- Последний пост
- 13 июн.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 14
- Тип
- открытый
- Язык
- французский
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Երեխեքով ինչ-որ տեղ գնալու մեջ ամենաջախջախողը մինչև տանից դուրս գալն ընկած ժամանակն է 🤕
Քանի բոլորը եկել են թելեգրամ, ասեմ, որ, բացի մեծ ալիքներից, այստեղ կան համեմատաբար վերջերս բացված հայկական հետաքրքիր, կարևոր ու լավ ալիքներ, որոնց խորհուրդ եմ տալիս հետևել։ Մեր կյանքը ու ապրումները, այդ թվում՝ քաղաքական, միակ ու անկրկնելի Նունե Մելքումյանից - @itsnunetg Կրթաթոշակներ, խորհրդաժողովներ ու ամառային դպրոցներ խոստումնալից LevelUp-ի պրոֆեսիոնալ թիմից - @LevelUpArmenians Հայոց ու համաշխարհային պատմություն պատմաբան Սուրեն Մանուկյանից - @unfiltered_history Հանրային ռադիոյի արխիվը. անգին գանձարան - @armenianradioarchive Օսմանյան կայսրություն ու արևելագիտություն՝ հետաքրքիր աչքերով - @brieflysaid Կիբեռ-անվտանգություն և ոչ միայն մեր Ռուբեն Մուրադյանի հետ - @ostrichnest Ադրբեջան, Կովկաս ու Իրան իրանագետ Արտյոմ Տոնոյանի յուրահատուկ մատուցմամբ - @caspian_frontiers Մայր Աթոռի թելեգրամյան ալիքը - @MotherSee Դեռևս այսքանը։ Բաժանորդագրվե՛ք ու օգտվե՛ք։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արդեն մի հոգի անսաբսքրայբ եղավ 🙄 Ինչ ասեմ, ես կամ սպամ եմ անում, կամ չկամ:
Իմ երկար ու տանջալից կարիերայում մի օր չեղավ սենց մեյլերը անջատվեն` ուրախանանք 😀
Այս կապակցությամբ ժամանակավոր բացում եմ մեկնաբանությունները 😀 Գոնե էսպես:
Ճիշտ էին էլի ասում (Վարուժան, դու ճիշտ էիր), որ պետք է տելեգրամ ալիք ունենալ 😀 Ոչինչ չի աշխատում Մետա պրոդուկտներից:
Ինձ այսօր շատ է պակասում ներքին բալանսի մասին խոսույթը: Համերաշխության, կապերի վերականգբման, ատելությանը վերջ տալու: Ու նաև ցավի մասին: Պարզ ու շիտակ, ԷՄՊԱՏԻԿ խոսույթ: Էմպատիա պիտի զգան մարդիկ: Դա հաստատ է: Ի դեպ համերաշխության մասին խոսելն եմ համարում Բագրատ Սրբազանի ֆենոմենը: Հա, հետո եղավ ինչ եղավ, բայց սկզբից դա էր: Telegram @itsnunetg Instagram itsnune
Ողջույն: Ես Նունեն եմ, և սա իմ տելեգրամ ալիքն է: Այս պահին ալիքի հիմնական ֆունկցիան է հավաքել իմ նյութերն ու հետևորդներին, որ իմ հիմնական հարթակի` ինստագրամի, բլոկավորման դեպքում գտնենք իրար :) Հնարավոր է քիչ-քիչ նաև սկսեմ այստեղ ինչ-որ բաներ գրել: Շնորհակալություն, որ ինձ հետ եք: Ինստագրամս` itsnune
Եվ չեմ ուզում իրան դնեմ, և ուզում եմ մարդիկ լսեն, որ մի հատ նորից վերհիշեն, ինքն ով է: Ինքն ինչ է քարոզում: Ու հոլովակիս վերջում հնչած պարզ հարցերին գոնե իրենք իրենց համար պատասխանեն: Գոնե իրենք իրենց համար: ‼️ Ու սա արվում է Շուշիի ազատագրման օրը: Վստահ եմ` հատուկ: Instagram itsnune Բաժանորդագրվել @itsnunetg
Հարցի պատասխանը վերջում։ Եթե Հայաստանը լինի անդեմ, պայմանական այլ երկրներից ոչնչով չտարբերվող երկիր, ապա (ու ես վստահ եմ) այստեղ ապրելու պատճառները շատ շատերի համար կնվազեն, ոչ թե կավելանան։ Հայաստանը ազգային պետություն պետք է լինի։ Այո, զարգացած ու մոդերնիզացված, բայց ազգային։ Instagram itsnune Բաժաբորդագրվել @itsnunetg
Channel name was changed to «Նունե Մելքումյան»
‼️ Հոլովակում հնարավորինս պարզեցված բացատրությունն էր: Ավելի խորացված ներքևում գրել եմ: 1. Գլխավոր խնդիրն այն է, որ ընդհանուրից դուրս են մնում անցողիկ շեմը չհաղթահարած ու ընտրություններին չմասնակցող մարդկանց ձայները: Այսինքն շեմը հաղթահարած ուժերի քվեները դառնում են նոր 100%-ը: 2. Ըստ այդմ շեմն անցած բոլոր կուսակցությունների տոկոսներն են ավելանում: Բայց դրանից միշտ շահում են մեծերը: Պատկերացրեք երկու ուժ են անցել` 40% և 10%: Ձայների 50%-ը ոչ անցողիկների համար էր: Անցողիկ 50%-ը դառնում է 100%: Ու ըստ այդմ 40% հավաքած ուժն ունի 80%, իսկ 10% հավաքած ուժը` 20%: Տեսնում եք, ՄԻՇՏ շահում է մեծը, ֆրոնտրանները: Մեր դեպքում` ՔՊ-ն: 3. Այլ կողմից ասեմ: Սա կարելի է անվանել նաև մանդատի գնի իջեցում: Պատկերացրեք, որ ընտրություններից հետո անցողիկը հաղթահարած ուժերը ձայների շնորհիվ գնում են մանդատները: Մանդատների թիվը միշտ նույնն է, բայց ընդհանուր ձայների թիվը պակասել է, այսինքն իջնում է մեկ մանդատի գինը: 4. Ըստ ցանկության չեն տալիս շեմը չհաղթահարած կուսակցություններն իրենց ձայները հաղթահարածներին: Հատուկ ոչ ոք չի վերցնում ու բաշխում: Դա տեղի է ունենում այս պարզ մաթեմատիկայի պատճառով: 5. Իսկ եթե ցանկանում եք ավելի շատ խորանալ մանդատների բաշխման մեջ, ապա կարող եք ուսումնասիրել Դ'Օնթի բանաձևը, որը ևս ձեռնտու է մեծ կուսակցություններին: Խնդրեք արհեստական բանականությանը, հիանալի կբացատրի: Instagram itsnune Բաժանորդագրվել @itsnunetg
Channel photo updated
Channel created