
- Последнее чтение
- 13 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- испанский
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Նիկոլը գործարք է առաջարկում Ծառուկյանին՝ կամ օգնում ես Սերժին ու Միշին վարի տանք, կամ քեզ բոմժ ենք սարքում: Նիկոլը բաց է խաղում: Նա նույնիսկ հանրայնացրել է այդ գործարքի պայմանները՝ հայտնի գործկալ, անբարոյականի վաստակ Տիգրան Ուրիխանյանի շուրթերով: Ի դեպ, վերջինիս հետ միասին Նիկոլը այլ խաղ էլ է խաղում: Հետաքրքրվողները կարող են թեմային ծանոթանալ Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում: Բայց այս պահին Նիկոլի հիմնական թիրախը Սերժ Սարգսյանն է: Ըստ մեր աղբյուրների, Նիկոլը լիահույս է, որ Ծառուկյանն իր ունեցվածքը ռիսկի տակ չի դնի ու կօգնի Սարգսյանի դեմ պատրաստվող արշավի ընթացքին: 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Քաղաքական գործունեության ուղեցույց (հիմնված է ընդդիմության «փորձի» վրա)։ 1. Բացում եք ChatGPT-ն, հանձնարարում հորինել 10 ընդդիմադիր կուսակցության անուն, 2. Նույն ChatGPT-ին հանձնարարում եք գրել Նիկոլին քննադատող 10 հայտարարություն, 3. Տարածում եք այդ հայտարարությունները սոցիալական ցանցերում՝ դրանցից յուրաքանչյուրի տակ դնելով առաջին հանձնարարությամբ հորինված կուսակցությունների անվանումները։ Բարդ բան չկա։ Իսկ օգուտը հաստատ շատ ավելին կլինի, քան այն, ինչ անում է այսօրվա ընդդիմությունը։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարեց, որ վերցնում է մանդատները։ Այ քեզ անակնկալ։ Սպասենք «Հայաստան» դաշինքի որոշմանը։ Համոզված ենք՝ մի անակնկալ էլ նրանք կմատուցեն։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ընտրական ցիկլն ավարտված է։ Ընդդիմության մեծ-մեծ խոստումները մնացին օդում, որովհետև մի օդ էլ այդ խոստում տվողներն են։ Բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Սահմանադրական դատարանի որոշումը սպասելի էր։ Նիկոլի նշանակած «դատավորներն» ուրիշ վճիռ չէին կարող կայացնել։ Ընդդիմությունը դա շատ լավ գիտեր։ Բայց, չնայած այդ հանգամանքին, ազգի փրկիչները գնացին թե՛ ընտրությունների արդյունքների և թե՛ նույն այդ Սահմանադրական դատարանի լեգիտիմացման ճանապարհով։ Ու հասան իրենց նպատակին։ Արփինե Հովհաննիսյանը ճիշտ է ասում՝ ՍԴ-ն բավարարեց և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության սպասելիքները։ Հիմա արդեն բոլոր երջանիկ են ու միասին լծվել են ժողովրդին էշի տեղ դնելու գործի հաջորդ փուլին։ Իշխանությունները սրան-նրան պաշտոնանկ անելով ու պաշտոն տալով են մարդկանց «զբաղացնելու», ընդդիմությունն էլ՝ Սահմանադրության փոփոխության դեմ «պայքարի» հիմար բեմադրությամբ։ Տարբերությունը միայն նրանում է, որ Նիկոլն ազնիվ ասում է իր մտքինը, իսկ քոչարյաններն ու կարապետյանները՝ ոչ։ Եվ արդեն դժվար է ասել, թե այդ բոլորից ով է իսկական նիկոլ ու ով՝ ոչ։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
❗️Քոչարյանի թիմը կրկին հարձակման է անցել։ Թիրախում այս անգամ այն ուժերն են, որոնք ընտրություններում իրական քվե ստանալու պոտենցիալ ունեն, բայց բացառում են Քոչարյանի առաջնորդությամբ ձևավորվող դաշինքի մաս դառնալը։ Մեր տեղեկություններով՝ նման ուժերի դեմ քարոզչություն սկսելու որոշումն անձամբ Ռոբերտ Քոչարյանն է կայացրել։ Պաշտոնաթող նախագահի հաշվարկը պարզ է՝ նման կուսակցություններն ընդդիմադիր ձայներ են տանելու, որոնց մի մասը կարող էր իր թիմին գնալ։ Հետևաբար փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կանխի դա։ Այդ խնդրի լուծման համար հետևյալ մարտավարությունն է մշակվել. ✔️ Վարկաբեկել բոլոր այն ընդդիմադիրներին, ովքեր «Հայաստան» դաշինքի մաս չեն լինի։ Քոչարյանական քարոզչությանը հանձնարարված է նման կուսակցություններին ու գործիչներին կապել իշխանությունների հետ՝ փորձելով ներկայացնել նրանց որպես կեղծ ընդդիմություն, ✔️ Խոչընդոտել ընդդիմադիր այլ խոշոր դաշինքի ձևավորմանը։ Ամեն ինչ անել, որպեսզի Սամվել Կարապետյանի ուժն ընտրություններին մասնակցի միայնակ, ✔️ Քոչարյանին ներկայացնել որպես այս իշխանությունների միակ այլընտրանք, ✔️ Թույլ չտալ, որպեսզի մեկ-երկու տոկոս ձայն ունեցող ընդդիմադիրները որևէ կերպ, բացի իրենց դաշինքին մաս կազմելով, մասնակցեն ընտրությունների։ 🫶Քոչարյանի թիմում բոլոր որոշումներն արդեն կայացված են՝ թշնամիները, դաշնակիցներն ու հնարավոր գործընկերները նշանակված։ Տրված է նաև քարոզչական առաջին գործողությունների ստարտը։ Ընդ որում, դա արվում է բացահայտ։ Այսպես, «Ով մեզ հետ չի, նա մեր դեմ է» գործողության շրջանակներում, քոչարյանական մեդիաների խմբագիրներն ու քարոզչական թիմն արդեն սկսել են աշխատել Արթուր Վանեցյանի, Գագիկ Ծառուկյանի, Արման Թաթոյանի և այլոց դեմ։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման զուգահեռ ընկնում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը։ Քոչարյանի թիմը լավ է աշխատել այդ ուղղությամբ՝ նրանք համոզել են ժողովրդին, որ «Նիկոլին Սերժն է բերել» ու, այդկերպ, ընդդիմադիր դաշտում մեկ մրցակից չեզոքացրել։ Քոչարյանի հաջորդ թիրախը Սամվել Կարապետյանն ու նրա կողմից ձևավորվող նոր ուժն է։ Վերջին երկու օրերին քոչարյանական ողջ քարոզչությունը լծվել է Սամվել Կարապետյանի որդուն՝ Սարգիս Կարապետյանին քաղաքականապես ոչնչացնելու գործին։ Առիթը կա՝ կանանց բավարարելու մասին Սարգիս Կարապետյանի՝ մեղմ ասած, ոչ այնքան հաջող ձևակերպումներն են։ Ու հիմա Քոչարյանի՝ կրկին մեղմ ասած, բարոյական վարքագծով աչքի չընկնող պառավները, վիրավորված առաքինի հայ կնոջ դերի մեջ են մտել ու ՔՊ-ականների հետ միասին Տաշիրենց մասին գրառումներ անում։ Նայում ես ցանցում տիրող վիճակին և հիշում հայտնի անեկդոտը՝ пидорасы, сэр. 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Հայաստանում ընդդիմությունը երբեք այսքան տրոհված ու մասնատված չի եղել, որքան հիմա։ Այս պահի դրությամբ առնվազն երեք կամ նույնիսկ չորս՝ միմյանցից ձայն փախցնող ընդդիմադիր կենտրոններ կան։ Բոլորն էլ ավելի միմյանց դեմ են աշխատում, քան իշխանության։ Բոլորի քարոզչության թիրախն ընդդիմության օգտին քվեարկող հանրության մի քանի տոկոսանոց հատվածն է, որի ձայնն ի վերջո վերածվում է 25-30 տոկոս ընդդիմադիր մանդատի։ Տանը մնացող հակաիշխանական տրամադրություններով մարդկանց հետ որևէ մեկը չի աշխատում։ Պատճառը պարզ է՝ ընդդիմությունը չի ցանկանում դուրս գալ կոմֆորտ զոնայից։ Նոր գաղափարներ կամ ծրագրեր նույնպես չեն առաջարկվում։ Ընդդիմադիր առաջնորդները գործում են ռուսական հայտնի՝ «ты начальник - я дурак, я начальник - ты дурак» սկզբունքով՝ ձգտելով, որ հենց իրենք начальник լինեն։ Ներքին համագործակցություն ոչ մի մակարդակում չկա։ Միայն մրցակցություն։ Եթե, օրինակ, Նարեկ Կարապետյանը ասում է, որ իրենք բիզնեսի մարդ են ու լավ գիտեն, թե ինչպես զարգացնել տնտեսությունը, Քոչարյանը միանգամից վազում և ասում է, որ ինքն էլ բիզնեսի կառավարման մեծ փորձ ունի (АФК «Система») և որ ընդհանրապես ինքն է Հայաստանի ղեկավարի լավագույն թեկնածուն (թեմայից դուրս՝ ուշադրություն դարձրեք, թե որքան էր ինքն իրենով հիացած պարոն Քոչարյանը վերջին ասուլիսում)։ Խոշոր ընդդիմադիր ուժերը միմյանց դեմ պայքարում են նաև համեմատաբար փոքրերին իրենց կողմ քաշելու համար։ Բայց այստեղ էլ ի հայտ են գալիս այդ փոքրերի՝ միանգամայն ոչնչով չհիմնավորված մեծ ամբիցիաները։ Պայմանական Չալաբյաններն ու Թաթոյանները հավատացել են Նիկոլին, որ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա ու որոշել, որ այդ երեք միլիոնից ամենաարժանիներն հենց իրենք են։ Տասը ձայն չունեն, բայց հարյուր հոգանոց ֆրակցիաներ են ուզում՝ իրենց հերթին նպաստելով ընդդիմության տրոհմանն ու մասնատմանը։ Սպասվող խորհրդարանական ընտրություններում այս ընդդիմությունը ոչ մի շանս չունի։ Սա միանշանակ է։ Եվ եթե զարգացումները շարունակեն այսպես ընթանալ, ժողովրդի ատելության արժանացած իշխանությունը կրկին իր ակտիվ փոքրամասնության շնորհիվ կհաղթի ընտրություններում։ Սակայն, լուծում կա։ Եթե ընդդիմությունը իսկապես պայքարում է երկրի փրկության համար և պատրաստ է զոհողությունների գնալ, ապա միանգամայն նոր մարտավարություն և լուծումներ պետք է մշակի՝ ներկայիս բոլոր ֆորմատներից դուրս։ Նման պոտենցիալ ընդդիմությունն ունի։ Պարզապես պետք է վեր կանգնել բոլոր տիպի ամբիցիաներից և պատրաստվել քաղաքական սերնդափոխության։ Ժամանակ շատ չկա, բայց դեռ կա։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Ընդդիմադիր պատգամավորների մոտ հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս է Հայաստանը ռազմական բյուջե կրճատում այն դեպքում, երբ Ադրբեջանը հակառակը՝ նախորդ տարվա համեմատ ավելի քան 40 տոկոսով ավելացրել է ռազմական հատկացումները։ Ընդդիմադիր պատգամավորներին ցանկանում ենք տեղեկացնել, որ բացի նրանից, որ իրենք դեռ զարմանում են նման բաների վրա, զարմանալու ուրիշ ոչինչ չկա։ Հարկ է, որ այսքան տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատած մարդիկ իմանան, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները օգոստոսի 8-ին մեր հանրության վրա ծախած էն թղթի կտորով չեն պայմանավորված։ Դա ամենևին այդպես չէ։ Հայաստան-Ադրբեջան «հարաբերությունները» այլ կերպ են կառուցված։ Այդ հարաբերություններում կա թելադրող կողմ։ Անունը Իլհամ է, ազգանունը՝ Ալիև։ Ահա այդ Իլհամ Ալիևը ոնց ասի, Նիկոլ Փաշինյանն այդպես էլ կանի։ Դրա համար երբ Ալիևն ասում է՝ կրճատեք ձեր ռազմական բյուջեն, Նիկոլը կրճատում է։ Երբ նա ասում է՝ ավիրեք ձեր եկեղեցին, սա ավիրում է։ Այնպես չի, որ սա շատ թաքուն պահված իրականություն է։ Ամեն ինչ բացահայտ է արվում։ Ուստի լավ կլինի, որ մեր ընդդիմադիր պատգամավորները բացեն աչքերը, լավ հասկանան, թե մենք ինչ ք*քիմեջ ենք ու էլ ամեն բանից չզարմանան։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Սոցիալական ցանցերում հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ Փիղը, Facebook-ի իր էջում հարցում է իրականացնում՝ ու՞մ կընտրեիք, եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի։ Հաշվի առնելով այն փաստը, որ Փիղը բազում տարիների փորձով Քոչարյանի վկա է, պարզ է, որ նրա լսարանն էլ համապատասխան որակներով է օժտված՝ քոչարյանական են։ Հետևաբար, «հարցման» արդյունքներն էլ ի սկզբանե կանխատեսելի էին։ Եթե նման մի «հարցում» էլ, օրինակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն աներ, մեկնաբանություններում բոլորը գրելու էին՝ Նիկոլ-Փրկիչ։ Հետևաբար՝ սոցիոլոգիայի կամ քաղաքականության առումով այդ «հարցումները» ոչինչ են։ Զրո։ Դրանք թերևս մեկ խնդիր կարող են լուծել՝ ցանցում ներկա-բացակա անելը։ Ու եթե այդ հարցմանն այդպես վերաբերվենք, ապա կտեսնենք, որ Քոչարյանի մոտ խնդիրներն օրհասական են դառնում։ Որովհետև նույնիսկ Փղի հետևորդների մի զգալի հատված սկսել է նախապատվություն տալ Տաշիր Սամվելի թիմին։ Իսկ եթե նկատի ունենանք նաև ՀՅԴ ռեսուրսը, որի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցում են Փղի «հարցմանը», կտեսնենք, որ Քոչարյանն ինքն իրենով որևէ լուրջ հավակնություն չի կարող ունենալ՝ նույնիսկ իրեն լոյալ լսարանում։ Հետևաբար խորհուրդ ենք տալիս Քոչարյանին այնուամենայնիվ մտածել «պլան բ» ունենալու մասին։ Դա նրան հաստատ չի վնասի։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Խորհրդարանական ընդդիմությունի վոլեյբոլի հրաշալի թիմ է կարելի հավաքել։ Տեսեք, թե ինչ սիրուն պասեր են տալիս Նիկոլին, որ բոլորին հերթով տոպկի։ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմության պասով Նիկոլը երեկ Եկեղեցին «քացու տակ» քցեց, նախկիններին, ապագաներին… Բոլորին։ Իրոք ափսոս են այս մարդիկ խորհդրարանում։ Օլիմպիական ոսկու պոտենցիալ ունեցող վոլեյբոլիստներ են՝ դրանցից ի՞նչ ընդդիմություն։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Տաշիր Սամոյենք անոնսում են նոր քաղաքական ուժի մեկնարկը։ Կուսակցությունը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։ Դժվար է հասկանալ, թե ինչ մտքեր կամ սպասելիքներ ունեն Սամվել Կարապետյանի թիմակիցները, բայց ակնհայտ է, որ նրանք մի քիչ գերագնահատում են իրենց տեղն ու դերը համաշխարհային քաղաքականության մեջ։ Համենայն դեպս «Մեր Ձևով» շարժման պաշտոնական էջերում տեղադրված այս տեսանյութն այլ ենթադրության առիթ չի տալիս։ Խորհրդարանական ընտրություններին ընդամենը 4.5 ամիս է մնացել, իսկ հայրենի ըննդիմությունը շարունակում է ձեռնաշարժությամբ զբաղվել։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում նոր թրենդ է տարածվել՝ մարդիկ հրապարակում են տասը տարի առաջվ և ներկայիս իրենց լուսանկարները։ Ինչու՞ են այդպես անում՝ դժվար է ասել։ Երևի՝ անգործ են մնացել, զբաղվում, զվարճանում են։ Դե հիմա այդպիսինն է ֆեյսբուքահայությունը։ Նրա մեծամասնությունը չի հասկանում, որ իշխանությունների ուզածն էլ հենց դա է՝ որպեսզի մարդիկ տարատեսակ անօգուտ բաներով զբաղվեն, բայց ոչ երբեք երկրի ու ժողովրդի համար կարևոր հարցերով։ Քարոզչական հին տեխնոլոգիա, որը Հայաստանում կիրառվում է արդեն մոտ երկու տասնամյակ։ Սոցիալական ցանցերի սովորական օգտատերերը այդ մասին կարող են և չիմանալ։ Բայց, երբ նման «թրենդերին» հասարակական-քաղաքական գործիչներն են տրվում, դա արդեն դիագնոզ է՝ ինֆանտիլիզմ։ Այդ դիագնոզը չի փոխվում նույնիսկ, երբ հասարակական-քաղաքական գործիչները փորձում են՝ իբր թե կրեատիվությամբ տարբերվել մնացած օգտատերերից՝ օրինակ հրապարակելով ոչ թե իրենց հին նկարը, այլ Հայաստանի «հին» քարտեզը։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները խորքային՝ հանրության աչքից լավ քողարկված պատճառներ ունեն։ Ըստ մեր տեղեկությունների, նրան բռնել-բաց թողելու այս օպերացիային զուգահեռ Նիկոլի համար կարևոր խնդիրներ են լուծվել։ Այսպես, կառավարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սամվել Կարապետյանին Նոր տարվա նախաշեմին ազատ էին թողել պայմանով, որ նա կստորագրի ՀԷՑ-ի գույքը վաճառելու պայմանագիրը։ Կառավարությանը դա անհրաժեշտ էր ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու գործընթացն արագ ավարտին հասցնելու համար։ Գործարքի ավարտից հետո Նիկոլը կրկին իր սովորական ուղով է փորձել գնալ և պարզապես քցել Տաշիր Սամոյին։ Սակայն այդ պայմանավորվածության ազդեցիկ միջնորդները, որոնք նաև երաշխավորի դեր էին ստանձնել, հասկացրել են Նիկոլին, որ ավելի լավ է զերծ մնա այդ պայմանավորվածության խախտումից և վերականգնի Կարապետյանի՝ տնային կալանք պատժամիջոցը։ Թե ինչպես է միջնորդներին հաջողվել ազդել Նիկոլի վրա, կառավարության մեր աղբյուրները լռում են։ Փաստն այն է, որ Սամվել Կարապետյանն արդեն ստորագրել է ՀԷՑ-ի գույքի վաճառքի պայմանագիրը։ Այդ օպերացիան գաղտնի պահելու նպատակով իշխանությունները գործի են դրել տարատեսակ էդմոնմարուքյանների՝ ցույց տալու համար, թե որևէ գործարք չի եղել։ Սակայն, ինչպես տեսնում եք, իրականությունը միանգամայն այլ է։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Բախտի ինչ-ինչ քմահաճույքներով պաշտպանության նախարարի աթոռին հայտնված Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հարց է բարձրացնում՝ «Կո՞ղմ եք, որ ՀՀ բանակի նոր համազգեստի վաճառքն օրենքով արգելվի» ու առաջարկում քվեարկել Տելեգրամի իր ալիքում: Բայց քվեարկելու համար նախ պետք է բաժանորդագրվել իր ալիքին։ Տելեգրամում կամ սոցիալական այլ ցանցերում նման եղանակով բաժանորդ հավաքողներին ռուսները լավ բառով են նկարագրում՝ инфоцыган: Այսինքն՝ լայքեր ու բաժանորդագրումներ մուրացող։ Ցիգան էլի, գնչու։ Ու զարմանալի ոչինչ չկա, որ Պապիկյանը նույնիսկ իր այդ բարձր պաշտոնում նստած շարունակում է ցիգանություն անել՝ կարմիր կովը մաշկը չի փոխում։ Զարմանալին ու նաև ապշեցնողն այն է, որ ցիգանները զավթել են ՀՀ իշխանությունը ու պաշտպանության նախարար են աշխատում։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Պայմանական Իշխան Սաղաթելյանները կմնան պայմանական Ռոբերտ Քոչարյանների կցորդ ու նրանց հետ էլ կհեռանան/հեռացվեն քաղաքական երկնակամարից Նիկոլի նախընտրական քարոզչությունն եռում է։ Գործի են դրվել գրեթե բոլոր ռեսուրսները։ Նույնիսկ Ալիևն է արդեն միացել՝ փոքրիկ «նվերներ» ուղարկելով Հայաստանում իր կամակատարին։ Վերադարձված 4 գերիներն ազդարարեցին Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին Ադրբեջանի միջամտության գործընթացի նոր փուլի սկիզբը։ Դրա ակտիվությունը կախված է լինելու Նիկոլի ռեյտինգներից և ընտրություններում հաղթելու հնարավորությունից։ Եթե պարզվեց, որ Նիկոլը լրացուցիչ օժանդակության կարիք ունի, Ալիևը իհարկե չի երկմտի՝ նոր գերիներ կվերադարձնի, խաղաղության պայմանագիր կստորագրի, կմիջամտի, որպեսզի մի երկու սիմվոլիկ քայլ էլ Էրդողանն անի։ Սա նշանակում է, որ Նիկոլը լիուլի վայելում է Ալիևի ու Էրդողանի աջակցությունն ու վստահությունը։ Եվ ոչ միայն նրանց։ Նիկոլի թիկունքում են նաև ԵՄ-ն ու ԱՄՆ-ն՝ իրենց ֆինանսական և քարոզչական հզորագույն ռեսուրսով հանդերձ։ Իսկ դիմացը՝ դավաճանված ժողովուրդն է ու ջարդուխուրդ եղած ընդդիմությունը։ Ժողովուրդը գիտի, թե ինչ է ուզում, բայց չգիտի, թե ինչպես և ում օգնությամբ։ Ընդդիմությունն իր ուզածն էլ չգիտի, թե ինչն է։ Դա է պատճառը, որ ընդդիմադիր հիմնական ուժերն արդեն քանի տարի է զբաղված են վերմակն իրենց կողմ ձգելով՝ հույսով, որ հաջորդ խորհրդարանում գոնե մի քանի մանդատ կունենան ու կկարողանան այդկերպ երկարաձգել իրենց ներկայությունը քաղաքական դաշտում։ Սա է «կրողների» երազանքի մաքսիմումը։ Ու այդպես էլ կլինի, եթե նոր օրակարգեր չբերվեն։ Ժամանակն է, որպեսզի ընդդիմության երիտասարդ ներկայացուցիչները վերջապես դուրս գան իրենց ոչինչ չտվող հնաբնակների «հովանավորությունից»։ Միթե՞ կարելի է այդքան անհեռատես լինել ու չհասկանալ, որ այդ «հովանավորության» արդյունքում ստացված մի քանի մանդատը քաղաքականապես ոչնչացնում է իրենց։ Նոր առաջարկներ են պետք, նոր ֆորմատներ ու նոր ոգի։ Հակառակ պարագայում պայմանական Իշխան Սաղաթելյանները կմնան պայմանական Ռոբերտ Քոչարյանների կցորդ ու նրանց հետ էլ կհեռանան/հեռացվեն քաղաքական երկնակամարից։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Սկանդալային փաստաթուղթ․ Փաշինյանը «հույժ գաղտնի» որոշմամբ շուրջ 3 միլիարդ բաժանել է իշխանականներին: Տեղեկությունը պարզել է լրագրող Լիա Սարգսյանը։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Եթե ճիշտ որոշումն ուշացած է, ապա այն նույնպես սխալ է։ Պարզ բան է, որը մեր ժողովրդի վերնախավն այդպես էլ չհասկացավ։ Երկու օր առաջ Մայր Աթոռից հայտնեցին, որ տիրադավ եպիսկոպոսներից մեկին՝ Գևորգ Սրբազանին, ազատել են Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Փոխարենը թեմի առաջնորդի տեղապահ է նշանակվել Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Կաթողիկոսի այս որոշումն անկասկած շատ ճիշտ է, բայց այն նաև արդյունավետ կլիներ, եթե մոտ մեկ ամիս առաջ կայացված լիներ։ Բայց Կաթողիկոսը հապաղել է այն ժամանակ ու հիմա Մասյացոտնի թեմում փաստացի երկիշխանություն է ձևավորվել։ Ընդ որում, հավանաբար հնարավոր կոնֆլիկտից խուսափելու համար թեմի նոր առաջնորդի համար Եկեղեցին հիմա այլ առաջնորդարան է փնտրում։ Ու հիմա, երբ փորձում ես հասկանալ, թե ի վերջո ո՞վ ավելի շահեց թեմի առաջնորդի փոփոխության Կաթողիկոսի այս որոշման արդյունքում, կրկին տեսնում ենք, որ հաղթել է Նիկոլի պառակտիչ օրակարգը։ Եվ սա ուշացած որոշման հետևանք է։ Եկեղեցում, ինչպես նաև ընդդիմության շարքերում, պետք է վերջապես հասկանան, որ հնարավոր չէ Նիկոլին հաղթել՝ խաղալով հենց Նիկոլի խաղը։ Ոչ թե ուշացած, այլ կանխարգելիչ և նույնիսկ առաջընթացիկ որոշումներ են պետք։ Ու նաև այդպիսի որոշումներ կայացնելու կամք։ Հակառակ պարագայում՝ ամեն ինչ կորած համարեք։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԱԾ ղեկավար կազմի հետ ու իր ելույթի ընթացքում դահլիճում ինչ-որ մեկի հեռախոսն է սկսում զանգել… Պատկերացնու՞մ եք՝ ԱԱԾ ղեկավար կազմն էր դահլիճում, բարձրաստիճան սպաներ ու… ինչ-որ մեկի հեռախոսի զանգը խանգարում է երկրի ղեկավարի ելույթին։ Ու սա պատահականություն չէ։ Սա Նիկոլի Հայաստանի պատկերն է։ Իսկական բառդակ։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների ____ Երեկ երեկոյան վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։ ա․ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։ բ․ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն։ Տարակուսելի է, որ հիշյալ տաս եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայր Աթոռից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրեց հուզող հարցերի շուրջ Ամենայն Հայոց Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից։ գ. Հարկ է ընդգծել, որ Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերպահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով։ դ․ Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ցավալի հետևանքներով։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
⚠️Նիկոլ Փաշինյանը կրկին օրակարգ է թելադրում։ Ընդդիմադիր լրատվամիջոցներն էլ, ինչպես միշտ, ամբողջ ուժով լծվել են նրա տոնական տրամադրությունների հեռարձակմանը։ Ստեղծվում է կեղծ իրականություն, որտեղ ամեն ինչ լուսավոր է, ուրախ ու հրաշալի։ Այդ իրականությունը որևէ առնչություն չունի ո՛չ մեր երկրի, ո՛չ էլ ժողովրդի վիճակի հետ։ Բայց մարդիկ հոգնել են խնդիրներից։ Ուզում են թեթև ապրել։ Անհոգ։ 🎶Ու ահա այդ նույն մարդիկ նայում են Փաշինյանին, հետո՝ ընդդիմադիրներին։ Եվ ո՞րն է լինելու նրանց ընտրությունը։ Պատասխանն ակնհայտ է։ Իհարկե, դա կլինի ենթագիտակցության մակարդակում ընտրություն։ Բայց ընտրություն։ Իսկ վերջում այդ ընտրության համար պետք է լինելու շնորհակալություն հայտնել Քոչարյանին, Տաշիրին և… ընդդիմադիր մամուլին։ Ապրեք, շատ լավ եք աշխատում։ 🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք