Aravot.am
Статистика#Առավոտը` Տելեգրամում #լուր #aravot @aravot 🇦🇲 @aravotru 🇷🇺 Պաշտոնական կայք 🌐 www.aravot.am
- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 111
- Всего постов
- 200
- Тип
- открытый
- Язык
- mg
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 260
- 1/48двое суток
- 297
- 1/72трое суток
- 321
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
‼️Փլուզում` Ռոսիա մոլի մոտ
Մեր երկրում աղքատությունը 600,000 մարդու դռանն է կանգնած ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
⚖️ 19-ամյա կինը սեռական բռնության մասին կեղծ հաղորդում է տվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Շիրակի մարզային քննչական վարչությունը քրեական վարույթ է նախաձեռնել 19-ամյա կնոջ հաղորդման հիմքով, քանի որ քննությամբ պարզվել է՝ իր նկատմամբ սեռական բռնության դեպք տեղի չի ունեցել։ Կինը նախապես նախազգուշացված է եղել սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։
💬 «Սարքեցինք նարկոման, թաքցնելու բան չունեմ, թող ազգն իմանա, օգտագործել եմ 1 անգամ»․ Եղիշե Հակոբյան Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ թմրանյութ օգտագործել է միայն մեկ անգամ՝ 2022 թվականի սեպտեմբերյան գործողություններից հետո, և դրանից հետո այլևս չի օգտագործել։ 🔗 aravot.am | @aravot
🔥 «Տանիքից է կրակն ընկել». Եղիշե Հակոբյանը պնդում է՝ կացարանի տանիքին վառելիք է պահեստավորվել Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը դատարանում հայտարարել է, որ կրակը տարածվել է տանիքով և հասել ննջարան։ Նրա խոսքով՝ ինքը մի քանի անգամ տեսել է, որ կացարանի տանիքին զինվորները վառելիք են պահեստավորել։ 🔗 aravot.am | @aravot
🧐 Ռոմանոս Պետրոսյա՞նն էր հարցեր ուղարկում Միքայել Խաչատրյանին ՔՊ-ական պատգամավոր Միքայել Խաչատրյանը հերքեց, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն իրեն հարցեր է ուղարկել՝ նշելով, որ իրենք պարզապես ճշտումներ են իրականացրել։ Նա հաստատեց, որ Պետրոսյանի հետ կապի մեջ է եղել և նրանից տեղեկություններ է խնդրել։ 🔗 aravot.am | @aravot
Իշխանական վերնախավում կրթված մարդկանց պահանջարկ չկա ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
⚡️ «Ունեմ հիմնավոր կասկած, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է․ թանկացումը զսպել են, որովհետեւ նախընտրական տարի էր» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ հիմնավոր կասկած ունի առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ատոմակայանի համար նախատեսված 12 մլրդ դրամի «այլ ֆինանսական եկամուտը» կարող էր օգտագործվել սակագնի թանկացումը զսպելու համար՝ նախընտրական տարվա պատճառով։ 🔗 aravot.am | @aravot
✝️ «Անքննարկելիորեն, մեր նահատակների կյանքը և սխրանքը մեր ներքին կյանքի սրբագործման և զորացման էությունն է»․ Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը նշել է, որ պետությունը պարտավոր է մշտապես մեծարել և պանծացնել իր հերոսների ու նահատակների անունն ու պատիվը։ Նրա խոսքով՝ այսօր իշխանությունների վերաբերմունքը նահատակների և նրանց ընտանիքների նկատմամբ անարգանք է, ինչը, ըստ նրա, արտահայտվում է նաև հերոսների ու նրանց ընտանիքների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքով։ 🔗 aravot.am | @aravot
🔥 Զինվորների մահը հրդեհի հետևանքով չէ. Ազատի կացարանի գործով Եղիշե Հակոբյանի սկանդալային հայտարարությունը Ազատի գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը դատարանում պնդել է, որ ընդունում է՝ չթույլատրված վառելանյութով վառարանը վառելու հետևանքով հրդեհ է առաջացել, սակայն զինվորների մահը չի ընդունում որպես հրդեհի հետևանք։ Նա նշել է, որ իրենց մահվան պատճառը իր համար նույնպես գաղտնիք է։ 🔗 aravot.am | @aravot
🏛️ Էդգար Ղազարյանի տեղը ԱԺ դահլիճում փոխվել է, բայց դա երեկվա միջադեպի հետ կապ չունի․ Տիգրան Աբրահամյան «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Էդգար Ղազարյանի տեղափոխության հարցը ԱԺ քարտուղարության հետ քննարկվել էր դեռ ավելի վաղ։ Նա նաև նշել է, որ խորհրդարանում կան ավելի լուրջ խնդիրներ՝ մասնավորապես աղքատության աճը, և պետք չէ պատգամավորի նստատեղի փոփոխությունը դարձնել առանձնահատուկ քննարկման թեմա։
🔥 «Զինվորների մահը չեմ ընդունում որպես հրդեհի հետևանք»․ Եղիշե Հակոբյան Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը մեղավոր է ճանաչել իրեն՝ չթույլատրված վառելանյութ օգտագործելու համար, սակայն չի ընդունել զինվորների մահվան հետ կապված մեղադրանքը։ Նրա խոսքով՝ վառարանը բենզինով թեժացնելու ժամանակ բոցը տարածվել է, և հրդեհ է բռնկվել։ Հակոբյանը հայտարարել է, որ զինվորների մահվան պատճառը իր համար ևս անհայտ է։ aravot.am | @aravot
⚡ «Մենք արել ենք, դուք եկել շարունակե՞լ եք»․ Դավիթ Ղազինյանը՝ հոսանքի հավելագրումների մասին ԱԺ-ում Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում հավելագրումներ եղել են նաև նախկինում, և նշեց, որ Գյումրիի մի մանկապարտեզում վերջերս հայտնաբերվել է 27 հազար կՎտ հավելագրում։ Նա նաև հակադարձեց իրեն և Սամվել Կարապետյանին հավելագրումների մեջ մեղադրելու պնդումներին՝ դա անվանելով «հայելային վերաբերմունք»։ aravot.am | @aravot
🌍 Իսրայելը՝ Թուրքիային․ «Դասախոսություններից ու սպառնալիքներից զերծ պահեք մեզ» Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան չի կարող որոշել Գազայում Իսրայելի անվտանգության պայմանավորվածությունները՝ քննադատելով Հաքան Ֆիդանի հայտարարությունները։ Իսրայելի կողմը նշել է, որ «Համասը» պետք է զինաթափվի, իսկ Գազան՝ ապառազմականացվի։ aravot.am | @aravot
Թող ՅԱՆ ազգանունով տասնյակ հազարավոր ընտանիքներ ուժեղանան տնտեսապես, ես ուրախ եմ յուրանքանչյուրի տնտեսական հաջողությամբ։ Նարեկ Կարապետյան
💰 «ՀՆԱ-ի 5 տրիլիոնի կեսը ժողովրդի վերցրած վարկերն են, մյուս կեսը՝ պետության վարկերը․ տնտեսությունում որակական փոփոխություն չկա»․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքով՝ վերջին 8 տարիներին աղքատությունը նվազել է ընդամենը 2-3 տոկոսով, մինչդեռ երկիրը վերցրել է 7-8 մլրդ դոլարի նոր վարկ։ Նա պնդում է, որ ՀՆԱ-ի աճի զգալի մասը ձևավորվել է պետական և քաղաքացիների վարկերի հաշվին, և տնտեսությունում որակական փոփոխություն չկա։ 🔗 aravot.am | @aravot
🏛️ «Հայաստան» դաշինքը հստակ որոշում չունի՝ վերցնե՞լ ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը, թե՞ ոչ «Հայաստան» դաշինքը դեռ չի որոշել՝ ստանձնել ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարությունը, թե ոչ։ Դաշինքում ցանկանում են նախ հասկանալ իշխանության մոտեցումները և ընդդիմությանը տրվող հնարավոր գործիքակազմը։ 🔗 aravot.am | @aravot
Նարեկ Կարապետյանը` գյուղատնտեսության մասին
🗣️ «Ես կարծում եմ՝ լուրջ հարցերով պետք է զբաղվենք»․ Նարեկ Կարապետյանն իր ելույթում «կփակի» Էդգար Ղազարյանի թեման «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Էդգար Ղազարյանի վարքագծի շուրջ խմբակցությունում քննարկում արդեն եղել է, սակայն իրենք խորհրդարան են եկել երկրի կարևոր հարցերով զբաղվելու։ Կարապետյանը նշել է, որ այդ թեման չպետք է վերածվի հանրային օրակարգի։ 🔗 aravot.am | @aravot
🗣️ «Սա քուչա չի, բազառ չի, պատերազմ չի, մենք ձեզ չենք ատում»․ Ռուբինյանը պնդում է, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շարունակում է պահանջել, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի «սրիկայաբար» արտահայտության համար։ Ռուբինյանն ընդգծել է, որ խորհրդարանը «քուչա» կամ «բազառ» չէ, և կոչ է արել չվերածել իրավիճակը զրոյական խաղի։ 🔗 aravot.am | @aravot