tgindex
Իրանի և Հայաստանի մշակույթ, արվեստ և գրականություն(فرهنگ، هنر و ادبیات ایران و ارمنستان)

Իրանի և Հայաստանի մշակույթ, արվեստ և գրականություն(فرهنگ، هنر و ادبیات ایران و ارمنستان)

Статистика
Последний пост
10 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
0
Всего постов
37
Тип
открытый
Язык
арабский
Категория
Искусство
В каталоге с
13 авг.
Подписчики
400
0 за 1 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
40
36 постов
Вовлечённость
10,0%
к подписчикам
Постов в день
0,0
всего 37
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
34
1/48двое суток
38
1/72трое суток
42

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • Հարիրիի տունը՝ իրանական ճարտարապետության գլուխգործոց Թավրիզի սրտում Հարիրիի տունը Թավրիզում Ղաջարական ժամանակաշրջանի ճարտարապետության և որմնանկարչության ամենաարժեքավոր նմուշներից մեկն է։ Այն կառուցվել է Ղաջարների իշխանության առաջին տարիներին և իրանական արվեստի եզակի դրսևորում է։ Համալիրը բաղկացած է մեկ ներքին բակից, մեկ արտաքին բակից և երկու բնակելի մասնաշենքից։ Տները կառուցված են դեպի քիբլա, իսկ շինության արտաքին հատվածը պատված է որմնանկարներով, որոնք ներշնչված են հնագույն ու պատմական պատումներից, այդ թվում՝ Յուսուֆի և Զուլեյխայի պատմությունից։ Հարիրիի տունը 1999 թվականի հունվարի 17-ին՝ 2242 համարով, ընդգրկվել է Իրանի ազգային ժառանգության ցանկում։

  • без подписи

  • без подписи

  • без подписи

  • 🎙 Մշակույթը՝ որպես ժողովուրդներին կապող կամուրջ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար պրն․ Մոհամմադ Ասադի Մովահեդը 168.am-ի «Զառան հարց ունի» հաղորդման շրջանակում զրուցել է հայ-իրանական մշակութային կապերի ներկայի և ապագայի մասին։ 📌Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի մարզերում մշակութային ծրագրերի ընդլայնմանը, երիտասարդների ներգրավմանը, իրանական կինոյի և գրականության ներկայացմանը, պարսկերենի ուսուցմանը, Կապույտ մզկիթի մշակութային գործունեությանը, միջկրոնական երկխոսությանը և Սյունիքում հայ-իրանական պատմական կապերի պահպանմանը։ 🇦🇲🇮🇷 Մշակույթի կենտրոնի ղեկավարը նշել է, որ իր ծանոթ թարգմանիչներից մեկը շուրջ 150 պարսկերեն ստեղծագործություն է թարգմանել հայերեն՝ կարևոր ներդրում ունենալով երկու ժողովուրդների գրական մերձեցման գործում։ ❣️Նա նաև հայտնել է, որ Գևորգ Ասատրյանի ջանքերով Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանությունը շուտով կներկայացվի ընթերցողներին։ ⭕️ «Մշակույթը յուրաքանչյուր պետության զարգացման հիմքն է»․ նշել է նա։ 🆔@RayzaniArmenia

  • Օգոստոսի 5-ը՝ Թավրիզի օրը և Իրանի սահմանադրական շարժման հրամանագրի հրապարակման տարեդարձը, ևս մեկ առիթ է վերհիշելու այս քաղաքի բացառիկ դերը Իրանի նորագույն պատմության մեջ։ Թավրիզը պատմության, մշակույթի, ճարտարապետության և խաղաղ համակեցության քաղաք է։ Նրա պատմական շուկայի, հինավուրց տների ու հոյակերտ շինությունների կողքին պահպանվել են նաև բազմաթիվ պատմական եկեղեցիներ, որոնք վկայում են քաղաքի բազմամշակութային անցյալի և հարուստ ժառանգության մասին։ Սույն տեսանյութում ներկայացնում ենք Թավրիզի գեղեցկության մի պատառիկ, ինչպես նաև քաղաքի ու Իրանի Ատրպատական տարածաշրջանի մի շարք պատմական եկեղեցիներ։ Դրանք ոչ միայն ճարտարապետական արժեքավոր հուշարձաններ են, այլև այս հողի պատմական հիշողության, մշակութային բազմազանության և դարավոր համակեցության վկաները։ Շնորհավոր Թավրիզի օրը։ 🆔@RayzaniArmenia

  • Հայաստանի 5-րդ ալիքի ռեպորտաժը Քարբալայում Արբաինի բազմամարդ ուխտագնացության մասին Հայաստանի 5-րդ ալիքն իր դաշտային ռեպորտաժում ներկայացրել է աշխարհի ավելի քան 80 երկրներից ժամանած միլիոնավոր ուխտավորների մասնակցությունը Նաջաֆից Քարբալա իրականացվող ուխտագնացությանը, ինչպես նաև Իրաքի ժողովրդի կամավոր ծառայությունը ճանապարհին գործող մոքեբներում (ուխտավորներին անվճար սնունդ, ջուր, հանգստի վայր և այլ ծառայություններ տրամադրող տաղավար կամ սպասարկման կետ)։ Ռեպորտաժի մի հատվածում անդրադարձ է կատարվել նաև Մինաբի դպրոցի զոհված աշակերտների ընտանիքների անդամների և դասընկերների մասնակցությանը Արբաինի արարողություններին ու նրանց կողմից հարազատների անմեղ հիշատակի ոգեկոչմանը։ 🎥 Աղբյուր՝ Հայաստանի 5-րդ ալիքի «ՀայԼուր» լրատվական ծրագիր 🆔@RayzaniArmenia

  • 🧶 Նահավանդի գորգը․ Իրանի գորգագործական արվեստի ինքնատիպ ժառանգությունը Ներկայացնում ենք իրանական գորգագործության ամենագեղեցիկ և ինքնատիպ նմուշներից մեկին՝ Նահավանդի գորգին նվիրված նոր նյութը։ Բացահայտեք նահավանդյան գորգերի առանձնահատկությունները, ավանդական նախշերը, հարուստ գունային լուծումները և Իրանի գորգագործական արվեստում դրանց զբաղեցրած յուրահատուկ տեղը։ Ամբողջական նյութը կարող եք ընթերցել մեր կայքում՝ անցնելով հետևյալ հղմամբ․ 🔗 https://surl.li/rdlnms 🆔@RayzaniArmenia

  • без подписи

  • без подписи

  • без подписи

  • ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար պրն․ Մոհամմադ Ասադի Մովահեդն այցելել է «Լյանչժուի դարաշրջան. ծիսական կարգի աշխարհը» ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Հայաստանի նկարիչների միությունում Հայ-չինական գործընկերության կենտրոնի նախաձեռնությամբ։ Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են տարբեր երկրների դեսպաններ, մշակույթի խորհրդականներ և դիվանագիտական ներկայացուցիչներ։ Այցի ընթացքում պրն․ Ասադի Մովահեդը ծանոթացել է ցուցադրությանը և նշել, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն հնագույն քաղաքակրթությունների արժևորման, մշակութային երկխոսության խթանման և Իրանի, Հայաստանի ու Չինաստանի ժողովուրդների միջև փոխըմբռնման խորացման գործում։ Ցուցահանդեսը նվիրված է Չինաստանի Լյանչժուի հնագույն քաղաքակրթությանը, որի հնագիտական համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն համադրում է հնագիտական արժեքավոր նմուշները թվային տեխնոլոգիաների և վիրտուալ իրականության հնարավորությունների հետ՝ այցելուներին ներկայացնելով այդ քաղաքակրթության պատմությունն ու մշակութային ժառանգությունը։

  • Տեր Գրիգորիս Ներսեսյան․ Զինված ուժերը նահատակ առաջնորդի և Իրանի ժողովրդի արյան վրեժը լուծելով՝կոշտ ու ջախջախիչ պատասխան կտան թշնամիներին/ Բոլոր կրոններն ու ազգությունները Իրանը համարում են իրենց կարմիր գիծը Հայ Առաքելական եկեղեցու թեմական խորհրդի կրոնական հարցերով խորհրդականը հայտարարեց․ «Այսօր մենք ականատես ենք նահատակ առաջնորդի և ժողովրդի արյան վրեժխնդրությանը, և մեր զինված ուժերն այսօր ջախջախիչ պատասխան են տալիս թշնամիներին։ Փառք ենք տալիս Աստծուն, որ Իրանում, չնայած տարբեր ազգությունների ներկայությանը և մշակութային առանձնահատկությունների առկայությանը, ժողովրդի միասնականությունն ամուր է և անխախտելի:

  • 🔴Նաջաֆից դեպի Քարբալա ճանապարհին քայլում ենք՝ ի հիշատակ Մինաբի դպրոցի նահատակված աշակերտների։ 🆔@RayzaniArmenia

  • 🕯 Իրանական օրացույցի մորդադ ամսի 8-րդ օրը նվիրված է նահատակ դարձած, փիլիսոփա Շահաբ ադ-Դին Սոհրևարդի հիշատակին․ փիլիսոփայի, որը երազաներին մեկնություն տվեց լույսով, իսկ մտքերին թողեց ճախրել։ 🎞 Այդ առիթով հրապարակում ենք այս կարճ, բայց խորիմաստ հոլովակը՝ նվիրված այս լուսավորյալ իմաստունի կյանքին։ Պատմողական տեսանյութը հայերեն լեզվով ներկայացնում է Սոհրավարդու երիտասարդության, հավերժ արդիական գրքերի ստեղծման և հանուն ճշմարտության զոհվելու մասին պատմությունը։ ✨ Այս հոլովակը դիտելով՝ մեծն մտածողին հարգանքի տուրք եք մատուցում։ #Սոհրավարդի #Շեյխ_է_Էշրաղ #Հիշատակի_Օր #Իսլամական_փիլիսոփայություն #Էշրաղի_Իմաստություն #Իրանական_Անիմացիա #Իրան_Հայաստան #Մշակութային դիվանագիտություն #Սոհրավարդի

  • حمله دشمن آمریکایی به یک خانواده ۵ نفره در قشم در حمله بامداد امروز ارتش آمریکا به محله مسکونی در قشم منزل ساده‌‌ی یک راننده تاکسی هدف قرار گرفت که پدر و مادر و یکی از فرزندان خانواده که کمتر از دو سال سن داشت به شهادت رسیدند؛ دو فرزند دیگر هنوز در بیمارستان تحت مداوا هستند. Հարձակում ամերիկյան թշնամու կողմից Ղեշմում 5 հոգանոց ընտանիքի վրա Այսօր վաղ առավոտյան ԱՄՆ բանակի կողմից Ղեշմի բնակելի թաղամասի վրա իրականացված հարձակման հետևանքով թիրախավորվել է մի տաքսու վարորդի համեստ բնակարանը, ինչի հետևանքով ընտանիքի հայրը, մայրը և նրանց՝ երկու տարեկանը չբոլորած երեխաներից մեկը նահատակվել են: Մյուս երկու երեխաները ներկայումս գտնվում են հիվանդանոցում և շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

  • ❌ Երեկ գիշերը ԱՄՆ զինված ուժերի հարձակումը Ֆարս նահանգում գտնվող մարզադահլիճի վրա։

  • Շայան Օվեյս Ղարանը․ իրանցի գիտնականի նոր նվաճումը համաշխարհային մաթեմատիկայում Վաշինգտոնի համալսարանում աշխատող իրանցի մաթեմատիկոս և համակարգչային գիտությունների հետազոտող Շայան Օվեյս Ղարանն արժանացել է Մաթեմատիկական միությունների միջազգային միության "Աբակուս 2026" մեդալին։ Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է տեղեկատվական գիտությունների մաթեմատիկական հիմքերի զարգացման գործում ունեցած բացառիկ նվաճումների համար։ Մրցանակը նրան շնորհվել է ալգորիթմների տեսության ոլորտում կատարած հիմնարար հետազոտությունների, մասնավորապես՝ հայտնի "շրջիկ վաճառականի խնդրի" լուծման ուղղությամբ արձանագրած առաջընթացի և Քրիստոֆիդեսի ալգորիթմի ավելի քան չորս տասնամյակ պահպանված արդյունքը գերազանցելու համար։ Անդրադառնալով արտագաղթի դժվարություններին և Իրանի ժողովրդի համար ունեցած մտահոգությանը՝ Օվեյս Ղարանն ասել է․ «Ինձ և Միացյալ Նահանգներում ապրող իմ բազմաթիվ ընկերների համար ամենադժվար հանգամանքներից մեկն այն է, որ ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում այդ երկրին, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի ժողովրդի վրա և ռումբեր նետում նրանց գլխին։ Դա չափազանց ցավալի և տխուր է»։ #Շայան_Օվեյս_Ղարան #Աբակուս_մեդալ #Իրանցի_գիտնականներ #Մաթեմատիկա #Իրան

  • без подписи

  • Մինաբի «Շաջարե Թայյեբե» դպրոցը ԱՄՆ-ի հարձակումից մի քանի օր առաջ։