Հետք
Статистика📌 Միացե՛ք մեր Patreon-ին և Boosty-ին 🔸 https://patreon.com/HETQ 🔸 https://boosty.to/hetqtv/ Հետևեք մեզ նաև՝ Ֆեյսբուքում՝ facebook.com/hetqonline Ինստագրամում՝ bit.ly/hetq_online Յութուբում՝ youtube.com/user/HetqTV
- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 12
- Всего постов
- 28
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Видео
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 1 642
- 1/48двое суток
- 1 918
- 1/72трое суток
- 2 068
Медиана по постам, которые мы застали свежими и померили через сутки.
Посты
12 տարի օտար խնամակալի տանն ապրելուց հետո Արմենը կարող է հայտնվել փողոցում 65-ամյա Օրբելի Սարգսյանը 12 տարի խնամում է Արմեն Գրիգորյանցին: Արմենի ընտանիքի հետ նա ծանոթացել է տարիներ առաջ, երբ Օրբելիի քույրը ժամանակին աշխատել է Արմենի պապի հետ։ Արմենի պապը՝ Օնիկ Հովսեփի Մադոյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (նախկինում՝ «Զոովետ»՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ»֊ի ռեկտորն էր։ Այդ ծանոթության շնորհիվ Արմենն օգնության համար դիմել է Օրբելիին։ Երբ ծանոթությունից երկար տարիներ հետո Արմենը եկել է Օրբելի Սարգսյանի մոտ, նա դժվարությամբ է ճանաչել Արմենին։ Անխնամ ու ծերացած տեսք է ունեցել։ Արմենը պատմել է, որ ամիսներ շարունակ Վանաձորում հարազատներն իրեն պահել են մեկուսացված, հետո ստիպել են Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի առուվաճառքի փաստաթղթեր ստորագրել։ 🔗Մանրամասները՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները․ Նախարարների կոմիտեն դեռևս հարկադրանքի բոլոր միջոցները չի գործադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից մինչ օրս 9-ն է բավարարել։ Վճիռներից 8-ը ուժի մեջ են մտել, սակայն Ադրբեջանը դրանցից ոչ մեկի պահանջը չի կատարել։ 📌«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2015թ. հունիսի 16-ին կայացված վճիռը չի կատարվել, գործն ուժեղացված վերահսկողության ներքո է։ Չնայած վճռից երկար տարիներ են անցել, սակայն անհատական և ընդհանուր միջոցառումները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել։ Չեն լուծվել գույքի կորստի համար արդյունավետ փոխհատուցման և դիմումատուի նախկին տան և գույքի նկատմամբ հասանելիություն ապահովելու հարցերը։ 🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ
❗️Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ ՊՆ
Հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը 13.9 մլրդ դոլար է՝ առանց ԿԲ-ի պարտքի 📌 2026 թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 13.9 մլրդ ԱՄՆ դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, տարեսկզբի համեմատ պետական պարտքը մնացել է գրեթե նույն մակարդակին։ 📌 Այն հիմնականում Կառավարության պարտքն է, և շատ փոքր մաս՝ համայնքների պարտքը։ Այս տարվանից նախարարությունը պարտքի կազմից հանել է և այլևս դրանում չի ներառում Կենտրոնական բանկի պարտքը։ 📌 Մասնավորապես, Կառավարության ներքին պարտքը կազմել է 7.3 մլրդ դոլար (կամ 2.7 տրլն դրամ)՝ տարեսկզբի համեմատ նվազելով 87 մլն դոլարով։ Փոխարենը 82 մլն դոլարով ավելացել է արտաքին պարտքը՝ կազմելով 6.6 մլրդ դոլար։
⚡️⚡️⚡️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալեն Սիմոնյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար։
3 տարի «ընթացքի մեջ». Վաղարշապատում վթարված մեքենաները շարունակում են կայանել փողոցում Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի զգալի հատվածը, որտեղ գտնվում են նաև մարզի ընդհանուր իրավասության դատարանի, Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վաղարշապատի բաժնի շենքերը, ինչպես նաև գործում են փաստաբանական գրասենյակներ ու սննդի օբյեկտներ, երկու կողմից վերածվել է Ոստիկանության «հատուկ պահպանվող տարածքի»։ Տարածքի սղության պատճառով արգելանքի տակ դրված մեքենաները կանգնեցնում են նաև մայթերին հարակից հատվածներում։ Պոլիէթիլենային տոպրակներով ծածկված, երբեմն էլ ամբողջությամբ մետաղի ջարդոնի վերածված մեքենաները հանգրվանում են փողոցի եզրերին, քանի որ Ոստիկանության Վաղարշապատի բաժինը հատուկ պահպանվող տարածք չունի։ «Հետքը» դեռ երեք տարի առաջ գրել էր, որ «հատուկ պահպանվող տարածքի» կամ, այլ կերպ ասած, տուգանային հրապարակի էր վերածվել փողոցի միայն մեկ կողմը։ Այժմ մեքենաներով են լցվել փողոցի երկու կողմերը, ինչի հետևանքով դատարան, Ոստիկանություն կամ միգրացիայի բաժին այցելողները հաճախ չեն ունենում մեքենան կայանելու հնարավորություն։ 3 տարի անց ՆԳՆ-ից էլի ասում են, որ «գործընթացը գտնվում է ընթացքի մեջ», սակայն հայտնի չէ, թե այդ ընթացքը երբ է ավարտվելու: 🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ
«Հետքը»՝ քո ականջակալներում 🎧 Լսի՛ր մեր պատմություններն ու հետաքննությունները քեզ հարմար ցանկացած վայրում՝ տրանսպորտում, այգում, նույնիսկ անգամ աշխատելիս։ 💛 🔍 Բացի՛ր Spotify, Apple Podcasts, Yandex Music կամ այլ աուդիո հավելված, փնտրիր «Hetq» ու սեղմիր «Բաժանորդագրվել»։
🎙️8-րդ հարկ․ ինչպես է փոշիացվում 10․4 մլն եվրո պետական վարկը Երևանում 10.4 միլիոն եվրո վարկային միջոցներով կառուցված կեղտաջրերի մաքրման կայանը չի գործում։ Պետական կառույցները որևէ հստակ բացատրություն չեն տալիս՝ ինչու 10 տարվա մեջ հնարավոր չեղավ շահագործել կայանը։ «8-րդ հարկ» փոդքասթի այս թողարկմանը «Հետքի» լրագրողներ Հայկ Մակիյանը և Ժենյա Գևորգյանը քննարկում են կեղտաջրերի մաքրման թանկարժեք կայանի կառուցման, չշահագործման և պետական կառույցների կրավորական կեցվածքը։ Փոդքասթի շրջանակում նրանք անդրադառնում են նաև Երևանում առաջիկայում սպասվող COP17 համաժողովին և կեղտաջրերի կառավարման վերաբերյալ քաղաքական ուժերի ծրագրերին։
Կոսմետիկայի վաճառքով զբաղվող երեք տնտեսվարող կենթարկվի վարչական պատասխանատվության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «Հետքի» ուսումնասիրությունից հետո ստուգումներ է իրականացրել երեք տնտեսվարողի մոտ։ Երեք դեպքում էլ արձանագրվել են կոսմետիկ արտադրանքի մակնշման պահանջների խախտումներ։ «Հետքը» հուլիսի 3-ին հարցում էր ուղարկել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ տեղեկացնելով կոսմետիկայի շուկայում մեր արձանագրած խախտումներն ու դրանց մանրամասները, որից հետո տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Էլիքս» ՍՊԸ-ում («Մարի» հանրախանութ), «ՄԲՄ» ՍՊԸ-ում և «Նաիրի Գյուլումչյան Գեղագործ» ԱՁ-ում («Օրիգինալ բուտիկ» խանութ)։
«ԱյԴի Լիզինգ»-ն ու «Import Auto»-ն քաղաքացուն կանգնեցրել են փակուղու առաջ․ մեքենան չկա, տոկոսները կուտակվում են Չինաստանից էլեկտրոմոբիլ ներմուծելու նպատակով «ԱյԴի Լիզինգ»-ի և «Եուրո Մոտիվ»-ի (Import Auto) հետ պայմանագիր կնքած քաղաքացին 8 ամիս անց հայտնվել է փակուղում․ մեքենան այդպես էլ Հայաստան չի հասել, եւ նա վճարած գումարները կորցնելու վտանգի առաջ է։ Մինչ մատակարարն ու վարկային կազմակերպությունը հրաժարվում են պատասխանատվությունից, հաճախորդի վրա շարունակում են տոկոսներ կուտակվել։ Չներմուծված ավտոմեքենայի համար «Import Auto»-ին է փոխանցվել 9.3 մլն դրամ։ Բացի այդ, քաղաքացին վճարել է լիզինգի միջնորդավճար և առանձին գումար՝ մեքենայի թաղանթապատման համար։
Ինչու է վտանգված Հայաստանի կենսաբազմազանությունը 27 տարի առաջ Հայաստանը պաշտոնապես արձանագրել էր, որ ինվազիվ տեսակները սպառնում են երկրի կենսաբազմազանությանը։ Այսօր այդ սպառնալիքը տեսանելի է ամբողջ երկրում․ ինվազիվ տեսակները տարածվել են բոլոր մարզերում, հասել արգելոցներ ու բնության հատուկ պահպանվող տարածքներ, իսկ դրանց դեմ պայքարի պետական ծրագրերը մնացել են թղթի վրա։ Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ է աճում ձեր տան բակում, փողոցի եզրին, գյուղում կամ քաղաքում։ Եթե այս պահին դրսում եք, օրինակ՝ Երևանի փողոցներում, մի պահ նայեք շուրջը։ Հացենի հիշեցնող ծառ տեսնո՞ւմ եք՝ կարմրավուն տերևակոթունով, սիրուն իրար դիմաց դասավորված սրածայր, փետրաձև տերևիկներով։ Եթե ոչ, շարունակեք քայլել ևս 10-15 րոպե և մեծ հավանականությամբ կհանդիպեք։ Խոսքը երկնածառի՝ Ailanthus altissima-ի կամ պարզապես այլանթի մասին է։ Վերջին տարիներին այն այնքան արագ է տարածվել, որ այսօր կարելի է հանդիպել գրեթե ամենուր՝ բակերում, մայթեզրերին, ճանապարհների երկայնքով, գետերի ափերին ու նույնիսկ բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Սակայն խնդիրը դրա տարածված լինելը չէ։ Այլանթը ճնշում է իր շուրջը աճող բույսերը, խանգարում տեղական տեսակներին և աստիճանաբար փոխում բնական էկոհամակարգերը։ Այն Հայաստանի կենսաբազմազանությանը սպառնացող տասնյակ ինվազիվ տեսակներից ընդամենը մեկն է։
⚡⚡«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը
Թեմա համար 1. Ինչ է կատարվում Թրամփի ուղու հետ և ինչ ճակատագիր ունի խաղաղության համաձայնագիրը Մեկ տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին համատեղ հռչակագիր։ «Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կպատմենք, թե ինչ իրադարձություններ հաջորդեցին Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրմանը:
Գարեգին Բ-ի գործը քննող դատավոր Հովհաննես Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականի գործը քննող Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին դատական նիստից հետո հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։ Փաստաբանի փոխանցմամբ՝ ինքնաբացարկի հիմքում դրվել է այն փաստարկը, որ դատավոր Հակոբ Մանուկյանը եղել է փաստաբան և նրան արտոնագիրը հանձնել է Արա Զոհրաբյանը, որպես Փաստաբանների պալատի նախագահ։ Դատավորը նշել է, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող էր օբյեկտիվության կասկած առաջացնել։ Արա Զոհրաբյանը նշեց, որ թեև այդ հանգամանքը չէր կարող կաշկանդել դատավորին, սակայն ուրախ էր, որ նա փաստացի հրաժարվելով գործի քննությունից, մաս չի կազմի, նրա բնորոշմամբ՝ խայտառակ դատավարությանը։ Նշենք, որ դատավորի ինքնաբացարկից հետո գործը մակագրվելու է նույն դատարանի այլ դատավորի։
Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները դանդաղ վերանորոգվում Էջմիածնի Թումանյան փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ժամանակ պատշաճ չփակված դիտահորը դժբախտ պատահարի պատճառ է դարձել։ Մի կին ընկել է դիտահորի մեջ և մարմնական վնասվածքներ ստացել։ Կափարիչը կարգի է բերվել միայն Վաղարշապատի համայնքապետարան դիմելուց հետո։ Կնոջ հետ տեղի ունեցածը ոչ պատահականություն է, ոչ էլ միակ դեպքն է։ Էջմիածնի մի շարք փողոցներում ամիսներ շարունակ ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում նման վտանգավոր իրավիճակներ բազմիցս են առաջացել։ Բնակիչների համար մյուս լուրջ խնդիրը փոշին է։ Քանդված ճանապարհներից բարձրացող փոշին, նրանց խոսքով, բնակարաններ ու բակեր է հասնում։ Թեև օրվա ընթացքում համայնքապետարանի ջրցան ավտոմեքենաներով ճանապարհները մեկ-երկու անգամ ջրում են, սակայն դա կարճատև ազդեցություն է ունենում, և փոշին կրկին արագ տարածվում է։ 🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների դատավճիռները Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը այսօր՝ օգոստոսի 6-ին, մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքները՝ առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռները թողնելով անփոփոխ։ Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը ուղերձ էր հղել դատավարության վերաբերյալ՝ հայտնելով, որ իրենց բոլորի համար պարզ էր, որ այդ վճիռը վաղուց կայացված է եղել, և դատավարական կոլեգիան չէ, որ այդ վճիռը կայացրել է, այլ կոլեգիան պարզապես հայտարարել և հրապարակել է այդ վճիռը։ «Մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, և շատ պարզ հայտարարում ենք այնտեղ, որ քաղաքական դատավարություն է և այլ կերպ չի էլ կարող լինել»,- ասել է Իշխանյանն իր ուղերձում։
❗«Հետքի» փոդքասթները հասանելի են բոլոր աուդիոհարթակներում։ Այսուհետ կարող եք լսել մեր փոդքասթները ձեզ հարմար պահին և ցանկացած հարթակում՝ լինի ճանապարհին, մարզասրահում, թե հանգստանալիս։ Ընտրեք ձեզ հարմար հարթակը և բաժանորդագրվեք․ 🎧 Apple Podcasts 🎧 Spotify 🎧 Yandex Music
Կառավարությունն արտոնություն է տվել ՊԵԿ նախկին տեղակալին ու Պոլիտեխնիկի ռեկտորին պատկանող ընկերությանը Այսօր՝ օգոստոսի 6-ին Կառավարությունը հավանություն տվեց «Յունիվերսալ քլոզրս» ՓԲԸ-ին մաքսատուրքից ազատելու մասին որոշման նախագծին։ Ինչպես նշված է հիմնավորման մեջ, ընկերությունը պատրաստվում է 2.6 մլրդ դրամի ներդրում անել հումք ձեռք բերելու համար։ Կառավարությունը ընկերությանն ազատեց 133.3 մլն դրամ մաքսատուրք վճարելու պարտավորությունից։ Նախորդ տարի «Հետքը» գրել էր «Յունիվերսալ քլոզրս»-ի իրական սեփականատերերի մասին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների ուսումնասիրությամբ պարզել էինք, որ ընկերության իրական սեփականատերերը «Յունիբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահի տեղակալ Հրանտ Սուվարյանն են։ 2026 թ․-ի հուլիսին ընկերության իրական շահառուների ցանկում փոփոխություն է կատարվել։ Այժմ «Յունիվերսալ քլոզրս»-ի 45% բաժնետերը Գոռ Վարդանյանն է, 55%-ն էլ պատկանում է Միքայել Փաշայանին։ Իրական շահառուների հայտարարագրում որպես միջանկյալ ընկերություններ նշված են «Վիժն ինդասթի օպերեյշնս» և «Վիքեփ» ՍՊԸ-ները։ «Վիժն ինդասթի օպերեյշնս» ՍՊԸ-ի 45%-ը պատկանում է Գոռ Վարդանյանին, 55%-ը՝ «Վիքեփ» ՍՊԸ-ին, որի միակ սեփականատերը Միքայել Փաշայանն է։ Գոռ Վարդանյանը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորն է։ Այս պաշտոնում Վարդանյանն ընտրվել է 2021 թվականին։ 2026-ի հունիսի 26-ին վերընտրվել է նույն պաշտոնում։ Միքայել Փաշայանը 2018-2020 թվականներին զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ 🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ