tgindex
Последний пост
12 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
5
Всего постов
23
Тип
открытый
Язык
und
Категория
Маркетинг (по похожим)
В каталоге с
12 авг.
Подписчики
3 392
−2 за 3 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
649
23 постов
Вовлечённость
19,1%
к подписчикам
Постов в день
0,7
всего 23
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
331
1/48двое суток
379
1/72трое суток
409

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • видео или голосовое, без подписи

  • 👀 Ստեղծել վտահություն 3 րոպեի ընթացքում․ սա հաջողվու՞մ է ձեզ մոտ։ Եթե ոչ, ուրեմն դուք դեռևս չեք տիրապետում այսպես կոչված «հայելու տեխնիկային»։ Սա հաղորդակցման մեթոդ է, որի ընթացքում մարդը բնական ձևով արտացոլում է զրուցակցի խոսքի ձևը, տոնը, մարմնի լեզուն կամ նույնիսկ բառապաշարը՝ ստեղծելով ավելի մեծ վստահություն և փոխըմբռնում։ Կարևոր է, որ mirroring-ը չպետք է վերածվի կրկնօրինակման։ Այն պետք է լինի նուրբ, բնական և անկեղծ։ Իսկ ի՞նչ արդյունք կունենաք՝ տիրապետելով այս տեխնիկային 👇 1️⃣ Կստեղծեք ավելի արագ կապ մարդկանց հետ - երբ զրուցակիցը զգում է, որ իրեն իսկապես լսում և հասկանում են, ավելի հեշտ է բացվում և պատրաստակամ է համագործակցելու, 2️⃣ Կբարձրացնեք ձեր ազդեցությունը զրույցներում - Mirroring Technique-ը նպաստում է, որ ձեր խոսքը ավելի համոզիչ և ընկալելի լինի՝ առանց ճնշում գործադրելու կամ պարտադրելու, 3️⃣ Կլսեք և կհասկանաք ավելի արդյունավետ - զրուցակցի հիմնական մտքերն արտացոլելով՝ դուք ոչ միայն ցույց եք տալիս, որ ուշադիր լսում եք, այլև ավելի ճիշտ եք հասկանում նրա կարիքներն ու սպասումները, 4️⃣ Կհաղթահարեք դիմադրությունն առանց ճնշման - երբ մարդը զգում է, որ իր տեսակետը գնահատվում և ընդունվում է, նա սովորաբար ավելի բաց է դառնում նոր գաղափարների և առաջարկների նկատմամբ, 5️⃣ Կկառուցեք երկարաժամկետ վստահություն - անկեղծ ուշադրությունն ու փոխըմբռնումը վստահության հիմքն են։ Իսկ վստահությունը ցանկացած հաջող համագործակցության, առաջնորդության և գործընկերության կարևոր նախապայմանն է։ 👏 Ավելի լավ հաղորդակցությունը սկսվում է ոչ թե ավելի շատ խոսելուց, այլ ավելի լավ հասկանալուց։ Չէ՞ որ լավ հարաբերությունների հիմքում ճիշտ բառերը չեն, այլ այն զգացողությունը, որ ձեզ իսկապես հասկանում են։

  • видео или голосовое, без подписи

  • 🤖 Տեխնոնորությունների նախորդ շաբաթվա ամփոփումը մեկ հոլովակում BDG News-ի շրջանակում․ 🔶 Firebird-ը Հայաստանում կառուցում է AI Factory - Firebird-ը Հայաստանում կառուցում է իր առաջին խոշոր AI Factory-ն՝ բարձր արտադրողականությամբ AI ենթակառուցվածք, որը նախատեսված է AI մոդելների ուսուցման և գործարկման համար։ Ընկերության տվյալներով՝ առաջին փուլը նախատեսում է 6,144 NVIDIA B200 GPU և 15 ՄՎտ հզորություն, իսկ հետագա փուլերում ենթակառուցվածքը զգալիորեն ընդլայնվելու է։ Հայաստանի կառավարությունը նախագիծը դիտարկում է որպես երկրի տեխնոլոգիական զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնություն: 🔗 https://www.firebird.ai/ 🔶 ChatGPT-ի անվճար տարբերակը ստանում է ավելի լայն հնարավորություններ - OpenAI-ն ընդլայնում է ChatGPT-ի Free տարբերակի հնարավորությունները։ Անվճար օգտատերերը կարող են օգտվել web search-ից, ֆայլերի և պատկերների վերլուծությունից, image generation-ից և այլ գործիքներից, իսկ վերջին թարմացումներով անվճար տարբերակում հասանելի հնարավորությունների շրջանակն ավելի է մեծացել։ Որոշ գործառույթների և մոդելների համար, սակայն, շարունակում են գործել օգտագործման սահմանափակումներ։ 🔗 https://www.theverge.com/ai-artificial-intelligence/976239/openai-chatgpt-free-go-text-chats/ 🔶 OpenAI-ը դանդաղեցնում է Astra մոդելի թողարկումը - OpenAI-ը դանդաղեցրել է իր առաջիկա Astra մոդելի թողարկման գործընթացը՝ լրացուցիչ անվտանգության փորձարկումներ իրականացնելու համար։ Ըստ Axios-ի՝ ներքին գնահատումների ժամանակ ընկերությունը չի կարողացել բացառել, որ մոդելը կարող է ունենալ չափազանց զարգացած կիբեր կարողություններ, ինչի պատճառով ուժեղացվել են անվտանգության պահանջները։ OpenAI-ը նշում է, որ մոդելն ի վերջո նախատեսվում է թողարկել, սակայն առայժմ աշխատանքների մի մասը դադարեցված կամ դանդաղեցված է։ 🔗 https://www.axios.com/2026/08/07/openai-astra-model-delay-cybersecurity-risks Հետևե՛ք՝ բաց չթողնելու տեխնոաշխարհում տեղի ունեցող նորությունները 🔥

  • видео или голосовое, без подписи

  • видео или голосовое, без подписи

  • 📊Դուք սխալվում եք, եթե կարծում եք, որ տվյալագիտության ոլորտը կառուցվել է միայն տեխնոլոգիաների շնորհիվ։ Յուրաքանչյուր հեղափոխական գործիքի, ալգորիթմի կամ մեթոդաբանության հետևում կանգնած են ՄԱՐԴԻԿ, ում գաղափարները փոխել են ամբողջ ոլորտի զարգացման ուղղությունը։ Այսօր տվյալագիտությունը դարձել է բիզնես որոշումների, ԱԲ-ի և նորարարությունների հիմքը։ Սակայն այս փոփոխությունները չեն առաջացել ինքնաբերաբար։ Դրանք ձևավորվել են այն մասնագետների շնորհիվ, ովքեր ոչ միայն ստեղծել են նոր լուծումներ, այլ նաև միլիոնավոր մարդկանց սովորեցրել են աշխատել տվյալների հետ ավելի խելացի, արագ և արդյունավետ։ Իմացե՛ք տվյալագիտության 5 ամենաազդեցիկ դեմքերին, ում ներդրումը շարունակում է ձևավորել ոլորտի ներկան և ապագան։🚀 1.      Andrew Ng – Coursera-ի հիմնադիրը, Google Brain-ի և Baidu AI-ի նախկին ղեկավարը։ Նա միլիոնավոր մարդկանց համար դարձել է մեքենայական ուսուցման և տվյալագիտության ուսուցիչը։ Նա նաև DeepLearning.AI-ի հիմնադիրն է։   2.      Cassie Kozyrkov – Google-ի առաջին գլխավոր Decision Scientist-ն է։ Հենց նա է հանրահռչակել տվյալների վրա հիմնված որոշումների կայացման մշակույթը, ինչպես նաև Տվյալագիտության և ԱԲ ոլորտների ամենահայտնի խոսնակներից է։   3.      Hadley Wickham – R ծրագրավորման լեզվի ամենաազդեցիկ հեղինակներից է։ Նա փոխել է ընկալումը, թե ինչպես են տվյալագետները վերլուծում և վիզուալացնում տվյալները։   4.      Wes McKinney – Pandas գրադարանի ստեղծողն է, նաև ժամանակակից Python Data Analytics-ի հիմնադիրներից մեկը։ Նրա գործիքներն այսօր կիրառվում են միլիոնավոր մասնագետների կողմից ամբողջ աշխարհում։   5.      DJ Patil – ԱՄՆ-ի առաջին գկխավոր տվյալների վերլուծաբանն է։ Համարվում է տվյալագիտության մասնագիտության հեղինակներից մեկը։ Նա մեծ դեր է ունեցել տվյալագիտության զարգացման և տարածման գործում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերություններում։   Տվյալագիտության պատմությունը միայն տվյալների, ալգորիթմների և տեխնոլոգիաների մասին չէ։ Այն նաև մարդկանց մասին է, ովքեր համարձակվել են մտածել նոր ձևերով, ստեղծել նոր հնարավորություններ և իրենց գիտելիքները հասանելի դարձնել միլիոնավոր մասնագետների համար։ 💡Հենց նրանց գաղափարներն ու ներդրումներն են այսօր շարունակում ձևավորել ոլորտի զարգացումը և ներշնչել տվյալագետների նոր սերնդին։

  • видео или голосовое, без подписи

  • 🚀 Ի՞նչ տեխնոնորություններ ունենք այս շաբաթ։ 📌 Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ «Data Engineering and Analytics» միթափը, որը մի տեղ համախմբեց տվյալագետների և տվյալների վերլուծաբանին։ Սա փորձի փոխանակում և նոր գիտելիք էր ոլորտի մասնագետների համար՝ ինչպես աշխատել տվյալների հետ AI դարաշրջանում, ինչպես օպտիմալացնել և ցույց տալ մեծ տվյալները։ Միթափի մանրամասները՝ այստեղ՝ https://bdg.am/hy/courses/data-engineering-and-analytics-master-class/ 📌 Թողարկվել է Seedance-ի նոր մոդելը՝ Seedance 2.9-ը։ Seedance 2.9-ը կենտրոնացած է ավելի երկար, ավելի կայուն և ավելի կինեմատոգրաֆիկ տեսանյութերի ստեղծման վրա։ Նոր տարբերակը զգալիորեն բարելավում է կերպարների հետևողականությունը, տեսարանների միջև անցումները և տեսախցիկի շարժումների բնականությունը, ինչի շնորհիվ ստացված վիդեոները ավելի պրոֆեսիոնալ տեսք ունեն՝ https://seed.bytedance.com/en/seedance2_0?utm_source 📌 Շուտով կթողարկվի նաև BDG-ի նոր կայքը, որտեղ կան մի շարք AI ֆունկցիաներ և գործառույթներ։ Հետևե՛ք մեզ՝ բաց չթողնելու վերջին տեխնոնորությունները։

  • видео или голосовое, без подписи

  • 🔥 Alibaba-ի text-to-speech մոդելից մինչև Claude-ի Opus 5-ի թողարկում: AI-ի թեժ նորությունները գտե՛ք մեզ մոտ, յուրաքանչյուր երկուշաբթի 🤖

  • видео или голосовое, без подписи

  • 🤩 KFC-ի հիմնադիրը՝ Հարլանդ Սանդերսը, ընկերությունը հիմնադրել է 62 տարեկանում։ 💼 Կարիերայի ճանապարհը միշտ չէ, որ հարթ և ուղիղ է ընթանում։ Շատերի ամենամեծ մասնագիտական ձեռքբերումները սկսվել են հենց այն պահին, երբ համարձակվել են փոխել ոլորտը, վերանայել իրենց ընտրությունը կամ սկսել ամեն ինչ նոր էջից։

  • видео или голосовое, без подписи

  • 🎬 Ֆիլմերը՝ ավելին, քան ժամանց։ Հաջողակ բիզնեսների, առաջնորդների և նորարարների մասին ֆիլմերը հնարավորություն են տալիս տեսնել իրական մարտահրավերներ, հասկանալ, թե ինչպես են կայացվում կարևոր որոշումները, ինչպես են ձևավորվում ուժեղ թիմերը և ինչ ճանապարհով են գաղափարները վերածվում համաշխարհային հաջողության։ Երբ պատմությունը հիմնված է իրական դեպքերի կամ իրատեսական բիզնես իրավիճակների վրա, այն օգնում է ավելի հեշտ ընկալել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առաջնորդությունը, ռազմավարական մտածողությունը, բանակցությունները, նորարարությունը և տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը։ Եթե ցանկանում եք զարգացնել ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլև ձեր մտածողությունը, ապա երբեմն լավագույն դասերը կարելի է գտնել ոչ թե դասագրքերում, այլ ճիշտ ընտրված ֆիլմերում։ 1️⃣ The Founder (2016) - ֆիլմ նրա մասին, թե ինչպես McDonald's-ը դարձավ համաշխարհային բրենդ։ Կսովորեք՝ բիզնես մոդելի կարևորությունը, մասշտաբավորման ռազմավարությունը, բանակցությունների ուժը։ Ինչու՞ լավ գաղափարը միշտ չէ, որ բավարար է հաջողության համար։ 2️⃣ Moneyball (2011) - ⚾️ ինչպե՞ս տվյալները փոխեցին ամբողջ սպորտային ինդուստրիան։ Կսովորեք data-driven որոշումների կայացում, նորարար մտածողություն, փոփոխությունների կառավարում և ինչպես կոտրել ընդունված կարծրատիպերը։ 3️⃣ Air (2023) - 👟 Nike-ի և Michael Jordan-ի համագործակցության պատմությունը։ Կսովորեք բանակցությունների արվեստ, բրենդի ստեղծում, ռիսկի գնահատում և հաճախորդի արժեքը հասկանալու կարևորությունը։ 4️⃣ The Pursuit of Happyness (2006) - 📈 Իրական պատմություն՝ համառության, կարիերայի և անձնական աճի մասին։ Կսովորեք լինել ավելի համառ, կկարողանաք աշխատել ճնշման տակ, ձեռք կբերեք երկարաժամկետ մտածողություն և կբարձրացնեք ինքնազարգացման արժեքը։ 5️⃣ Hidden Figures (2016) - 🚀 երեք մաթեմատիկոս կանանց պատմությունը NASA-ում։ Կսովորեք թիմային աշխատանքի կանոնները, ինչպես լինել առաջնորդ առանց պաշտոնի, ունենալ մասնագիտական գերազանցություն, ունենալ խնդիրների լուծում և շարունակական զարգացում։ Լավ և ճիշտ պահին դիտված ֆիլմերը կարող են փոխել մեր մտածելակերպը, սովորեցնել ավելի լավ որոշումներ կայացնել, արդյունավետ ղեկավարել թիմերը, հաղթահարել դժվարությունները և նոր տեսանկյունից նայել կարիերային։ 🎥 Երբ ֆիլմ եք ընտրում, մտածեք ոչ միայն այն մասին, թե որքան հետաքրքիր կլինի այն, այլ նաև՝ ինչ նոր գաղափար կամ հմտություն կարող եք վերցնել ձեր ապագայի համար։

  • видео или голосовое, без подписи

  • 🚀 AI աշխարհը շարունակում է զարգանալ այնպիսի արագությամբ, որ ամեն շաբաթ ձևավորվում են աշխատանքի բոլորովին նոր մոտեցումներ։ Այս շաբաթվա գլխավոր նորությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ արհեստական բանականությունն արդեն վաղուց միայն չաթբոթ չէ։ Այն դառնում է ավելի հզոր, ավելի արագ և ավելի խորն է ինտեգրվում մեր առօրյա գործիքներին՝ փոխելով ինչպես բովանդակության ստեղծման, այնպես էլ ծրագրավորման, հետազոտության, դիզայնի և աշխատանքային գործընթացների ավտոմատացման ձևը։ Անկախ նրանից՝ աշխատում եք AI-ի, IT-ի, մարքեթինգի, դիզայնի կամ որևէ այլ ոլորտում, մեկ բան ակնհայտ է․ նոր հնարավորությունները հայտնվում են գրեթե ամեն օր, իսկ դրանցից առաջինը օգտվողները ստանում են մրցակցային առավելություն։ https://www.designmd.supply/ նույնպես դրանց թվում է։ 📌Շաբաթվա ամենակարևոր AI և տեխնոլոգիական նորություններն այստեղ են, որպեսզի դուք միշտ մնաք ոլորտի ամենաթարմ զարգացումների կենտրոնում։ 💬 Իսկ ո՞ր նորությունն է այս շաբաթ ամենաշատը գրավեց ձեր ուշադրությունը։

  • видео или голосовое, без подписи

  • ⌛Ամեն օր Figma-ում կորցնո՞ւմ եք ժամանակ կրկնվող գործողությունների վրա։ Այս 5️⃣ գործնական թիփերը հատկապես օգտակար են սկսնակ և միջին մակարդակի UX/UI դիզայներների համար, ովքեր ցանկանում են աշխատել ավելի արագ, խելացի և պրոդուկտիվ՝ առանց ավելորդ ջանքերի։ 1️⃣ Օգտագործեք Auto Layout-ը ամենասկզբից - շատերը Auto Layout-ը կիրառում են միայն վերջում, երբ դիզայնն արդեն պատրաստ է։ Սակայն եթե այն օգտագործեք հենց սկզբից, ապա ցանկացած փոփոխություն կկատարվի գրեթե ավտոմատ։ Արդյունքում կունենաք ավելի քիչ ուղղումների կարիք և ավելի արագ կատարելագործում։ 2️⃣ Ստեղծեք և օգտագործեք Components + Variants - մի՛ նկարեք նույն կոճակը, քարտը կամ input-ը ամեն նոր էջում։ Ստեղծեք Component, ավելացրեք Variants (Default, Hover, Disabled, Active) և օգտագործեք դրանք ամբողջ նախագծում։ Եթե հետո պետք լինի փոխել կոճակի գույնը կամ անկյունների կլորացումը, դա կանեք մեկ տեղում, ոչ թե տասնյակ artboard-երում։ 3️⃣ Օգտագործեք Multi Edit-ը - եթե պետք է փոխեք նույնատիպ բազմաթիվ էլեմենտներ, պահեք Ctrl/Cmd և ընտրեք դրանք բոլորը։ 4️⃣ Սովորեք հիմնական Shortcut-երը - միայն մկնիկով աշխատելը զգալիորեն դանդաղեցնում է գործընթացը։ 💻Ամենահաճախ օգտագործվող shortcut-ներից են՝ ⌨️ Shift + A → Auto Layout ⌨️ Ctrl/Cmd + D → Duplicate ⌨️ Alt → տեսնել հեռավորությունները ⌨️ Ctrl/Cmd + / → Quick Actions ⌨️ Ctrl/Cmd + G → Group 5️⃣ Օգտագործեք Plugin-ները կրկնվող աշխատանքների համար - շատ գործողություններ պետք չէ անել ձեռքով։ Լավ ընտրված plugin-ը կարող է կրճատել անգամ ժամեր տևող աշխատանքը։ Օրինակ՝ 🔹 Content Reel - dummy content 🔹 Iconify - հազարավոր icon-ներ մեկ հպումով 🔹 Unsplash - նկարների արագ ներմուծում 🔹 Autoflow - user flow-երի արագ կառուցում 🔹 Similayer - նույնատիպ layer-ների խմբային խմբագրում Հիշե՛ք, նույնիսկ օրական խնայված 10-15 րոպեները ժամանակի ընթացքում վերածվում են տասնյակ ժամերի։ Փոքր փոփոխությունները ձեր աշխատանքային գործընթացում կարող են զգալիորեն բարձրացնել պրոդուկտիվությունը և թույլ տալ կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որն իսկապես արժեք է ստեղծում։

  • #news Cloudflare-ը ներկայացրել է Drop-ը՝ կայքերը արագ հրապարակելու նոր գործիք։ Հաշիվ պետք չէ․ պարզապես վերբեռնում եք կայքի թղթապանակը և ստանում ժամանակավոր հղում, որը գործում է մոտ մեկ ժամ։ Drop-ն աջակցում է HTML, CSS, JavaScript, նկարներ և տառատեսակներ։ Հարմար է պրոտոտիպ, AI-ով ստեղծված էջ կամ պատրաստի մակետ արագ կիսելու համար։

Business Development Group — tgindex