Embassy of Armenia / سفارت ارمنستان
СтатистикаOfficial page of Embassy of Armenia to Iran
- Последний пост
- 21 мая
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- арабский
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
🗓️ Մայիսի 20 🔷 ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Համիդ Ղամբարիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին…
🗓️ Մայիսի 20 🔷 ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Համիդ Ղամբարիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին և ընդգծել դրանց արդյունավետ ու ժամանակին իրականացման կարևորությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ենթակառուցվածքային, էներգետիկ և սահմանային անցակետերի արդիականացման ոլորտներում իրականացվող նախագծերի շուրջ։ Դեսպան Հակոբյանը ողջունել է իրանական ընկերությունների մասնակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ հաղորդակցային ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով ծրագիրը սահմանված ժամկետներում ավարտելու կարևորությունը։ Փոխնախարար Ղամբարին վերահաստատել է ԻԻՀ պատրաստակամությունը՝ խորացնելու Հայաստան-Իրան առևտրատնտեսական համագործակցությունը և ակտիվացնելու տարբեր ոլորտներում ձևավորված համատեղ աշխատանքային խմբերի գործունեությունը։
🗓️ Մայիսի 18 🔷 ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցերը, անդրադարձել ԻԻՀ շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին:…
🗓️ Մայիսի 18 🔷 ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցերը, անդրադարձել ԻԻՀ շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին: Դեսպան Հակոբյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը հնարավոր կլինի հարթել դիվանագիտության և խաղաղ բանակցությունների ճանապարհով: Իրանի ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ԻԻՀ շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև երախտագիտություն հայտնել ռազմական գործողությունների օրերին Հայաստանի կառավարության կողմից տրամադրված մարդասիրական աջակցության համար:
без подписи
🗓️ Մայիսի 14 🔷 ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության ղեկավարությանը: Ընկերության տնօրեն Բահրամ Էսլահչիի հետ քննարկումներում առանձնահատուկ կարևորվել է սահմանային անցակետի նշանակությունը, անդրադարձ է կատարվել ծրագրի ներկա վիճակին:
🗓️ Մայիսի 10 📍ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետ 🔵 ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետ, որտեղ հանդիպել է Ջուլֆայի կուսակալ Յահյա Դաշթիի, Նորդուզ սահմանային անցակետի ղեկավար Մոհամմադ Էբրահիմ Նուշիրվանզադեի, ինչպես նաև Կապանում…
без подписи
🗓️ Մայիսի 11 🔷 ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանիի և Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի մահվան կապակցությամբ Թեհրանի համալսարանում կազմակերպված հիշատակի միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհսեն Հաջի Միրզային, Թեհրանի համալսարանի ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդը, ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սոբհանին:
без подписи
🗓️ Մայիսի 10 📍ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետ 🔵 ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետ, որտեղ հանդիպել է Ջուլֆայի կուսակալ Յահյա Դաշթիի, Նորդուզ սահմանային անցակետի ղեկավար Մոհամմադ Էբրահիմ Նուշիրվանզադեի, ինչպես նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանը, բեռնատարների տարանցման դյուրացմանը, առկա խոչընդոտների վերացմանը, քաղաքացիներին պատշաճ սպասարկմանն առնչվող հարցեր: Դեսպան Հակոբյանը կարևորել է ռազմական գործողությունների ընթացքում Մեղրի և Նորդուզ սահմանային անցակետերի գործունեությունը, որոնք ստեղծված պայմաններում հիմնականում առանց էական խոչընդոտների սպասարկել են բազմաթիվ քաղաքացիների: ՀՀ դեսպանն իր խոսքում նշել է, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցումը և սահմանային երկրորդ կամրջի կառուցումը հնարավորություն կտան մեծացնել տրանսպորտային թողունակության ծավալներն ու խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները:
🗓️ Ապրիլի 27 📌 Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասգյար Ջալալյանի հետ: ⚖️ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը, քննարկել այդ ուղղությամբ ընթացիկ ծրագրերը:
без подписи
ՀՀ Դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, այնուհետև ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
🔷 گریگور هاکوپیان با علی اکبر صالحی، رئیس بنیادایرانشتاس و وزیر امور خارجه سابق ایران و همچنین با مهدی سنایی، مشاور سیاسی رئیس جمهوری اسلامی ایران به طور جداگانه دیدار و گفتگو کرد 🔻 در جریان دیدار ها با مقامات عالی رتبه ایرانی، اوضاع در ایران و تحولات منطقه مورد بحث و بررسی قرار گرفت. آقای هاکوپیان بر لزوم حل مسائل از طریق دیپلماسی و گفتگوی مستمر تأکید نمود
🔷 Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Սալեհիի, ինչպես նաև ԻԻՀ նախագահի՝ քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ: 🔻 Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցներում անդրադարձ է կատարվել Իրանի շուրջ ստեղծված դրությանը, տարածաշրջանային զարգացումներին: Դեսպան Հակոբյանն ընդգծել է առկա խնդիրները դիվանագիտության և կայուն երկխոսության ճանապարհով հանգուցալուծելու անհրաժեշտությունը:
без подписи
🗓️Ապրիլի 15 📌Հանդիպումներ «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավարի և ԻԻՀ նախագահի՝ քաղաքական հարցերով խորհրդականի հետ 🗓️آوریل15 📌 دیدار های جداگانه با رئیس بنیاد ایرانشتاسی و مشاور سیاسی رئیس جمهور اسلامی ایران
🗓️Ապրիլի 15 🔷 Դեսպան Գրիգոր Հակոբյանը գրառում է կատարել ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում: ✍ ՀՀ դեսպանն իր գրառման մեջ ընդգծել է, որ դոկտոր…
🗓️Ապրիլի 15 🔷 Դեսպան Գրիգոր Հակոբյանը գրառում է կատարել ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում: ✍ ՀՀ դեսպանն իր գրառման մեջ ընդգծել է, որ դոկտոր Խարազին՝ որպես Իրանի վաստակաշատ դիվանագետ և ականավոր քաղաքական գործիչ, մշտապես եղել է հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության անկեղծ բարեկամը՝ իր գործունեությամբ նպաստելով Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը: