- Последний пост
- 15 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 55
- Всего постов
- 64
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 3 041
- 1/48двое суток
- 3 310
- 1/72трое суток
- 3 569
Медиана по постам, которые мы застали свежими и померили через сутки.
Посты
без подписи
без подписи
без подписи
без подписи
Ուժեղ քամին տապալել է Հանրապետության հրապարակի լուսավորության սյունը
без подписи
без подписи
без подписи
Կադրեր Տիգրան Մեծ պողոտայից
Ինչպես են քամու հետևանքով «Ռասիա Մոլ»-ի շինհրապարակում «խառաչոները» փլուզվել ու ընկել մեքենաների վրա. Armat Media
Մեր երկրում աղքատությունը 600,000 մարդու դռանն է կանգնած
Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին: Երկուստեք արձանագրվել է վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։
🔺Ալեն Սիմոնյանի` ԱԽ քարտուղար նշանակվելուց հետո կատարվել է առաջին կադրային փոփոխությունը։ 🔺Փաշինյանի որոշմամբ՝ քարտուղարի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատվել է պաշտոնից։
🔴ԱԺ-ն սարքել եք զոհասեղան․․․ Արամ Վարդևանյանը դաս տվեց ԱԺ ամբիոնից, խառնվեց Ռուբինյանը https://www.youtube.com/watch?v=I5v8_S2YtL0&t=533s
🔴Իրանի ամենաազդեցիկ գեներալի պատասխանը Նիկոլի պատգամավորին. ԹՐԻՓՓ-ի շուրջ Հայաստանի և Իրանի միջև փոխըմբռնում չկա, իսկ հայ-իրանական սահմանին ամերիկյան ռազմական ներկայությունը Թեհրանը դիտարկելու է որպես սպառնալիք #իրան #թրիփփ #մեղրի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 10 տարի ղեկավարած և շուրջ 20 տարի Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդականը եղած գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին կոշտ կերպով հերքել է Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի՝ օրերս արած հայտարարությունը, թե TRIPP նախագծի շուրջ Հայաստանի և Իրանի միջև փոխըմբռնում կա։ «Այս հարցում չկա ո՛չ իրական փոխըմբռնում, ո՛չ էլ ընդհանուր մոտեցում։ Մենք բաց և հստակ Հայաստանին ներկայացրել ենք մեր կարմիր գծերը։ Հետևաբար Հայաստանի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը», — ընդգծել է Սաֆավին։ «Եթե մենք դեմ ենք Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայությանը, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք Հարավային Կովկասում նրանց ներկայությանը։ Մենք տարածաշրջանն ու մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն։ Հետևաբար այս նախագիծն իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։ Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Սակայն եթե այնտեղ անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրվի ամերիկյան զինված ուժերի վրա, Իրանը իրեն վերապահում է պատասխան գործողությունների և համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը։ Ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահներն ինքնուրույն վերահսկեին հայ-իրանական սահմանը և դրանով անցնող երթուղիները», — հայտարարել է Սաֆավին։ ☑Միացի՛ր ալիքին👈
📺 Ռուբինյանի ու ՔՊ-ի «հիստերիան» ԱԺ-ում․ Ալիևին «ատվետ» չեն գտնում․ Էդգար Էլբակյան https://www.youtube.com/watch?v=eoQkvdceKrs
🔴Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք «Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր, զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու իշխանության ամբոխահաճո որոշումն անհավասարության իրավիճակի է հանգեցրել երկու եւ մեկուկես տարի ծառայողների միջեւ։ Տեղեկացանք, որ երկու տարով բանակ զորակոչվածները, որոնք զորակոչվել են այս օրենքի ընդունումից առաջ, ըմբոստանում են ծառայության ընթացքում, նրանց ծնողներն էլ շարունակ բողոքի ակցիաներ են անում կառավարության, ՊՆ-ի մոտ։ Իրավիճակը փոքր-ինչ լիցքաթափելու համար, մեր տեղեկություններով, ՊՆ ղեկավարությունն այդ զինվորներին հավելյալ 5-7 օրվա արձակուրդ է տվել, սակայն դժգոհությունը դրանով չի նվազել: Ծնողները պահանջում են, որ իրենց երեխաներն էլ մեկուկես տարի ծառայեն, սակայն ՊՆ հրամկազմը քննարկել եւ մերժել է այդ պահանջը»:
Ադրբեջանը շարունակում է օկուպացված Արցախի բնակեցումը. Ստեփանակերտ են տեղափոխվել մշտական բնակության համար ևս 102 ադրբեջանցի
Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի չորս աշխատակիցներ, SputnikARM-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Ձերբակալվել է նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի բարձրաստիճան պաշտոնյա։ Ձերբակալվածներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։ Գործը վերաբերում է նորակառույցների գազամատակարարման վերաբերյալ դրական եզրակացություն ստանալու նպատակով կաշառք տալուն։ Ըստ քննության՝ գազամատակարարման աշխատանքներն իրականացվել են սահմանված նորմերի խախտմամբ։
Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը 🔷Ըստ նախնական տեղեկություննների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել: