MMA FEDERATION OF ARMENIA
СтатистикаՀՀ խառը մենամարտերի Ֆեդերացիան միակ պաշտոնական ներկայացուցիչն է IMMAF֊ի և ճանաչված է ՀԱՕԿ֊ի կողմից | Единственный официальный представитель Международной Федерации по ММА (IMMAF) в Армении, признаваемый Олимпийским Комитетом Армении
- Последний пост
- 18 июл.
- Последнее чтение
- 09:45
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 21
- Тип
- открытый
- Язык
- русский
- Категория
- Спорт
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 68
- 1/48двое суток
- 77
- 1/72трое суток
- 84
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
🇦🇲 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Հայաստանի խառը մենամարտերի (MMA) պատանեկան հավաքականը պաշտոնապես գրանցվել է 2026 թվականի IMMAF Youth World Championships աշխարհի առաջնությանը։ 👏🏻Մաղթում ենք հաջողություն մեր մարզիկներին և մարզչական շտաբին։ Վստահ ենք, որ նրանք պատվով կներկայացնեն Հայաստանը միջազգային ամենահեղինակավոր սիրողական MMA մրցաշարում։ Առա՛ջ, Հայաստան։ 🇦🇲🥊💪
Մեր ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ Կարեն Ղազարյանի հարցազրույցը Kentron TV ֊ում։
🇦🇲✈️ Հաղթական վերադարձ հայրենիք ONE Championship հեղինակավոր կազմակերպության ONE Fight Night 44 մրցաշարում տպավորիչ հաղթանակից հետո Հայաստան վերադարձան մեր մարզիկ Կարեն Ղազարյանը և նրա անձնական մարզիչ Ստեփան Շահմուրադյանը։ 🇦🇲 Նոր հաղթանակներ և նոր նվաճումներ՝ ի փառս Հայաստանի։
🇦🇲✈️ Հաղթական վերադարձ հայրենիք ONE Championship հեղինակավոր կազմակերպության ONE Fight Night 44 մրցաշարում տպավորիչ հաղթանակից հետո Հայաստան վերադարձան մեր մարզիկ Կարեն Ղազարյանը և նրա անձնական մարզիչ Ստեփան Շահմուրադյանը։ Երեկ գիշեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանի գլխավորությամբ կազմակերպվեց հաղթական դիմավորություն՝ ի պատիվ Կարեն Ղազարյանի միջազգային նշանակալի հաղթանակի։ 🥊 Մարզիկին և նրա մարզչին ջերմորեն դիմավորեցին Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիայի ներկայացուցիչները, մարզական համայնքի անդամները, հարազատները, ընկերներն ու բազմաթիվ երկրպագուներ, ովքեր եկել էին կիսելու այս կարևոր հաղթանակի ուրախությունը։ 👏 Շնորհավորում ենք Կարեն Ղազարյանին, Ստեփան Շահմուրադյանին, Shahmuradyan Fight Club-ին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս կարևոր հաղթանակում։ 🇦🇲 Նոր հաղթանակներ և նոր նվաճումներ՝ ի փառս Հայաստանի։
видео или голосовое, без подписи
📢Ուշադրություն Այս գիշեր՝ ժամը 00:30-ին (29.06.2026թ.), դիմավորելու ենք Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից վերադարձող, ONE Championship կազմակերպությունում տպավորիչ հաղթանակ տարած պրոֆեսիոնալ մարզիկ Karen Ghazaryan֊ին և նրա մարզիչ Stepan Shahmuradyan֊ին։ Եկեք միասին արժևորենք նրանց հաղթանակը և ջերմ ընդունելությամբ շնորհավորենք հայրենիք վերադառնալու կապակցությամբ։ 🇦🇲 Սիրով սպասում ենք բոլորիդ։ 🤝
🇦🇲 Փայլուն հաղթանակ ONE Championship -ում։ ✅️Հայաստանը ներկայացնող Կարեն Ղազարյանը տպավորիչ հաղթանակ տարավ Բանգկոկում ընթացող ONE Fight Night 44 մրցաշարում՝ առաջին ռաունդից հետո տեխնիկական նոկաուտով հաղթելով մինչ այդ անպարտելի ճապոնացի Հիսաշի Էզակիին։ Ճապոնացի մարզիկը առաջին ռաունդից հետո հրաժարվեց շարունակել մենամարտը, և հաղթանակը գրանցվեց Կարեն Ղազարյանի օգտին՝ տեխնիկական նոկաուտով։ Սա Կարեն Ղազարյանի երկրորդ մենամարտն էր ONE Championship-ում։ Այս հաղթանակով նա հաջողությամբ վերադարձավ հաղթական ուղի՝ փակելով իր դեբյուտային պարտությունը։ 👏 Շնորհավորում ենք Կարեն Ղազարյանին, նրա մարզիչ Ստեփան Շահմուրադյանին և ողջ թիմին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ միջազգային ասպարեզում։ 🇦🇲 Հայաստանն ունի ուժեղ MMA մարտիկներ։
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
📢Ուշադրություն 💥Պրոֆեսիոնալ մարզիկ Կարեն Ղազարյանը և նրա մարզիչ Ստեփան Շահմուրադյանը այս պահին գտնվում են Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում։ 💥Կարեն Ղազարյանը հունիսի 27-ին իր հերթական մենամարտը կանցկացնի հեղինակավոր ONE Championship կազմակերպության շրջանակում։ 🗓 Մենամարտը կկայանա հունիսի 27-ին, Երևանի ժամանակով՝ ժամը 05:00-ին։ 👏🏻Մաղթում ենք Կարեն Ղազարյանին հաջողություն և հաղթանակ՝ Հայաստանի դրոշը պատվով բարձր պահելու ճանապարհին։ 🇦🇲🥊
🔥🔥🔥
ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ Հայաստանում է գտնվում Խառը մենամարտերի միջազգային ֆեդերացիայի (IMMAF) նախագահ Քերիթ Բրաունը։ Վաղը՝ մայիսի 27-ին, ժամը 11:00-ին, Օլիմպավանում տեղի կունենա հանդիպում մարզաշխարհի ներկայացուցիչների հետ։ Մուտքն ազատ է։ Հրավիրում ենք նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու հանդիպումը։
🔥ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ (MMA) ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ🔥 Նոր մենամարտեր, նոր հաղթանակներ և անսահման մարտական ոգի։ Օկտագոնում շարունակվում են ամենաթեժ բախումները, որտեղ յուրաքանչյուր մարզիկ պայքարում է մինչև վերջ։💥 📸 Ներկայացնում ենք առաջնության ամենաուժեղ ու ամենատպավորիչ պահերը։ 🏆 Միայն ուժեղներն են հասնում հաղթանակի։
🇦🇲Մարզիկները ցուցադրեցին բարձր պատրաստվածություն, կամք և հաղթելու մեծ ցանկություն։ 📍Շարունակեք հետևել մեզ՝ ամենաթարմ նորությունների և լավագույն պահերի համար։
🏆 2026 թվականի Հայաստանի առաջնության ժամանակացույցը։
📢ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ 🔥 📍Մայիսի 14 | 🕒 15:00 📌 Երևան — «Դինամո» (MMA-ի մարզադահլիճ) 💥Առաջին անգամ Հայաստանում Հայաստանի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիան կազմակերպում է մրցավարական դասընթաց։ ✅ Դասընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր ցանկանում են զարգանալ MMA մրցավարության ոլորտում և ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ։ ✅️Դասընթացը կանցկացնի միջազգային կարգի մրցավար, Հայաստանի MMA֊ի ֆեդերացիայի մրցավարական կազմի ղեկավար` Կոնստանտին Քյանդարյանը։ ✅️Սեմինարի բոլոր մասնակից մրցավարները սեմինարի ավարտին կստանան հավաստագրեր։ 📞 Մանրամասների և գրանցման համար՝ զանգահարել +37477֊281֊333
🔥ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ💪
📢 ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑ Մայիսի 26–29-ը Երևանում պաշտոնական այցով կգտնվի խառը մենամարտերի միջազգային (IMMAF) ֆեդերացիայի նախագահ Kerrith Brown֊ը: 💥 Սպասվում են կարևոր հանդիպումներ և նշանակալի զարգացումներ հայկական MMA-ում։ 🔥 Քննարկվելու է նաև 2027 թվականի խառը մենամարտերի (MMA) Եվրոպայի առաջնության անցկացումը Հայաստանի Հանրապետությունում։ 🏆 Հայաստանը պատրաստ է մեծ իրադարձությունների։
📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 🔥 Մոտենում է տարվա ամենասպասված մարզական իրադարձություններից մեկը։ 🇦🇲 2026 թվականի Հայաստանի խառը մենամարտերի (MMA) պաշտոնական առաջնությունը կկայանա 📅 Մայիսի 15–17 📍 Երևան, Դինամո մարզադահլիճ 💥 Առաջնությանը կմասնակցեն Հայաստանի լավագույն մարզիկները՝ տարբեր տարիքային և քաշային կարգերում։ 🏆 Հաղթողները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակներում՝ 🌍 Աշխարհի պատանիների առաջնությունում 🌍 Աշխարհի գավաթի խաղարկությունում 🌍 Աշխարհի երիտասարդների և մեծահասակների առաջնությունում 🌍 Միջազգային հեղինակավոր մրցաշարերում 👊 Սա ոչ միայն մրցույթ է, այլ հնարավորություն՝ ապացուցելու ուժը, կամքը և հաղթանակի ձգտումը։ 📣 Սպասում ենք բոլոր մարզասերներին՝ դառնալու այս մեծ իրադարձության մասը։
видео или голосовое, без подписи