tgindex
Սրբազան պայքար

Սրբազան պայքար

Статистика

Հետադարձ կապի համար՝ @srbazan_payqar_bot

Последний пост
17 авг.
Последнее чтение
17 авг.
Постов за неделю
24
Всего постов
41
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
12 авг.
Подписчики
16 234
−46 за 6 дн.
Сутки
−7
−0,04%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
1 326
39 постов
Вовлечённость
8,2%
к подписчикам
Постов в день
3,4
всего 41
Упоминаний
4
каналов
Охват размещения
по 3 постам
1/24сутки в ленте
1 270
1/48двое суток
1 455
1/72трое суток
1 569

Медиана по постам, которые мы застали свежими и померили через сутки.

Посты

  • Քաղաքական վերնախավն արդարացվում է ամենախայտառակ վճիռներով, իսկ 2-րդ էշելոնի ՔՊ-ական քարոզիչներին դատավորները կաշկանդված չեն դատապարտել:   Քաղաքական պաշտոնյաները «Անասնաֆերմայի» մոտիվներով արտոնյալ են:   Տաթևիկ Սողոյան

  • Այսօր Աստվածամոր վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը 🍇 Սրբազանը օրհնված խաղող է բաժանում Գեղարդավանքում

  • Հայ հավատացյալի աչքից պետք է լույս ու ուրախություն թափվի, որ մարդիկ տեսնեն՝ հավատան ու հասկանան, թե ինչ է նշանակում լինել եկեղեցու անդամ Բագրատ Սրբազան

  • #Հիմա Գեղարդավանքում. Սրբազանը եկավ՝ մասնակցելու Վերափոխման տոնի Սուրբ Պատարագին

  • Արեգնազ Մանուկյանի գործի զարգացումներն ամենատարօրինակն են, որ ես ունեցել եմ իմ պրակտիկայում. Տաթևիկ Սողոյան

  • Վաղը Խաղողօրհնեք է՝ Աստվածամոր վերափոխման տոնը։ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում

  • 14 авг.1 358832

    Ինչպես կարող է մարդ մտածել «լավագույն հայ»-ի մասին, երբ իր եղբայրները տառապում են Բաքվի բանտում: Սա է սրանց բարեփոխումը. եթե ժամանակին Հայաստանում էին մարդիկ բանտարկվում, սրանց բարեփոխության արդյունքում` Բաքվում:   Սրանով բոլորս ենք նվաստանում:   Բագրատ Սրբազան

  • 14 авг.1 239592

    Եվ այո՛, «Աստված կհատուցի յուրաքանչյուրին նրա գործերի համաձայն. հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով` փառք, պատիվ և անմահություն են փնտրում, իսկ բարկություն և զայրույթ նրանց, ովքեր հակառակությունից տարված, ճշմարտության դեմ ապստամբ և անիրավության հետևից գնացող են» (Հռոմ. 2:6-8): Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան

  • 14 авг.1 200413

    Է. ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ ԱՄՓՈՓՈՒՄ Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով, լծակներով, եղանակներով մշտապես մեծարել և պանծացնել իր հերոսների, նահատակների անունն ու պատիվը թե՛ անհատական, և թե՛ հավաքական իմաստով` որպես այն փաղանգը, որի արյան գինն է պետության գոյությունը: «Տիրոջ աչքին պատվական է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:6), ինչպես Գիրքն է ասում: Իսկ ո՞րն է այսօրվա կառավարիչների վերաբերմունքը. մեկ բառով` անարգանք: Անարգանք մեր նահատակների և նրանց ընտանիքների հանդեպ, «հպարտությամբ» հանձնված Արցախ-Հայրենիք, գերեզմաններ, սրբավայրեր, մի ողջ ժառանգություն, հայրենազրկված հայրենակիցներ, ամեն կերպ մոռացության մատնվող հերոսներ, նահատակ-հերոսների ծեծվող և հայհոյվող ծնողներ, պարկերի մեջ նետված նահատակների մասունքներ, անհայտության մեջ գտնվող հերոս զավակների անմխիթար և նվաստացվող ծնողներ և ընտանիքներ և այլն, և այլն: Որքան էլ դաժան է, ցավոք, սա է իրականությունը, որը «նախատինք է և մի նոր անեծք» (Սիրաք 20:23): Այսու, պետությունը կոչված է. ա) Ամեն կերպ հանրահռչակել իր հերոս զավակների անունն ու սխրանքները, բ) Անվանակոչել դպրոցներ, մանկապարտեզներ, փողոցներ, այգիներ, հրապարակներ նրանց անուններով, գ) Հատուկ միջոցառումներով ներկայացնել թե՛ նահատակ հերոսներին, և թե՛ պատերազմով անցած բոլոր անձանց, դ) Բանախոսություն-դասախոսություններ կազմակերպել թե՛ նրանց մասին, և թե՛ նրանց մասնակցությամբ, ե) Մամուլի և ԶԼ միջոցներով մշտապես ներկայացնել նրանց կերպարները` հատկապես նշելով ծննդյան և նահատակության տարեդարձները, զ) Նրանց մասին պատրաստել հատուկ գեղարվեստական, փաստավավերագրական ֆիլմեր, սերիալներ և այլն, է) Հրատարակել գրքեր, բրոշյուրներ, զանազան հրապարակումներ նրանց մասին, ը) Հատուկ պետական գնահատանք և վերաբերմունք ցուցաբերել նահատակների ընտանիքների նկատմամբ` «Հայրենիքի Հայր և Հայրենիքի Մայր», «Հայրենիքի Զավակ» կոչումներ շնորհել նրանց ծնողներին, այրի կանանց և զավակներին, թ) Նրանց ապրած թաղամասում, փողոցում, գյուղում, քաղաքում նահատակների տները նշել առանձնահատուկ կերպով թե՛ իրենց բարեկարգությամբ, և թե՛ հատուկ ցուցանակ-տարբերանշանով` անպայման Եռագույնի ներքո, ժ) Նահատակ հերոսների ընտանիքներին հատուկ պետական հիմնադրամով դրամական բարձր զորակցություն սահմանել, ժա) Կառավարության ներքո ստեղծել հատուկ հիմնադրամ-բաժին, որը կզբաղվի միայն նահատակ հերոսների ընտանիքների և վիրավորում ստացած հերոսների սոցիալական, աշխատանքային խնդիրներով, նրանք պետք է բացարձակ խնդիր չունենան ոչ մեկ առումով, ժբ) Հատուկ արտոնություններ շնորհել նահատակ-հերոսների ընտանիքներին` ծնողներ-զավակներ, բոլոր ոլորտներում, ժգ) Անվճար բժշկական ծառայություններ և անվճար կրթության հնարավորություն նահատակ-հերոսների ընտանիքների և պատերազմի, մարտական գործողությունների մասնակցած անձանց համար, ժդ) Ստեղծել հատուկ խնամքի և աջակցության կենտրոններ ընտանիքների համար ամեն միջոցներով` տարածելով այն գաղափարը, որ նահատակ-հերոսները ոչ թե սոսկ այդ հերոսածին ընտանիքի զավակներն են, այլ նրանք պատկանում են ողջ ազգին, պետությանը, հասարակությանը, ժե) Եռաբլուրը, մեր նահատակների, հերոսների պանթեոնները և շիրիմները վերածել սխրանքի, հերոսության, ներշնչումի ուխտավայրերի և սրբավայրերի, և երբեք թույլ չտալ, որ որևէ կերպով նրանք գերեզմանի ընկալում ունենան մարդկանց մտածողության մեջ: ժե) Քննել հնարավորությունը և սրբադասման ներկայացնել «Վասն Հիսուսի և վասն Հայրենյաց» պաշտպանության համար նահատակության փառք ու պսակն ստացած հերոսներին` թե՛ անհատական և թե՛ հավաքական առումով: Անքննարկելիորեն, մեր նահատակների կյանքը և սխրանքը մեր ներքին կյանքի սրբագործման և զորացման էությունն է, ավիշը, կենսատու սիրտը և վկայությունն է «Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. 2:9) լինելու, որը մեզ հրավիրում է հավաքական սխրանքի, քննելու մեր անցյալի դասերն ու պատահարները, գնահատելու ներկան ու մեր ժամանակի նշանները: Այն կոչում է մեզ հոգևոր խորը գիտակցությամբ այս հրավերի շուրջ ձևավորելու մեր հավաքական, հանրային մտածողությունը, պետական, ազգային ռազմավարությունն ու քաղաքականությունը, հոգևոր և ֆիզիկական անվտանգությունը, ապահովությունը և պաշտպանվածությունը, մեր արդար դատի պահանջատիրությունը, համազգային անվտանգության հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, և վերջապես, սերունդների դաստիարակությունն ու կրթությունը` մեր` առանձնաշնորհյալ լինելու բարձրագույն պատվին համապատասխան, որովհետև «Տերն Ինքն ընտրեց մեզ» (Հովհ. 15:16):

  • 14 авг.1 236421

    Տեռորիզմի մեղադրանքը պետք էր իշխանությանը. պաշտոնյաներից մեկն ասել էր` դատարանում արարքը կվերաորակավորվի: Արայիկ Հարությունյանի «լեզվի սայթաքումը» ամենևին էլ լեզվի սայթաքում չէր: Տաթևիկ Սողոյան

  • 14 авг.1 383555

    Հովհաննավանքից և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցուց խաչեր են գողացել Ըստ նախնական տեղեկությունների՝ յուրաքանչյուրին մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել:

  • 13 авг.1 489511

    Դատարանը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառեց կալանք երկու ամիս ժամկետով

  • 13 авг.1 358536

    ⚡️ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2026թ. կայացված որոշման դեմ 🔷Վարդապետյանը համաձան չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը: 🔷Հիշեցնենք` հունիսի 25–ի որոշմամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի տնային կալանքը վերացվեց։ 🔷Երևանի վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի կայացրած դատավճիռը։ 🔷Վարույթը փոխանցվեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։ @armnationalfront

  • 13 авг.1 430312

    Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը: Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն: Փաստաբան Արսեն Բաբայան

  • 13 авг.1 460544

    Իրենք կարող են ասել՝ նախկինում կաթողիկոս են սպանել, մենք միայն դատում ենք Բագրատ Սրբազան

  • 13 авг.1 399426

    Բագրատ Սրբազանին դատարան տեղափոխեցին, երբ դատավորն արդեն հետաձգել էր նիստը

  • 13 авг.1 415315

    Քանի որ դատական նիստը սկսելուց 1 ժամ 15 րոպե հետո ոստիկանները Բագրատ Սրբազանին դեռ չեն ներկայացրել դատական նիստին, նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը՝ մեկ շաբաթից։

  • 13 авг.1 479404

    Բագրատ Սրբազանը դեռ տանն է, սպասում է ոստիկանության աշխատակիցներին։

  • 13 авг.1 418231

    Բագրատ Սրբազանին և Արթուր Սարգսյանին ոստիկանները կրկին չեն ներկայացրել դատական նիստին։ Նիստը հետաձգվեց 30 րոպեով։

  • 13 авг.1 504631

    Սա՛ է կեղծիքը, որի պատճառով Բագրատ Սրբազանը և մյուսները գտնվում են կալանքի տակ։ Ժամը 15։00-ին լքելու եմ նիստերի դահլիճը, որ մասնակցեմ Սրբազանի դատավարությանը։ Գեղամ Մանուկյան