tgindex
Sovorir.IT Workplace

Sovorir.IT Workplace

Статистика

✅ Աշխատանքի առաջարկներ թվային ոլորտում 👇🏻 Մեր ալիքը, որտեղ ամեն օր սովորելու բան ունես https://t.me/sovorir_it_community

Последний пост
14 авг.
Последнее чтение
12:44
Постов за неделю
2
Всего постов
372
Тип
открытый
Язык
английский
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
2 728
−6 за 4 дн.
Сутки
+2
+0,07%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
897
40 постов
Вовлечённость
32,9%
к подписчикам
Постов в день
0,3
всего 372
Упоминаний
1
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
432
1/48двое суток
495
1/72трое суток
533

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • Աշխատանքի Նկարագրություն: Job Description: KFC և PIZZA HUT-ի կրեատիվ թիմը փնտրում է փորձառու, տաղանդավոր և օրիգինալ մտածելակերպ ունեցող Contrent Creator-ի։ Աշխատանքային պարտականություններ Job responsibilities։ Ստեղծել, նկարահանել և մոնտաժել կարճ ֆորմատի վիդեոներ (Reels/Shorts), - Մշակել կրեատիվ գաղափարներ և կարճ սցենարներ բրենդի ոճին համապատասխան, -Հետևել սոցիալական մեդիայի թրենդներին և ադապտացնել դրանք կոնտենտում, -Ապահովել բարձորակ մոնտաժ՝ սուբտիտրերով, էֆեկտներով և երաժշտությամբ, -Կատարել ֆոտո մշակում (photo editing)՝ գունային շտկում, ռետուշ, վիզուալների պատրաստում, -Համագործակցել մարքեթինգի և կրեատիվ թիմի հետ արշավների իրականացման ընթացքում, -Պահպանել կոնտենտ պլանը և ապահովել ժամանակին հանձնում: Անհրաժեշտ հմտություններ Required qualifications։ -Փորձ սոցիալական մեդիայի կարճ ֆորմատի վիդեոների ստեղծման մեջ, -Վիդեոմոնտաժային ծրագրերի լավ իմացություն (CapCut, Adobe Premiere Pro կամ այլ համարժեք ծրագրեր) -Լուսանկարների մշակման ծրագրերի իմացություն (Adobe Photoshop, Lightroom կամ նմանատիպ) -Կրեատիվ և օրիգինալ մտածելակերպ, -Սոցիալական մեդիայի թրենդների և ալգորիթմների լավ իմացություն, -Ինքնուրույն աշխատելու և միաժամանակ մի քանի նախագծեր կառավարելու ունակություն, -Ժամանակի արդյունավետ կառավարում և deadline-ների պահպանում, -Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ: Պահանջվող թեկնածուի մակարդակը Միջին մակարդակ https://staff.am/am/jobs/content-writing/kontent-steghtsogh-contrent-creator

  • Job Description: Վաճառքի վերլուծաբանն օժտված է մաթեմատիկական և վերլուծական մտածողությամբ, նա իրականացնում է շուկայի ուսումնասիրություն, վերլուծում տարեկան պլանի գործառնական ու ֆինանսական արդյունքները։   *Աշխատանքի վայր ՝ ԷՐԵԲՈՒՆԻ *Ամբողջական զբաղվածություն:  Job responsibilities • Իրականացնել շուկայի և վաճառքի համեմատական վերլուծություն, ներկայացնել հաշվետվություններ • Իրականացնել վաճառքի թիմի KPI-ին հսկողություն • Իրականացնել շուկայի հետազոտություն • Մասնակցել բիզնես պլան կազմելու գործընթացներին • Իրականացնել տարեկան պլանի գործառնական և ֆինանսական արդյունքների վերլուծություն Required qualifications • Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն • Փորձը կդիտվի որպես առավելություն • Հայկական ծրագրերի իմացությունը ողջունելի Է • Վերլուծական և մաթեմատիկական մտածողություն • Մեծ քանակությամբ տվյալների մշակման փորձ • Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու ունակություններ • Առաջնահերթություններ սահմանելու ունակություն • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու գերազանց կարողություններ • MS Office ծրագրի գերազանց իմացություն Required candidate level Student https://staff.am/en/jobs/analytics/vacharhki-verlowtsaban-70

  • Աշխատանքի Նկարագրություն: Աթենք ընկերությունը փնտրում է փորձառու, ստեղծագործ, գրագետ SMM մասնագետի, ով կկարողանա համատեղել թվային մարքեթինգի գիտելիքները՝ պրոֆեսիոնալ վիզուալ կոնտենտ ստեղծելու հմտությունների հետ։ Էներգիա, դրայվ, ճկունություն,  նոր գաղափարներ՝ սա այն է, ինչ մեզ անհաժեշտ է: Աշխատանքային պարտականություններ Մշակել սոցիալական մեդիայի ամսական կոնտենտ պլան և թվային մարքեթինգի երկարաժամկետ ռազմավարություն։ Լիարժեք վերահսկել Facebook, Instagram, LinkedIn և YouTube հարթակները։ Սահմանել և վերլուծել SMM-ի առանցքային ցուցանիշները (Reach, Engagement Rate, CTR, Conversion)՝ հաշվետվություններ ներկայացնելով արդյունավետության մասին։ Պատրաստել գրագետ տեքստեր և բարձրորակ վիդեոհոլովակներ։ Կառավարել գովազդային հաշիվները Meta Ads Manager-ի միջոցով՝ ապահովելով գովազդային բյուջեի արդյունավետ ծախսը։ Մշտապես հետևել միջազգային թրենդներին և առաջինը կիրառել դրանք մսամթերքի շուկայում։ Անհրաժեշտ հմտություններ Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտներում: Առնվազն 2 տարվա փորձ reel making-ի և մոբիլոգրաֆիայի ոլորտում։ Նկարահանման տեխնիկայի (լույսեր, սոֆթբոքսեր, միկրոֆոններ) հետ աշխատելու հմտություն։ Տարբեր հարթակների ալգորիթմների հետ աշխատանքային փորձառություն: CapCut, VN, Canva, Photoshop, Illustrator գործիքների իմացություն։ AI գործիքների տիրապետում։ Հայերենի գերազանց (գրավոր և բանավոր), անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։ Տեսախցիկի հետ աշխատելու անկաշկանդություն: Պահանջվող թեկնածուի մակարդակը Միջին մակարդակ https://staff.am/am/jobs/marketing/smm-masnagetreel-maker-5

  • Աշխատանքի Նկարագրություն: Ավտոբատ ընկերություն հրավիրում է աշխատանքի պատասխանատու և նպատակասլաց հաշվապահի՝ մեր թիմը համալրելու նպատակով։ Աշխատանքային պարտականություններ Կատարել հարկային հաշիվների դուրս գրում, մուտքագրում, ձևակերում, Կատարել ապրանքանյութական արժեքների շարժի հաշվառում, Բանկային քաղ. դրամարկղային գործառնությունների գրանցում, բանկային փոխանցումների կատարում, այդ թվում միջազգային, Հարկային հաշվետվությունների կազմում, Իրականացնել կազմակերպության ղեկավարի կողմից հանձնարարված համապատասխան առաջադրանքներ ու պարտականություններ: Անհրաժեշտ հմտություններ Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում, Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ, ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն, MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն, Արագ կողմնորոշվելու, թիմում աշխատելու ունակություն: Պահանջվող թեկնածուի մակարդակը Ավագ https://staff.am/am/jobs/bookkeeping/accountant-2981

  • Job Description: ԷՅ․ԴԻ․ԷՄ․ԴԱՅՄՈՆԴՍ ընկերությունը փնտրում է ստեղծագործ և դրական տրամադրված մասնագետի՝ մարքեթինգի (SMM) մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար, ով կհամակարգի ընկերության սոցիալական մեդիայի ռազմավարությունը։ Ողջունվում են ուսանողների, ինչպես նաև եռանդով ու նպատակասլացությամբ օժտված երիտասարդների դիմումները։  Job responsibilities      - Ստեղծել SMM ռազմավարություն, պլանավորել և իրականացնել գովազդային արշավներ,      - Ճիշտ և գրագետ տեքստերի կազմում, գաղափարների գեներացում,       - Սոցիալական ցանցերի վարում, գովազդային արշավների օպտիմալացում,       - Տվյալների վերլուծություն, հաշվետվությունների պատրաստում,       - Արդյունավետորեն համագործակցել այլ բաժինների հետ՝ կենտրոնանալով արդյունքների վրա՝ ստեղծելով և զարգացնելով դրական աշխատանքային միջավայր,      - Պրոդուկտների կառավարման սկզբունքների իմացությունը կամ պրոդուկտային թիմերի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։ Required qualifications   - Մարքեթինգային գործելակերպի և սկզբունքների իմացություն,   - Վերլուծական մտածողություն,   - Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,  - Անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), միջազգային լսարանի հետ աշխատելու կարողություն,  - Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, ինտերնետ, գովազդային գործիքների իմացություն,  - Ստեղծագործական մտածողություն, պատասխանատվություն և թիմում աշխատելու ունակություն։ https://staff.am/en/jobs/marketing/marketing-specialist-smm-3

  • 📣 Փորձաշրջանի ՆՈՐ հնարավորություն Սովորիր Այթիում 🚀 Եթե Դու՝ • Մեր ուսանողն ես • Ստեղծագործ ես • Պատասխանատու ես • Ունես ազատ գրաֆիկ և համակարգիչ 💬 Ապա կարդա շարունակությունը 📌 Անհրաժեշտ են ուսանողներ՝ - Marketing-ից - SMM-ից 🎁 Ի՞նչ կստանաս՝ ✔️ Ռեալ փորձառություն, իրական նախագծի օրինակով ✔️ Անվճար խորհրդատվություն ✔️ Հավաստագիր 🎁 Անակնկալ մեր կողմից Վերջնաժամկետ՝ 🗓 03.08.26 ⏰ 14:00 👉 Դիմելու համար՝ https://forms.gle/FHMeBDfG5MhSrb2G6

  • Job Description: Ալֆա-Ֆարմ ընկերությունն աշխատանքի է հրավիրում HR մասնագետի, ով ներգրավված է լինելու նոր տաղանդների որոնման և ընտրության գործընթացներում, մարդկային ռեսուրսների կառավարման նախագծերի կազմակերպման ու իրականացման, ինչպես նաև ընկերության կադրային գործավարության և փաստաթղթաշրջանառության արդյունավետ կառավարման աշխատանքներում։ Job responsibilities Կազմակերպել և իրականացնել թափուր աշխատատեղերի համալրման ողջ գործընթացը, Ուսումնասիրել նոր առաջացող հաստիքների անհրաժեշտությունը, կազմել առկա թափուր հաստիքի աշխատանքի նկարագիր, Իրականացնել կադրերի ներգրավման ու զարգացման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության հաստատում, Կատարել ինքնակենսագրականների նախնական ընտրություն, կազմակերպել և իրականացնել հարցազրույցներ, Վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթերը, Ճշգրիտ լրացնել դիմորդների բազան, պարբերաբար թարմացնել այն և անհրաժեշտության դեպքում առաջարկել թեկնածուներ համապատասխան բազաներից, Մասնակցել ընկերության կադրային գործավարությանը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջներին: Պատրաստել ներքին իրավական ակտեր. հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր, Կառավարել աշխատակիցների տվյալների բազաները, իրականացնել ռոտացիաներ, պաշտոնների փոփոխություններ և այլ կադրային գործընթացներ, Կազմակերպել և համակարգել Ընկերության ներսում անցկացվող բազմաբնույթ միջոցառումներ, հանդես գալ նոր, հետաքրքիր առաջարկներով, Օժանդակել և իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքներ, Մասնակցել գործատուի բրենդի ձևավորմանը ու դարձնել այն հասանելի հանրային շրջանակներում, Ակտիվորեն մասնակցել կազմակերպվող աշխատաշուկաներին, լավագույնս ներկայացնել ընկերությունը և առկա հաստիքները դիմորդներին: Required qualifications Բարձրագույն կրթություն, ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն , Օտար լեզուների իմացություն, Համակարգչային ծրագրերի (MS Office) իմացություն, Միջանձնային շփման և ներկայացման հմտություններ, Պարտաճանաչություն և ժամանակի կառավարման հմտություն, Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ։ Required candidate level Mid level https://staff.am/en/jobs/hr/mrhk-masnaget-215

  • Job Description: «Կատրան» ՍՊ Ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է հաշվետարի Job responsibilities Ստացված և դուրս գրված հաշիվների մուտքագրում ՀԾ-հաշվապահ ծրագրում Հաշիվների, ակտերի և այլ հաշվապահական/աշխատանքային փաստաթղթերի կազմում Բարձման փաստաթղթերի ստուգում Հաշիվների ստուգում Ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում Required qualifications Բարձրագույն, թերի բարձրագույն կրթություն (հաշվապահական և ֆինանսական, տնտեսագիտական ոլորտում), Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ, Հծ ծրագրի համակարգի տիրապետում, Excell իմացություն, Բարձր պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ, Վերջնաժամկետներին հետևելու ունակություն, Required candidate level Mid level Additional Information: 6 օրյա աշխատանքային գրաֆիկ Աշխատանքային ժամեր՝ 09։00-13։00 Աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտության Կդիտարկվեն նաև ուսանողների դիմումներ https://staff.am/en/jobs/bookkeeping/hashvetar-1071

  • Նկարագրություն ODD Craft ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գրաֆիկ դիզայների, ով կմիանա մեր թիմին՝ ստեղծելու ժամանակակից և արդյունավետ վիզուալ լուծումներ գովազդային նախագծերի համար։ Պարտականություններ Արտաքին և ներքին գովազդի, տպագիր և այլ գովազդային նյութերի դիզայնի մշակում, Վիզուալ կոնցեպտների և ստեղծագործական լուծումների ստեղծում, Տպագրության և արտադրության համար տեխնիկապես պատրաստ ֆայլերի պատրաստում, Դիզայնների համապատասխանեցում տեխնիկական և արտադրական պահանջներին, Նախագծերի իրականացում սահմանված ժամկետներում՝ համագործակցելով նախագծային և արտադրական թիմերի հետ։ Պահանջներ Adobe Illustrator, Photoshop, CorelDRAW ծրագրերի գերազանց իմացություն, Գրաֆիկ դիզայնի հիմնարար սկզբունքների՝ կոմպոզիցիայի, տիպոգրաֆիկայի, գունային համակարգերի լավ իմացություն, Ստեղծագործական մտածողություն և ուշադրություն դետալների նկատմամբ, Ճշգրտություն, պատասխանատվություն և ժամանակի արդյունավետ կառավարում, Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն։ Հավելյալ նշումներ ODD Craft — նորարար լուծումներ ստեղծելու Ձեր հնարավորությունը։ https://job.am/hy/job/grafik-dizayner-76595

  • Job Description: <<ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ>> ՍՊԸ-ն  փնտրում է  մոտիվացված և պատասխանատու ՄՌԿ կրտսեր մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կաջակցի ընթացիկ աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։   Job responsibilities Կազմակերպել և վարել HR փաստաթղթաշրջանառության ամբողջ գործընթացը ՀԾ ՄՌ միջոցով՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների, Պատրաստել աշխատանքային պայմանագրեր, հրամաններ, արձակուրդների, գործուղումների վերաբերյալ փաստաթղթեր, տեղեկանքներ և լիազորագրեր, Պատրաստել ներքին պաշտոնական փաստաթղթեր և այլ անհրաժեշտ գրություններ, Վարել աշխատակիցների ֆիզիկական և թվային անձնական գործերը, ինչպես նաև աշխատաժամանակի և հաճախումների հաշվառում, Աջակցել onboarding գործընթացի կազմակերպմանը և նոր աշխատակիցների ծանոթացմանը HR քաղաքականություններին, ներքին կարգերին և ընթացակարգերին, Մասնակցել HR գործընթացների բարելավմանը՝ առաջարկելով նոր ընթացակարգեր և քաղաքականությունների մշակմանը և ներդրմանը, Աջակցել աշխատակիցների դրական փորձառության ձևավորմանը Required qualifications Համապատասխան աշխատանքային փորձ ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն Բարձրագույն կրթություն Մարդկային ռեսուրսների կառավարման, Իրավագիտության կամ հարակից ոլորտում Հայերեն և ռուսերեն գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ MS Office գործիքների գերազանց իմացություն Տարբեր ստորաբաժանումների հետ և նվազագույն վերահսկողությամբ ինքնուրույն աշխատելու կարողություն Տվյալների բազաների կառավարման և փաստաթղթերի վարման հմտություններ Մարդկային ռեսուրսների աշխատանքի բարձր գաղտնիության պահպանման կարողություն Տեղեկատվություն հավաքագրելու և վերլուծելու զարգացած հմտություններ Միջանձնային հաղորդակցության և արդյունավետ շփման գերազանց հմտություններ Required candidate level Junior https://staff.am/jobs/hr/junior-hr-specialist-31

  • Աշխատանքի Նկարագրություն: Մենք փնտրում ենք փորձառու և պատասխանատու հաշվապահի, ով կմիանա մեր թիմին և կապահովի ընկերության հաշվապահական գործընթացների արդյունավետ ու ճշգրիտ իրականացումը։   Աշխատանքային պարտականություններ Իրականացնել ներմուծումների հաշվապահական ձևակերպումները (3-րդ երկրներ, ԵԱՏՄ, հարկային հայտարարագրեր, մաքսային հայտարարագրեր, մաքսային վիճակագրական ձևեր, ԱԱՀ-ի ինքնահաշվարկ, հավելյալ ծախսերի բաշխում)։ Կազմակերպել դրոշմանիշների ձեռքբերման, հաշվառման և վերագրման գործընթացը։ Պատրաստել և ներկայացնել վիճակագրական հաշվետվությունները։ Իրականացնել ԱԱՀ-ի ինքնահաշվարկի և դրան առնչվող հաշվապահական ձևակերպումները։ Գրանցել և հաշվառել բանկային գործարքները՝ ներառյալ ՀՀ տարածքում և արտերկրում կատարված փոխանցումները, արտարժութային գործարքները, փոխարկումները և այլ գործարքներ։ Իրականացնել ՀՄ միջոցների հաշվառում՝ մուտքագրում, շահագործման հանձնում, կապիտալացում, օտարում և դրանց հետ կապված այլ հաշվապահական գործարքներ։ Իրականացնել ՆԱ հաշվառում՝ մուտքագրում, տեղաշարժ, կոմպլեկտավորում, ապակոմպլեկտավորում և հավելյալ ծախսերի բաշխում։ Իրականացնել ծառայությունների հաշվապահական ձևակերպումները՝ գործող օրենսդրության և ընկերության ներքին ընթացակարգերի համաձայն։ Անհրաժեշտ հմտություններ Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում։ ՀԾ Հաշվապահ և TaxService ծրագրերի գերազանց իմացություն։ Microsoft Office փաթեթի, մասնավորապես Microsoft Excel-ի լավ իմացություն։ ՀՀ հաշվապահական և հարկային օրենսդրության լավ իմացություն։ Վերլուծական մտածողություն և բարձր պատասխանատվության զգացում։ Ուշադրություն մանրուքների նկատմամբ և ճշգրտությամբ աշխատելու կարողություն։ Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։ Բարձրագույն կրթությունը՝ հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից մասնագիտությամբ կդիտվի որպես առավելություն։ https://staff.am/am/jobs/bookkeeping/accountant-2948

  • 6 июл.1 0754

    Աշխատանքի Նկարագրություն Մենք փնտրում ենք ստեղծագործ և փորձառու Գրաֆիկ դիզայների, ով կմիանա մեր թիմին և կապահովի ժամանակակից ու արդյունավետ վիզուալ լուծումներ։ Աշխատանքային պարտականություններ Սոցիալական ցանցերի, կայքի և գովազդային նյութերի դիզայնի մշակում Բաններների, պաստառների, բրոշյուրների և այլ տպագիր ու թվային նյութերի պատրաստում Բրենդային ոճի պահպանում և զարգացում AI գործիքների և ծրագրերի կիրառմամբ ստեղծագործ լուծումների իրականացում Անհրաժեշտ հմտություններ  Նվազագույնը 4 տարվա աշխատանքային փորձ գրաֆիկ դիզայնի ոլորտում  Adobe Photoshop, Illustrator և այլ մասնագիտական ծրագրերի գերազանց իմացություն  AI (Artificial Intelligence) գործիքներով և ծրագրերով աշխատելու փորձ  Ստեղծագործ մտածողություն և ժամանակակից դիզայնի միտումների իմացություն  Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն Պահանջվող թեկնածուի մակարդակը C մակարդակ Անձնական հմտություններ Թիմում աշխատելու ունակություն Լրացուցիչ տեղեկություն: Մենք առաջարկում ենք Կայուն աշխատանք և մրցունակ աշխատավարձ Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն Ժամանակակից և ստեղծագործ աշխատանքային միջավայր Եթե համապատասխանում եք նշված պահանջներին, ուղարկեք Ձեր CV-ն և պորտֆոլիոն info@allsell.am էլ. հասցեին: https://staff.am/am/jobs/web-design/grafik-dizayner-648

  • 4 июл.1 022

    ⏰ Հիշեցում․ Բաց դռների օրվան մնացել է 3 օր, հասցրո՛ւ գրանցվել🤩🥳 📅 Հուլիսի 7 🕑 14:00-ից մինչև 18:00 📍 Մարշալ Բաղրամյան պողոտա 3-րդ նրբ., 10ա 😊Այդ օրը կծանոթանաս դասընթացավարների հետ, կտեսնես ուսումնական միջավայրը, կստանաս մասնագիտական անվճար խորհրդատվություն անմիջապես մասնագետներից։ Մասնակիցներին սպասվում է հատուկ ՆՎԵՐՆԵՐ🎁 Սպասում ենք քեզ💜 գրանցվի՛ր և արի՛ https://s.salebot.pro/BD_1

  • 2 июл.1 118

    Աշխատանքի Նկարագրություն: «Ֆինվեյ» հաշվապահական ընկերությունը հրավիրում է համագործակցության հաշվապահների, ովքեր ցանկանում են միանալ զարգացող և պրոֆեսիոնալ թիմին։ Մենք փնտրում ենք  փորձառու մասնագետների,  ովքեր պատրաստ են ձեռք բերել նոր գիտելիքներ, զարգացնել իրենց հմտությունները և կառուցել հաջող կարիերա հաշվապահության ոլորտում։ Աշխատանքային պարտականություններ Պարտականություններ Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում Փաստաթղթաշրջանառության կազմակերպում Հաշվապահական հաշվառման վարում ՀԾ–ի միջոցով Հաշվապահական տվյալների մշակում և վերահսկում Անհրաժեշտ հմտություններ բարձրագույն կրթություն(ցանկալի) աշխատանքային փորձ 1 տարի(պարտադիր) Հարկային, Աշխատանքային, Քաղաքացիական օրենսգրքերի իմացություն ՀԾ, excell, Հարկային էլեկտրոնային համակարգի իմացություն Պահանջվող թեկնածուի մակարդակը Միջին մակարդակ Լրացուցիչ տեղեկություն: Աշխատանքային օրեր երկուշաբթիից ուրբաթ ժամեր 9։30- 18։30 Աշխատավարձ: 150000 - 300000 AMD Մաքուր (ամսական) https://staff.am/am/jobs/bookkeeping/hashvapah-3541

  • 29 июн.1 1362

    без подписи

  • 29 июн.1 0841

    🎉 🤩 Շատ սպասված Բաց դռների օրը Սովորի Այթիում արդեն մոտենում է։ 📅 Հուլիսի 7 ⏰ 14:00–18:00 Այդ օրը հնարավորություն կունենաք՝ ✔️ Ծանոթանալ ուսումնական միջավայրին ✔️ Հանդիպել դասախոսներին ✔️ Ստանալ մասնագիտական խորհրդատվություն Մասնակիցներին սպասվում է հետաքրքիր ժամանց և իհարկե ՆՎԵՐՆԵՐ🎁 ✅ Մուտքն ազատ է, բայց պարտադիր գրանցումով 💬 Գրանցման հղումը `https://s.salebot.pro/BD_1

  • 27 июн.1 0499

    Նկարագրություն Գովազդային ընկերությունը աշխատանքի է հրավիրում գրաֆիկ դիզայների, որը կօգնի ստեղծել ժամանակակից և ազդեցիկ վիզուալ բովանդակություն տարբեր հարթակների համար Պարտականություններ Մշակել գովազդային և մարքեթինգային նյութերի դիզայն (բաներներ, պաստառներ, սոց. ցանցերի վիզուալներ) Ստեղծել և պահպանել ընկերության բրենդային ոճը Աշխատել մարքեթինգի և վաճառքի թիմերի հետ Պատրաստել տպագրական և թվային նյութեր Մշակել գովազդային նախագծերի վիզուալ ներկայացումներ Ստեղծել գրաֆիկական նյութեր՝ սոցիալական ցանցերի, կայքի և գովազդային արշավների համար Մշակել բրենդին համապատասխան վիզուալ կոնցեպտներ Ապահովել բրենդի վիզուալ ոճի միատիպությունը Կատարել դիզայնի փոփոխություններ և բարելավումներ ըստ անհրաժեշտության Պահանջներ Գրաֆիկ դիզայնի ոլորտում աշխատանքային փորձ Adobe Photoshop, Illustrator (InDesign-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն) Ստեղծագործ մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն Ժամկետների պահպանում և թիմում աշխատելու կարողություն Հավելյալ նշումներ Աշխ․ ժամեր 09։30 - 18։00 Աշխատավարձը 200․000 - 400․000 կախված աշխատանքային հմտություններց https://job.am/hy/job/grafik-dizayner-75939

  • 24 июн.1 1016

    Job Description: Էս-Էն-Դե-Ա ՍՊԸ փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով անձանց՝ տվյալների բազայի համակարգողի թափուր հաստիքը համալրելու նպատակով: Աշխատանքը իրականացվում է ֆրանսերեն լեզվով: Job responsibilities Կատարել փաստաթղթերում առկա անհրաժեշտ փոփոխությունները Կարողանալ օգտվել առցանց քարտեզից (google.map)  Կարողանալ ճշգրիտ համակարգել տվյալների բազան Required qualifications արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն հաղորդակցության հմտություններ, թիմում աշխատելու կարողություն գիտելիքների և հմտությունների անընդհատ բարելավման պատրաստակամություն առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն պատասխանատվության բարձր զգացում տեղեկատվությունը համակարգված և տրամաբանորեն վերլուծելու կարողություն ծանրաբեռնված/սեղմ ժամկետներում աշխատելու, առաջադրանքները արդյունավետ կատարելու կարողություն https://staff.am/jobs/other-it/tvyalneri-bazayi-hamakargogh-8

  • Sovorir.IT-ն հայտարարում է քասթինգ գովազդային ռիլերում նկարվելու համար: Մեր մարքեթինգային թիմը փնտրում է տղա մոդելների, ովքեր կդառնան ընկերության գովազդային հոլովակների դեմքը։ Ակնկալիքներ թեկնածուից՝ 📌 Տարիքը՝ 24 և բարձր։ 📌 Բարձրակարգ հաղորդակցման հմտություններ (հստակ առոգանություն, դիկցիա, ձայնի լավ տեմբր)։ 📌 Տեսախցիկի առջև աշխատելու փորձ (պարտադիր է)։ 📌 Տեքստային նյութերի հետ արագ աշխատելու և սցենարները հեշտությամբ մտապահելու ունակություն։ Ինչպե՞ս դիմել․ Որպես հայտի նախնական դիտարկում՝ խնդրում ենք ուղարկել Ձեր խոսակցական վիդեոյի (ռիլսի) օրինակը Telegram-ի մեր պաշտոնական էջին՝ @sovoririt:

  • 19 июн.1 0953

    Job Description Քրոու Արմենիան (Crowe Armenia) Հայաստանի առաջատար աուդիտորական և խորհրդատվական ընկերություններից է և հանդիսանում է համաշխարհային Քրոու Գլոբալ (Crowe Global) ցանցի անդամ։ Ընկերությունը փնտրում է մոտիվացված և պատասխանատու հաշվետարի, ով ցանկանում է զարգացնել իր մասնագիտական հմտությունները հաշվապահության ոլորտում։ Job responsibilities Կազմակերպել հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում, Իրականացնել հաշվապահական ծրագրում ձևակերպումներ, Կազմել աշխատավարձի, նպաստների, արձակուրդային հաշվարկների և այլ վճարային փաստաթղթեր, Պատրաստել հաշիվներ, Մուտքագրել բանկի քաղվածքները հաշվապահական ծրագիր, Կատարել Ընկերության ներքին ակտերից բխող այլ պարտականություններ։ Required qualifications Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում, Աշխատանքային փորձ ֆինանսական հաշվառման կամ հաշվետվությունների պատրաստման ոլորտում (ցանկալի է), ՀԾ-հաշվապահական ծրագրի իմացություն, Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, մասնավորապես Excel), Լավ հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելո ունակություն, Սովորելու և մասնագիտական աճի պատրաստակամություն, Համակարգչային և գրասենյակային այլ տեխնիկայի տիրապետում, Ծանրաբեռնված աշխատանքի պատրաստակամություն, Առաջադրանքների՝ ժամանակին և որակով իրականացում, Վերլուծական հմտություններ։ Required candidate level Mid level Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով հաստիքի անվանումը։ Հասցե՝ Դոմ Մոսկվի Բիզնես-Կենտրոն, Արգիշտի 7, 2-րդ հարկ, ք․ Երևան, ՀՀ Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 18:00: Հեռախոսահամար՝ 060532323։ Էլ․ հասցե՝ general@crowe.am