Սկսի’ր SMM 0-ից
СтатистикаՈղջու՜յն, ես Գեղամն եմ՝ մարքեթինգի մասնագետ և SMM -ի քո ուղեկիցը 👋 ▪️ Ունեմ 6+ տարի փորձ ոլորտում 🎓 Ավարտել եմ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես ֆակուլտետի «Մարքեթինգ» բաժինը Ես քեզ կօգնեմ Սկսել SMM 0-ից! 🚀
- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 1
- Всего постов
- 21
- Тип
- открытый
- Язык
- sl
- Категория
- Маркетинг
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 140
- 1/48двое суток
- 160
- 1/72трое суток
- 173
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
✨ Ինստագրամն ունի նոր լոգո 10 տարվա ընթացքում առաջին անգամ Ինստագրամը փոխել է իր բառային նշանը։
Ավելի ճիշտ հնարավոր չի 😂😂
🇦🇲 Այսօր Հայաստանում Firebird AI-ը հայտարարեց ԱՊՀ ամենամեծ AI գործարանի գործարկման մասին։ 🤖 Այն նախատեսված է տարածաշրջան բերել AI ենթակառուցվածքների համաշխարհային պահանջարկը, տեղական զարգացման նոր հնարավորություններ և տնտեսական աճի նոր խթան։ NVIDIA-ի, Dell Technologies-ի և Schneider Electric-ի աջակցությամբ ստեղծված այս ենթակառուցվածքը կտրամադրի անհրաժեշտ ռեսուրսներ՝ մեծածավալ AI լուծումներ ստեղծելու և ներդնելու համար։
без подписи
3 տարի առաջ այսօր Twitter հավելվածը ռեբրենդավորվեց։ Twitter հավելվածը վերափոխվեց X-ի 🤍 Սակայն մինչ օրս Twitter անունով եմ այն կոչում ։)
без подписи
Ծնունդդ շնորհավոր, սիրելի՜ Գեղամ։ 🎂 Կյանքիս ամենաուրախ օրերն եմ ապրում ու հասկացել եմ մի կարևոր բան․ երջանկությունը մարդու ներսում է։ Եթե այն կա, միշտ կհաջողես, կապրես ժպիտը դեմքիդ, կստեղծես հիշողություններ ու կշրջապատես քեզ այն մարդկանցով, որոնց հետ կկիսես կյանքիդ ցանկացած պահ, ու այն ավելի լիարժեք կդառնա։ ❤️ Սիրելի՛ 25, խնդրում եմ՝ եղիր լավագույնը։ 🙏
Instagram-ում արդեն կարող եք փոխել երաժշտությունը արդեն հրապարակված գրառումներում 🎶 Instagram-ը ներկայացրել է նոր Replace Audio ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս փոխել երգը արդեն հրապարակված գրառումներում և կարուսելներում՝ առանց հրապարակումը ջնջելու և նորից տեղադրելու։ Ֆունկցիան արդեն աստիճանաբար հասանելի է դառնում օգտատերերին ամբողջ աշխարհում։
Ինստագրամը նորից bangaranga է եղել 😬🫠
🏆 Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքները։ Բերանս բաց ա մնացելը մեղմ է հնչում..
Խնդիրը կարգավորվեց։ 🥳 Հետ գնանք մեր թագավորություններ
Դուք է՞լ եք սկսում գնահատել կյանքը, երբ հասկանում եք, որ Ինստագրամը արդեն 2 ԺԱՄ Ա չի աշխատում..
8 ժամ ա սթորի եմ ուզում դնեմ, չի լինում ❌
🥴 Facebook-ն ու Instagram-ը այս պահին գործում են խափանումներով
🧩 Որտե՞ղ անվճար սովորել մարքեթինգ, բրենդինգ և թվային (digital) մարքեթինգ 60+ ռեակցիա այս հրապարակման տակ ու կթողնեմ իմ ամենասիրելիներին ❤️
Հուլիսի 1-ից Meta-ում ուժի մեջ է մտնում նոր Location Fee.. 📍 2026թ. հուլիսի 1-ից Meta-ն սկսում է կիրառել Location Fee (տարածքային հարկատեսակ) որոշ երկրների համար ցուցադրվող գովազդների դեպքում։ Սա նշանակում է, որ եթե ձեր գովազդները ցուցադրվում են ներքոնշյալ երկրներում, գովազդային ծախսին կավելանա լրացուցիչ վճար։ Location Fee-ի չափերը 👇 ➫ Ավստրիա - 5% ➫ Ֆրանսիա - 3% ➫ Իտալիա - 3% ➫ Իսպանիա - 3% ➫ Թուրքիա - 5% ➫ Միացյալ Թագավորություն - 2% 💰 Օրինակ՝ ձեր գովազդը ցուցադրվում է Ֆրանսիայում և ծախսում եք 100 €, ապա Meta-ն կգանձի նաև 3 € Location Fee։ Կարևոր է հասկանալ, որ վճարը կիրառվում է այն երկրի հիման վրա, որտեղ ցուցադրվում է գովազդը, ոչ թե այն երկրի, որտեղ գրանցված է գովազդային հաշիվը կամ գտնվում է գովազդատուն։
🚀 2026 թվականի մայիսի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը հասել է պատմական ռեկորդի՝ կազմելով 823,584։
🌎 Մարքեթինգային հանճարեղություն, թե՞ ուղղակի «շախ և մատ»: ՖԻՖԱ-ն (FIFA) դիմել է Gillette բրենդին՝ խնդրելով փակել ստադիոնի վրայի իրենց լոգոն Gillette Stadium-ում, քանի որ ընկերությունը Աշխարհի առաջնության պաշտոնական հովանավորը չէր: Բրենդը չվիճեց, այլ մոտեցավ հարցին ստեղծագործաբար. նրանք թաքցրեցին լոգոն այնպես, որ այն սափրվելու փրփուր հիշեցնի: ✨ Ի՞նչ է սա մեզ սովորեցնում. 1️⃣ Ճկունություն սահմանափակումների մեջ. Երբ ձեզ արգելում են խաղալ ձեր իսկ կանոններով, ստեղծեք նոր կանոններ: 2️⃣ Բրենդի ուժը (Brand Equity). Երբ քո ինքնությունը (identity) այնքան ուժեղ է, որ նույնիսկ «փակված» տարբերակով մարդիկ միանգամից հասկանում են՝ ով ես դու: 3️⃣ Ambush Marketing-ի գագաթնակետը. Լինել ներկա այնտեղ, որտեղ քեզ արգելում են, բայց անել դա էլեգանտ և անթերի: Երբեմն ամենամեծ արգելքները ծնում են ամենավիրուսային մեդիաարշավները:
Վերջապես եկավ ուրբաթը։ ✨ Սենց դաժան շաբաթներ թշնամուս էլ չեմ ցանկանա ։)
💬 YouTube-ի բջջային հավելվածում կհայտնվեն անձնական նամակները Այն կհայտնվի հեռարձակման նշանի կողքին։ Դրա միջոցով օգտատերերը կկարողանան ընկերներին ուղարկել զրույցի հրավերներ և կիսվել տեսանյութերով։ Համակարգում ներդրվել է մուտքային նամակների հարցումները հաստատելու կամ մերժելու գործառույթ։ Նամակներ ուղարկել կկարողանան միայն 18 տարեկանից բարձր, տարիքը հաստատած և անձնական ալիքով մուտք գործած օգտատերերը։ ➡️ Ֆունկցիան արդեն հասանելի է Եվրոպայում և աստիճանաբար ներդրվում է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում և Սինգապուրում։