tgindex
ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

Статистика

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ալիք The official Telegram channel of State Revenue Committee of the Republic of Armenia

Последний пост
14 авг.
Последнее чтение
13:59
Постов за неделю
15
Всего постов
28
Тип
открытый
Язык
английский
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
4 794
+8 за 3 дн.
Сутки
+3
+0,06%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
1 106
27 постов
Вовлечённость
23,1%
к подписчикам
Постов в день
2,1
всего 28
Упоминаний
1
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
933
1/48двое суток
1 069
1/72трое суток
1 153

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • видео или голосовое, без подписи

  • видео или голосовое, без подписи

  • видео или голосовое, без подписи

  • видео или голосовое, без подписи

  • ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են թվայնացման գործընթացի ընթացիկ աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու բարեփոխումների շրջանակում նախատեսվող նոր նախաձեռնությունները։ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը նախանշում են տեխնոլոգիական համարձակության և նորարարության ճանապարհը, իսկ Թվայնացման խորհրդի գործունեությունն ուղղված է այդ գործընթացների համակարգմանը, առաջնահերթությունների սահմանմանը և Կոմիտեում նորարարական լուծումների ներդրմանը։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Հարկային ոլորտում քննարկվել են նաև ԱԲ գործիքների ներդրման ընթացքը, Հարկային օրենսգրքի դրույթների կիրարկումն ապահովող թվայնացման ընթացիկ աշխատանքները։ Ավելին

  • Բացահայտվել է մոտ 1․5 միլիարդ դրամի շուրջ 34․8 կգ ափիոն և շուրջ 3 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու դեպք: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ Հայաստանի տարածքը թմրամիջոցների տարանցիկ ճանապարհ օգտագործող անձանց բացահայտելու և նման դեպքերը կանխելու ուղղությամբ։

  • 13 авг.1 120610

    ⁉️Հիպոտեկային վարկի դիմաց եկամտային հարկի վերադարձ․ հաճախ տրվող հարցերի պատասխանները Հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը քաղաքացիների համար կարևոր, բայց նաև գործնականում հարցեր առաջացնող գործընթաց է։ Ովքե՞ր կարող են օգտվել վերադարձից, ի՞նչ պայմաններ պետք է պահպանվեն, ի՞նչ է տեղի ունենում աշխատանքը փոխելու դեպքում, ի՞նչ կարգավորումներ են գործում բնակարան գնելու իրավունքի փոխանցման ժամանակ և այլ հաճախ տրվող հարցերի պատասխանները մեկ տեղում։ Հաճախ տրվող հարցերը և պատասխանները կարող եք գտնել այստեղ 👈🏻 #հարցպատասխան #հիպոտեկ

  • 13 авг.1 039537

    ՀՀ կառավարության որոշմամբ Էդուարդ Հակոբյանը վերանշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում։

  • 12 авг.1 14452

    Հարկային ապառքների կանխարգելումն արդյունավետ հարկային վարչարարության կարևոր ուղղություններից է։ Հարկային պարտավորությունների ժամանակին կատարումը թույլ է տալիս ապահովել պետական բյուջեի կայուն եկամուտները, կանխել ապառքների կուտակումը և ձևավորել վստահելի հարկային միջավայր։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին հարկային պարտավորությունները կատարել օրենքով սահմանված ժամկետներում։ Ժամանակին կատարված հարկային վճարումները թույլ են տալիս խուսափել լրացուցիչ ֆինանսական բեռից և հարկային վարչարարության հետագա միջոցառումներից՝ նպաստելով պետության և հարկ վճարողների միջև վստահելի ու կանխատեսելի հարաբերությունների ձևավորմանը։ Ավելին

  • 11 авг.1 17652

    Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ: Ընկերության կողմից մատուցված ծառայությունների մասով 2025-2026 թթ․ ընթացքում թերհայտարարագրվել է շուրջ 4.3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հարկ վճարողներին հայտարարագրել բացառապես իրացման շրջանառությունների իրական ծավալները, իսկ հաշվապահական հաշվառումը վարել օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին համապատասխան։ Ավելին

  • 10 авг.1 14351

    Պետական եկամուտների կոմիտեում «ԱՎ Փարթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնվել է արտաքին տնտեսական գործունեություն (ԱՏԳ) իրականացնող անձի օրինապահության հավաստագիրը։ Ընկերությունը հերթական տնտեսվարողն է, որը ստացել է այս կարգավիճակը և հնարավորություն կունենա օգտվելու մաքսային պարզեցված ընթացակարգերից։ Հավաստագիրը տրամադրվում է ՀՀ կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող, հարկային և մաքսային ժամկետանց պարտավորություններ չունեցող տնտեսվարողներին։ Համակարգը հիմնված է կամավորության սկզբունքի վրա և խրախուսում է տնտեսվարողներին ինքնուրույն բացահայտել ու շտկել սխալները՝ նպաստելով թափանցիկ գործունեությանը, ստվերային տնտեսության կրճատմանը և ապրանքների օրինական տեղաշարժին։ Հավաստագիր ստացած տնտեսվարողների նկատմամբ կիրառվում են մաքսային պարզեցված ընթացակարգեր՝ ավելի մեղմ հսկողություն, արագացված ձևակերպումներ և բեռների զննում, իսկ առանձին դեպքերում՝ նաև ավտոմատ բացթողում։ Ավելին

  • 10 авг.1 0853

    видео или голосовое, без подписи

  • 10 авг.1 0903

    видео или голосовое, без подписи

  • 10 авг.1 052113

    Պետական եկամուտների կոմիտեի թիմը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև չորրորդ անգամ անցկացվող բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը և արժանացել համապատասխան պատվոգրի։ Պարգևատրման արարողությանը ներկա է գտնվել նաև ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: Պետական եկամուտների կոմիտեի թիմը դրսևորել է կամային բարձր որակներ, թիմային ոգի և մրցակցային ուժեղ ոգի՝ լավագույնս դրսևորելով պատրաստվածությունն ու միասնական գործելու կարողությունը։ Արժանի հաղթանակը ևս մեկ անգամ վկայում է ՊԵԿ թիմի համախմբվածության, նպատակասլացության և հաղթելու կամքի մասին։ Շնորհավորում ենք ՊԵԿ-ի թիմին՝ չեմպիոնական արդյունքի կապակցությամբ։ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի նպատակն է մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը, բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության դերն ու նշանակությունը, խրախուսել առողջ մրցակցությունը և նպաստել խաղերին մասնակցող ուժային կառույցների միջև համագործակցության և փոխգործակցության ամրապնդմանը։ Ավելին

  • 10 авг.1 19171

    💬Միասին ամփոփենք նախորդ շաբաթվա նորությունները Հուլիսին հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 253.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով շուրջ 16%-ով։ Կառավարության որոշմամբ՝ խաղային ոլորտի կարգավորման օպերատոր է սահմանվել «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» ընկերությունը Շրջանառության հարկման համակարգ․ ինչպես սկսել և իրականացնել բիզնես այս համակարգում 2026-ի առաջին կիսամյակում էապես բարելավվել են հարկ վճարողների հարկային կարգապահության ցուցանիշները ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը 2026 թվականի երկրորդ եռամսյակի ՊԵԿ գործունեության համառոտագիրն արդեն հասանելի է Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ՊԵԿ-ը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1.3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ ______________ 🎨 Շառլ Կարապետ Ադամյան | Աղջնակը ծովափին | 1920

  • 8 авг.1 33951

    видео или голосовое, без подписи

  • 8 авг.1 3962

    видео или голосовое, без подписи

  • 8 авг.1 4234

    видео или голосовое, без подписи

  • 8 авг.1 3062

    💭Շարունակում ենք ստուգել հարկային գիտելիքները՝ եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ #հարկայինվիկտորինա

  • 7 авг.1 350101

    Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության պետական բոլոր սահմանային անցման կետերում իրականացվել և շարունակվում են իրականացվել արդիականացման և վերազինման աշխատանքներ՝ տնտեսվարողների և քաղաքացիների համար ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան ավելի արագ, անվտանգ և արդյունավետ սահմանային ու մաքսային հսկողություն։

ՀՀ ՊԵԿ/ SRC of RA — tgindex