tgindex
Yerevan Live!

Մայրաքաղաքի ամենահետաքրքիր նորություններն ու ամենահետաքրքիր պատմությունները։ Միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ։

Последний пост
14 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
48
Всего постов
48
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
2 912
−1 за 2 дн.
Сутки
+1
+0,03%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
247
35 постов
Вовлечённость
8,5%
к подписчикам
Постов в день
6,9
всего 48
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
205
1/48двое суток
234
1/72трое суток
253

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • 🔴Փլուզում` Ռոսիա մոլի մոտ. ողջ ճանապարհը կաթվածահար է

  • Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը, նոր դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ, տեղի կունենա օգոստոսի 28-ին։

  • 🔴«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը և որոշում կայացվել է, որը բաղկացած է 2 մասից, հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը «Հրապարակային որոշումն այն է՝ Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրելու»,- նշել է նա։

  • Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանյաց անդամներին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին և Մայր Աթոռի գործուներությանը։ Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայրապետական իր օրհնությունը բերեց քահանաներին և նրանց ընտանյաց անդամներրին՝ մաղթելով քաջառողջություն ու բարօր կյանք։

  • 🔵Կապանում կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել 92-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

  • 🔴Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև: Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մանրամասները՝ հղմամբ

  • 🔴Ես իշխանության պահանջները չեմ կատարում. Էդգար Ղազարյան Ես իշխանության պատգամավորների պահանջները չեմ կատարում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցի զրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը` անդրադառնալով այն հարցին, որ ՔՊ-ականները պահանջում են ներողություն խնդրել երեկ ԱԺ-ում իր ելույթում հնչեցրած մտքերի համար։ «Ես մեր խմբակցության գործընկերների հետ ունեմ փոխըմբռնման ընդհանուր շատ լավ մթնոլորտ: Եվ ամեն մի ելույթ, ամեն հարցադրում և քննարկում չի կարող դառնալ մեծ իրադարձություն»,- նշեց Ղազարյանը։ Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ Ղազարյանը ՔՊ-ական պատգամավորներին մեղադրեց պատերազմի և զոհերի հաշվին իշխանութուն պահելու ու բարեկեցության հասնելու մեջ։

  • 🔵Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում Երեկ գիշեր Դավիթաշենում թեժ իրավիճակ է եղել։ Բնակիչները մարտաֆիլմ հիշեցնող կռվի են ականատես եղել ու կրակոցի ձայն լսել։ Ըստ բնակիչների՝ մի խումբ երիտասարդներ այս ու այն կողմ են վազել։ Միջադեպի մասնակիցները դեպքի վայրում մեքենաներ են թողել ու փախել, որոնք այս պահին ոստիկաններն են հսկում։ ՆԳՆ-ից, ի պատասխան ArmLur.am-ի տեղեկությունների, հայտնեցին․ «Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ վիճաբանություն է տեղի ունեցել։ Կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա»։ Իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։

  • 🔵Սիրելի՛ երևանցիներ, Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է․ վաղ առավոտից կամուրջն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար։ Տիգրան Ավինյան

  • 🔴Փաշինյանը խոստովանեց՝ չի տիրապետում օրենքներին ու Սահմանադրության պահանջներին. Mediahub Նիկոլ Փաշինյանի կողմից խելացի քայլ կլիներ, եթե այսուհետ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպեր ոչ թե ինքը, այլ արհեստական բանականությունը, քանի որ որքան շատ է հարցերին պատասխանում օրիգինալը՝ Նիկոլ Փաշինյանը, այդքան ակնհայտ է դառնում, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի տիրապետում օրենքներին ու Սահմանադրության պահանջներին։ Մանրամասները՝ հղմամբ

  • 🔴Ո՞վ է այն դատավորը, որը կդատի Փաշինյանին Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=EqKdbDMlOEQ

  • 🔥🚒Խոշոր հրդեհ Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում

  • 🔵Վերջ տվեք էդ տոնին, թե չէ կարձագանքենք. Լևոն Քոչարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

  • 🔵Բագրատ Սրբազանին դատարան էին տեղափոխել, երբ դատավորն արդեն հետաձգել էր նիստը

  • ⛪️«Բռնազավթված Հադրութում պղծվել է 17-րդ դարի Սուրբ Հարություն եկեղեցին»․ Ալեն Ղուլյան Ալեն Ղուլյանն անդրադարձել է ադրբեջանական տիրույթում հայտնված կադրերին, որտեղ երևում է Հադրութի 1621 թ․ կառուցված Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը։ Եկեղեցու պատերը այլանդակված են, իսկ գմբեթի խաչը 2022 թվականից հետո ապամոնտաժվել է։ Բաքուն շարունակում է հայկական տաճարի «աղվանացման» և յուրացման քաղաքականությունը։

  • 🔵Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն. Նիկոլ Փաշինյան

  • ⚫️Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը․ ՊՆ Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

  • 🔴Ալեն Սիմոնյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար

  • 🔵Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք. Նիկոլ Փաշինյան

  • 🔵Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ վթարից հետո վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է. քիչ անց արձանագրվել է նրա մահը Երեկ՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21:50-ի սահմաններում Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Հաղթանակ կամուրջ տանող ճանապարհահատվածում բախվել են «Hongqi» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարից հետո վարորդները սպասել են, որպեսզի ժամանեն ԱՊՊԱ գործակալները։ Ցավոք, այդ ժամանակ վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և ահազանգել են Երևանի 103 շտապօգնություն։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ շտապօգնությունը բավականին օպերատիվ է ժամանել, սակայն վարորդի կյանքը փրկել չի հաջողվել. բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Տեղում պարեկներն ու քննիչները պարզել են, որ «Hongqi»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Վարանցով Ղ.-ն, իսկ մահացածը «Mercedes»-ի վարորդն է՝ Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Հ.-ն։ «Hongqi»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Yerevan Live! — tgindex