- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 88
- Всего постов
- 88
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 345
- 1/48двое суток
- 395
- 1/72трое суток
- 426
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
🌃 #իրիկվաPAN. Ինչ կար-չկար օգոստոսի 14-ին ▪️ Էդգար Ղազարյանը «սրիկայաբար» բառի համար ներողություն չի խնդրել՝ https://o.pn.am/Rq0RDt ▪️ Իր մանդատի հարցը խմբակցությունում չի քննարկվել՝ https://o.pn.am/NGYnUn ▪️ ՌԴ հայերի մոտ ՀՀ անձնագրի պահանջարկը կտրուկ աճել է՝ https://o.pn.am/jVIaAv ▪️ Կառավարությունը հայկական սնունդը փորձում է հասցնել Ղազախստան՝ https://o.pn.am/OlVAsG ▪️ Սպերցյանը գոլ է խփել Սաուդյան Արաբիայում իր մեկնարկային խաղում՝ https://o.pn.am/tQBo3Z ▪️ Դատախազությունը բողոքարկել է Միքայել սրբազանին տնային կալանքից ազատելու որոշումը՝ https://o.pn.am/hrWMKE ▪️ Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սբ Հովհաննես եկեղեցու խաչերը՝ https://o.pn.am/cjZfOO ▪️ Ստամբուլի հայկական դպրոցներում ՀՀ քաղաքացիներին կրթելը կարգելվի՝ https://o.pn.am/RDK9xr ▪️ Մեր նոր կարդալիքն այն մասին է, թե ինչպես են Ասիայից հազարավոր կանանց վաճառում չինացի տղամարդկանց՝ https://o.pn.am/T5zcqq ▪️ #իվենթաPAN-ում էլ հավաքել ենք Լոբոդայից՝ Ժիզել, ու Մարդուկ-Ջարդուկի անսպասելի ամառային ներկայացումը, նաև՝ weekend-ի այլ կարևոր միջոցառումները՝ https://o.pn.am/3XIwJa 📷 Լուսանկարում ջայլամն է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի ֆոնին
🎤 Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպիչներն առաջարկել են քվեարկության նոր կանոններ՝ կազմակերպված քաղաքական քվեարկության ազդեցությունը նվազեցնելու համար։ 🗳️ Առաջարկվել է քվեարկությունն ամբողջությամբ տեղափոխել առցանց և յուրաքանչյուրից պահանջել ընտրել երեք նախընտրած մասնակցի։ 🔞 Մասնակից երգիչների նվազագույն տարիքը բարձրացվել է 16-ից մինչև 18 տարեկան։
🚗 ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է, որ 2026-ի առաջին կիսամյակում Երևանում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է։ 📉 Նախորդ ցուցանիշի համեմատ զոհերի թիվը նվազել է 3-ով, իսկ վիրավորներինը՝ 31-ով։ 📊 Նույն ժամանակահատվածում Երևանում հանցագործությունների թիվը նվազել է 20,9%-ով՝ կազմելով 1833 դեպք։
🇪🇺 ԵՄ արտաքին գործերի ծառայության խոսնակ Անիտա Հիփերը հայտարարել է, որ Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը։ 🤝 Բրյուսելն առանձնացրել է առևտրի, տարանցման, հումանիտար հարցերի և երկկողմ շփումների ուղղությամբ ձեռքբերումները։ 📌 ԵՄ-ն կարևորել է խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը և պատրաստակամություն հայտնել լրացուցիչ աջակցություն տրամադրելու։
📉 Wildberries-ի և մարքեթփլեյսի վաճառողների կորուստներն ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով գնահատվել են մինչև 800 մլրդ ռուբլի։ 🏭 Հարվածների են ենթարկվել ավելի քան 20 լոգիստիկ կենտրոններ, որոնցից առնվազն 14-ն այրվել է։ 💰 Վերլուծաբան Սերգեյ Սեմկոյի գնահատմամբ՝ միայն վաճառողների ընդհանուր կորուստները կազմել են մինչև 507,8 մլրդ ռուբլի։
⛽ Երևանում և Գեղարքունիքի մարզում մի քանի բենզալցակայանների ու գազալցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է, իսկ օբյեկտները կապարակնքվել են։ 🔥 Ստուգումների ընթացքում հայտնաբերվել են հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար անմիջական վտանգ ստեղծող խախտումներ։ 📌 Լցակայանները չեն գործելու մինչև արձանագրված բոլոր խախտումների ու թերությունների լիարժեք վերացումը։
🌲 «Թումանյանի անտառտնտեսությունում» հայտնաբերվել է տարբեր տեսակների ու տրամագծերի ապօրինի հատված 496 ծառ, իսկ բուսական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 114,6 մլն դրամ։ ⚠️ Անտառահատումներն իրականացվել են առանց անհրաժեշտ համաձայնությունների և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության։ 📄 Առերևույթ հանցանքի հատկանիշներով դեպքերի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։
⚖️ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ դատարանները «սրիկայաբար» բառը վիրավորանք չեն որակի, այլ կհամարեն ոչ հասցեական խոսք։ 🏛️ Վարդևանյանը նշել է, որ նման արտահայտությունների գնահատումն ԱԺ նիստը նախագահողի իրավասության տիրույթում է։ 📌 Նա հավելել է, որ քննարկելու անհամեմատ ավելի լուրջ խնդիրներ կան։
🏛️ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ 🗣️ «Չեմ խնդրելու ձեզ ինձ ընտրել, չեմ հորդորելու, պահանջելու, բայց ընտրվելու դեպքում պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ»,-ասել է նա: 📌 Առանց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների Ղազինյանը չի կարող ընտրվել։
⚖️ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի են։ 🏛️ Բաբայանի պնդմամբ՝ շրջանցվել է պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու համար ԱԺ համաձայնություն ստանալու պարտադիր պայմանը։ 📌 Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության գործով և կալանավորվել երկու ամսով։
✈️ Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է անվտանգության նկատառումներով, ապա բոլոր սահմանափակումները չեղարկվել են։ ⏱️ Չվերթների ընդունման և իրականացման սահմանափակումները տևել են շուրջ 20 րոպե։ ⚠️ Վերջին շրջանում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներով պայմանավորված նման սահմանափակումները ՌԴ օդանավակայաններում հաճախակի են դարձել։
🏛️ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ իր մանդատից հրաժարվելու հարց խմբակցությունում չի քննարկվել, և ինքը շարունակելու է պատգամավորական գործունեությունը։ 🗣️ «Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել խմբակցությունում»,- ասել է նա ⚡ Ղազարյանը նշել է, որ խմբակցության գործընկերների հետ ունի լավ փոխըմբռնում, իսկ ԱԺ-ում իր տեղի փոփոխությունը տեխնիկական հարց է։
🇦🇲 ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների կտրուկ աճ է գրանցվել ՌԴ հայերի շրջանում․ 2025-ին դիմումների թիվը գերազանցել է 32 հազարը՝ հասնելով պատմական առավելագույնի, հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ 📈 Դիմողների մեծ մասը ՌԴ քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայեր են։ 📄 Քաղաքացիության ինստիտուտն արժևորելու նպատակով նախատեսվել է ներկայացնել օրենսդրական փոփոխություններ։
⚖️ Դատարանը վերադարձրել է «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության վերաբերյալ հայցը։ 📄 Դատարանը հայցում արձանագրել է անձնական տվյալների, ծանուցման հասցեի և հայցապահանջի հստակության հետ կապված թերություններ։ 🗣️ Դրմեյանը պահանջել է հերքել Փաշինյանի՝ իր վերաբերյալ զրպարտություն համարվող տեղեկությունները։
⚖️ Երևանի և մարզային կայազորների զինվորական դատախազությունները 2026-ի առաջին կիսամյակում ծանր հանցագործությունների վերաբերյալ 59 քրեական վարույթ են մեղադրական եզրակացությամբ հանձնել դատարան։ 💰 Պետությանը, համայնքներին և պետական ու համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասից վերականգնվել է մոտ 43 մլն դրամ։ 📄 Ամենաշատը՝ 23 վարույթ, դատարան է հանձնել Երևանի կայազորի զինվորական դատախազությունը։
🖼 Կարդալիք #մշակութաPAN֊ից. Այբուբենի «40-րդ տառը» ու քաղաքը՝ ժամանակների խաչմերուկում. Գյումրին՝ ժամանակակից արվեստի միջազգային կենտրոն՝ https://www.pan.am/love/625258
🪪 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակի համար դիմել է 11 619 մարդ, հայտնել է ՄՔԾ պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։ 📈 Ժամանակավոր կացության 9534 դիմումից բավարարվել է 6059-ը, իսկ մշտական կացության համար դիմել է 2085 մարդ։ 🇦🇲 Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին այս տարի շնորհվել է 8676 ՀՀ քաղաքացիություն։
⚖️ «Հաղթանակ» կուսակցության ներկայացուցիչների վերաբերյալ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ 🗳️ Ըստ քննության՝ նրանք հարկադրել են մի շարք բնակիչների մասնակցել ընտրություններին և քվեարկել «Հաղթանակի» օգտին։ 📄 Վարույթը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է հսկող դատախազին։ ⚠️ Մեղադրվողները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցված չէ։
🥛 Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը կաթնամթերքի շուկայում խախտումների համար տուգանել է 5 արտադրող ընկերության՝ ընդհանուր մոտ 16,5 մլն դրամով։ 🔬 Փորձաքննություններով որոշ արտադրատեսակներում կաթնայուղը կազմել է 0,9–25,5%՝ պահանջվող առնվազն 50%-ի փոխարեն։ ⚠️ Որոշ ապրանքներում կիրառվել է կաթնայուղի փոխարինիչ, սակայն դրանք ներկայացվել են որպես կաթնամթերք։ 📋 Մյուս 6 արտադրողի նկատմամբ վարույթները դեռ քննության փուլում են։
🚨 «Գազպրոմ Արմենիայի» չորս աշխատակից և ՀՀ տեսչական մարմնի մեկ պաշտոնատար անձ ձերբակալվել են նորակառույցներում գազամատակարարման դրական եզրակացությունների դիմաց կաշառք տալու գործով։ Քրեական վարույթն առնչվել է գազամատակարարման գործընթացում խախտումներն անտեսելու դիմաց դրական եզրակացություն տրամադրելուն։ ⚖️ Ձերբակալվածներից չորսի նկատմամբ կալանք է ընտրվել, մեկի նկատմամբ՝ տնային կալանք։