Tigran's Channel
СтатистикаԵս Տիգրան Մատինյանն եմ։ Գրում եմ թվային մարքեթինգի և հարակից թեմաների մասին։ Հարցերի և համագործակցության առաջարկների դեպքում ինձ հետ կապ հաստատեք @contact_tigran_bot-ի միջոցով։ Միացե՛ք նաև @DigitalMarketingForum-ին՝ մասնակցելու թեմատիկ քննարկումներին։
- Последний пост
- 19 июл.
- Последнее чтение
- 13 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- ig
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 359
- 1/48двое суток
- 411
- 1/72трое суток
- 443
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Facebook-ն ու Instagram-ը այս պահին գործում են խափանումներով։
❗️ Meta-ի գրեթե բոլոր ծառայություններն այս պահին խափանումներով են աշխատում։
Եթե դեռ չեք նկատել. #Instagram-ում արդեն հնարավոր է հրապարակելուց հետո վերադասավորել կարուսելի քարտերը։
#Instagram-ում արդեն հասանելի է (ես նոր եմ տեսնում) Auto Scroll կարգավորումը: Այն ակտիվացնելու դեպքում reel-երն ավտոմատ թերթվում են։
без подписи
Instagram-ը փորձարկում է հրապարակման տեքստում ակտիվ հղումներ տեղադրելու հնարավորությունը։ Երկար սպասված հնարավորությունը կարող է հասանելի դառնալ Meta Verified-ի բաժանորդներին։ Այժմ փորձարկվում է սահմանափակ թվով օգվողների մոտ։
Հուլիսի 1-ից սկսած՝ հետևյալ երկրներում գովազդ տեղադրելիս Meta-ն գանձելու է հավելյալ վճար՝ նկարում նշված չափով։ Location Fee-ն գանձվելու է, որպեսզի ծածկեն նշված երկրներում Թվային ծառայությունների հարկը։
Meta-ում այս պահին ընդհանուր խնդիր կա բիզնես էջերի նամակագրությունների աշխատանքում։
🌐 Որոշ կայքեր խափանումներով են աշխատում, պատճառը Cloudflare-ում ծագած խնդիրներն են։ Ընկերությունից հայտնում են, որ տեղյակ են խնդրից։
Instagram-ն ավելացրել է Watch History բաժին, որտեղ կգտնեք ձեր դիտած Reel-երը։
Ինստագրամը փորձարկում է կարուսելի առանձին նկարների հավանումների թիվը վիճակագրությամբ ցույց տալու հնարավորություն։ Սա չի նշանակում, թե հնարավոր է լինելու առանձին նկարներ հավանել։ Հաշվարկն արվելու է ըստ այն նկարի, որը լայքելու պահին եղել է էկրրանին։
Ընկերնե՛ր, ձեզնից շատերին խոստացել էի, որ Meta-ում գովազդների կառավարման առերես (offline) դասընթաց եմ անցկացնելու՝ նախատեսված ՈՉ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ համար։ Վերջապես ժամանակ գտա դրա համար։ Դասընթացը լինելու է ARDY Academy-ում։ Մանրամասներով այս գրառումս չծանրաբեռնեմ․ դրանց կարող եք ծանոթանալ 👉 այստեղ։ Բայց մի կարևոր բան ուզում եմ հատուկ շեշտել․ թեև դասերն օֆլայն են լինելու, դրանց հնարավոր կլինի միանալ նաև օնլայն։ Էնպես որ, եթե ձեզ հարմար չլինի դասերին ֆիզիկապես գալ, կամ կարիք ունենաք բացակայել, դա կկարողանաք լրացնել օնլայն միանալով կամ հետո տեսագրությունը դիտելով։ Տեսագրությունները հասանելի են լինելու բոլոր մասնակիցներին՝ դասընթացի ավարտից հետո 2 ամսվա ընթացքում։
❗️ Վանաձորում կամ հարակից բնակավայրերում ապրող արցախցինե՛ր, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ միասին արցախցիների համար ունենալու ենք սոց․ մեդիա մարքեթինգի ԱՆՎՃԱՐ խորացված դասընթաց Վանաձորում։ Դասերը մեկնարկելու են հուլիսին, տևելու են մոտ 2 ամիս: Դասընթացին հնարավոր է գրանցվել այստեղ։ Խնդրում եմ գրառումս ուղարկեք նրանց, ում կարող է հետաքրքրել։
без подписи
Meta-ի՝ տեսանյութեր մոնտաժելու համար նախատեսված նոր բջջային հավելվածը՝ Edits-ը, արդեն հասանելի է բոլորին։ Կարող եք ներբեռնել և փորձարկել։ ⬇️ App Store ⬇️ Google Play
Messenger-ում արդեն կարող եք ուղարկել ֆայլեր՝ մինչև 100 mb ծավալով (նախկին 25-ի փոխարեն): Համեմատության համար՝ Telegram-ում 2 gb է լիմիտը մեկ ֆայլի։
❗️ Perplexity-ն արդեն պաշտոնական բոտ ունի Telegram-ում։ Այսուհետ կարող եք ձեր հարցերը տալ @askplexbot-ին։ Եվս մեկ հետաքրքիր հնարավորություն նույնպես կա․ բոտը հնարավոր է ավելացնել նաև խմբային չատերում և տալ հարցեր ու ստանալ պատասխաններ հենց չատի ներսում։ Շուտով կավելացնեմ այն @DigitalMarketingForum-ում, որպեսզի փորձարկենք։
❗️ Արցախցի ընկերնե՛ր, Դիակոնիա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ շուտով մեկնարկելու ենք SMM-ի խորացված, առերես դասընթաց։ Դասընթացը նախատեսված է Արցախից տեղահանված այն անձանց համար, ովքեր ցանկանում են որպես մասնագիտություն ընտրել սոց․ մեդիա մարքեթինգը կամ փորձում են զբաղվել բիզնեսով և ցանկանում են ինքնուրույն կազմակերպել առաջխաղացումը սոց․ ցանցերում։ Դասընթացը գրեթե ամբողջությամբ պրակտիկ է և բավականին խորացված։ Եթե գիտեք գոնե բազային մակարդակի անգլերեն և տիրապետում եք հիմնական թվային հմտությունների, դա կդիտվի առավելություն։ Գրանցվել կարող եք այստեղ։ Խնդրում եմ գրառումս ուղարկեք Արցախից տեղահանված ձեր ընկերներին։
Meta-ն ապրիլի 24-ին վեբինար է անելու Reel-երի թեմայով։ Եթե հետաքրքրված եք, կարող եք գրանցվել այստեղ։
Instagram-ը փորձարկում է «կողպված» հրապարակումների նոր հնարավորություն, որոնք դիտել կկարողանան միայն բանալին (գաղտնաբառը) ունեցող մարդիկ։ Դեռ պարզ չի՝ արդյոք այս փորձարկումը հաջող կանցնի, թե ոչ, բայց հետաքրքիր տարբերակ կլիներ։