tgindex
Մեծ Հայք🇦🇲

Մեծ Հայք🇦🇲

Статистика

«Մեծ Հայք»` կարևոր լուրեր, ազգային արժեքներ, հայրենասիրություն և հայրենաճանաչություն!❤️💙🧡 Քննարկում- https://t.me/+hECAMV14ldFiMjli

Последний пост
13 авг.
Последнее чтение
13 авг.
Постов за неделю
5
Всего постов
30
Тип
открытый
Язык
und
В каталоге с
13 авг.
Подписчики
142
−1 за 3 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
39
27 постов
Вовлечённость
27,5%
к подписчикам
Постов в день
0,7
всего 30
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
20
1/48двое суток
22
1/72трое суток
24

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • без подписи

  • Նկարում ադրբեջանցի բաջի է, որը նկարվել է նույն վայրում` Ստեփանակերտում 2025 և 2026 թվականներին։ Եկեղեցին այլևս չկա։ Խաղաղությունից ու բարեկամական հարաբերություններից խոսացող թշնամին ոչնչացնում է հայկական մշակութային ու հոգևոր կոթողները։ Իսկ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք հավատում են խաղաղությանն ու աջակցում են նույն կերպ հայկական եկեղեցիները «չուլան» անվանող ու Կաթողիկոս դատողներին։ Մեծ հաշվով դուք ինչո՞վ եք տարբերվում ձեր եղբայր ադրբեջանցիներից։ Մի թուրք էլ դուք եք էլի։ Ալեքս Թովմասյան @mecHayqlurer

  • Յուրաքանչյուր հայ առանձին - առյուծ է, ինչպես նաև մտքի և դատողության հսկա: Բայց ընկերակցության բացակայությունը նրան զրկում է խմբից աշխատելիս: Հային մենակ ներքաշեք վտանգի փոթորկի մեջ, նա արժանապատվորեն կպաշտպանի իր գլուխը ։ Բայց խմբավորեք մի քանի հայերի միասին, և պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն նրանք կսկսեն խորհել, մտածել, վիճել և, վերջապես, թշնամուց հեռանալով, ուտել միմյանց միսը: Այո, անհատը հայերի գլխավոր թշնամին է ։ Կարող են արդյոք մեր ազգի ինտելեկտուալ առաջնորդները խաբել անհատ հայերին և բարեկամ հայերին ավելի խելացի դարձնել: Եթե դա տեղի ունենա, մենք կարող ենք ունենալ ապագա, եթե ոչ, ապա մենք կորած ենք:.. Րաֆֆի @mecHayqlurer

  • без подписи

  • Փոքրիկ տղան, որ սպանեց հազարավոր փոքրիկների: 1945 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն Հիրոսիմայի վրա նետեց «Փոքրիկ տղա» անմեղ անվամբ ատոմային ռումբը, որին հաջորդեց Նագասակիի վրա նետված «Գեր մարդ» (Fat Man) ռումբը։ Զոհվեց 150-250,000 մարդ, շատ ավելի շատերը հաշմվեցին ու վիրավորվեցին, իսկ միջուկային ճառագայթման հետևանքները շարունակվեցին տասնամյակներ շարունակ։ Նկարում մեկ այլ փոքրիկ տղա է Նագասակիում, որն իր մահացած եղբորը բերել է դիակիզման և սպասում է իր հերթին: Մյուս նկարում Արտո Չաքմաքչյանի քանդակն է, որ գտնվում է Հիրոշիմայում` արտացոլելով համայն մարդկության բարոյական սարսափն այն ուժի հանդեպ, որը մարդուն մղում է զանգվածային ոչնչացման ենթարկել իր իսկ տեսակին: Իսկ աշխարհի երեսին մարդիկ դեռ շարունակում են նախճիրը... #ՄերիՊողոսյանի ֆբ-ն էջից t.me/mecHayqlurer

  • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Նավասարդի և Հաղթանակի օրվա առիթով Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր՝ օգոստոսի 11-ին, Նավասարդի օրը, մենք դիմավորում ենք Հայկական հնագույն ավանդույթի այն խորհուրդը, որի կենտրոնում կանգնած է Հայկ Նահապետի կերպարը՝ ազատության, ինքնության, արժանապատվության և հայրենիքի գաղափարի խորհրդանիշը։ Հայկական ավանդության համաձայն՝ Հայկ Նահապետը հաղթեց Բելին՝ մերժելով բռնությունը և հաստատելով ազատ ապրելու Հայի իրավունքը։ Այդ պատմությունը մեզ համար պարզապես անցյալի մի դրվագ չէ։ Այն սերունդներին փոխանցված գաղափար է՝ Հայը չի ծնվել ուրիշի կամքին ենթարկվելու համար։ Նավասարդը հին Հայաստանում եղել է նոր տարվա, վերածննդի, ուրախության և համաժողովրդական միասնության տոն։ Տոն, որի ժամանակ ժողովուրդը հավաքվել է, մասնակցել խաղերի, երգի ու պարի, խնջույքների և տոնական հանդիսությունների։ Այսօր մենք կարող ենք վերականգնել այդ ոգին՝ արդեն ժամանակակից Հայաստանի մեջ։ Նավասարդը մեզ հիշեցնում է, որ ժողովուրդը ուժեղ է, երբ հիշում է իր արմատները, ճանաչում իր պատմությունը և հավատում իր ապագային։ Այսօր՝ Հայկ Նահապետի անվան հետ կապված ավանդական հիշատակի օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր նախնիների հիշատակին և մեր ազգային ինքնության այն հիմքերին, որոնք հազարամյակների ընթացքում մեզ պահել են որպես ժողովուրդ։ Շնորհավորում եմ բոլոր Հայերին Նավասարդի և Հաղթանակի օրվա առիթով։ Թող այս օրը լինի ոչ միայն տոն, այլև հիշեցում. Ով ճանաչում է իր արմատները՝ չի կորցնում իր ճանապարհը։ Ով պահպանում է իր ինքնությունը՝ չի դառնում ուրիշի պատմության հավելվածը։ Իսկ ժողովուրդը, որը հավատում է իր ուժին, կարող է վերածնվել անգամ ամենածանր ժամանակներից հետո։ Թող մեր հայրենիքը լինի խաղաղ, անվտանգ, հզոր և արժանապատիվ։ Շնորհավոր Նավասարդ։ Շնորհավոր Հաղթանակի օրը։ Փա՛ռք հայ ժողովրդին։ Փա՛ռք մեր հազարամյա ժառանգությանը։ Եվ թող Հայոց վերածնունդը շարունակվի։ Կարեն Արայան 11 օգոստոսի 2026 թ.

  • Ամեն տեսածի մի՛ հավատացեք, ամեն տարածվող լուրի ականջ մի՛ դրեք... Առավել ևս, ամեն տեսած և լսած մի՛ տարածեք: Նյութի աղբյուրը՝ Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցու ֆեյսբուքյան էջ: https://www.instagram.com/reel/Db4zzS8IKpz/?igsh=emYyY2VlamhlbHpz @mecHayqlurer

  • Դիմում եմ Ձեզ Թագուհի Ղազարյան Ու դուք եք խոսում զգայունությունից ու ապրումներից։ Դուք ասում եք՝ տասը օր լուր չեք ունեցել ձեր հորից։ Դա, անկասկած, ծանր փորձություն է, և ոչ ոք իրավունք չունի այն նսեմացնելու։ Եթե դուք 10օր եք զգացել ապրել այդ ցավը ապրումները ես ուղիղ 9ամիս։Դուք 10օր եք մտել դիահերձարան ես 9ամիս ։ Փառք Աստծո դուք ձեր հորը ողջ եք գտել բայց ես իմ մինուճարի անարգված քայքայված մասունքները ։ Ուստի լռեք լռեք բավ է խոսեք պատերազմից ու ցավից ու ապրումներից ։ Լռեք, խնդրում եմ։ Կան մայրեր, որոնք արդեն վեց տարի է՝ փնտրում են իրենց 18–20 տարեկան որդիներին։ Տղաներ, որոնք դեռ չէին հասցրել ապրել, ընտանիք կազմել, կյանք մտնել։ Նրանք կանգնեցին հայրենիքի պաշտպանության համար, կռվեցին, զոհվեցին, անհետ կորան ու վիրավորվեցին՝ հանուն Արցախի։ Իսկ հետո հենց ձեր իշխանությունը հրաժարվեց Արցախից, ճանաչեց այն Ադրբեջանի մաս ամիսներ անց նույն իշխանության ներկայացուցիչները սկսեցին հարց տալ. «Իսկ ե՞րբ է Արցախը եղել Հայաստանի մասը»։<<ինչի՞ Արցախ Հայաստանի մաս է եղել>> Եթե Արցախը մերը չէր, ապա ասեք՝ ձեր հայրն ու եղբայրը ի՞նչ էին անում պատերազմի ժամանակ Արցախում։ Ինչի՞ համար էին կռվում։ Ուստի, նախքան մարդկանց զգայունության մասին խոսելը, հիշեք այն ծնողներին, ովքեր արդեն վեց տարի ամեն օր ապրում են իրենց զավակների կորստի կամ սպասման ցավով։ Չէ՞ որ պատերազմից առաջ ամբողջ ուժով հայտարարում էիք. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Հետո ի՞նչ փոխվեց։ Ուստի, լռե՛ք։ Մի՛ շահարկեք հերոսների անունը և նրանց հիշատակը։ Թողե՛ք հանգիստ մեր տղաներին։ Նրանք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար, իսկ նրանց հիշատակը պետք է հարգվի, ոչ թե օգտագործվի քաղաքական խոսքերում։ Զոհվածի մայր Նաիրա Մարգարյան @mecHayqlurer

  • Էտ հողերի վրա նրանք հանգիստ պետքա չապրեն... @mecHayqlurer

  • Շահումյանի Շուրան t.me/mecHayqlurer

  • Հեկեկացինք դառն ու անուշ, Հայրս նայեց իր չորս դին, Արագածին նայեց քնքույշ, Ասաց՝ կապրի իմ որդին... Բայց երբ նայեց Արարատին՝ Ինձ խեթ նայեց հայրս ծեր, - Էլ ինչո՞վ ես դու իմ որդին, Երբ կիսատ է տունը մեր: Վշտից նորից մեռավ հայրս, Ասաց՝ «որդիս, թէ կուզես Հողը թեթև լինի վրաս Տունս կիսատ չթողնես... «Հրաշք» Հովհաննես Շիրազ @mecHayqlurer

  • Հերոսը t.me/mecHayqlurer

  • itsnune @mecHayqlurer

  • ‼️⚡ԶԳՈՒՇԱՑՈՒՄ։ Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsApp https://www.instagram.com/reel/DboEd8hswR8/?igsh=ajhoNnd4cDN2aHF1 @mecHayqlurer

  • Թուրքերն ու ադրբեջանցիները գրավում են քո միտքը։ Զգո’ն եղիր ու պայքարի’ր: dannhov @mecHayqlurer

  • 1862 թվականի օգոստոսի 2-ին սկսված Զեյթունի ապստամբությունը արևմտահայության ազատագրական պայքարի ամենափառավոր և նշանակալից էջերից մեկն է։ Օսմանյան կայսրությունը փորձում էր վերացնել Լեռնային Կիլիկիայում գտնվող Զեյթունի դարավոր կիսանկախ կարգավիճակը, ծանր հարկեր…

  • 1862 թվականի օգոստոսի 2-ին սկսված Զեյթունի ապստամբությունը արևմտահայության ազատագրական պայքարի ամենափառավոր և նշանակալից էջերից մեկն է։ Օսմանյան կայսրությունը փորձում էր վերացնել Լեռնային Կիլիկիայում գտնվող Զեյթունի դարավոր կիսանկախ կարգավիճակը, ծանր հարկեր…

  • 1862 թվականի օգոստոսի 2-ին սկսված Զեյթունի ապստամբությունը արևմտահայության ազատագրական պայքարի ամենափառավոր և նշանակալից էջերից մեկն է։ Օսմանյան կայսրությունը փորձում էր վերացնել Լեռնային Կիլիկիայում գտնվող Զեյթունի դարավոր կիսանկախ կարգավիճակը, ծանր հարկեր պարտադրել և զինաթափ անել տեղի հայ բնակչությանը։ Ի պատասխան օսմանյան կանոնավոր զորքերի հարձակման՝ զեյթունցիները իշխանների (տանուտերերի) և հոգևորականների գլխավորությամբ դիմեցին համախմբված ինքնապաշտպանության։ Չնայած թշնամու ակնհայտ թվային և զինողական գերազանցությանը՝ հայ մարտիկները ցուցաբերեցին բացառիկ քաջություն ու կազմակերպվածություն։ Լեռնային դժվարանցանելի տեղանքի հմուտ օգտագործման և անկոտրում կամքի շնորհիվ ապստամբները կարողացան ջախջախել օսմանյան բանակի գերակշիռ ուժերը։ Իրավիճակի սրման պատճառով հարցին միջամտեցին եվրոպական տերությունները (հատկապես Ֆրանսիան), ինչի արդյունքում կողմերի միջև կնքվեց հաշտություն։ Այս հաղթանակի շնորհիվ Զեյթունը պահպանեց իր ներքին ինքնավարությունը, իսկ օսմանյան իշխանությունների նախատեսած ծանր հարկերը զգալիորեն նվազեցվեցին։ 1862 թվականի Զեյթունի հերոսամարտը մեծապես բարձրացրեց արևմտահայության ինքնագիտակցությունն ու հավատը սեփական ուժերով ազատագրվելու գործում։ @mecHayqlurer

  • Բաքվում կայացած մրցաշարին Գևորգ Հարությունյանը մասնակցում էր կոտրվածքով։ Մեր տղան բարձր կամային հատկություններ ցուցաբերեց ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտում, սակայն մրցավարների խայտառակ վարքագիծն ու ակնհայտ անարդարությունը նրան զրկեցին արժանի հաղթանակից։ Հաջորդ իսկ օրը ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին Հայաստանի հավաքականի մարզիչի հարցազրույցը։ Մարզիչը գովում էր ընդունելությունը, պայմանները և նույնիսկ մրցավարների անաչառությունը։ Իհարկե, կարելի էր ավելի զուսպ լինել, կարելի էր կարճ ու չեզոք պատասխանել, բայց… Մարզիչը ողջ թիմի պատասխանատուն է և իրավունք չուներ ավելորդ բառեր ասելու։ Այո, պետք է խոսել դրականի մասին՝ անկախ ամեն ինչից, սակայն, կրկնում եմ, կարելի էր ավելի զուսպ մնալ։ Այս մասին այլևս չեմ ուզում խոսել։ Հաջորդ օրը հայ մարզիկը գրավեց առաջին տեղը՝ սուլոցների ու բացականչությունների ներքո։ Երբ հնչեց մեր օրհներգը, ամբողջ դահլիճը սուլում, գոռում և վիրավորական բացականչություններ ու հայհոյանք էր անում։ Դա, իհարկե, սպասելի էր։ Ո՞վ էր մտածում, թե ոտքի կկանգնեն ու ծափ կտան։ Որքան էլ խոսենք սպորտի ու խաղաղության մասին, գիտակից մարդը հասկանում է՝ երեսուն տարի պատերազմ է եղել, զոհեր են տրվել, 44-օրյա պատերազմ է եղել… Բայց սա էլ մի կողմ դնենք։ Իսկական ցավն այլ տեղ է։ Որոշ հայեր, որոնք ինքնա-սիրու-թյուն չունեն, սկսեցին տարածել մարզիչի հարցազրույցը, և դա էլ քիչ էր՝ ավելացնում էին իրենց «մտքի գոհարները»։ Մեկը, ում ժամանակին լուրջ մարդու տեղ էի դրել, պարզվեց՝ նույն շարքից է։ Կիսվել էր թուրքիայում ծվարած մի հայ (բլոգերի) գրառմամբ, որտեղ ալիևին աստվածացնում էին, ադրբեջանցուն՝ հերոսացնում, ու իր կողմից էլ ավելացրել էր. «Տեսեք՝ մարզիչը ինչ է պատմում, հետո չասեք՝ ալիևին ինչո՞ւ եք պաշտպանում»։ Վերջում էլ ծաղրում էր. «Հասե՛ք Մուշ ու Սասուն, ինձ էլ ձայն հանեք»։ Այս մարդկանց համար եմ ասում՝ իրենց ծնած երեխայի մոտ գոնե կոպեկի արժեք չունեն, բայց ֆեյսբուքում… Իսկ մեկնաբանությունները։ Մեկը գրում է՝ օրինակ վերցրեք ադրբեջանից։ Մեկը՝ «բա մի հատ դաշնակ չլիներ՝ դրոշ վառեր»… Ժողովուրդ, դրոշ վառելը ես երբեք չեմ հարգել և ինքս ինձ նման բան թույլ չեմ տա։ Բայց չեմ հարգում նաև նրանց փալաս-փուլուսը։ Ես իմ ձևն ունեմ դա անելու, և ինձ ճանաչողները դա տեսել են։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ տարբերություն կա մեր մոտ դրոշ վառելու և նրանց մոտ մեր օրհներգի ժամանակ սուլոցների,հայհոյանքների ու վիրավորական կոչերի միջև։ Որքա՞ն կարելի է օգտակար ապուշ լինել, որքա՞ն կարելի է անինքնասեր ու ստոր լինել, որ նրանց արածը վերագրես «սպորտին» ու աստվածացնես, իսկ մերն՝ ստորացնես։ Այս անինքնասիրությունը, այս ատելության մթնոլորտը մեզ կործանելու է։ Ուշ թե շուտ՝ կործանելու է։ Ես չեմ լինի, բայց խոսքերս հիշեք։ Քանի այսպես ենք ատում իրար, քանի այսքան անինքնասեր ու կզած ենք՝ Սյունիքն էլ կկորցնենք, Սևանն էլ։ Սա խաղաղություն չէ։ Սա պարզապես արժանապատվության պակաս է։ Երկրորդ բանը, որ չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք տարածում մարզիչի հարցազրույցը։ Նպատակը ո՞րն է։ Իմաստը ո՞րն է։ Լավ, մարզիչը հանգամանքներից ելնելով գովեց։ Բայց մեր կիսվելն ու տարածելը ի՞նչ նպատակ ունի։ Որ ասենք՝ «տեսե՛ք, մեր զավակներին սպանողը այսքան լավ ազգ է, իսկ մենք՝ դրոշ վառող։ Վաղը Աստված չանի՝ սադրանք լինի, հանկարծ չկռվեք, դուք ոչինչ եք, իրենք՝ սուրբ»։ Մի քանի անինքնասեր օգտակար ապուշ լայքեց, է հետո։ Եվ այս ամենը մատուցվում է «իշխանական լրագրող» կամ «բլոգեր» անվան տակ։ Միթե՞ չեն հասկանում, որ ադեկվատ մարդիկ նման բաներից սկսում են ատել և՛ այս «խաղաղությունը», և՛ այն բերողին։ Շատ լավ են հասկանում։ Եվ հենց այդ նպատակով էլ անում են։ Քանի կան այսպիսի օգտակար ապուշներ և նրանց օգտագործող բլոգերներ՝ մեր վիճակը հենց այսպիսին է լինելու։ Այս ամենի մեջ, տղերքն էին ափսոս։ Հողը կերակրեցինք, մենք սոված մնացինք։ Հրանտ Միքայելյան @mecHayqlurer

  • Տրդատ Գ Մեծը մկրտվել է 303 կամ 304 թվականի հունվարի 6-ին (Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության օրը)։ Մկրտության արարողությունը տեղի է ունեցել Բագավանում՝ Արածանի գետի ավազանում, որն անձամբ կատարել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Արթուր Վարունց @mecHayqlurer