- Последний пост
- 15 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 114
- Всего постов
- 121
- Тип
- открытый
- Язык
- индонезийский
- Категория
- Новости и СМИ
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 18
- 1/48двое суток
- 20
- 1/72трое суток
- 22
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
видео или голосовое, без подписи
ՀՀ վերաքննիչ դատարանը հաստատել է Հովհաննես Սահակյանի ձերբակալության ժամանակ հիմնավոր կասկածի բացակայությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերահաստատել է, որ ռուսաստանաբնակ ՀՀ քաղաքացի Հովհաննես Սահակյանին ձերբակալելիս առհասարակ բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, հայտնում է LEGIST փաստաբանական գրասենյակը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները և բեկանել «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննելու մասին» որոշումը։ Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/law/1115610/
ՀՀ գլխավոր դատախազությունը գրավոր դիմել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով ավելի արագացնել Արցախի սեփականազրկման հարցը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա հիշեցրել է, որ վերաքննիչ վարչական դատարանն արդեն իսկ որոշել էր գործը քննել կայծակնային արագությամբ և դատական ակտը հրապարակել սույն թվականի նոյեմբերին։ «Սակայն գլխավոր դատախազությանը պետք է, որ հարցի լուծումը տրվի գերբնական արագությամբ և Արցախի Հանրապետությունը վերջնականապես սեփականազրկվի»,- գրել է նա։ Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/republicofartsakh/1115602/
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով դատական աղբյուրի։ Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/law/1115594/
видео или голосовое, без подписи
Կիև կատարած այցի ընթացքում ՀՀ փոխարտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Ալեքսանդր Միշչենկոյի և Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակ Օլենա Կոնդրատյուկի հետ։ Միշչենկոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր։ Նշվում է, որ անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին: Կոստանյանը և Կոնդրատյուկն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաև բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության խորացման կարևորությունը: Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/politics/1115587/
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունն ավարտելուց հետո Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք
Եկեղեցիներից գողություն կատարելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել․ ՆԳՆ Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/law/1115575/
Արցախից տեղահանված, վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ գերատեսչությունն ընդառաջել է զրկման պայմաններում վարորդական իրավունքի վերականգնման խնդրով արցախցիների դիմումներին։ «Հաշվի առնելով, որ ստուգված տվյալներով հաստատվում է անձի վարելու իրավունքի առկայությունը, սակայն ամբողջական չեն վարելու վարելու իրավունքից զրկված լինելու, զրկման հիմքերի և ժամկետների վերաբերյալ տվյալները, որոշում է կայացվել փաստերի ամբողջությունը մեկնաբանել հօգուտ ձեզ և տրամադրել նոր վարորդական իրավունքի վկայականներ»,- ասել է նախարարը։ Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/republicofartsakh/1115566/
Տիգրան Մեծի պողոտայում փլուզում է տեղի ունեցել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ ժամը 20։46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրեր, ընկել երթևեկելի հատված և մայթին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա։ Մանրամասն՝ https://www.youtube.com/shorts/2z6G_-DJeBU
Իրավական խաբկանք. փաստաբանը պնդում է Մարտուն Գրիգորյանի կալանավորման ապօրինության մասին Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/law/1115555/
Ուժեղ քամուց Ռոսիա մոլի մոտ փլուզում է տեղի ունեցել
Կոտայքի նախկին մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է գրավով և բացակայելու արգելքով, Armenia Today-ին հայտնել է Վարչական դատարանների մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։ Նրա խոսքով՝ համապատասխան որոշումը կայացվել է հուլիսի 9-ին։ Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/law/1115544/
ՆԳՆ պաշտոնյաները, ի պատասխան Armenia Today-ի հարցին, հրապարակել են տվյալներ, թե Արցախից բռնի տեղահանված քանի քաղաքացի է ստացել ՀՀ քաղաքացիություն։ Նրանք նաև մեկնաբանել են գործընթացի տեմպերն ու դրանց շուրջ դժգոհությունները։ ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը վստահեցրել է, որ գործընթացը սպասարկել են կարողությունների ամբողջ ծավալով։ Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/republicofartsakh/1115535/
Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ և կտրամադրվի 10 տարի ժամկետով Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/society/1115531/
Երևանում տեղացած ուժեղ անձրևի պատճառով հետաձգվել է «Գանձասար»-«Շիրակ» խաղը Խաղն սկսվել է 12 րոպե ուշացումով։
Ոստիկանները ձերբակալել են Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ կրակած անձին, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 9-ին հաղորդում էր ստացվել, որ նշված վայրում օդ են կրակել ու հեռացել։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Իրավապահները պարզել են, որ գազային ատրճանակով 4 անգամ օդ կրակոց արձակած և փախուստի դիմածը Երևանի 19-ամյա մի բնակիչ է։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Մայրաքաղաքի 19-ամյա բնակիչը իրավապահներին է ներկայացրել գազային ատրճանակը։
Չեմ պատասխանում ՔՊ-ի բառապաշարին, քանի որ ժողովուրդն ինձ այստեղ է գործուղել այլ նպատակով․ Նարեկ Կարապետյան Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/politics/1115528/
ԱՄՆ հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափամերձ հատվածի նավթային աղտոտմանը․ Իրանի ԱԳՆ Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/world-2/1115417/
Էրդողանը կարող է փոխել կառավարության կազմը․ ԶԼՄ Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/region/1115392/