- Последний пост
- 15 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 20
- Всего постов
- 21
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ
- В каталоге с
- 15 авг.
- 1/24сутки в ленте
- 4
- 1/48двое суток
- 4
- 1/72трое суток
- 4
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Շատ շուտով ես կհայտարարեմ, որ Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների տարածք է։ Դոնալդ Թրամփ
Իրանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ցանկանում նախագահ դառնալ, ասել է Թրամփը։
Ուժեղ անձրևի հետևանքով Թբիլիսիի փողոցները հեղեղվել են։
Ժամը 20։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «Կրկեսի» խաչմերուկում, ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհի 3 երթևեկելի գոտիները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
❗❗ Ուժեղ քամին տապալել է Հանրապետության հրապարակի լուսավորության սյունը
🔹«Ռոսիա մոլ»-ի մոտ գտնվող շինհրապարակում փլուզում է տեղի ունեցել ուժեղ քամու հետևանքով
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով․ «Փաստինֆո»
🔺ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Ընկերս մշակում ա, ես վաճառում եմ, նորմալ բերք ա, նորմալ գին ա». շուկայի աշխատակից https://armlur.am/1583618/
Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, կիրառվել է գրավ: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Դատական դեպարտամենտից։ Որոշումը կայացվել է հուլիսի 9–ին։
Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը 📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
◾️Փաշինյանի որոշմամբ` Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
ԱԺ նիստից հետո ՔՊ-ականներն ու «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ակտիվորեն ինչ-որ բան էին քննարկում 🎞 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
❗️❗️ԱԽ պաշտոնական կայքում արդեն փոխվել է քարտուղարի լուսանկարը․ Արմեն Գրիգորյանի լուսանկարի փոխարեն նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի լուսանկարն է։
🔺Ալեն Սիմոնյանի` ԱԽ քարտուղար նշանակվելուց հետո կատարվել է առաջին կադրային փոփոխությունը։ 🔺Փաշինյանի որոշմամբ՝ քարտուղարի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատվել է պաշտոնից։
Է. ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ ԱՄՓՈՓՈՒՄ Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով, լծակներով, եղանակներով մշտապես մեծարել և պանծացնել իր հերոսների, նահատակների անունն ու պատիվը թե՛ անհատական, և թե՛ հավաքական իմաստով` որպես այն փաղանգը, որի արյան գինն է պետության գոյությունը: «Տիրոջ աչքին պատվական է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:6), ինչպես Գիրքն է ասում: Իսկ ո՞րն է այսօրվա կառավարիչների վերաբերմունքը. մեկ բառով` անարգանք: Անարգանք մեր նահատակների և նրանց ընտանիքների հանդեպ, «հպարտությամբ» հանձնված Արցախ-Հայրենիք, գերեզմաններ, սրբավայրեր, մի ողջ ժառանգություն, հայրենազրկված հայրենակիցներ, ամեն կերպ մոռացության մատնվող հերոսներ, նահատակ-հերոսների ծեծվող և հայհոյվող ծնողներ, պարկերի մեջ նետված նահատակների մասունքներ, անհայտության մեջ գտնվող հերոս զավակների անմխիթար և նվաստացվող ծնողներ և ընտանիքներ և այլն, և այլն: Որքան էլ դաժան է, ցավոք, սա է իրականությունը, որը «նախատինք է և մի նոր անեծք» (Սիրաք 20:23): Այսու, պետությունը կոչված է. ա) Ամեն կերպ հանրահռչակել իր հերոս զավակների անունն ու սխրանքները, բ) Անվանակոչել դպրոցներ, մանկապարտեզներ, փողոցներ, այգիներ, հրապարակներ նրանց անուններով, գ) Հատուկ միջոցառումներով ներկայացնել թե՛ նահատակ հերոսներին, և թե՛ պատերազմով անցած բոլոր անձանց, դ) Բանախոսություն-դասախոսություններ կազմակերպել թե՛ նրանց մասին, և թե՛ նրանց մասնակցությամբ, ե) Մամուլի և ԶԼ միջոցներով մշտապես ներկայացնել նրանց կերպարները` հատկապես նշելով ծննդյան և նահատակության տարեդարձները, զ) Նրանց մասին պատրաստել հատուկ գեղարվեստական, փաստավավերագրական ֆիլմեր, սերիալներ և այլն, է) Հրատարակել գրքեր, բրոշյուրներ, զանազան հրապարակումներ նրանց մասին, ը) Հատուկ պետական գնահատանք և վերաբերմունք ցուցաբերել նահատակների ընտանիքների նկատմամբ` «Հայրենիքի Հայր և Հայրենիքի Մայր», «Հայրենիքի Զավակ» կոչումներ շնորհել նրանց ծնողներին, այրի կանանց և զավակներին, թ) Նրանց ապրած թաղամասում, փողոցում, գյուղում, քաղաքում նահատակների տները նշել առանձնահատուկ կերպով թե՛ իրենց բարեկարգությամբ, և թե՛ հատուկ ցուցանակ-տարբերանշանով` անպայման Եռագույնի ներքո, ժ) Նահատակ հերոսների ընտանիքներին հատուկ պետական հիմնադրամով դրամական բարձր զորակցություն սահմանել, ժա) Կառավարության ներքո ստեղծել հատուկ հիմնադրամ-բաժին, որը կզբաղվի միայն նահատակ հերոսների ընտանիքների և վիրավորում ստացած հերոսների սոցիալական, աշխատանքային խնդիրներով, նրանք պետք է բացարձակ խնդիր չունենան ոչ մեկ առումով, ժբ) Հատուկ արտոնություններ շնորհել նահատակ-հերոսների ընտանիքներին` ծնողներ-զավակներ, բոլոր ոլորտներում, ժգ) Անվճար բժշկական ծառայություններ և անվճար կրթության հնարավորություն նահատակ-հերոսների ընտանիքների և պատերազմի, մարտական գործողությունների մասնակցած անձանց համար, ժդ) Ստեղծել հատուկ խնամքի և աջակցության կենտրոններ ընտանիքների համար ամեն միջոցներով` տարածելով այն գաղափարը, որ նահատակ-հերոսները ոչ թե սոսկ այդ հերոսածին ընտանիքի զավակներն են, այլ նրանք պատկանում են ողջ ազգին, պետությանը, հասարակությանը, ժե) Եռաբլուրը, մեր նահատակների, հերոսների պանթեոնները և շիրիմները վերածել սխրանքի, հերոսության, ներշնչումի ուխտավայրերի և սրբավայրերի, և երբեք թույլ չտալ, որ որևէ կերպով նրանք գերեզմանի ընկալում ունենան մարդկանց մտածողության մեջ: ժե) Քննել հնարավորությունը և սրբադասման ներկայացնել «Վասն Հիսուսի և վասն Հայրենյաց» պաշտպանության համար նահատակության փառք ու պսակն ստացած հերոսներին` թե՛ անհատական և թե՛ հավաքական առումով: Անքննարկելիորեն, մեր նահատակների կյանքը և սխրանքը մեր ներքին կյանքի սրբագործման և զորացման էությունն է, ավիշը, կենսատու սիրտը և վկայությունն է «Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. 2:9) լինելու, որը մեզ հրավիրում է հավաքական սխրանքի, քննելու մեր անցյալի դասերն ու պատահարները, գնահատելու ներկան ու մեր ժամանակի նշանները: Այն կոչում է մեզ հոգևոր խորը գիտակցությամբ այս հրավերի շուրջ ձևավորելու մեր հավաքական, հանրային մտածողությունը, պետական, ազգային ռազմավարությունն ու քաղաքականությունը, հոգևոր և ֆիզիկական անվտանգությունը, ապահովությունը և պաշտպանվածությունը, մեր արդար դատի պահանջատիրությունը, համազգային անվտանգության հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, և վերջապես, սերունդների դաստիարակությունն ու կրթությունը` մեր` առանձնաշնորհյալ լինելու բարձրագույն պատվին համապատասխան, որովհետև «Տերն Ինքն ընտրեց մեզ» (Հովհ. 15:16):
Եվ այո՛, «Աստված կհատուցի յուրաքանչյուրին նրա գործերի համաձայն. հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով` փառք, պատիվ և անմահություն են փնտրում, իսկ բարկություն և զայրույթ նրանց, ովքեր հակառակությունից տարված, ճշմարտության դեմ ապստամբ և անիրավության հետևից գնացող են» (Հռոմ. 2:6-8): Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան
Այսօր ռազմական ակադեմիայի շրջանավարտներին, սպայական դաշույնների և ավարտական վկայականների հետ մեկտեղ, առաջին անգամ հանձնեցի նաև բնակարանների գնման հավաստագրեր: Փա՜ռք նահատակներին և կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ ՊՆ
🔹«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը և որոշում կայացվել է, որը բաղկացած է 2 մասից, հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը 📌«Հրապարակային որոշումն այն է՝ Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրելու»,- նշել է նա։
Վեհափառը բարձր է գնահատել Արագածոտնի թեմի քահանաների նվիրյալ ծառայությունը 📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
💦 Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 14-ին ժամը 15:30-20:00-ն կդադարեցվի Չայկովսկու, Փավստոս Բուզանդի 103 շե , Ֆիրդուսի փողոցի ջրամատակարարումը: