- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 19
- Всего постов
- 27
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 376
- 1/48двое суток
- 430
- 1/72трое суток
- 464
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
🔊Աղիքային վարակներ․ փոխանցման ուղիները և կանխարգելման հիմնական միջոցները 🔴Աղիքային վարակները հիմնականում փոխանցվում են ֆեկալ-օրալ մեխանիզմով, երբ հարուցիչները բերանի միջոցով թափանցում են աղեստամոքսային համակարգ: Արտաքին միջավայրում այս հարուցիչների տարածման և առողջ մարդուն փոխանցվելու գործընթացում առանձնացվում են 10 հիմնական գործոններ։ 🔸Չլվացված կամ կեղտոտ ձեռքեր. Սա ամենատարածված գործոնն է (կոչվում են նաև «կեղտոտ ձեռքերի հիվանդություններ»): ☑️Աղտոտված խմելու ջուր. Ջուրը հանդիսանում է զանգվածային բռնկումների հիմնական պատճառներից մեկը: Վարակումը տեղի է ունենում, երբ խմելու ջրի համակարգ են թափանցում կոյուղաջրեր, կամ երբ մարդիկ օգտվում են բաց, չվնասազերծված ջրամբարներից ու աղբյուրներից։ ☑️Չլվացված մրգեր և բանջարեղեն. Հողի մեջ կամ ոռոգման ջրերում եղած ախտածին միկրոօրգանիզմները հեշտությամբ հայտնվում են բույսերի մակերեսին: Առանց հոսող ջրով լավ լվանալու դրանք ուտելը բերում է անմիջական վարակման։ Նյութն ամբողջությամբ՝ https://t.ly/8RnzS
👶Երբ է երեխային անհրաժեշտ կատարել գաստրոսկոպիա Գաստրոսկոպիան (վերին աղեստամոքսային էնդոսկոպիան, EGD) երեխաների մոտ կարևոր ախտորոշիչ մեթոդ է, որը թույլ է տալիս անմիջականորեն գնահատել կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթը, հայտնաբերել բորբոքումները, էրոզիաները, խոցերը, արյունահոսության աղբյուրը, ստրիկտուրաները և այլ կառուցվածքային փոփոխություններ, անհրաժեշտության դեպքում վերցնել բիոպսիա: 👩⚕️Բժիշկ--էնդոսկոպիստ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Լիլիթ Ալեքսանյանը նշում է՝ շատ ծնողների համար գաստրոսկոպիա բառը կարող է անհանգստություն առաջացնել։ Սակայն մանկական գաստրոէնտերոլոգիայում այն իրականացվում է հստակ ցուցումներով և, սովորաբար, կարճատև անզգայացման պայմաններում։ 🔎 Անհրաժեշտ է պարզել երեխայի գանգատների պատճառը կամ հաստատել/բացառել որոշակի հիվանդություն։ Հիմնական ցուցումներից են՝ ✅երկարատև կամ կրկնվող վերորովայնային ցավեր, ✅կուլ տալու դժվարություն (դիսֆագիա) կամ սննդի «կանգնելու» զգացում, ✅ցավոտ կուլ տալ (օդինոֆագիա), ✅երկարատև սրտխառնոց և/կամ կրկնվող փսխումներ, ✅վերին աղեստամոքսային տրակտից արյունահոսության կասկած՝ արյունային փսխում, մելենա, ✅երկաթդեֆիցիտային անեմիա, ✅բորբոքային կամ այլ օրգանական հիվանդության կասկածի դեպքում, ✅ցելիակիայի կամ այլ հիվանդությունների դեպքում՝ հյուսվածաբանական գնահատման անհրաժեշտություն, ✅կերակրափողի ստրիկտուրայի, օտար մարմնի կամ այլ մեխանիկական խոչընդոտի կասկած, ✅էոզինոֆիլային էզոֆագիտի կասկած ✅արդեն ախտորոշված հիվանդության ընթացքի գնահատման որոշակի դեպքեր։ 💬Ժամանակակից մանկական էնդոսկոպիան հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնել, այլև անհրաժեշտության դեպքում՝ ✅կատարել թիրախային բիոպսիաներ, ✅հայտնաբերել և որոշ դեպքերում հեռացնել օտար մարմիններ, ✅իրականացնել արյունահոսության էնդոսկոպիկ հեմոստազ, ✅կատարել որոշ այլ բուժական միջամտություններ։ 🩺Այսպիսով, որոշ իրավիճակներում գաստրոսկոպիան միաժամանակ կարող է լինել և՛ ախտորոշիչ, և՛ բուժական միջամտություն։ Ճիշտ ընտրված ցուցումների դեպքում գաստրոսկոպիան կարևոր և բարձրարժեք գործիք է մանկական գաստրոէնտերոլոգիայում, որը թույլ է տալիս անցնել «գանգատից» դեպի հստակ ախտորոշում և հիմնավորված բուժում։։
без подписи
🔉Հարգելի օտարերկրյա դիմորդներ, ✍️Հիշեցնում ենք, որ բժշկական համալսարան ընդունվելու համար հայտերը պետք է ներկայացնել https://fs.emis.am/institution/ կայքի միջոցով։ 📌Հայտերի ներկայացման ժամկետն է՝ 22․06․2026-30․09․2026։ 🔉Distinguished foreign applicants! ✍️We kindly remind you that applications for admission to YSMU for the 2026-2027 academic year shall be submitted through https://fs.emis.am/institution/ from 22 June to 30 September 2026. 📊Applicants shall register and fill in the required information via the following link https://ysmu.am/v2/wp-content/uploads/2025/07/info_eng.pdf 🔉Уважаемые иностранные абитуриенты! Напоминаем, что ЕГМУ объявляет прием на 2026-2027 учебный год (на платной основе) для иностранных граждан. 📊Заявления на поступление в ЕГМУ принимаются через портал https://fs.emis.am/institution/ в период с 22 июня по 30 сентября 2026 года (требуемая информация - https://ysmu.am/v2/wp-content/uploads/2025/07/info_rus.pdf ) .
💠Հարգելի՛ գործընկերներ, 📚Շարունակվում է «Պացիենտի մահճակալից՝ դեպի գիտական ապացույց» գիտաժողովին ներկայացվող սեղմագրերի ընդունումը։ Գիտաժողովի նպատակն է համախմբել համալսարանական կլինիկաներում հանդիպած հետաքրքիր, բարդ և ուսուցողական կլինիկական դեպքերը՝ նպաստելով կլինիկական մտածողության, միջմասնագիտական համագործակցության և ակադեմիական հաղորդակցության զարգացմանը։ Հրավիրում ենք բժիշկներին, կլինիկական օրդինատորներին, ասպիրանտներին և բազմամասնագիտական կլինիկական թիմերին ներկայացնելու իրենց կլինիկական փորձը և մասնակցելու մասնագիտական քննարկումներին։ Ներկայացված բոլոր սեղմագրերը կգնահատվեն անկախ փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ կույր գրախոսության սկզբունքով։ Ամենաբարձր գնահատական ստացած աշխատանքների հեղինակները կհրավիրվեն բանավոր ներկայացման։ 📅 Սեղմագրերի ներկայացման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 15 Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկայացնելու Ձեր կլինիկական փորձը և դառնալու «Պացիենտի մահճակալից՝ դեպի գիտական ապացույց» գիտաժողովի մասնակից։ 📲Բոլոր մանրամասները` հղմամբ⏬️ https://ysmu.am/announcement/patsienti-mahchakalits-depi-gitak/
без подписи
🔊Երրորդ երեխա ունենալու որոշման վրա ազդող գործոնները Հայաստանում. հարցում 🔹«Հերացի վերլուծական» կենտրոնը հերթական հարցումն է անցկացրել մեր բնակչության շրջանում, որն այս անգամ վերաբերում էր երրորդ երեխա չունենալու հետ կապված արգելքներին և խթան հանդիսացող գործոններին: Նպատակն էր ուսումնասիրել սոցիալ-ժողովրդագրական և կառուցվածքային գործոնները, որոնք ձևավորում են Հայաստանում երրորդ երեխա ունենալու որոշումը, և արդյունքները դիտարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջության սոցիալական դետերմինանտների (SDH) և վերարտադրողական իրավունքների վրա հիմնված մոտեցման շրջանակում։ 👩⚕️Հարցումն իրականացվել է առցանց հարցաշարի միջոցով, որին մասնակցել է 56 անձ, հարցվածների գերակշիռ մասը` 45-ը, եղել են կանայք, մասնակիցների միջին տարիքը`31 տարեկան: Հարցմանը մասնակցած 56 մասնակիցներից 38-ն են նշել, որ արդեն երեխաներ ունեն: Համաձայն ստացված արդյունքների` երեխա ունեցող 38 մասնակիցներից միայն 23.7%-ն է ցանկացել ունենալ երրորդ երեխա։ Նյութն ամբողջությամբ՝ https://t.ly/1Mcip
без подписи
без подписи
без подписи
без подписи
🔊Նոր մասնագիտություններից մինչև գործնական հմտություններ․ ԵՊԲՀ քոլեջի կրթական առաջնահերթությունները 📚Ժամանակակից բժշկության զարգացումն ու ոլորտի պահանջների փոփոխությունը ազդեցությունն է ունենում նաև բժշկական կրթության վրա։ Այս համատեքստում կարևոր է, որ միջին մասնագիտական կրթությունը ևս շարունակաբար վերանայվի, զարգանա և համապատասխանի ինչպես ժամանակակից բժշկության պահանջներին, այնպես էլ աշխատաշուկայի կարիքներին։ 👨⚕️ԵՊԲՀ քոլեջի կրթական ծրագրերի, նոր մասնագիտությունների և առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք քոլեջի տնօրեն, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Վահե Այվազյանի հետ։ Հարցազրույցը՝ https://t.ly/-GccX
📘Իսպանիայի Մալագայի համալսարանը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հայտարարում է Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծի մեկնարկը Նախագիծը մրցութային կարգով ԵՊԲՀ անձնակազմին հնարավորություն կընձեռի 2026-2027 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում մասնագիտական կատարելագործում անցնել Իսպանիայի Մալագայի համալսարանում՝ 5 օր տևողությամբ: 📲Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 14-ը Միջազգային համագործակցության բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ https://ysmu.am/announcement/ispaniayi-malaga-hamalsaran-erazmus/ 📌Մասնակցության համար անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է: Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին 📞Հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63
без подписи
Բժիշկներին ուղղված շնորհակալական խոսքերը երբեք շատ չեն լինում, որովհետև նրանց աշխատանքի ամենակարևոր գնահատականը մարդկանց առողջությունն ու երախտագիտությունն է։ 🫂Յուրաքանչյուր ապաքինված պացիենտ, յուրաքանչյուր վերադարձած ժպիտ բժշկի կատարած աշխատանքի ամենաթանկ վկայությունն է: ⬇️https://shamshyan.com/hy/article/2026/08/11/1310822?fbclid=IwY2xjawTpAe9wZG9mAWV4dG4DYWVtAjExAGJyaWQRMW9SeUNtalZ3ZUtJUGhYVjVzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeSfnSUVlIqwwNpRPeP4BbS6NBfUnBOOiZZDfNSiWykAQT45g-FaM5_7Tj5GY_aem_ioWrvoXDIOO3nBot8NVucg
👩⚕️«Հորմոններ․ ի՞նչ է փոխվում երեխայի տարիքի հետ» «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և մեծահասակների Էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանի հետ։ ⬇️ https://www.facebook.com/share/p/1BYdZX8mwV/
🔊Կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերի ընդունելություն 📚Հայտարարվում է 2026-2027 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելություն: Տրամադրված կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների կարող եք նայել հղմամբ՝ https://t.ly/-NKSI Դիմումներն ընդունվում են 11․08․2026թ.-ից մինչև 10.09.2026թ.-ը ներառյալ, յուրաքանչուր օր՝ բացի շաբաթև կիրակի օրերից, մինչև ժամը 15:00: Արդյունքները կամփոփվեն 18․09․2026թ.-ին, ժամը 16:00-ին: 📖Փաստաթղթերը կարող եք ներկայացնել՝ ԵՊԲՀ, Կորյուն 2, Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին +37410 301 000, ներքին՝ 429 , 365:
🔊Դաշտանային ցիկլը և մարզումները 🔸Դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ և ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք կարող են ազդել ինքնազգացողության և ֆիզիկական աշխատունակության վրա։ Շատ կանանց հետաքրքրում է՝ արդյո՞ք կարելի է մարզվել դաշտանային ցիկլի օրերին, և ի՞նչ պետք է հաշվի առնել մարզումների ընթացքում։ 👩⚕️Թեմայի շուրջ խոսել է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի գինեկոլոգ Իդա Նավասարդյանը՝ ներկայացնելով դաշտանային ցիկլի ընթացքում մարզվելու առանձնահատկությունները, ընդգծելով, որ յուրաքանչյուր կնոջ օրգանիզմի արձագանքը կարող է տարբեր լինել։ «Դաշտանային ցիկլը կնոջ օրգանիզմում տեղի ունեցող բնական ֆիզիոլոգիական գործընթաց է և ինքնին չի հանդիսանում սպորտով զբաղվելու հակացուցում։ Սակայն ցիկլի տարբեր փուլերում կնոջ ինքնազգացողությունը կարող է փոփոխվել, ուստի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է համապատասխանեցնել օրգանիզմի տվյալ պահին ունեցած վիճակին»,-ընդգծում է գինեկոլոգը։ 💬Դաշտանային ցիկլը ֆիզիոլոգիա է, հիվանդություն չէ, սակայն կարող է ամիսների, տարիների ընթացքում ունենալ տարբեր ընթացք նույն կնոջ մոտ՝ կախված հորմոնային փոփոխություններից, կլիմայից, սթրեսային և այլ իրավիճակներից։ «Տատանվում է նաև օրերի տևողությունը, ինչը նույնպես նորմալ է։ Չի կարելի անտեսել առատ դաշտանը, գլխապտույտները, թուլությունը, ցավը և գնալ ֆիզիկական ծանրաբեռնվածության, որը կարող է գործոն հանդիսանալ ինքնազգացողության վատթարացման համար,-նշում է մասնագետը։ 🔴Նրա խոսքով՝ կան օրեր, որոնք պահանջում են հանգիստ կամ թեթև ծանրաբեռնվածություն, ինչը շատ անհատական է, և կինը ինքն է որոշում՝ տվյալ ցիկլի ընթացքում ընդհատել պարապմունքները, թե շարունակել։ «Խորհուրդ չի տրվում օգտագործել հորմոնային պրեպարատներ՝ դաշտանը հետաձգելու նպատակով։ Խորհուրդ է տրվում օգտագործել շատ հեղուկներ՝ հիմնականում ջուր։ Իսկ մշտական ցավերի, գլխապտույտի և առատ դաշտանի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի»,-հավելում է Իդա Նավասարդյանը։
без подписи
🔉Ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ Մարի Դարակչյանը Կրծքով կերակրման շաբաթվա շրջանակում խոսել է ոչ միայն երեխայի, այլև մոր առողջության համար կրծքով կերակրման կարևորության մասին։ 🤱Մասնագետի խոսքով՝ կրծքով կերակրումը դրական ազդեցություն է ունենում նաև մոր առողջության վրա՝ նպաստելով մի շարք հիվանդությունների ռիսկի նվազեցմանը։ Կրծքով կերակրող մայրերի մոտ ավելի ցածր է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը։ 🤱Կրծքով կերակրումն ամրապնդում է նաև մոր և երեխայի հոգեբանական ու հուզական կապը՝ ձևավորելով ապահովության, վստահության և մտերմության զգացում։ 💬Բացի այդ, ծննդաբերությունից հետո կանանց մոտ բարձր է հետծննդյան դեպրեսիայի զարգացման ռիսկը։ Կրծքով կերակրումը նպաստում է մայրիկի հոգեկան հանգստությանը, օգնում է ավելի հեշտ հարմարվել նոր դերին և լիարժեք գիտակցել մայրության զգացողությունը։ Առավել մանրամասն՝ https://t.ly/ZZHcn