tgindex
Infocom
@infocommВидеовьетнамский

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ info@infocom.am youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am

Последний пост
14 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
96
Всего постов
100
Тип
открытый
Язык
вьетнамский
Категория
Видео
В каталоге с
12 авг.
Подписчики
20 425
−24 за 5 дн.
Сутки
−4
−0,02%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
1 210
40 постов
Вовлечённость
5,9%
к подписчикам
Постов в день
13,7
всего 100
Упоминаний
14
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
1 609
1/48двое суток
1 843
1/72трое суток
1 988

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • ❗️Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ դեպքի վայր են մեկնել փրկարարական և ոստիկանական ուժեր։ 🔸 Ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրերն, ընկել երթևեկելի հատված և մայթին։ 📌 Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • 🇦🇲🇺🇦 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ: 🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա քաղաքական երկխոսության…

  • ❗️⛪️ Վերջին երկու շաբաթների ընթացքում ահազանգեր են ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում․ հափշտակվել են խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։ 📌 Հայտնի է դարձել, որ գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ. նրանք ձերբակալվել են։ 🔸Պարզվել է, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել, մնացած մասը հայտնաբերվել է մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում։ [ՆԳՆ ոստիկանություն]

  • 🇦🇲🇺🇦 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ: 🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները: 🔸 Երկուստեք արձանագրվել է վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։ [ՀՀ ԱԳՆ]

  • ⚖️ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով: [Դատական դեպարտամենտ] |1lurer.am|

  • ❗️Օգոստոսի 9-ին հաղորդում է ստացվել, որ Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ են կրակել ու հեռացել։ ⚖️ 4 անգամ օդ կրակոց արձակած և փախուստի դիմած Երևանի 19-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ 📌 Նա իրավապահներին է ներկայացրել գազային ատրճանակը։ [ՆԳՆ ոստիկանություն]

  • 14 авг.1 121121

    👨‍⚖️ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին: Այս մասին տեղեկանում ենք « Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: |factor.am|

  • 14 авг.1 15452

    ✍️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։ [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]

  • 14 авг.1 1688

    🇪🇺🇦🇲🇦🇿 ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում, հայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղարը։ 🗣 «Բրյուսելն անհրաժեշտ է համարում շարունակել ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը և ապահովել խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ 🔸 ԵՄ-ն նաև աջակցում է հարաբերությունների կարգավորման գործնական քայլերի շարունակմանը, ինչպիսիք են կապակցվածության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը»,- նշել է Անիտա Հիփերը։ |tert.am|

  • 14 авг.1 2203

    🚙👮 2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 3-ով, վիրավորների թիվը՝ 31-ով։ [ՀՀ ներքին գործերի նախարարություն]

  • 14 авг.1 3615

    🔶 Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ 🔹 Ղազինյանի խոսքով՝ 2011 թվականից իրականացված խոշորացման արդյունքում համայնքների թիվը 915-ից նվազել է մինչև 70, սակայն վարչատարածքային փոփոխությունը բովանդակային բարեփոխումների չի հանգեցրել։ 🗣 «Խոշորացման նպատակը պարզապես համայնքների թվի կրճատումը չէր։ Այն պետք է ստեղծեր կառավարչական ավելի մեծ կարողություններ, ապահովեր մարդկային և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բարձրացներ հանրային ծառայությունների որակը և իրական լիազորություններ ու համապատասխան ֆինանսական միջոցներ ապակենտրոնացներ դեպի համայնքներ»,- ասաց թեկնածուն։ |armenpress.am|

  • 14 авг.1 4745

    📌 Ներողություն խնդրելը վիրավորանքի համար ամենևին թուլություն չէ, հակառակը, դա գիտակցում է, որ միմյանց հանդեպ ռադիկալիզացիայի շղթան պետք է կոտրել։ ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է խորհրդարանի նախագահ, ՔՊ խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։ 🗣 «Մենք պետք…

  • 14 авг.1 55915

    🔹 «Ես տեսնում եմ պատգամավորներից այնպիսի ատելության զգացում․․․ մի հատ հանգամանք ընդգծենք՝ պետք է, որ Հայաստանի Հանրապետության ներսում ատելությունը մեղմելուն ուղղված գործողություն լինի»,- Ազգային ժողովում հայտարարել է Աժ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

  • 14 авг.1 569141

    ⚖️ Հրապարակվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի վերջիններս մեղավոր են ճանաչվել մի քանի հանգամանքներում։ Մ․ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի 💰 շուրջ մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն ՀՀ…

  • 14 авг.1 55614

    🔶 ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը։ 📌 Ըստ Թունյանի՝ Ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում ընդունված մոտ 2300 նախագծից 563-ը բաժին է ընկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին: Դրան զուգահեռ՝ հանձնաժողովն անցկացրել է 130 հերթական ու արտահերթ նիստ, ինչպես նաև 254 բաց և փակ աշխատանքային քննարկում։ 🔹Բաբկեն Թունյանն ընդգծել է Ազգային ժողովի վերլուծական կարողությունների շարունակական հարստացման կարևորությունը, խորհրդարանում բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ ստեղծելու անհրաժեշտությունն ու հետօրենսդրական մշտադիտարկման գործընթացը։ [ՀՀ Ազգային ժողով]

  • 14 авг.1 70923

    🔶 Ազգային ժողովում այսօր եզրափակիչ ելույթով հանդես եկավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Սարգիս Խանդանյանը։ 🔹 Նրա ելույթի ավարտից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը…

  • 14 авг.1 91782

    🚫 Վարույթ է հարուցել կաթնամթերք արտադրող 11 ընկերությունների նկատմամբ։ 🔹 5 ընկերություն ընդունել են արձանագրված խախտումները։ Նրանց նկատմամբ կիրառվել է արագացված վարույթ, որի արդյունքում սահմանվել է ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի տուգանք։ 🔸 Դրանց մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը կազմել է 0.9-ից 25.5 տոկոս, մինչդեռ համապատասխան տեխնիկական կանոնակարգով այն պետք է կազմի առնվազն 50 տոկոս։ 📌 Խախտումներ են արձանագրվել 6 այլ արտադրանքներում։ Այս վարույթները դեռևս քննության փուլում են։ [Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով]

  • 14 авг.1 9362315

    🛂 Հայաստանում այս աշնանից կմեկնարկի կենսաչափական անձը հաստատող նոր փաստաթղթերի, այդ թվում՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրությունն ու տրամադրումը քաղաքացիներին, որոնք համապատասխանում են Եվրոպական Միության գործող ամենաբարձր չափանիշներին. այս մասին օգոստոսի 14-ին ասուլիսի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը: 🔹 Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ, նախկին 25,000-ի փոխարեն և կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5,950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն՝ 5 տարի վավերականությամբ։|civilnet.am|

  • 14 авг.1 95592

    👮 «Գազպրոմ Արմենիա» ընկերության չորս աշխատակից և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մեկ պաշտոնատար անձ են ձերբակալվել կաշառքի գործով, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ 🔸 Ըստ իրավապահների՝ քրեական վարույթն առնչվում է նորակառույց շենքերի գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու և դրանց պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու դիմաց կաշառք տալու դեպքերին։ |azatutyun.am|

  • 14 авг.1 91516

    📌 «Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»,- այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։