tgindex
EconoMood

Տնտեսական միտումներ ու լուրեր Հայաստանում և նրա շուրջ

Последний пост
13 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
14
Всего постов
26
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
746
−1 за 3 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
87
24 постов
Вовлечённость
11,7%
к подписчикам
Постов в день
2,0
всего 26
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
72
1/48двое суток
82
1/72трое суток
88

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • видео или голосовое, без подписи

  • видео или голосовое, без подписи

  • видео или голосовое, без подписи

  • 📉 2026 թ. հունիսին ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ նվազել է 34.9%-ով՝ կազմելով 23 հազ. 867 մարդ: 📈 Վարձու աշխատողների թվաքանակը 2026 թ. 6 ամիսներին միջինում կազմել է 810 հազ. 671 մարդ, իսկ 2025 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 3.5%: 📈 Հունվար-հունիսին միջին անվանական կուտակային աշխատավարձն աճել է 5.5%-ով և կազմել 310 հազ. 787 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 294 հազ. 621 դրամի համեմատ:

  • 📊 2026 թ․ օգոստոսի 10-ի դրությամբ՝ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1 տրլն 826.4 մլրդ դրամ, որոնք 2025 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.3%-ով կամ ավելի քան 229 մլրդ դրամով: 📈 Նույն ժամանակահատվածի 2024 թ. ցուցանիշի համեմատ աճը կազմել է 30.9% կամ 430.7 մլրդ դրամ, իսկ 2023 թ. համեմատ՝ 38% կամ շուրջ 502.5 մլրդ դրամ: ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակ

  • 📢 2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԱՍՀ նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը։ ☑️ Միաժամանակ, նպաստի նշանակման դիմումները կընդունվեն բացառապես առցանց եղանակով՝ e-social.am հարթակի միջոցով․ բացառություն կկազմեն օրենքով նախատեսված որոշ դեպքերը։ 📌 Նշենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել մինչև երեխայի մեկ տարին լրանալը։ ՀՀ ԱՍՀՆ

  • видео или голосовое, без подписи

  • видео или голосовое, без подписи

  • видео или голосовое, без подписи

  • 📈 2026 թ. առաջին կիսամյակում ՀՀ բանկերի կողմից ներգրավված միջոցները հասել են 8.1 մլրդ դրամի, իսկ թողարկված պարտատոմսերը՝ 830 մլրդ դրամի։ Պորտֆելի հիմնական ցուցանիշներն են` 🔹դրամային ավանդները՝ 58%, 🔹արտարժութային ավանդները՝ 42%, 🔹ռեզիդենտների միջոցները՝ 6.4 մլրդ դրամ, 🔹ոչ ռեզիդենտների միջոցները` 1.7 մլրդ դրամ։ Հայաստանի բանկերի միություն

  • 🔎 Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 11-ին տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։   🔹 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 40 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 69.4 մլրդ դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 7.4768%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 7.6% է:   🔹 Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ Armenia Stock Exchange

  • 🏦 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ։ 🔹 Էլեկտրոնային դրամապանակ բացելու համար այլևս չի պահանջվի բանկային հաշվի կամ վճարային քարտի առկայություն։ 🔹 Էլեկտրոնային դրամապանակը հնարավոր կլինի լիցքավորել և մարել նաև կանխիկ եղանակով։ 🔹 Հաճախորդների նույնականացումը կիրականացվի գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։ ☑️ Փոփոխությունները կնպաստեն էլեկտրոնային փողի հասանելիության ընդլայնմանը, վճարային ծառայությունների շուկայում մրցակցության խթանմանը և նորարարական վճարային լուծումների զարգացմանը։ Central Bank of Armenia

  • 🔎 Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է ընթացիկ տարվա հուլիս ամսվա շուկայական տվյալները։ 🔹 Հուլիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 87.1 մլրդ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 70 գործարք՝ ավելի քան 25.8 մլրդ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 759%-ով։ 🔹 Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 118% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան  16․5 մլրդ դրամ։ 🔹 Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 207․4 մլն դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 426 մլրդ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 250 գործարք։ 🔹 Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 32.1 մլրդ դրամ: Հուլիս ամսին կնքվել է 218 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 548%-ով։ Armenia Stock Exchange

  • 📊 2026 թ․ հուլիսի 31-ի դրությամբ՝ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1 տրլն 809.4 մլրդ դրամ, որոնք 2025 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.9%-ով կամ ավելի քան 234.8 մլրդ դրամով: 📈 Նույն ժամանակահատվածի 2024 թ. ցուցանիշի համեմատ աճը կազմել է 31.8% կամ 436.7 մլրդ դրամ, իսկ 2023 թ. համեմատ՝ 39.1% կամ շուրջ 508.2 մլրդ դրամ: ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակ

  • видео или голосовое, без подписи

  • видео или голосовое, без подписи

  • 📌 EconoMood-ի հաղորդմամբ՝ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թ. հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ ✈️ 2026 թ. հուլիսին Հայաստան այցելել է 198 հազ. 709 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 263 հազ. 592 զբոսաշրջային այցելությունների համեմատ։ 📊 2026 թ. հունվար - հուլիսին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1 մլն 240, հազ. 307: 2026 թ․ հունվար հուլիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

  • 📊 2026 թ. հունիսին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է 74 մլրդ 883.4 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 25.4%-ով: 🔎 EconoMood-ի հաղորդմամբ՝ 2026 թ. հունիսին ՀՀ-ում իրականացված շինարարության ծավալներում տնտեսական գործունեության տեսակներից զգալի մասնաբաժինները պատկանում են անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 49.9%, կրթությանը՝ 16.1%, փոխադրումներ և պահեստային տնտեսությանը՝ 11%: 📈 Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում առաջնային դիրք են զբաղեցնում կազմակերպությունների միջոցներից ֆինանսավորվող շինարարության ծավալները՝ 32 մլրդ 840.4 մլն դրամ, որոնք աճել են 28.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

  • 🏦 ՀՀ ԿԲ-ն հրապարակել է «Դրամավարկային քաղաքականության թափանցիկության» զեկույցը, որտեղ մանրամասն ներկայացված են ԿԲ Խորհրդի անդամների անհատական որոշումների հիմնավորումները, տեսակետները, ինչպես նաև քննարկված հիմնական ռիսկերն ու անորոշությունները։ 📌 Օգոստոսի 4-ի նիստում Խորհրդի բոլոր անդամները կողմ են քվեարկել քաղաքականության տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն՝ 6.5% մակարդակում։ Քննարկումների առանցքում են եղել համաշխարհային տոկոսադրույքների և ապրանքահումքային գների հեռանկարը, ներքին պահանջարկը, արտահանման սահմանափակումների հնարավոր հետևանքները և երկրի ռիսկի հավելավճարի փոփոխությունները։ ☑️ Որոշումը կայացվել է ռիսկերի կառավարման և «նվազագույն ափսոսանքի» սկզբունքի հիման վրա՝ միջնաժամկետ հորիզոնում 3% գնաճի նպատակի ապահովման նպատակով։ 🔗 Զեկույցն ամբողջությամբ՝ CBA.am

  • #թարմացում #քվոտա ՀՀ ՊԵԿ-ը ներկայացնում է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026 թ. օգտոստոսի 4-ը ներառյալ. ✅ դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող…

EconoMood — tgindex