DigiSupport - Թվայնացում
СтатистикаԱյստեղ կծանոթանաք թվայնացման վերաբերյալ վերջին նորություններին, սպասվող միջոցառումներին, կրթական նախաձեռնություններին։ #BSC #CIPE
- Последний пост
- 10 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 1
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- eo
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 79
- 1/48двое суток
- 90
- 1/72трое суток
- 97
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Հայկական բիզնեսի կառավարման ոճը 📊 «Բի Էս Սի» Բիզնես Աջակցման Կենտրոնը, իրականացնում է ուսումնասիրություն՝ բացահայտելու հայկական բիզնեսի կառավարման ոճը և ոլորտում առկա հիմնական մարտահրավերները։ Ձեր փորձը շատ կարևոր է․ այն կօգնի ավելի լավ հասկանալ և զարգացնել տեղական բիզնես մշակույթը։ 📝 Հարցումը անանուն է 👉 Մասնակցեք այստեղ՝ https://forms.gle/VjBft9M3ocJxATPC6
Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից իրականացվող “Advancing a Democratic Digital Economy and Digital Governance” ծրագրի շրջանակում՝ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) իրականացնում է Դասընթացավարների վերապատրաստման (Training of Trainers – ToT) ծրագիր։ Ծրագրի նպատակն է զարգացնել ասոցիացիաների և հասարակական կազմակերպությունների կարողությունները՝ հնարավորություն տալով նրանց հետագայում ինքնուրույն կազմակերպել և իրականացնել թվային թեմաներով դասընթացներ իրենց անդամների և շահառուների համար։ 🎯 Ծրագրի ընթացքում կծանոթանանք հետևյալ 4 հիմնական մոդուլներին՝ • Թվային բիզնես մոդելներ • Արհեստական բանականության (AI) գործիքներ • Թվային մարքեթինգ (Digital Marketing), SMM և էլեկտրոնային առևտուր (E-commerce) • Կիբեռանվտանգություն և տվյալների պաշտպանություն ℹ️ Ծրագրի մանրամասներ՝ 📅 Ամսաթվեր՝ սեպտեմբերի 4, 7, 9, 14 🕘 Ժամ՝ 09:00-13:00 (յուրաքանչյուր հանդիպումը՝ 4 ժամ) 📍 Վայր՝ Երևան 👥 Մասնակիցների քանակը սահմանափակ է։ Գրանցվել մինչ օգոստոսի 17-ը՝ https://forms.gle/NSpPQQkMkEd6gkTP9
📢 ԱՆՎՃԱՐ դասընթացների նախնական գրանցում և կարիքների գնահատում ՓՄՁ-ների և անհատ ձեռնարկատերերի համար։ 🎯 Լրացնելով հարցումը՝ Դուք կանցնեք անվճար դասընթացների նախնական գրանցումը և կնպաստեք հայկական բիզնեսների թվային կարիքների գնահատմանը։ Տեղերը սահմանափակ են, ուստի հարցումը լրացրած ընկերությունները նախապատվություն կունենան ծրագրի մասնակիցների ընտրության ընթացքում։ 👉 Մասնակցեք հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/HDJv4tLwosNZyGRL9 Շնորհակալություն մասնակցության համար։ 🔒 Պատասխանները օգտագործվել են բացառապես վիճակագրական վերլուծության նպատակով և անձնական տվյալների գաղտնիությունը լիովին պաշտպանված է։ * Հարցումն անցկացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ, "Advancing a Democratic Digital Economy and Digital Governance" ծրագրի շրջանակում։
📢 Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հուլիսի 22-ին կայանալիք առցանց ֆոկուս-խմբային քննարկմանը։ 🔍 CIPE-ի հետ համագործակցությամբ իրականացնում ենք ՓՄՁ-ների թվայնացման կարիքների գնահատման հետազոտություն։ Հետազոտության նպատակն է բացահայտել բիզնեսների հիմնական կարիքներն ու մարտահրավերները՝ բարելավելու դասընթացներն ու խորհրդատվական ծառայությունները, ինչպես նաև աջակցելու Հայաստանում բիզնեսների թվայնացմանը։ Ի լրումն՝ ֆոկուս խմբի մասնակիցները հնարավորություն կունենան առաջիններից մեկը տեղեկանալու առաջիկա ԱՆՎՃԱՐ դասընթացների և խորհրդատվական ծրագրերի մասին։ 👤 Մոդերատոր՝ Սամվել Գևորգյան 🔗 Գրանցման հղում՝ https://forms.gle/62PyG4wrwVuDnFDGA Երևան՝ 16։00-17։00 Մարզեր՝ 14։00-15։00 Հավաքագրված տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես հետազոտական նպատակներով և հրապարակման ենթակա չէ։
📊 Հարգելի՛ գործարարներ, «Բի Էս Սի» Բիզնես Աջակցման Կենտրոնը, իրականացնում է ուսումնասիրություն՝ բացահայտելու հայկական բիզնեսի կառավարման ոճը և ոլորտում առկա հիմնական մարտահրավերները։ Ձեր փորձը շատ կարևոր է․ այն կօգնի ավելի լավ հասկանալ և զարգացնել տեղական բիզնես մշակույթը։ 📝 Հարցումը անանուն է 🎯 Տվյալները կօգտագործվեն միայն հետազոտական նպատակներով 👉 Մասնակցեք այստեղ՝ https://forms.gle/VjBft9M3ocJxATPC6
✔️ Անվճար խորհրդատվություն ✔️ Անվճար դասընթացներ ✔️ Անվճար քոուչինգ 💲Անվճար ներդրումներ Գաղափարի փուլում գտնվող, սկսնակ և մինչև 3 տարի գործող բիզնեսների համար: Տեղերը խիստ սահմանափակ են: Գրանցման հղում Ծրագրի մանրամասներ
Ցանկանու՞մ եք զարգացնել Ձեր գործող բիզնեսը՝ հստակ ռազմավարությամբ և փորձագետների ուղեկցությամբ։ Միացե՛ք Business2Grow ծրագրին և պարզե՛ք՝ ինչպես կարող է այն օգնել Ձեզ մեծացնել արդյունքներն ու խթանել բիզնեսի կայունությանը։ Խոսնակներ՝ 🔹Սամվել Գևորգյան - Ներդրումներ. Ինչպես ներգրավել ներդրումներ և հաղթահարել ֆինանսական խոչընդոտները 🔹Նարեկ Ալեքսանյան - Մասշտաբայնացում. կոմերցիոն լուծումներ 🔹Գևորգ Պողոսյան - Գործարարի անձնային բրենդինգ" Այլ մանրամասներին ծանոթանալ և գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ՝ https://quickstart.am/product/business2grow-intro/
Բիզնես պրոցե՞ս, թե՞ թիմ 🤔 https://youtu.be/-STWXOux_Zk?si=1XxwPVv9PklJuBW2
Top 10 upcoming Tech events: Լավագույն 10 գալիք տեխնոլոգիական միջոցառումները: Aug 16: Startup world cup competition by WCIT Օգ. 16: Ստարտափերի միջ մրցույթ (https://lu.ma/8ychs8j4) Aug 16: Product Design meetup Օգ. 16: Պրոդուկտի դիզայնի մասով հանդիպում (https://cl.gy/NGcCb) Aug 18: TON community meetup Օգ. 18։ TON համայնքի հանդիպում (https://shorturl.at/hJHul) Sep. 4: Business Meetup with Dubai Free economic zone representatives Սեպ 4. Հանդիպում Դուբայի ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչների հետ (https://shorturl.at/zpkFE) Sep. 6-7: DataFest Yerevan Սեպ. 6-7: Տվյալների Փառատոն (https://datafest.am/2024) Sep. 14: AWS community Day (https://shorturl.at/41Y4E) Սեպ.14: Ամազոնի կայքային ծառայությունների համայնքի օր (https://shorturl.at/41Y4E), Sep. 25-26: EMERGE international tech conference (https://emergeconf.io/) Սեպ. 25-26: EMERGE միջազգային տեխ կոնֆերանս (https://emergeconf.io/) Sep. 27: Startup Huddle Սեպ. 27: Ստարտափյան քննարկում, (https://epic.aua.am/startup-huddle-yerevan/) Sep. 30-Oct. 4 – Americas Competitiveness Exchange conf. Սեպ. 30-Հոկ 4: Ամերիկյան մրցունակության փոխ. ծրագիր (https://rb.gy/gyhmy8) Eventing with Artak N.G.
✔️Թվային լուծումներն եկել են մարդուն ուժեղացնելու - https://youtu.be/Jn-zEvD6rPg?si=iS3XfSQyTnGrR_-s
Բիզնեսի առցանց հարթակներ. ոչ թե վաճառք, այլ մուտքի տոմս ամբողջ աշխարհ. «Գործարա® մտագրոհ» 👉Գործարա® մտագրոհ հաղորդումների շարքը կարող եք դիտել նշված յութուբյան ալիքում։
#Միջոցառում «Փափուկ հմտություններն արդի աշխատաշուկայում» խորագրով Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում են պանելային քննարկում, գործնական աշխատանք, հարց ու պատասխան ոլորտի փորձագետների հետ։ Պանելային քննարկման խոսնակներն են՝ ✔ մասնագիտական զարգացման և վերապատրաստման փորձագետներ Հայաստանից և Վրաստանից 🇬🇪, ✔ փափուկ հմտությունների և կրթության ոլորտի փորձագետներ, ✔ ՏՏ ոլորտի մասնագետներ։ 📆 Օր՝ Հուլիսի 26, 🕓 Ժամ՝ 15։00-17։00 📍 Վայր․ Ibis հյուրանոցի «Երևան» սրահ Մասնակցությունն անվճար է՝ նախապես գրանցումով։ Մանրամասների համար՝ https://fb.me/e/5BfA2rTNd
💥 Ձեզ ենք ներկայացնում հունիս ամսվա սպասվող միջոցառումները > Հունիսի 2 - Game Dev Conf (https://bootcamps.aca.am/) > Հունիսի 4 - Mastering freelance taxes and paperwork in Armenia (https://www.eventbrite.com/e/mastering-freelance-taxes-and-paperwork-in-armenia-tickets-914586531937?aff=ebdshpsearchautocomplete). > Հունիսի 5 - Women in Tech Leadership (https://www.linkedin.com/posts/pmi-armenia_womenintechleadership-activity-7202188443932573696-bYrp?utm_source=share&utm_medium=member_desktop) > Հունիսի 6 - Why not all product managers are real (https://www.linkedin.com/events/whyyou-renotaproductmanager-and7201160401407864832/about/) > Հունիսի 9 - JavaScript Conference (https://jsconf.am/)
💥Առցանց վաճառքով հետաքրքրված ձեռնարկատերերի համար #Միջոցառում։ Ապրիլի 3-ին Ozon marketplace-ը կանցկացնի իր առաջին ֆորումը Հայաստանում ձեռներեցների համար՝ COM.E ON FORUM Yerevan: Ֆորումի ընթացքում Ozon-ը կկիսվի Հայաստանում իր զարգացման ծրագրերով և կպատասխանի ձեռներեցների հիմնական հարցերին։ ✅Ֆորումին կարող եք մասնակցել Offline կամ Online ձևաչափերով։ Օրակարգին ծանոթացե՛ք այս հղումով։ Շտապե՛ք գրանցվել այս հղումով։
💥 «Արհեստական բանականության (AI) գործիքները աշխատավայրում» թեմայով ԱՆՎՃԱՐ առցանց #Դասընթաց Արմավիրի մարզի երիտասարդների համար։ Դասընթացի ընթացքում ✔️ կծանոթանաք արհեստական բանականության գործիքներին, դրանց տեսակներին և կիրառության առանձնահատկություններին ✔️ կկարողանաք ստեղծել պրոդուկտներ՝ ամբողջովին կիրառելով արհեստական բանականության գործիքներ ✔️ կսովորեք ChatGPT-ի հետ շփման առանձնահատկությունները ❓Ովքե՞ր կարող են մասնակցել․ > Արմավիրի մարզի 15-29 տարեկան երիտասարդները, որոնք հետաքրքրված են արհեստական բանականության գործիքակազմով։ > Մեկնարկը ՝ ապրիլի 20 > Տևողությունը՝ 10 ժամ ❗Դասընթացին մասնակցելու համար շտապե՛ք գրանցվել մինչ ապրիլի 15-ը։ Մանրամասներին ծանոթացեք այստեղ։
💥 InTech Armenia Ամենամյա տեխնոլոգիական #Միջոցառում կոնֆերանսը տեղի կունենա ապրիլի 19-ին։ Միջոցառման նպատակն է միավորել ՏՏ համայնքի ներկայացուցիչներին, բացահայտել ՏՏ ոլորտի հիմնական միտումները և Հայաստանում բիզնեսի կարիքները։ 1⃣Միջոցառման առաջին հատվածում տեղի կունենա «Shaping the Future of Business: Harmonizing AI, Cybersecurity and Digital Advancements» թեմայով պանելային քննարկում։ 2⃣Երկրորդ հատվածում կլինի շնորհանդես․ միջազգային ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն տեխնոլոգիական աշխարհի վերջին նորարարությունները։ 🔗 Միջոցառման մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://fb.me/e/1Y46NodXp
#Միջոցառում Պանելային քննարկում Հայաստանում կանանց հզորացման վերաբերյալ 🤝 Պանելային քննարկումը նպատակ ունի ստեղծել երկխոսության և համագործակցության հարթակ կին ձեռներեցների համար։ 🔗 Մանրամասների համար՝ https://fb.me/e/5FfGZjEoT
🕵 2023 թ․ տվյալները ցույց են տալիս, որ կիբերանվտանգության խախտումների 74% պայմանավորված է մարդկային գործոնով։ Քանի որ բիզնես միջավայրի թվայնացման հետ մեկտեղ ավելանում է կիբերհարձակումների և տվյալների արտահոսքի հավանականությունը, մենք առաջարկում ենք ուսումնասիրել և կիրառել «Բիզնեսի թվային անվտանգության ուղեցույցը», որի միջոցով կարող եք քարտեզագրել Ձեր կազմակերպության առկա տեղեկատվությունը և, նվազեցնելով մարդկային գործոնը, ապահովել դրանց անվտանգությունը։ 🔗 Վերոնշյալ ԱՆՎՃԱՐ ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/yzQ09 *Ուղեցույցը մշակվել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից՝ Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակում։
💥Իմփաքթ Հաբ Երևանն իրականացնում է շրջանաձև տնտեսության վերաբերյալ անվճար #Դասընթաց։ CIRCO Business Design Track-ը ինտերակտիվ եռօրյա դասընթաց է ՀՀ-ում գրանցված փոքր և միջին ձեռնարկությունների համար: ❓Ի՞նչ է շրջանաձև տնտեսությունը: Շրջանաձև տնտեսությունը մի համակարգ է, որը զբաղվում է թափոնների վերածվող նյութերի քանակի կտրուկ նվազման գործով և կենտրոնացած է վերականգնվող բնության վրա: Շրջանաձև տնտեսության մեջ ապրանքներն ու նյութերը շրջանառության մեջ են պահվում այնպիսի գործընթացների միջոցով, ինչպիսիք են սպասարկումը, վերաօգտագործումը, վերանորոգումը, վերամշակումը և կոմպոստացումը։ Դասընթացի տևողությունը՝ 3 ամբողջական օր ❗Շտապե՛ք գրանցվել մինչև մարտի 18-ը ներառյալ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։
🕵 2023-ի դեկտեմբերին ընդունվել են ՀՀ ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ. հայեցակարգն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE)-ի աջակցությամբ մշակված հայեցակարգը ներառում է 3 ռազմավարական ուղղություն՝ 📌Հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով, 📌Փոխգործակցության բարելավում և մասնավոր հատվածի մոբիլիզացիա, 📌Բարձրացնել իրազեկումը և մեդիաազատությունների ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակը՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայություն։ Մանրամասներին ծանոթացեք հետևյալ տեսահոլովակում։