- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 43
- Всего постов
- 51
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 3 470
- 1/48двое суток
- 3 762
- 1/72трое суток
- 4 057
Медиана по постам, которые мы застали свежими и померили через сутки.
Посты
«Ռոսիա մոլ»-ի մոտ գտնվող շինհրապարակում ուժեղ քամու հետևանքով փլուզում է տեղի ունեցել։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ տուժածներ չկան, վնասվել է 4 ավտոմեքենա։
https://www.youtube.com/live/q303ImvNVj8?si=wZrLWY11mh-yST4B
Միացյալ Նահանգներն աննախադեպ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը «Դա կլինի տնտեսական մեկուսացման աշխարհում աննախադեպ միջոցների և Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման համադրություն, ինչի արդյունքում ոչինչ չի կարող մուտք գործել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ այնտեղից», - նշել է Բեսենթը:
Դավիթ Ղազինյանն առաջադրվեց տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նրա թեկնածությունը ներկայացնում է խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը:
https://youtube.com/shorts/909bQsjIj88
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել կաթնամթերք արտադրող 11 ընկերությունների նկատմամբ։ Պատճառը մի շարք արտադրանքներում հայտնաբերված խախտումներն են․ հանձնաժողովի տվյալներով՝ դրանցում կաթնայուղի զանգվածային մասը սահմանված նորմայից մի քանի անգամ պակաս է եղել։ Ավելին
«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և տեսչական մարմնի մեկ պաշտոնյա են ձերբակալվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության չորս աշխատակից և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մեկ պաշտոնատար անձ են ձերբակալվել կաշառքի գործով, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ըստ իրավապահների՝ քրեական վարույթն առնչվում է նորակառույց շենքերի գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու և դրանց պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու դիմաց կաշառք տալու դեպքերին։ Ձերբակալված հինգ անձանցից չորսի նկատմամբ դատարանը կալանք է կիրառել, մեկի նկատմամբ՝ տնային կալանք։ Այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնում։
Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ալեն Սիմոնյանի և Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից «Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար», - տեսանյութին կից գրել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանին ներկայացրել է որպես Անվտանգության խորհրդի նոր քարտուղար, հաջողություն մաղթել, իսկ Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։
Ազգային ժողովում շարունակվում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Երեկվա լարված միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն այսօր վերադարձել է նիստերի դահլիճ։ Ղազարյանն այսօր չի նստել այն տեղում, որտեղ նստում էր նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից ի վեր։Պատգամավորը նստում էր ՔՊ-ական պատգամավորների հատվածի անմիջական հարևանությամբ, իսկ այսօր տեղափոխվել է վերջին շարք՝ ավելի մոտ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը։ Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց Ղազարյանին՝ հարցնելով՝ ասելիք ունի՞։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ հարցը նման ձևաչափով քննարկում չի պահանջում։ Ռուբինյանն այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ նա ասելիք ունի՞։ Կարապետյանը պատասխանեց՝ ոչ, ինչին Ռուբինյանն արձագանքեց. «Դուք եք ընտրել այս ճանապարհը»։
ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի օդային տարածքում անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել են երկրի զինված ուժերը։ Թե ում է պատկանել անօդաչուն, առայժմ հայտնի չէ։
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Գրիգորյանը մեղադրվում է նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար։ Նա մեղքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ։
Անօդաչուի հարվածից վնասվել է Wildberries-ի պահեստը Տվերի մարզում Անօդաչուները զանգվածաբար հարձակվել են նաև Լենինգրադի մարզի վրա։ Նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի փոխանցմամբ՝ 54 անօդաչու է խոցվել։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Ուստ-Լուգա նավահանգստում։
ԱՄՆ-ը մինչև 100 տոկոս մաքսատուրք է սահմանել ներմուծվող անօդաչուների համար Սպիտակ տունը որոշումը բացատրում է ազգային անվտանգության նկատառումներով և արտասահմանյան մատակարարներից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությամբ։
Կրամատորսկի վրա ռուսական հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել Կրամատորսկում հարվածներից մեկը բնակելի թաղամասում է եղել։
https://www.youtube.com/live/tS1GWZ6QopI?si=PD1TJZvn8p3clPPG
Մոսկվան ներկայացրել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները
Եվրահանձնաժողովը հաստատել է՝ Կիևը 220 մլն եվրոյի օգնություն տրամադրելու հարցով է դիմել՝ ուկրաինական հացահատիկ արտադրողներին աջակցելու համար։ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեն նշել է՝ Եվրահանձնաժողովն ուշադիր հետևում է Սև ծովում ստեղծված իրավիճակին, որն ազդեցություն է ունենում գյուղատնտեսության և տնտեսության վրա։
Իրավիճակը ԱԺ-ում լարվեց Ղազարյանի ելույթից և Կոնջորյանի արձագանքից հետո Ելույթում սուր քննադատելով ՔՊ-ին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն ամփոփեց. - «Սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ»: ՔՊ-ական փոխնախագահ Հայկ Կոնջորյանը տեղից հակադարձեց. - «Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում ձեր ոչ կոռեկտ և ամբարտավան պահվածքի պատճառով, և ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնաէվակուացվեք էս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և Ազգային ժողովի շենքից»:
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների դիեր են փոխանակել Ռուսական կողմը Ուկրաինային է փոխանցել զոհված 261 զինծառայողների, իսկ ուկրաինական կողմը Ռուսաստանին՝ 24 զինծառայողների դիեր։