tgindex
GOAR PR 🪞

PR, Marketing, Իմիջ, Բրենդինգ, Գովազդ, հաղորդակցություն: TG🕰 https://t.me/goarPR Գոհար Սարգսյան - PR մասնագետ, Քաղաքագետ, Եվրոպական ուսումնասիրությունների փորձագետ. Հարցերի դեպքում👉 @goar_pr

Последний пост
17 июн.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
0
Всего постов
21
Тип
открытый
Язык
und
Категория
Маркетинг
В каталоге с
13 авг.
Подписчики
1 256
+3 за 4 дн.
Сутки
+1
+0,08%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
271
21 постов
Вовлечённость
21,6%
к подписчикам
Постов в день
0,0
всего 21
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
1/48двое суток
1/72трое суток

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • Մշակութային PR-ը սովորական բիզնես PR-ից էականորեն տարբերվում է, որովհետև այստեղ դու չես վաճառում ապրանք / ծառայություն․ դու ձևավորում ես մշակութային արժեք, հիշողություն, հեղինակություն և հանրային վերաբերմունք։ Օրինակ՝ «Փոքր Մհեր» մուլտֆիլմի դեպքում մշակութային PR-ը չի կենտրոնանում միայն այն բանի վրա, որ մարդիկ գնան ու դիտեն ֆիլմը։ Այստեղ նպատակը հայկական մշակութային ժառանգությունը նոր սերնդին փոխանցելն է, ազգային ինքնության մասին խոսակցություն սկսելը և էպոսի հերոսներին ժամանակակից լեզվով ներկայացնելը։ Մի խոսքով, եթե դեռ չեք դիտել «Փոքր Մհեր»-ը, հիմա ճիշտ ժամանակն է, շուտով սպասվում է նաև հատուկ միջոցառում՝ նվիրված մուլտֆիլմին։ Եթե հետաքրքրում է կարող եք գրել և կուղարկեմ մանրամասները: @GOARPR

  • без подписи

  • без подписи

  • ⚽️🏆Աշխարհի առաջնութան մեկնարկին զուգահեռ բրենդային մրցակցությունը ևս թեժացավ։ Մինչ թիմերը պայքարում են խաղադաշտում, Coca-Cola-ն արդեն հաղթում է ուշադրության համար պայքարում։ Բրենդը ներկայացրել է 48 երկրի գույներով հատուկ դիզայնավորված տարաներ՝ աշխարհի առաջնությունը վերածելով հավաքածուների մարքեթինգային պայքարի։ @GOARPR

  • Յոթ պատճառ, թե ինչու մարդիկ ձեր բրենդը խորհուրդ չեն տալիս. 1. Մարդիկ ձեզ չեն վստահում։ 2. Նրանք չեն տեսնում ձեր ծառայության օգուտը։ 3. Նրանք ձեզ չեն սիրում։ 4. Մարդիկ խրված են իներցիայի ուղու մեջ։ 5. Ունեն վերլուծական միտք և ժամանակ է պետք մարսելու: 6. Դուք չեք ցույց տվել ձեր զգացմունքները: 7. Մարդիկ վախենում են խորհուրդ տալ, բայց չեն ընդունում դա։ @GOARPR

  • без подписи

  • 📓 Հանրային ընկալման և անձնական հաջողության ճանապարհին ամենամեծ խոչընդոտները հաճախ արտաքին միջավայրում չեն, այլ մարդու ներքին հաղորդակցական համակարգում։ 🧷 Սեփական ուղին ուրիշների հաջողությունների հետ համեմատելը 🧷 Վախի ազդեցությամբ որոշումներ կայացնելը 🧷 Դիտորդի դիրք ընդունելը՝ նախաձեռնողի փոխարեն 🧷 Սեփական արժեքն ու ներուժը թերագնահատելը PR-ում հաջողում են ոչ միշտ ամենաբարձր ռեսուրսներ ունեցողները, այլ նրանք, ովքեր կարողանում են ձևավորել վստահություն՝ նախ իրենց, ապա՝ շրջապատի մոտ։ Ամուր հեղինակությունը սկսվում է այն պահից, երբ դադարում ես սահմանափակել ինքդ քեզ։ @GOARPR

  • Ինչը՞ կարող է հիշեցնել ձեր մասին ավելի լավ, քան ձեր լուսանկարը: Սա լավագույն PR գործիքներից մեկն է, որի միջոցով կարող եք մարդկանց վրա ազդել ու տպավորել: Դե իսկ, երբ այն համեմում եք որևէ կրեատիվ լուծմամբ, ստացվում է այն ինչ ստացվեց Էյնշտեյնի հետ, երբ լրագրողը նրան խնդրեց խելացի դեմք ընդունել😛 Այո-այո սա հայտնի լուսանկարի ամբողջական տարբերակն է📷 ©GOAR PR

  • без подписи

  • без подписи

  • без подписи

  • Գիտնականները պարզել են, որ ուղեղի միջուկի 100%-ը ակտիվանում է ցանկության առաջացման ժամանակ, իսկ գոհունակության ժամանակ 10%-ը: Իսկ ցանկության առաջացման ճշգրիտ պահը գիտնականները կարող են տեսնել` ստուգելով դոֆամինը կոչվող նյարդամեդիատոր (միջնորդանյութ) հորմոնի չափը: @GOARPR

  • LEGO-ն որոշեց ամեն ինչ անել և կառուցեց պատմության մեջ ամենամեծ հավաքածուն՝ Սագրադա Ֆամիլիան, որը պարունակում էր 12,000 մաս։ Գինը նույնպես համապատասխան է՝ 800 դոլար։ Այս հավաքածուն ավարտելուց հետո ճարտարապետի դիպլոմը պետք է տրվի ավտոմատ կերպով։

  • Ձեր ապրանքանիշը/բրենդը ձեր բիզնեսի ամենաարժեքավոր ակտիվներից մեկն է: Թեև տերմինը շատ տարածված է մեր օրերում, այնուամենայնիվ անգամ բիզնեսի առաջնորդներից շատերը չեն կարող իրականում սահմանել «բրենդը», եթե դուք խնդրեք, որ ձեզ ասեն, թե ինչու է ձեր բրենդը այդքան կարևոր բիզնեսի հաջողության համար: Բրենդն ավելին է, քան պարզապես ընկերության անվանումը, պատկերանշանը, ապրանքը կամ գինը: Ավելին է, քան վերոբշյալների մարքեթինգն ու գովազդը: Բրենդը հետևողական և ճանաչելի զգացողությունն է, որն էլ առաջացնում է այս ամենը: Այն փաստը, որ ապրանքանիշերն ըստ էության ոչ նյութական են, չի նշանակում, որ դրանք չափազանց արժեքավոր բիզնես ակտիվներ չեն: Այն, թե ինչպես է հաճախորդը վերաբերվում բիզնեսին, ազդում է նրանց գնումների վարքագծի վրա, ի վերջո, որն ուղղակիորեն ազդում է բիզնեսի վերջնական գծի վրա: Աշխարհի ամենահաջողակ ընկերությունները ամեն տարի միլիոնավոր դոլարներ են ներդնում իրենց բրենդների ամրապնդման համար: @GOARPR

  • без подписи

  • Ժամանակը միշտ լավագույն փաստաչափն է՝ և՛ քաղաքականության, և՛ PR-ի համար։ Քարոզարշավները ավարտվում են, խոստումները հնչում են, PR տեխնոլոգիաները կատարում են իրենց գործը, սակայն ժամանակի հետ մնում է միայն մեկ հարց՝ ի՞նչ արդյունք տվեց այդ ամենը։ Հաջող հաղորդակցությունը կարող է ձևավորել սպասումներ, ստեղծել տրամադրություններ և նույնիսկ ազդել որոշումների վրա։ Բայց այն չի կարող անվերջ փոխարինել իրականությանը։ Ի վերջո, մարդկանց հիշողության մեջ չեն մնում լավագույն կարգախոսները կամ ամենաաղմկոտ ելույթները։ Մնում են իրականացված խոստումները, կայացված որոշումները և դրանց հետևանքները։ Այդ պատճառով ժամանակը միշտ ամենաանկողմնակալ գնահատողն է. այն վաղ թե ուշ առանձնացնում է խոսքը գործից, իսկ պատկերը՝ իրականությունից։ @GOARPR

  • Լռության օրը մտածելու օրն էր Այս շաբաթների ընթացքում մենք բոլորս ականատես եղանք ակտիվ հաղորդակցական պայքարի, տարբեր ուղերձների, խոստումների, հակադրությունների և ազդեցության տեխնոլոգիաների կիրառման։ Դա բնական է ցանկացած ընտրական գործընթացի համար։ Կարող եմ ասել, որ ցանկացած PR տեխնոլոգիա արդյունավետ է միայն այն դեպքում, երբ մարդը հրաժարվում է ինքնուրույն վերլուծելուց։ Իսկ գիտակցված որոշումը սկսվում է այն պահին, երբ մենք փորձում ենք փաստերն առանձնացնել հույզերից, իսկ իրականությունը՝ ստեղծված պատկերներից։ Հատկապես կարևոր է պատասխանատու լինել այն հարցերում, որոնց հետևանքները դուրս են գալիս մեր անձնական սահմաններից և ազդում են մեր շրջապատի, համայնքի և երկրի վաղվա օրվա վրա։ Վաղը յուրաքանչյուր քվե ոչ միայն ընտրություն է, այլ նաև պատասխանատվություն։ Երբ տեսնում եք, թե որքան հեշտ են մարդիկ երբեմն տրվում հույզերին, կարճաժամկետ սփոփանքներին կամ պահի ազդեցությանը, առավել կարևոր է դառնում սեփական որոշումը կայացնել սթափ, տեղեկացված և գիտակցված կերպով։ @GOARPPR

  • Կեղծիքի ամենամեծ դաշնակիցը հաճախ անտարբերությունն է Երբ խոսում ենք մանիպուլյացիաների, կեղծ տեղեկատվության կամ PR տեխնոլոգիաների մասին, սովորաբար ուշադրությունը կենտրոնացնում ենք դրանց ստեղծողների վրա։ Սակայն կա մեկ այլ գործոն, որը հաճախ ավելի մեծ ազդեցություն ունի՝ հանրային անտարբերությունը։ Շատերը չեն հավատում ամեն ինչին, բայց նաև չեն ստուգում։ Չեն խորանում, չեն համեմատում աղբյուրները, չեն փորձում հասկանալ՝ արդյո՞ք ներկայացվող պատկերը ամբողջական է։ Արդյունքում կեղծիքը հաղթում է ոչ միշտ այն պատճառով, որ այն շատ լավ է կառուցված, այլ որովհետև ճշմարտությունը պահանջում է ուշադրություն, ժամանակ և մտածելու ցանկություն։ Երբ հասարակությունը դադարում է հարցեր տալ, տեղեկատվական դաշտը լցվում է պատրաստի պատասխաններով։ Իսկ ցանկացած ազդեցության տեխնոլոգիայի համար ամենահարմար լսարանը ոչ թե անտեղյակ, այլ անտարբեր հանրությունն է։ Որովհետև անտարբեր մարդը հազվադեպ է ստուգում, բայց հաճախ է հավատում։ @GOARPR

  • без подписи

  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ բոլորը խոսում են նույն թեմայից Հանրային հաղորդակցության մեջ կարևոր չէ միայն այն, թե ինչ են մարդիկ մտածում որևէ հարցի մասին։ Երբեմն ավելի կարևոր է, թե մարդիկ ընդհանրապես ինչ թեմաների մասին են մտածում։ Սա հայտնի է որպես «օրակարգի ձևավորում» (Agenda Setting)։ Այն հիմնված է պարզ սկզբունքի վրա․ հանրությունը հակված է կարևոր համարել այն թեմաները, որոնք ամենաշատն են հայտնվում տեղեկատվական դաշտում։ Հենց այդ պատճառով ընտրական շրջաններում, ճգնաժամերի ժամանակ կամ կարևոր քաղաքական որոշումների նախաշեմին հաճախ նկատվում է տեղեկատվական ակտիվության կտրուկ աճ։ Տարբեր թեմաներ մրցում են հանրային ուշադրության համար, քանի որ ուշադրությունը սահմանափակ ռեսուրս է։ Երբ հաջորդ անգամ տեսնեք, որ մի քանի օր շարունակ բոլորը քննարկում են նույն հարցը, փորձեք ինքներդ ձեզ մեկ հարց տալ․ Իսկ ի՞նչ թեմաներ են այդ ընթացքում մնացել ստվերում։