tgindex
Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի

Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի

Статистика

Armenian Prelacy of Tehran | شورای خلیفه گری ارامنه تهران

Последний пост
9 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
0
Всего постов
21
Тип
открытый
Язык
sn
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
1 597
−1 за 3 дн.
Сутки
−1
−0,06%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
556
21 постов
Вовлечённость
34,8%
к подписчикам
Постов в день
0,0
всего 21
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
426
1/48двое суток
488
1/72трое суток
526

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • Խորհուրդ ունեցող հաւատացեալներից խնդրում ենք, խաղողները յանձնել՝ շաբաթ թւականիս օգոստոսի 15-ին, առաւօտեան ժամը 9:00-ից մինչեւ երեկոյեան ժամը 7:00-ը, պատկան եկեղեցու Եկեղեցական խորհրդին:    ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ @tehranprelacy

  • ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ ՈՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԸ   Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 16 օգոստոս 2026 թւականին, տօնն է Ս. Աստւածածնայ Վերափոխման: Սոյն տօնը համընկնում է Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնին:   Այս առիթով հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ:   Սկիզբ ժամերգութեան                         ժամը 9:00 Ս. պատարագ                                     ժամը 10:00  Քարոզ                                               ժամը 11:00 Երկուշաբթի օգոստոսի 17-ին 2026թ., Յիշատակ Մեռելոց է:   Յընթացս Ս. եւ Անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:   Այսու մեր եկեղեցու հաւատացեալներին հրաւիրում ենք ներկայ լինելու Ս. Պատարագի արարողութեան, որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը:

  • Հայ ժողովրդի բազմադարեայ պատմութեան մէջ աննախադէպ եւ խորապէս մտահոգիչ երեւոյթ է Ամենայն Հայոց Հայրապետի՝ պետական դատարանի առջեւ որպէս մեղադրեալ ներկայանալու փաստը: Այս գործընթացը դիտարկում ենք, որպէս յարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ եւ անթոյլատրելի ճնշման փորձ՝ ուղղւած ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այլեւ Եկեղեցու ողջ նւիրապետութեան եւ աշխարհի տարածքում նրա միլիոնաւոր հաւատացեալ ժողովրդի դէմ։ Հետեւաբար վճռականօրէն դատապարտում ենք Հայ Եկեղեցու նկատմամբ ցանկացած ճնշում կամ վարկաբեկման փորձ եւ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին եւ պետական կառոյցներին անմիջապէս դադարեցնել նման ամօթալի գործողութիւնները: Միեւնոյն ժամանակ, մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ այս ծանր ու աննախադէպ իրավիճակում։ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ @tehranprelacy

  • ԽՍՏԱԳՈՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԷՄ ՍԿՍՒԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ Այսու խստագոյնս դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի դէմ իրականացւող դատական գործընթացը՝ այն համարելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր առաքելութեան, անկախութեան եւ ներքին ինքնավարութեան նկատմամբ անընդունելի միջամտութիւն։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդի ազգային ինքնութեան, հոգեւոր կեանքի եւ պատմական յիշողութեան անբաժանելի մասն է։ Դարեր շարունակ, պետականութեան բացակայութեան պայմաններում անգամ, Եկեղեցին եղել է հայ ժողովրդի միասնականութեան, ինքնութեան եւ ազգային գոյութեան պահպանման հիմնական սիւներից մէկը։ Հետեւաբար, Հայ Եկեղեցու հոգեւոր իշխանութեան եւ ներքին կեանքի նկատմամբ ուղղւած որեւէ միջամտութիւն չի կարող դիտարկւել որպէս առանձին անձի վերաբերւող հարց, այլեւ այն իր էութեամբ վերաբերւում է Եկեղեցու ինքնուրոյնութեանը եւ հոգեւոր առաքելութեանը:

  • Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին հայրենասիրական զգացմունքների ու ազգային պարտքի զգացումը նրան մղեցին 1985 թւականի փետրուարի 7-ին, կամաւոր կերպով զինւորագրւելու եւ մեկնելու ռազմաճակատ։ Նա մեծ պատասխանատւութեամբ, նւիրւածութեամբ եւ խիզախութեամբ կատարել է իր զինւորական ծառայութիւնը։ 379 օր շարունակ գտնւելով պատերազմի ամենաթէժ ճակատներում՝ իր մարտական ընկերների կողքին պաշտպանել է Իրանի հարաւարեւմտեան եւ արեւմտեան սահմանները։ Չնայած մարտերի ընթացքում բազմիցս վիրաւորւելուն՝ կրկին վերադարձել է ռազմաճակատ եւ իր անձնուրաց ծառայութեան համար արժանացել վետերանի կոչման։ 1987 թւականի փետրւարի 7-ին, աւարտելով զինւորական ծառայութիւնը, Նա վերադարձել է աշխատանքային կեանք եւ զբաղւել դարբնութեամբ՝ իր եղբօր՝ Սարոյի հետ։ Քանի ժամանակ աշխատելու եւ իր կեանքը կարգաւորելուց յետոյ նա ծանօթացել է օրիորդ Քաթրին Արթունեանի հետ։ Նրանց ամուսնութիւնը դարձել է սիրով ու փոխադարձ յարգանքով լի ընտանիքի հիմքը, որի պտուղն է եղել նրանց որդին՝ Արքան։ Արմենակ Արթունեանն իր կեանքի ընթացքում զբաղւել է նաեւ ազգային եւ հասարակական գործունէութեամբ։ Վեց տարի ծառայել է Թեհրանի հայոց «Նայիրի» ազգային դպրոցում՝ որպէս ծնողական խորհրդի անդամ, իսկ յետոյ երկու տարի նոյն պարտականութիւնն է կատարել հայոց «Սողոմոնեան» դպրոցում եւ իր աշխոյժ եւ բարեխիղճ աշխատանքով վայելել է բոլորի սէրն ու յարգանքը։ Նա նաեւ Թեհրանի Հայոց Թեմի Պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի հիմնադիր անդամներից էր եւ աւելի քան երեք շրջան հանդիսացել է այդ յանձնախմբի գործուն եւ անբաժան անդամը։ Յատկապէս արժէ նշել նրա սերտ համագործակցութիւնը երջանկայիշատակ Վարդան Դաւթեանի հետ։ Արմենակ Արթունեանը իր երկրային կեանքը աւարտեց 2026 թւականի յունիսի 15-ին՝ խոր վիշտ պատճառելով իր ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում էին իրեն։ Թող նրա հոգին հանգչի խաղաղութեան մէջ, եւ յիշատակը յաւէտ վառ մնայ մեր սրտերում։ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժեքների պահպանման յանձնախումբ @tehranprelacy

  • без подписи

  • без подписи

  • ԱՐՄԵՆԱԿ ԱՐԹՈՒՆԵԱՆԻ ՀԱԿԻՐՃ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՆԳՈՒՑԵԱԼԻ ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ԱՌԻԹՈՎ Պատերազմի վետերան Արմենակ Արթունեանը ծնւել է 1963թ. մարտի 26-ին, Իսպահանի նահանգի Ֆերէյդան գաւառի Փերիա (Սւարան) գիւղում՝ մի բարեպաշտ եւ հայկական աւանդոյթներին հաւատարիմ ընտանիքում։ Հայրը՝ Արսէնը եւ մայրը՝ Աշխէնն էր: Նա ունէր չորս քոյր՝ Եղսօ, Շողիկ, Մանուշ եւ Սեդա, ինչպէս նաեւ երկու եղբայր՝ Մինաս եւ Սարօ։ Արմենակն իր տարրական կրթութիւնը ստացել է հայրենի գիւղի հայկական դպրոցում, ապա ուսումը շարունակել է Թեհրանի հայոց ազգային «Թունեան» եւ «Սողոմոնեան» դպրոցներում, որտեղ էլ ստացել է իր աւարտական վկայականը։ Դիպլոմ ստանալուց յետոյ նա զբաղւել է տարբեր աշխատանքներով եւ ջանասիրաբար աշխատել է իր կեանքի պայմանները բարելաւելու համար։

  • @tehranprelacy

  • Պրն. Ռեզային, անդրադառնալով նահատակների յիշատակի պահպանման կարեւորութեանը յայտնեց, որ Թեհրանի Հայոց Նոր Բուրաստան գերեզմանատնում կը կառուցւի անյետ կորած հայ նահատակների յուշակոթողը։ Նա նշեց, որ այս նախաձեռնութիւնը յարգանքի տուրքն է այն նահատակների, որոնք իրենց կեանքն են նւիրել երկրի անվտանգութեան եւ խաղաղութեան համար։   Հանդիպման աւարտին պրն. Արթին Շահբազեանն իր հերթին՝ Թեմական խորհրդի եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անունից շնորհակալութիւն յայտնեց հայ նահատակների յիշատակի նկատմամբ ցուցաբերւող ուշադրութեան համար եւ կարեւորեց այս ուղղութեամբ համագործակցութեան շարունակական զարգացումն ու հայ նահատակների յիշատակի պահպանմանն ուղղւած նախաձեռնութիւնների իրականացումը։   ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ   @tehranprelacy   🔗https://tehran.isaar.ir/ZXbk

  • без подписи

  • Անյետ կորած հայ նահատակների յուշակոթողը կը կառուցւի Թեհրանի Հայոց Նոր Բուրաստան գերեզմանատնում   Կիրակի, թւականիս յուլիսի 26-ին, Թեմական խորհրդում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի հետ կապ՝ Արթին Շահբազեանը եւ յանձնախմբի ատենապետ Արտուշ Իսկանդարեանը, Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների Հիմնարկի (Բոնեադ Շահիդ) կենտրոնում հանդիպում ունեցան Հիմնարկի գերատեսուչ՝ Աբասալի Ռեզայի եւ նոյն հիմնարկի մշակութային եւ կրթական հարցերով տեղակալի պաշտօնակատար՝ Ալիրեզա Աքբարիի հետ:   Հանդիպման ընթացքում պրն. Ռեզային նահատակների յիշատակը մեծարելով ընդգծեց, որ կրօնական փոքրամասնութիւնների, մասնաւորապէս հայ նահատակների անձնազոհութիւնն ու հայրենասիրութիւնը, Իրանի ժողովրդի պատմութեան փառաւոր յիշողութիւնն է եւ հայ նահատակների անունները մշտապէս կը մնան որպէս հաւատարմութեան, ազգային արժանապատւութեան եւ մարդկային ու աստւածային բարձր արժէքների պաշտպանութեան խորհրդանիշ։

  • Որպէս հանդիպման նախաբան՝ դոկտ. Անահիտ Զարգարեանը ներկայացրեց. Քննադատական մանկավարժութիւնը՝ որպէս գիտելիքի ձեռքբերման գործընթաց եւ որպէս անձի ու հասարակութեան վերափոխման միջոց։ Անդրադարձաւ Քննադատական մանկավարժութեան հիմնարար սկզբունքներին՝ ընդգծելով դրա կարեւորութիւնը ժամանակակից կրթական գործընթացի մէջ։ Ներկայացրեց նաեւ այն նշանաւոր մտածողներին ու մանկավարժներին, որոնք համարւում են մանկավարժութեան հիմնադիր հայրերը՝ շեշտելով նրանց անգնահատելի ներդրումը կրթութեան տեսութեան եւ գործնական մանկավարժութեան զարգացման մէջ։ Նա նշեց, որ նրանց գաղափարները այսօր ես շարունակում են հիմք ծառայել ժամանակակից կրթական համակարգի համար։ Դպրոցների փոխտեսուչներին եւ ուսուցիչներին նախապէս տրւել էր անհատական յանձնարարութիւններ հետեւեալ թեմաներից. ▫️Ի՞նչպէս արդիւնաւէտ կազմակերպել ուսումնական կառավարման գործընթացը։ ▫️Որո՞նք են դասարանում աշակերտի հիմնական վարքագծի երեք առանձնայատկութիւնները։ ▫️Ի՞նչ է նշանակում դասարանի կառավարում։ ▫️Ի՞նչ է նշանակում վարքի կառավարում։ ▫️Իւրաքանչիւր անցանկալի վարքի դրսեւորման համար մանկավարժը ի՞նչ կէտեր պէտք է նկատի ունենայ։ Փոխտեսուչները ներկայացրեցին իրենց եզրայանգումները յանձնարարւած գիրքից, իսկ ուսուցիչները՝ դիտւած տեսանիւթի վերաբերեալ։ Ներկայացումները ուղեկցւեցին մասնագիտական քննարկումներով, հարցադրումներով եւ կարծիքների փոխանակմամբ։ Իրենց եզրայանգումներով եւ զեկոյցներով հանդէս եկան՝ «Մարիամեան» դպրոցի փոխտեսուչ՝ Արբի Ալլահվերդեանը, «Մարիամ» հաստատութեան օրիորդաց բաժնի ուսուցչուհ՝ Բերսաբէ Վարդանեանը եւ «Արաքս» դպրոցի ուսուցչուհի՝ Ժենիկ Բաբախանեանը։ Կրթական խորհրդի կողմից զեկուցաբերներին, որպէս խրախուսանք տրւեցին վկայագրեր։ Կրթական խորհուրդը իր շնորհակալութիւնն է յայտնում հիւրընկալ «Շանթ Մարիամեան» դպրոցի փոխտեսչին եւ Ծնողական խորհրդին։ Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ @tehranprelacy

  • без подписи

  • без подписи

  • без подписи

  • без подписи

  • без подписи

  • без подписи

  • без подписи