- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 19
- Всего постов
- 33
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 376
- 1/48двое суток
- 430
- 1/72трое суток
- 464
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
📢 2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 500 հազար դրամ։ 📌 Դիմումները կընդունվեն առցանց՝ e-social.am հարթակի միջոցով, և պետք է ներկայացվեն մինչև երեխայի մեկ տարին լրանալը։
🏠 Ո՞վ կարող է օգտվել հիպոտեկային վարկի դիմաց եկամտային հարկի վերադարձից, որքա՞ն գումար է հնարավոր ստանալ, և ի՞նչ սահմանափակումներ են գործում։ ✅ ՊԵԿ-ն ամփոփել է այս թեմայով հաճախ տրվող 15 հարցի պատասխանները՝ անդրադառնալով նաև դիմելու, վերաֆինանսավորման և համավարկառուի փոփոխության կարգին։ Ավելին՝ այստեղ 👇🏻
📢 Զբոսաշրջային ծառայություններ մատուցողների վերաբերյալ տվյալները կտեղադրվեն մեկ հարթակում։ 📌 Նոր շտեմարանը նախատեսված է տվյալների հավաքագրումն ու փոխանակումը հեշտացնելու, ինչպես նաև ոլորտի մշտադիտարկումն ու վերլուծությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Մանրամասներն այստեղ են 👇🏻
🇦🇲🇷🇺 Դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները քննարկվել են 2 երկրների նախարարների հանդիպմանը։ 📌 Ռուսական կողմը նշել է, որ ներմուծման վերականգնման համար պետք է պահպանվեն ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջները, վերահսկվի պեստիցիդների կիրառումը և ապահովվի մատակարարումների հետագծելիությունը։ Մանրամասները՝ այստեղ։ 👇🏻
❗️ Ներդրումային շուկաներում փոփոխություններ են սպասվում։ ✅ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ը ներկայացրել է Ամունդի ներդրումային ինստիտուտի «Գլոբալ ներդրումային հեռանկարներ․ օգոստոս 2026թ.» վերլուծությունը։ Փորձագետները խորհուրդ են տալիս այս փուլում չմեծացնել ռիսկային ակտիվներում դիրքերը և պահպանել ռիսկի նկատմամբ չափավոր դրական մոտեցումը։ Թե որ շուկաներն ու ներդրումային գործիքներն են առավել հեռանկարային՝ կարդացեք այստեղ։ 👇🏻
💡 Ինչո՞ւ է Հայաստանը հնարավորությունների երկիր: 💡 Ինչպե՞ս բարձր եկամուտ ապահովել հայկական պարտատոմսերով: 💡 Ինչպե՞ս ճիշտ պորտֆել կառուցել՝ հայկական ու արտասահմանյան արժեթղթերով: 💡 Ի՞նչ ներդրումներ կատարել AI-ի ոլորտում: Ու էլի շատ արդիական ֆինանսական թեմաներ քննարկել ենք FinCast-ի 31-րդ էպիզոդում: 🎙️ Մեր հյուրն է «Սիրիուս Կապիտալ» ներդրումային ընկերության տնօրեն Արարատ Մկրտչյանը: 📺 Դիտեք ամբողջական էպիզոդը How2B-ի Յութուբյան ալիքում՝ https://youtu.be/Pdp7msqkkzk #FinCast #How2B #Ներդրումներ #Ֆինանսներ #AI #ԱրհեստականԲանականություն #Պարտատոմսեր #Բիզնես #Հայաստան
📌 Ամսական 10,800 դրամ ապահովագրավճար՝ երեք կողմի միջև: Քննարկվող սցենարով մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացողների դեպքում Կառավարությունն ու գործատուն կարող են վճարել 4,400-ական դրամ, իսկ աշխատողը՝ 2,000 դրամ։ 🔗 Թե ինչպես կարող է փոխվել վճարման սխեման 2028 թվականից՝ կարդացեք այստեղ 👇🏻
❗️ ԿԲ-ն նոր կանոններ է առաջարկում կրիպտոծառայությունների շուկայի համար։ Գովազդը չպետք է մոլորեցնի հաճախորդներին, սակագների բարձրացման մասին պետք է տեղեկացնել առնվազն 20 օր առաջ, իսկ պահվող կրիպտոակտիվների նվազագույնը 50%-ը նախատեսվում է տեղաբաշխել «սառը» դրամապանակներում։ 🔗 Մանրամասներն այստեղ են 👇🏻
📢 Հուլիսյան արտահանումների փոխհատուցմանը կուղղվի շուրջ 5.37 մլրդ դրամ։ ✅ Միայն հուլիսին արտահանվել է 7,010 տոննա ծիրան, 2,325 տոննա պղպեղ և շուրջ 3.6 մլն հատ ծաղիկ, իսկ վերջին երկու ամսում ծաղիկներն արտահանվել են 26 երկիր։ Մանրամասները՝ այստեղ 👇🏻
🎬 YouTube-ը 2027 թվականի փետրվարի 1-ից կկրկնապատկի գործընկերային ծրագրին նոր դիմող ալիքների մոնետիզացիայի շեմերը: 📌 Գումար վաստակելու համար անհրաժեշտ կլինի մեկ տարում հավաքել 8,000 դիտման ժամ կամ 90 օրում՝ 20 մլն Shorts դիտում։ Ծրագրում արդեն ընդգրկված ալիքների համար մուտքի նոր պահանջները չեն գործի, սակայն Shorts-ից եկամուտ ստանալու համար կսահմանվի 10 մլն դիտման շեմ։ 🔗 Մանրամասներն այստեղ են 👇🏻
📈 Հուլիսին պետական պարտատոմսերի երկրորդային առևտրի ծավալն աճել է 759%-ով ու գերազանցել 25.8 մլրդ դրամը։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում ևս գրանցվել է 118% աճ, իսկ առևտրի ծավալը կազմել է ավելի քան 16.5 մլրդ դրամ։ AMX-ի հուլիսյան տվյալներն այստեղ են 👇🏻
📉 Հայաստանում հունիսի համեմատ գները նվազել են 1.4%-ով։ 📌 Գնանկման հիմնական պատճառը սննդամթերքի էժանացումն է․ բանջարեղենի գները նվազել են 24.2%-ով, կարտոֆիլինը՝ 34.5%-ով։ 🔗 Մանրամասներն այստեղ են 👇🏻
💳 Էլեկտրոնային դրամապանակ՝ արդեն առանց բանկային հաշվի կամ քարտի 📌 Նոր կարգավորմամբ՝ էլեկտրոնային դրամապանակի լիցքավորումն ու դրանում առկա էլեկտրոնային փողի մարումը հնարավոր կլինի իրականացնել ոչ միայն անկանխիկ, այլև կանխիկ եղանակով։ 🔗 Մանրամասներն այստեղ են 👇🏻
🎓 «Cisco Networking Academy Camp Armenia 2026»-ի անվճար առցանց դասընթացներն արդեն հասանելի են։ Դասընթացն ամբողջությամբ ավարտելու դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու Cisco Networking Academy-ի հավաստագիր։ 💻 Դասընթացներն անցկացվում են առցանց՝ անգլերենով։ 📚 Թեմաները՝ կիբերանվտանգություն, AI, թվային գրագիտություն և այլն։ Մանրամասները՝ այստեղ
🤖 «Hack Armenia»-ի 24-ժամյա հաքաթոնը համախմբել էր ԱԲ ոլորտի մասնագետներին՝ LLM-ների կիրառմամբ իրական խնդիրների լուծումներ մշակելու շուրջ։ 💻 Թիմերը 24 ժամում ստեղծել ու փորձարկել են աշխատող նախատիպեր՝ իրենց լուծումները ներկայացնելով փորձագիտական ժյուրիին։ 🏆 Հաղթող թիմերը ստացել են մինչև $12,000-ի OpenAI API կրեդիտներ, իսկ հատուկ մրցանակի հաղթողը՝ $5,000-ի GPU ռեսուրս։ 🔗 Ավելին՝ այստեղ
⚡Claude-ը կոտրել է մարզասրահի կայքը՝ տիրոջը մարզման գրանցելու համար։ Ավստրալիայում գրանցվել է AI ագենտի կողմից իրականացված առաջին ինքնավար կիբեռհարձակումը: Օգտատերը պարզապես խնդրել էր AI ագենտին հետևել մարզասրահի ամենապահանջված՝ առավոտյան ժամերի ազատ տեղերին ու ավտոմատ գրանցել իրեն: 🤖 Ի՞նչ է արել «հնարամիտ» մոդելը. ✅Գտել է խոցելիություն (bug) համակարգի API-ում։ ✅Չեղարկել է ուրիշի գրանցումը։ ✅Իր տիրոջը սպասման ցուցակում 4-րդ տեղից բարձրացրել է 3-րդ հորիզոնական։ ✅Ու հարցն արմատապես լուծելու համար՝ տեղեր է ամրագրել մի քանի ամիս առաջ: Կարծես թե վիզայի հերթերի հավերժական խնդիրը վերջապես լուծվելու հույս ունի, հը՞🤫
💰BANA-ն ներդրում է կատարել քվանտային հաշվողական տեխնոլոգիաներ զարգացնող BlueQubit deep-tech ընկերությունում։ 💻 Ընկերության հարթակը ծրագրավորողներին, հետազոտողներին ու բիզնեսներին հնարավորություն է տալիս ստեղծել, փորձարկել և գործարկել քվանտային հավելվածներ։ 🤝 Ներդրումն իրականացվել է BANA-ի The Syndicate ծրագրի միջոցով։ 🔗 Ավելին՝ այստեղ
🤖 Հայաստանում գործարկվել է Firebird AI-ի ԱԲ գործարանի առաջին փուլը՝ ավելի քան $500 մլն ներդրմամբ և 6000+ NVIDIA Blackwell B200 GPU-ներով։ Ընկերությունը նախատեսում է հաջորդ փուլում հզորությունները զգալիորեն ընդլայնել, իսկ NVIDIA-ն հայտարարել է Firebird-ում ներդրում կատարելու մտադրության մասին։ 📌Մանրամասները պատմում ենք ռեպորտաժում
🤖 OpenAI-ը ստիպված է եղել կանգնեցնել սեփական AI-ին։ Astra-ն կիբեռանվտանգության թեստերում այնքան լավ արդյունքներ է ցույց տվել, որ ընկերությունը մտահոգվել է՝ մոդելը կարող է մոտենալ «կրիտիկական» կիբեռհնարավորությունների շեմին։ ⚠️ Այժմ OpenAI-ն ուժեղացնում է անվտանգության համակարգերը, նախքան Astra-ի փորձարկումները շարունակելը։ Մանրամասն՝ այստեղ։
📢 Էլեկտրոմոբիլ ներմուծել պատրաստվողների համար նորություն կա․ Հայաստանը ստացել է ևս 5,000 մեքենայի քվոտա՝ 0% մաքսատուրքով։ Նախկինում հատկացված 15,000 էլեկտրոմոբիլի քվոտան արդեն գրեթե սպառվել է։ 🔗 Մանրամասները՝ այստեղ 👇🏻