Tax Consulting
СтатистикаՀարկային խորհրդատվություն: Հարցերի համար կարող եք գրել (taxarmconsulting@gmail.com) կամ զանգահարել (+37444600110) մեզ։
- Последний пост
- 10 авг.
- Последнее чтение
- 13 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- английский
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 902
- 1/48двое суток
- 1 033
- 1/72трое суток
- 1 114
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
📌 Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting ❗️❗️❗️ ՔԱՂՎԱԾՔ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ Հանձնաժողովը, լսելով «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների և ստուգումն իրականացրած պաշտոնատար անձանց բերված փաստարկները, ուսումնասիրելով սույն գործում առկա ապացույցները, եկավ այն եզրակացության, որ դիմում-բողոքը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ. Այսպես, տվյալ դեպքում Ակտում մատնանշված իրավանորմերի և ստուգման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համադրման արդյունքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք հանգել են այն եզրակացության, որ ընկերությունն իր նախաձեռնությամբ, հրապարակային օֆերտայի պայմաններով ստանձնել է պարտավորություն՝ Visa Vision Reward քարտերի քարտապան հանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրել «Cashback»-ի տեսքով դրամական միջոցներ, մինչդեռ քարտապան հանդիսացող ֆիզիկական անձինք չունեն ստանձնած որևէ պարտավորության կատարում ընկերության նկատմամբ, և քանի որ քարտապանն ինքն է որոշում գործարքի դիմաց վճարումը տվյալ քարտի միջոցով կատարելը, ուստի ընկերության կողմից թողարկված Visa Vision Reward քարտի քարտապաններին «Cashback»-ի տեսքով դրամական միջոցների տրամադրումը համարվում է ակտիվների անհատույց տրամադրում: Հանձնաժողովը գտնում է, որ քննարկվող դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց՝ Բանկի կողմից Visa Reward քարտատերերին տրված հետվճարները (Cashback) որպես անհատույց ակտիվների տրամադրում դիտարկելը, ըստ էության, հիմնավոր չէ, քանի որ Բանկի կողմից հետվճարը տրամադրվել է շուկայում առաջխաղացման համար, մասնավորապես՝ Visa Reward քարտատեսակը խթանելու և տվյալ քարտատեսակի գծով ստացվելիք եկամուտները ավելացնելու նպատակով, ինչպես նաև նոր հաճախորդներ ներգրավելու, որոնք հետագայում կօգտվեն բանկի այլ ծառայություններից և բանկին կապահովեն ավելի շատ եկամուտներ: Բացի այդ, Հանձնաժողովը հաշվի առնում նաև ՀՀ վարչական դատարանի «21» դեկտեմբերի 2020թ. (վարչական գործ թիվ ՎԴ/10458/05/19) օրինական ուժի մեջ մտած վճռով արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ հետվճարը Բանկի կողմից շուկայում առաջխաղացման համար կատարված, ծառայությունների իրացման հետ կապված՝ մարքեթինգային ծախս է: Նույնիսկ մարքեթինգային ծախս չդիտարկվելու դեպքում հետվճարը Բանկի կողմից եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախս է, որը ենթակա է համախառն եկամտից նվազեցման: Իր հերթին, սույն գործում առկա փաստական տվյալների և ապացույցների ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ տվյալ դեպքում հստակ կանոնակարգված և թափանցիկ երևում է Բանկի կողմից ակնկալվող եկամտի ստացման նպատակով համապատասխան Բանկի կողմից ըստ էության մարկետինգի ծախսերի կատարված լինելու հանգամանքը, քանի որ հայտնի է, թե կոնկրետ ում և ինչ նպատակով են վճարվել հետվճարները՝ պահպանելով նաև սահմանված կանոնները՝ Visa Reward քարտով անկանխիկ գնումներ կատարելու դիմաց տեղական գործարքների համար 0.25% հետվճար ստանալու և արտասահմանյան գործարքների համար 0.5% հետվճար ստանալու: Այսինքն, տվյալ դեպքում Բանկի կողմից կատարվել են ձեռնարկատիրական՝ մարկետինգի ծախսեր, որոնք հստակ հիմնավորվում են կատարված հրապարակային օֆերտաներով և հաշվառման տվյալներով, ինչպես նաև հայտնի է, թե կոնկրետ որ ֆիզիկական անձանց են վճարվել հետվճարները: Միևնույն ժամանակ, սույն գործով որոշում կայացնելիս Հանձնաժողովը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Բանկի կողմից տրամադրված հետվճարի գումարները սահմանված կարգով հարկվել են եկամտային հարկով, ինչպես նաև հետվճարի գծով ծախսերը փաստաթղթավորված են ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով: Ելնելով ամբողջ վերոգրյալից՝ Հանձնաժողովը գտնում է, որ տվյալ դեպքում դիմում-բողոքը ենթակա է բավարարման: Հիմք՝ 👇👇👇
❗️❗️❗️ Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting 📜 Իրազեկում 380 📌 Հարց Կազմակերպությունը մինչև 30.06.2026թ. մատուցել է ծառայություն, որի մասով հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել 01.07.2026թ.-ից հետո: Տվյալ դեպքում հարկման բազան որոշելիս ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված ո՞ր օրվա միջին փոխարժեքը պետք է կիրառվի' ծառայության մատուցման պահը համարվող օրվա, թե՞ հաշվարկային փաստաթղթի դուրս գրման օրվա: 📌 Պատասխան Հաշվի առնելով վերոգրյալը' հայտնում ենք, որ մինչև 2026թ. հունիսի 30-ը (ներառյալ) կատարված գործարքների մասով կիրառելի են օրենսգրքի 16-րդ հոդվածի' մինչև 2026թ. հունիսի 30-ը (ներառյալ) գործող խմբագրությամբ կարգավորումները: Մասնավորապես, եթե օրենսգրքի 38-րդ և 40-րդ հոդվածներին համապատասխան ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման, ծառայության մատուցման պահը մինչև 2026թ. հունիսի 30-ն է (ներառյալ), իսկ տվյալ գործարքի մասով համապատասխան հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել 2026թ. հուլիսի 1-ին և դրանից հետո,ապա հարկման բազաները, եկամուտները և ձեռքբերման արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ' ելնելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքից: Միաժամանակ, 2026թ. հուլիսի 1-ին և դրանից հետո կատարված գործարքների մասով կիրառելի են օրենսգրքի 16-րդ հոդվածի' 2026թ. հուլիսի 1-ից գործող խմբագրությամբ կարգավորումները: Մասնավորապես, եթե օրենսգրքի 38-րդ և 40-րդ հոդվածներին համապատասխան ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման, ծառայության մատուցման պահը 2026թ. հուլիսի 1-ին և դրանից հետո է, ապա հարկման բազաները, եկամուտները և ձեռքբերման արժեքները որոշվում են ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման, ծառայության մատուցման պահը համարվող օրվա դրությամբ' ելնելով այդ օրվան նախորդող աշխատանքային օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված միջին փոխարժեքից: Միաժամանակ, եթե տվյալ գործարքի մասով համապատասխան հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել մինչև 2026թ. հունիսի 30-ը (ներառյալ), ապա հարկման բազաները, եկամուտները և ձեռքբերման արժեքները կարող են որոշվել նաև հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ' ելնելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքից: Հիմք 👇👇👇
📢Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 21-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգը, պայմանավորված բջջային էլեկտրոնային ստորագրության գործընթացի ժամանակ առաջացող խնդիրներով, աշխատում է որոշակի խափանումներով: Միաժամանակ հայտնում ենք, որ բջջային էլեկտրոնային ստորագրությունը սպասարկող կազմակերպության կողմից կատարվում են աշխատանքներ՝ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար։ Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ ՀՀ հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունների կիրառման ընթացքում նկատել ենք մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ առկա են իրավական անորոշություններ կամ գործնականում կարող են առաջանալ տարբեր մեկնաբանություններ։ Նախատեսում ենք Պետական եկամուտների կոմիտե ներկայացնել միասնական գրություն՝ խնդրահարույց հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ ստանալու նպատակով։ Եթե դուք նույնպես նկատել եք օրենսդրական բացթողումներ, չկարգավորված հարցեր կամ դրույթներ, որոնք կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, խնդրում ենք դրանք ուղարկել ինձ անձնական հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստով՝ taxarmconsulting@gmail.com հասցեին՝ հնարավորինս հակիրճ նկարագրությամբ և, ցանկալի է, համապատասխան հոդվածի կամ դրույթի հղմամբ։ Ստացված բոլոր հարցերը կքննարկենք, կհամակարգենք և մեկ միասնական փաթեթով կներկայացնենք ՊԵԿ՝ պաշտոնական դիրքորոշում ստանալու նպատակով։ ՊԵԿ-ից պաշտոնական պատասխանները ստանալուն պես անպայման կտեղեկացնենք ձեզ դրանց բովանդակության մասին, որպեսզի բոլոր գործընկերները կարողանան օգտվել ստացված պարզաբանումներից։ Կանխավ շնորհակալություն համագործակցության համար։
❗️❗️❗️ Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting 📜 Իրազեկում 379 📌 Հարց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում կազմակերպությունը ցանկանում է իր միջոցներից վճարել վարձու աշխատողների համար ամսական վճարման ենթակա ապահովագրավճարը։ Արդյո՞ք տվյալ դեպքում ապահովագրավճարի վճարումը եկամտային հարկով հարկման բազան որոշելիս կհամարվի նվազեցվող եկամուտ, իսկ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով կհամարվի ծախս։ 📌 Պատասխան (...) (...) (...) Հաշվի առնելով վերոնշյալը՝ հայտնում ենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում գործատուի կողմից վարձու աշխատողների օգտին կատարվող ապահովագրավճարները՝ 1. եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով՝ համարվում են նվազեցվող (չհարկվող) եկամուտներ և ենթակա չեն եկամտային հարկով հարկման, 2. շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով՝ համարվում են ծախսեր, և ենթակա են նվազեցման շահութահարկ վճարողի համախառն եկամտից՝ օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով: Հիմք 👇👇👇
❗️❗️❗️ Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting 📜 Իրազեկում 378 📌 Հարց Կազմակերպությունը տրամադրում է նվեր քարտեր, որոնց առկա գումարները հնարավոր է օգտագործել միայն կազմակերպության կողմից վաճառվող ապրանքների ձեռքբերման նպատակով։ Այս կազմակերպությունից այլ կազմակերպություն ձեռք է բերում նվեր քարտեր՝ աշխատակիցներին նվիրելու նպատակով։ Արդյո՞ք տվյալ դեպքում նվեր քարտեր տրամադրող կազմակերպությունը պետք է դուրս գրի հաշիվ-ապրանքագիր փաստաթուղթ։ 📌 Պատասխան (...) (...) (...) Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ կազմակերպության կողմից մեկ այլ կազմակերպությանը նվեր քարտերի տրամադրումը ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում կամ աշխատանքի կատարում չի համարվում և այդ մասով հաշվարկային փաստաթուղթ՝ հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր դուրս գրելու պարտավորություն կազմակերպության մոտ չի առաջանում: Հիմք 👇👇👇
📌Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting 🚨 Կարևոր փոփոխություններ Հարկային օրենսգրքում. Գանձումներ և արգելանքներ Հարկային օրենսգրքում կատարվել են արմատական փոփոխություններ, որոնք վերաբերում են հարկային պարտավորությունների ծանուցման, գանձման և գույքի արգելանքի ընթացակարգերին: Մասնավորապես՝ 📱 Էլեկտրոնային ծանուցումներ. Պարտադիր ծանուցման ենթակա բոլոր փաստաթղթերը (հանձնարարագրեր, ակտեր, որոշումներ) հարկ վճարողին կհանձնվեն էլեկտրոնային անձնական էջում տեղադրվելու միջոցով: Դրանք ուժի մեջ են մտնում տեղադրմանը հաջորդող օրվանից: ⚠️ Չվճարված հարկեր և արգելանք. Եթե չվճարված հարկը գերազանցում է 200 հազար դրամը կամ անցել է 2 ամիս, հարկայինը ուղարկում է հիշեցում: 7 օրացուցային օրվա ընթացքում առարկություն չներկայացնելու դեպքում կայացվում է գանձման և բանկային հաշիվների ու գույքի վրա արգելանք դնելու միասնական որոշում: 👤 Ֆիզիկական անձանց ծանուցումը. Այն ֆիզիկական անձանց, որոնք չունեն էլեկտրոնային անձնական էջ, ծանուցումները կուղարկվեն փոստով: Փոստից պատասխան չստանալու դեպքում կհրապարակվեն azdarar.am կայքում և ուժի մեջ կմտնեն 5-րդ օրվանից: ⚖️ Հարկադիր կատարում (ՀԿԱԾ). Գույքի վրա արգելանք դնելուց հետո 30 օրվա ընթացքում պարտքը չմարելու դեպքում, գործն էլեկտրոնային եղանակով անմիջապես փոխանցվում է ՀԿԱԾ՝ բռնագանձման: 📅 Ժամկետներ. գանձումների ու արգելանքների նոր կարգավորումները՝ 2026 թվականի հուլիսի 1-ից: Բողոքարկումը (դատական կամ արտադատական) չի կասեցնում արգելանքի կամ գանձման որոշման կատարումը: #ՀարկայինՕրենսգիրք #Հարկեր #Արգելանք #ՀԿԱԾ #Օրենսդրություն #Հայաստան Հիմք՝ 👇👇👇👇
📢 ՍԵՄԻՆԱՐ | ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխություններ 📅 Հունիսի 27-ին ժամը 12։00-ին կազմակերպում ենք սեմինար՝ նվիրված ՀՀ հարկային օրենսգրքում կատարված այն փոփոխություններին, որոնք ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հուլիսի 1-ից։ 🔹 Սեմինարի ընթացքում կքննարկվեն ✔️ հիմնական փոփոխությունները ✔️ կիրառման պրակտիկ խնդիրները ✔️ հարկ վճարողների և հաշվապահների համար կարևոր նոր կարգավորումները 🔹 Սեմինարի երկրորդ փուլում նախատեսվում է ❓ Հարց ու պատասխան ֆորմատ, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան բարձրացնել իրենց հուզող կոնկրետ հարցերը և ստանալ մասնագիտական պարզաբանումներ։ ✅ Այն հնարավորություն կտա ավելի խորը ուսումնասիրել շահութահարկի և այլ հարկատեսակների առանձնահատկությունները, ինչպիսիք են հարկային պարտավորությունների կատարումը, սխալների կանխարգելումը և հաշվապահական ու հարկային ենթահամակարգերի առավելագույն արդյունավետ օգտագործումը: 📌Հանդիպման մասնակցության վճարը կազմում է 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ 📌Վճարում անհրաժեշտ է կատարել նախապես՝ ա) «ԹԱՔՍ ԻՆՖՈ» ՍՊԸ բ) Ինեկոբանկ ՓԲԸ 2052822231921001 Հարցերի շրջանակներում քննարկվող նյութերն են՝ 👉ավելացված արժեքի հարկ 👉շահութահարկ, 👉եկամտային հարկ, 👉շրջանառության հարկ, 👉միկրոձեռնարկատիրության համակարգ Հարցերի համար կարող եք գրել 📧taxtrainigcentre@gmail.com էլ հասցեին կամ զանգահարել ☎️ +374 41 334023 համարին։ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ 👇👇👇
📌Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting ❗️❗️❗️ ԿԱՐԵՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ. 💍«ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ» 2026 թվականի մայիսի 6-ին ընդունվել է նոր օրենք, որով էական փոփոխություններ են կատարվում ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի ԱԱՀ-ով հարկման կարգում։ 📋 Հիմնական դրույթները, որոնք ուժի մեջ են մտնելու 2026 թ. հուլիսի 1-ից. ԱԱՀ-ի հարկման նոր բազա. 📌 Արտադրողների համար՝ հարկման բազա է համարվելու իրացման գնի և հիմնավորված փաստաթղթերով ոսկու/թանկարժեք քարերի ձեռքբերման գնի դրական տարբերությունը (բայց ոչ պակաս, քան իրացման գնի/իրական արժեքի 80%-ի 10%-ը)։ 📌 Առևտրակա գործունեություն իրականացնողների համար (առք ու վաճառք)՝ հարկման բազա է համարվելու իրացման գնի և իրի ձեռքբերման գնի (ներառյալ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը։ ❌ ԱԱՀ-ի հաշվանցման արգելք. Ոսկյա իրերի առևտրով զբաղվող անձինք այլևս չեն կարողանալու հաշվանցել (պակասեցնել) ձեռքբերման հարկային հաշիվներում կամ ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները (բացառությամբ 0% դրույքաչափով հարկվող գործարքների)։ ⚖️ Իրական արժեք. Եթե գործարքն արվում է անհատույց կամ իրական արժեքից 20% և ավելի ցածր գնով, ապա հարկման բազան հաշվարկվելու է տվյալ գործարքի իրական արժեքի 80 տոկոսի հիման վրա։ 📅 Անցումային դրույթ. Մինչև 2026թ. հուլիսի 1-ը ձեռք բերված ոսկյա իրերի մնացորդի մասով, հետագա վաճառքի ժամանակ հարկման բազան հաշվարկելիս, ձեռքբերման գնի մեջ ԱԱՀ-ի գումարը չի ներառվելու: #ՀարկայինՕրենսգիրք #ԱԱՀ #Ոսկերչություն #Հարկեր Հիմք՝ 👇👇👇
📌Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting ❗️❗️❗️ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026-01-23 ՈՐՈՇՈՒՄ № 32/3 ՀՀ ՊԵԿ ՀՀՍ վարչության աշխատակիցները, ուսումնասիրելով 2023-2025 թվականների տարբեր ամիսների ընթացքում «ԱՐՄԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերության կողմից իրականացված «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի ընթացքում իրավունքների փոխանցումն այլ կազմակերպություններին, հանգել է հետևության, որ դրանք ՀՀ հարկային օրենսգրքի իմաստով հանդիսացել են ՀՀ տարածքում ապրանքների մատակարարման գործարքներ, հետևաբար ԱԱՀ-ով հարկման օբյեկտ, սակայն դուրս չեն գրվել համապատասխան հարկային հաշիվներ և չեն հաշվարկվել և վճարվել այդ ապրանքների արժեքների նկատմամբ 20 տոկոս դրույքաչափով ԱԱՀ։ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՏՆՈՒՄ Է՝ 👇 📜 Հանձնաժողովը կարևորում է նաև խնդրո առարկա հարցի վերաբերյալ ԵԱՏՄ անդամ այլ պետությունների լիազոր մարմինների դիրքորոշումը խնդրո առարկա հարցի վերաբերյալ։ Այսպես․ ՌԴ ֆինանսների նախարարության 10.11.2023թ․-ի թիվ 03-07-08/107015 գրությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ կիրառման վերաբերյալ հարցման առնչությամբ հայտնել է հետևյալ դիրքորոշումը, առ այն որ, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության համաձայն՝ մաքսային պահեստի ընթացակարգի տակ գտնվող ապրանքները գտնվում են մաքսային վերահսկողության տակ և պահվում են առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման։ Մինչև այդ ապրանքները ներքին սպառման համար բացթողնման մաքսային ընթացակարգով ձևակերպվելը չեն կարող սպառվել ՌԴ ներքին շուկայում որպես Միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքներ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մաքսային պահեստ ընթացակարգով ձևակերպված ապրանքների օտարումը մինչև ներքին սպառման համար բացթողնման մաքսային ընթացակարգով ձևակերպումը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում: Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը գտնում է, որ․ ✅ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը չի դադարեցնում մաքսային վերահսկողությունը և չի փոխում ապրանքների կարգավիճակը և դրանք շարունակում են համարվել «օտարերկրյա ապրանքներ», ✅ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները թեև ֆիզիկապես գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, սակայն մաքսային պահեստում այդ ապրանքների օտարումը՝ մինչև «Բաց թողնում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվելը, ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ՝ հաշվի առնելով, որ այդ ապրանքները ՀՀ շուկայում որպես Միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքներ կարող են սպառվել միայն «Բաց թողնում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվելուց հետո, որի շրջանակներում մաքսատուրքերը և հարկերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դրանք կվճարվեին կազմակերպության կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետություն անմիջականորեն «Բաց թողնում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծելու դեպքում (ամբողջ ծավալով), ✅ ԱԱՀ-ի հարկման օբյեկտ չհամարվող ապրանքի մատակարարման գործարքի մասով ԱԱՀ չի հաշվարկվում ու չի վճարվում։ Ելնելով ամբողջ վերոգրյալից՝ Հանձնաժողովը գտնում է, որ տվյալ դեպքում դիմում-բողոքը ենթակա է բավարարման։ Հիմք 👇👇👇
❗️❗️❗️ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՕԳՆԵՔ ՀԱՍԿԱՆԱՄ Համաձայն Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի (որը ներբեռնել եմ ազգային ժողովի կայքից) 32-րդ հոդվածի՝ 1-ին մասի՝ (․․․) և սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: 5-րդ մասի՝ Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ներառող հարկային տարիների ընթացքում, երբ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով, 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում հարկ վճարողի կողմից չի ներկայացվել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն և չի հաշվառվել ԱԱՀ վճարող, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԸ ԿԱՐՈՂ Է ՄԻՆՉև 2026 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԻՄՈՒՄ՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու հնարավորություն տալու մասին (այսուհետ՝ Դիմում)։ Դիմումը ներկայացվում է թղթային կրիչով կամ էլեկտրոնային փոստով՝ հարկային մարմնի սահմանած ձևին համապատասխան։ Սույն մասին համապատասխան ներկայացված Դիմումի հիման վրա մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողը Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով, 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում ու ժամկետներում հարկային մարմնի կողմից հաշվառվում է որպես ԱԱՀ վճարող։ Սույն մասի դրույթները տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ և հարկային մարմնի կողմից որպես ԱԱՀ վճարող չհաշվառելու հիմքով վարչական ակտերով առաջադրված ԱԱՀ-ի պարտավորությունները ենթակա են վերահաշվարկման: Ենթակա են վերահաշվարկման նաև դատական կարգով բողոքարկված վարչական ակտերով հարկային մարմնի կողմից որպես ԱԱՀ վճարող չհաշվառելու հիմքով առաջադրված ԱԱՀ- ի պարտավորությունները, այդ թվում` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում: 📍 Խնդիրը հետևյալն է. Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասը հնարավորություն է տալիս հարկ վճարողներին մինչև 2026թ. դեկտեմբերի 21-ը դիմում ներկայացնել հարկային մարմին՝ ԱԱՀ վճարող համարվելու համար (հետադարձ ուժով՝ 2022-ից ծագած հարաբերությունների մասով)։ Սակայն նույն 5-րդ մասն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։ Արդյունքում ստացվում է հետևյալ պատկերը. 1️⃣ Դիմում ներկայացնելու իրավունքը ծագում է 2027-ին։ 2️⃣ Բայց դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 2026թ. դեկտեմբերի 21-ին։ Այսինքն՝ ճիշտ եմ հասկանում արդյո՞ք, որ օրենքն ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ դիմումների ներկայացման սահմանած վերջնաժամկետը արդեն անցյալում է։ 🤔
❗️❗️❗️ Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting «ԿԱՊՄԱՏ» ՍՊԸ-ի վերաբերյալ ՀՀ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովի թիվ 22/4 որոշման համառոտ ամփոփումը։ ՈՐՈՇՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ (26.03.2026թ.) 📜 Գործի էությունը: Ընկերությունը վաճառակետերից հետ է ընդունել ժամկետանց կամ վնասված ապրանքները (կաթնամթերք, մսամթերք) և դրանք ձեռքբերման գնից էժան գնով վաճառել ֆիզիկական անձանց՝ որպես անասնակեր ։ 📜 ՊԵԿ-ի դիրքորոշումը: Հարկային մարմինը գտել է, որ այդ ապրանքները պետք է դիտարկվեին որպես «որակական կորուստ» և դուրս գրվեին շրջանառությունից։ Քանի որ դրանց արժեքը գերազանցել է տարեկան համախառն եկամտի 1%-ը, ՊԵԿ-ը չի թույլատրել դրանք ծախսագրել և առաջադրել է լրացուցիչ պարտավորություններ ։ 📜 Ընկերության հիմնավորումները: 📌 Օրենսդրությամբ չկա արգելք ժամկետանց ապրանքը որպես անասնակեր ցածր գնով վաճառելու համար։ 📌 Որակական կորուստ ճանաչելը հարկատուի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը ։ 📌 Ապրանքի վաճառքը (նույնիսկ էժան) լրացուցիչ եկամուտ է բերել, հետևաբար այն չի կարող համարվել շրջանառությունից հանված կորուստ։ 📌 Հաշվապահական ծրագրում «խոտան» բառի օգտագործումը սուբյեկտիվ է և չի կարող հիմք հանդիսանալ գործարքը որակական կորուստ համարելու համար ։ ✅ Այս գործը կարևոր նախադեպ է ժամկետանց ապրանքների տնօրինման և դրանց հարկային ձևակերպումների (վաճառք և որակական կորուստ) տարանջատման տեսանկյունից: Հիմք 👇👇👇
❗️❗️❗️ Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting 📌 Ի՞նչ է փոխվել «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքում 1. Շահառուների շրջանակի ընդլայնում և հստակեցում Երեխաներ և երիտասարդներ. Հստակեցվել են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող մինչև 18 տարեկանների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած ուսանողների (մինչև 26 տարեկան) ապահովագրական իրավունքները։ Տաքսու վարորդներ. Ապահովագրական համակարգում ներառվում են նաև այն վարորդները, որոնք աշխատում են օնլայն հարթակներով կամ տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն (ուժի մեջ է մտնելու 2027-ից)։ Օտարերկրացիներ. Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները և փախստականները ևս որոշակի պայմաններով ներառվում են համակարգում։ 2. Անհատ ձեռնարկատերերի (ԱՁ) և նոտարների համար 2026թ. հուլիսի 20-ը վերջնաժամկետ է սահմանվել որոշ խմբերի համար ինքնուրույն ապահովագրավճար վճարելու համար։ Եթե ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը մինչև տարեվերջ և չի օգտվել ծառայություններից, վճարված գումարները ենթակա են վերադարձման։ 3. Գործատուների մասնակցությունը Օրենքը հստակ թույլ է տալիս գործատուներին իրենց նախաձեռնությամբ վճարել աշխատողների (և նրանց փոխկապակցված անձանց) ապահովագրավճարները՝ ամբողջությամբ կամ մասնակի։ 4. Պարտավորությունների բռնագանձում Եթե ինքնուրույն վճարող անձը 3 ամիս անընդմեջ չի վճարում ապահովագրավճարը, Հիմնադրամն իրավունք է ստանում դիմել դատարան՝ գումարը բռնագանձելու հայցով։ Հիմք՝👇👇
без подписи
❗️❗️❗️ Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting 📜 Իրազեկում 60 📌 Հարց Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հարկային տարվա ընթացքում իրականացրել է արևային պանելներ կրող ալյումինե կոնստրուկցիաների ներմուծում Չինաստանից, սկզբնական շրջանում կիրառել է «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն) մաքսային ընթացակարգ» համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի 221 հոդվածի, որի ժամանակ հաշվարկել և վճարվել են համապատասխան առաջացող հարկերը` ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի երեք տոկոսները: Հետագայում այդ ապրանքները հայտարարագրվել են «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով և կազմակերպությունը ՀՀ Կառավարության որոշման հիման վրա ստացել է ԱԱՀ հետաձգման արտոնություն երեք տարի ժամկետով` համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի, և արդեն իրականացրել է ներմուծման վերջնական հայտարարագրում: Արդյո՞ք նշված գործարքի արդյունքում վճարված ԱԱՀ գումարի 3 (երեք) տոկոսը տվյալ կազմակերպությունը կարող է հաշվանցել, և եթե կարող է, ապա ո՞ր հաշվետու ժամանակաշրջանում, ինչպես նաև վճարված ԱԱՀ-ն ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ո՞ր տողում պետք է ներկայացվի: 📌 Պատասխան (...) (...) (...) Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքները ԵՏՄ մաքսային օրենսգրքովնախատեսված կարգով և պայմաններով «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրելու դեպքում նախկինում վճարված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման (պակասեցման) օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով և արտացոլվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում` 17-րդ կետի [Ա] վանդակում լրացնելով տվյալ ներմուծման մասով ամբողջ մաքսային արժեքը, իսկ [Բ] վանդակում` տվյալ ներմուծման մասով նախկինում վճարված ԱԱՀ գումարը: Միաժամանակ, «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրման արդյունքում հաշվարկված և օրենսգրքի 79-րդ հոդվածին համապատասխան հետաձգված ՄԱՀ գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը ներառյալ: Ընդ որում` մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը ներառյալ վճարված ԱԱՀ-ի հետաձգված գումարները ենթակա են հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածի համապատասխան` հաշվի առնելով օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներն ու առանձնահատկությունները: Հիմք 👇👇👇
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 29 հունվարի 2026 թվականի N 109-Ն ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օրը:
📌Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting ❗️❗️❗️ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026-01-23 ՈՐՈՇՈՒՄ № 7/14 Ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղը (այսուհետ՝ մասնաճյուղ) 11.11.2025թ. դիմել է ՊԵԿ 2022թ. հունիսից մինչև 2024թ. դեկտեմբեր ամիսների ԱԱՀ և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հիմնավորվածության ուսումնասիրության համար: 08.01.2026թ. N4261043 արձանագրությունով մերժվել է դիմումով ներկայացված գումարի մուտքագրումը միասնական հաշիվ: Արձանագրությունում որպես մերժման հիմք է ներկայացվել ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ եթե ձեռքբերումներն ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա դրանց գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման ենթակա չեն: Մասնաճյուղի փաստարկները. · Մասնաճյուղի ծախսերը ֆինանսավորվել են մայր կազմակերպության կողմից, ինչը չի համապատասխանում 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերին: · Մայր կազմակերպության և մասնաճյուղի միջև չի կատարվել որևէ գործարք՝ համաձայն Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-3-րդ մասերի: · Հետևաբար, ըստ 73-րդ հոդվածի 1-ին մասի, մասնաճյուղը կատարել է ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումներ: (․․․) (․․․) (․․․) Հանձնաժողովը գտնում է՝ 👇 Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարներն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից ենթակա են հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով՝ եթե առկա չեն հաշվանցումներ (պակասեցումներ) կատարելու համար օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները, ինչպես նաև օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման հիմքերը: ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին իրականացվում է օրենսգրքի 74-րդ և 348-րդ հոդվածներով սահմանված կարգավորումներին համապատասխան: Միաժամանակ, նշված կարգավորումներին համապատասխան օրենսգրքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները մուտքագրվում են միասնական հաշվին օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, իսկ միասնական հաշվում առկա գումարների վերադարձը կատարվում է օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից և ուսումնասիրելով սույն գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը և հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետում բերված փաստական հանգամանքները՝ Հանձնաժողովը գտնում է, որ Ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի բողոքը ենթակա է բավարարման: Հիմք 👇👇👇
❗️❗️❗️ Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting 📜 Իրազեկում 55 📌 Հարց Կազմակերպությունը ցանկանում է վերակազմակերպվել առանձնացման եղանակով: Նոր ստեղծվող կազմակերպությանը (ՍՊԸ) բաժանիչ հաշվեկշռով անցնելու է շենք` որպես ակտիվ, իսկ որպես պասիվ` այդ գույքի արժեքի չափով կանոնադրական կապիտալ: Վերակազմակերպման գրանցումից 6 ամիս անց նոր ստեղծված ՍՊԸ-ի ֆիզիկական անձ հանդիսացող միակ բաժնետերը օտարում է իր 100 տոկոս բաժնեմասը այլ ֆիզիկական անձի: Արդյո՞ք այդ գործարքը ենթակա է եկամտային հարկով հարկման: 📌 Պատասխան (...) (...) (...) Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում ֆիզիկական անձի կողմից բաժնեմասի օտարումից ստացվող եկամուտները` եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ: Հիմք 👇👇👇
❗️❗️❗️ Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting 📢 Հարկային փաստաթղթերի վավերականությունը՝ QR կոդով ՊԵԿ նախագահի N 103-Ն հրամանով սահմանվել է հարկ վճարողի անձնական էջից ներբեռնվող փաստաթղթերի QR կոդի նույնականացման կարգը։ ✅ QR կոդի սքանավորմամբ կարելի է ստուգել փաստաթղթի վավերականությունը և համեմատել այն ՊԵԿ բազայում առկա բնօրինակի հետ։ 📑 Ո՞ր փաստաթղթերն են ներառված ցանկում. · Անձնական հաշվի քարտի քաղվածքներ · Հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ · Ռեզիդենտության կարգավիճակի հաստատման տեղեկանքներ · Ներկայացված բոլոր հաշվարկ-հաշվետվությունները · ՊԵԿ վարչական ակտերն ու որոշումները։ 📅 Հրամանն ուժի մեջ է մտնում QR կոդերի համակարգի ներդրման ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Հիմք՝ 👇👇👇
❗️❗️❗️ Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting 📜 Իրազեկում 373 📌 Հարց Գործող ստացված վարկերի և (կամ) փոխառությունների տոկոսադրույքներից առավելագույն տոկոսադրույքը կիրառելիս Լիզինգի պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը ՀՀ հարկային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի իմաստով պետք է հաշվի առնել թե ոչ։ 📌 Պատասխան Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները կիրառվում են միայն բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարներին, եթե անտոկոս կամ տոկոսով փոխառություններ են տրամադրվել այլ հարկ վճարողների: Հետևաբար, նույն դրույթների կիրառության նպատակով հիմք են ընդունվում միայն անտոկոս կամ տոկոսով տրամադրված փոխառության ժամանակահատվածում գործող ստացված վարկերի և (կամ) փոխառությունների տոկոսադրույքներից առավելագույն տոկոսադրույքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ պարագրաֆին համապատասխան լիզինգի պայմանագրով սահմանված լիզինգային վճարի (այդ թվում՝ լիզինգի պայմանագրով սահմանված տոկոսների գումարների) նկատմամբ ՀՀ հարկային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը կիրառելի չեն: Հիմք 👇👇👇