Նամակներ Արցախից
СтатистикаԵս անկեղծվ և ոչ լալահառաչ նամակներ կգրեմ Արցախից։ ք. Ստեփանակերտ, Արցախ
- Последний пост
- 17 июл.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 21
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
📌 Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ցուցահանդեսից հեռացվել է 10-ամյա աշակերտուհու՝ Արցախի «Մենք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը պատկերող նկարը, հանրային բուռն քննարկումների և ուսուցչուհու հրաժարականի պատճառ է դարձել։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն ահազանգել է միջադեպին՝ այն որակելով որպես հանրային տարածությունից արցախյան ինքնության ջնջման փորձ, մինչդեռ դպրոցի տնօրինությունը պնդում է, որ հարցը բացառապես կազմակերպչական և կարգապահական տիրույթում է։ 👇 Հղումը՝ Ծնողն ու տնօրենը պարզաբանել են արցախյան «Մենք ենք մեր սարերը» նկարի հեռացումը ցուցահանդեսից
Հրապարակվել է Արտուր Օսիպյանի հետ իմ հարցազրույցը։ 11:44 - Շուշիի բանտը 16:36 - Գիտակցաբա՞ր էր գնում կալանավորման 23:46 - Բաքվի բանտերում գտնվող նախկին պաշտոնյաների քննադատության մասին 30:57 - Ինչո՞ւ Օսիպյանի դեպքում քաղհասարակությունը ավելի ակտիվ, հետևողական ու միասնական էր թվում 41:53 - Փաշինյանի հետ նմանությունների մասին YouTube-ում կան նաև ամբողջական թայմկոդերը։ Ամբողջական հարցազրույցը այստեղ՝ Կուտակվելու է ու կատարվի այն, ինչ եղավ 2018-ին
Բավականին հետաքրիքր իրավական իրավիճակ է ստեղծվել, փորձել եմ հասկանալ։ Իսկ ի՞նչ իմաստ կա գրել վտարանդի կառավարության մասին։ Ամենակարևորը՝ հետաքրիր է, ու իմաստ կա, քանի որ թույլ է տալիս պատկերացնել որոշ գործընթացների էությունը. Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հուլիսի 2-ին հայտարարեց իր հրաժարականի մասին, ինչը նշանակում է, որ նա այլևս չի կատարելու նաև Արցախի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները։ Դանիելյանի հրաժարականով փաստացի թափուր են մնում ոչ միայն ԱԺ նախագահի, այլև Արցախի նախագահի պաշտոնակատարի պաշտոնները։ ԱՎԵԼԻՆ՝ Արցախի նախագահի թեկնածու չգտնվեց. կգտնվի՞ ԱԺ նախագահի թեկնածու Աշոտ Դանիելյանի հրաժարականից հետո
Պետական գաղտնիք հրապարակելու մեջ մեղադրվող ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Էդիկ Մալոյանը երկու ամսով կալանավորվել է։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հուլիսի 2-ին բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Նույն գործով երկու ամսով կալանավորվել է նաև զինծառայող Ռոման Ջավադյանը։ Գնդապետի փաստաբան Վահե Միսակյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ իրենք մեղադրանքը չեն ընդունում և բողոքարկելու են կալանավորման որոշումը՝ այն ստանալուց հետո։ «Մեղադրանքը չենք ընդունում, այսինքն՝ գտնում ենք, որ որևէ պետական գաղտնիքի հրապարակում չի եղել, իսկ թե ինչ բնույթի փաստաթուղթ կամ տեղեկություններ կան, դրանց մասին ինֆորմացիա չեմ կարող հայտնել ձեզ»,- ասաց Միսակյանը։ Մալոյանի պաշտպանը նաև ասաց, որ սա սահմանափակ ռեժիմով քննվող գործ է, և դրանից ավելի տեղեկություն չի կարող հաղորդել։ Էդիկ Մալոյանի կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։ ԱՎԵԼԻՆ՝ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 2 ամսով, պաշտպանական կողմը մեղադրանքը հերքում է. Ո՞վ է Մալոյանը
Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հուլիսի մեկի նիստը Իր եզրափակիչ ելույթում Վարդևանյանը ներկայացրեց տվյալներ 80,000 չաշխատող անձնագրերի և շուրջ 17,000 քաղաքացիների վերաբերյալ, որոնք ընդգրկված են եղել ոչ հրապարակային ցուցակներում։ Ներկայացուցիչը հայտնեց, որ այս հանգամանքները ստեղծել են կրկնաքվեարկության լուրջ վտանգներ, որոնց վերաբերյալ պատասխանող կողմը բովանդակային առարկություններ չի ներկայացրել։ «Ինչ վերաբերում է 16,000-17,000 քվեարկողների հնարավոր կրկնաքվեարկության ռիսկերին, մենք դրա վերաբերյալ որևէ բովանդակային հակափաստարկ չենք ստացել: Այդ ընտրությունների կազմակերպումը, որպես ընտրողի կամքի ազատ արտահայտման միջոց, որպես խարան մնալու է», - ասաց Արամ Վարդևանյանը: Հուլիսի մեկի Սահմանադրական դատարանը հերթականությամբ լսում է բոլոր դիմողների, հարակից պատասխանողների և երրորդ անձի ներկայացուցիչների եզրափակիչ ելույթները։ ԱՎԵԼԻՆ
🛂 070 ԿՈԴՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԱՊԱԳԱՆ ԱՆՈՐՈՇ Է Հայաստանի ներքին գործերի նախարարությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, թե ինչ իրավական կարգավիճակ կունենան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների «070» ծածկագրով անձնագրերը, եթե նրանք հրաժարվեն դրանք փոխել կամ դրանց վավերականության ժամկետը լրանա: Թեև այս տարվա աշնանից նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրերի նոր համակարգ, հին նմուշի փաստաթղթերի հետագա շրջանառության և արտադրության հարցը մնում է անորոշ: «Այդ լուծումը դեռ մտածված չէ, մշակված չէ, ներդրված չէ, դեռ որոշում կայացված չէ։ Ավելի ուշ այդ որոշումը կկայացվի, դեռ ժամանակ ունենք, և կհանրայնացնենք»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում «070» կոդով փաստաթղթի վերաբերյալ ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
📌 Ո՞րն է ճամփորդական փաստաթուղթը 📌 2023-ի կառավարության որոշումից հետո հետո պաշտոնյաները սկսեցին մեկնաբանել, որ «070» ծածկագրով անձնագիրը համարվում է ճամփորդական փաստաթուղթ։ Հասարակական ակտիվիստ Մարատ Եգանյանը հակադարձում է, որ «070» ծածկագրի վերաբերյալ նման իրավական կարգավորում ընդհանրապես գոյություն չունի։ 👉 ԱՎԵԼԻՆ
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է․ - Մինչև 2020-ի պատերազմը պաշտոնական վիճակագրությամբ Արցախում բնակվում էր ավելի քան 150,000 մարդ - 2020-ի պատերազմից հետո կորցրած տարածքներում բնակվում էր 38,000 անձ, այդ 38,000-ից մոտ 20,000-ը կրկին հաստատվել էր Արցախի մնացած բնակավայրերում, իսկ 18,000-ը 2023-ի դրությամբ բնակվում էր Հայաստանի տարբեր վայրերում։ Խանումյանը նշում է, որ որպես բռնի տեղահանված պետք է դիտարկել հենց 150,000 մարդու։ Արտագաղթի վերաբերյալ թվերը. - ԱԱԾ-ի տրմադրած տվյալներով՝ 2020-2023-ի միջակայքում Հայաստանից հեռացել է մոտ 7,500 արցախցի։ 2023-ից հետո հեռացել է ևս 15,000 մարդ։ Հայաստանից հեռացել է շուրջ 22,500 արցախցի, ինչը կազմում է ընդհանուր թվի մոտ 15%-ը։ Փորձագետը սա համեմատում է Իջևանի չափ մեծություն ունեցող քաղաքի դատարկվելու հետ։ Ինչու են բնակարնները թանկանում. - Գների բարձրացումը պայմանավորված է կառավարության բնակապահովման ծրագրի կառուցվածքով․ Պետական աջակցությյունը մեկ շնչին տրամադրվող 3-5 միլիոն դրամը (ըստ բնակավայրի) հանգեցնում է նախկինում չիրացվող անշարժ գույքի շուկայականացմանը և գների արհեստական բարձրացմանը - Գործընթացը բերում է նրան, որ վաղուց լքված բնակֆոնդը, որի տերերը հիմնականում արտասահմանում են, սկսում է վաճառվել բարձր գներով - Որոշ բնակավայրերում տեղաբնակները բարձր գնով վաճառում են իրենց տները և իրենք տեղափոխվում Երևան կամ Երևանին ավելի մոտ տարածքներ։ «Ի՞նչ հարց է լուծում կառավարությունը սրանով»․ հարցնում է Խանումյանը ԱՎԵԼԻՆ
📌 Կառավարությունը ցանկանում է նոր հեռախոսների գրանցման միասնական բազա ստեղծել. ինչու է դա խնդրահարույց
📌 ՍԴ-ն որոշեց չքննարկել Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
📌 Չիրացվող անշարժ գույքի գների աճը․ Հայկ Խանումյան 📌 Հայկ Խանումյանը պատմում է, թե ինչպես են բնակապահովության ծրագրերն ազդում նախկինում չիրացվող տների գների բարձրացման վրա։ 👉 ԱՎԵԼԻՆ
🔸️ Դասընթացին մասնակցությունն անվճար է։ Մասնակցել կարող են 20 կանայք։ Առաջին դասընթացը տեղի է ունենալու 2026 թվականի հուլիսի 7-ին։ 🔸️ Մասնակցության համար հայտը լրացնել մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfH1aV1e1znv2HGf2uAn6GHPIeblNeYKwVTe9CwCMqJxF5yiw/viewform?usp=sharing&ouid=111098376733052097890
Նորից անորակ յուղի մասին, որի պատճառով տանկերով ու հետևակի մարտական մեքենաներով ո՛չ հրաձգություն են իրակաանցրել, ո՛չ էլ մարտական մեքենավարում, իսկ պատերազմի օրերին այն վնասել տեխնիկան․ այդպես է ասում Ցոր-ի հրամանատար, գնդապետ Արթուր Օհանյանը Նիստի ժամանակ Արթուր Օհանյանը հայտնեց, որ 2020-ի մայիսի վերջին և հունիսի սկզբին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբից ստացվել էր պաշտոնական գրություն, որով արգելվում էր տեխնիկայի շահագործումն ու ուսումնական գործընթացը, քանի դեռ Ռուսաստանից ներկրված անորակ յուղերը չեն փոխարինվել որակյալով։ Խնդիրը, ըստ նրա, համատարած էր թե՛ ՀՀ ՊՆ-ում, թե՛ Պաշտպանության բանակի զրահատանկային ստորաբաժանումներում։ «Այդ յուղը, երբ տանկը մի քիչ աշխատում էր, փրփուր էր դառնում։ Շտաբից գրություն էր եկել, որ քանի դեռ այդ յուղերը չեն փոխարինվել որակյալով, ուսումնական գործընթաց տվյալ տեխնիկաներով չիրականացվի»,- հայտարարեց Օհանյանը։ ԱՎԵԼԻՆ
Ընտրություններին մանսակցելու նպատակով 353 հայցից բավարարվել է երկուսը 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ՀՀ վարչական և առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարաններ դիմած 353 քաղաքացիներից միայն երկուսի հայցն է բավարարվել: Դատական դեպարտամենտի տրամադրած տվյալների համաձայն՝ հայցադիմումների մեծ մասը վերադարձվել է կամ մերժվել: Ընտրողների ցուցակում կամ ընտրողների ռեգիստրում ընդգրկվելու պահանջով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ է դիմել 274 անձ, իսկ Վարչական դատարան՝ 79 անձ: Դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համադրմամբ՝ 28 դեպքում հայցվորների տվյալները համընկել են, ինչը նշանակում է, որ նույն անձինք միաժամանակ դիմել են և՛ քաղաքացիական, և՛ վարչական դատարաններ: ԱՎԵԼԻՆ
📌 1999-ին Հայաստանի և Արցախի միջև կնքված համաձայնագրի մասին 👉 ԱՎԵԼԻՆ
1999-ին Հայաստանի և Արցախի միջև կնքված համաձայնագրի մասին, որ «արցախյան» անձնագրերը ճամփորդական են
📌 2021-ին արցախցիները մասնակցել են ընտրություններին 👉 ԱՎԵԼԻՆ
📌 Կարո՞ղ է արդյոք դադարեցվել քաղաքացիությունը 👉 ԱՎԵԼԻՆ
❗️ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 2026-ի հունիսի 10-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում երեք կալանավորված անձինք, ի պատասխան ՍիվիլՆեթի գրավոր հարցման՝ հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Այսօրվա՝ հունիսի 15-ի դրությամբ, նրանց բողոքի ակցիան տևում է համապատասխանաբար 38, 34 և 12 օր։ 👉 ԱՎԵԼԻՆ
🔸 Արտուր Օսիպյանը դուրս է եկել ՔԿՀ-ից 🗣 «Ինձ ազատ արձակելով ոչինչ չի փոխվել, ընդհակառակը, դեռ նոր ենք սկսում, սա դեռ կոպիտ ասած «ռազմինկան» է, տաքանում ենք դեռ»,- ասել է նա՝ շեշտելով՝ «հետագա ընթացքը լինելու է օրենքով». «Մենք գնալու ենք մինչև վերջ, մինչև մեր նպատակին հասնելը, մինչև հաղթանակ»։ 📌 Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանն էլ հայտարարել է՝ հնարավոր է՝ դիմեն դատարան՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի եւ հերքի «այն զրպարտությունները, որոնք հնչեցրել է Օսիպյանի հասցեին»։ 🔸 Ինչ վերաբերում է Օսիպյանի հացադուլին, Հովհաննիսյանն ասել է, որ քանի որ շատ դժվար է լինելու ընտանիքի անդամների, մոր եւ կնոջ հույզերի, երեխաների ներկայությամբ այն շարունակել, այդ հարցը լրացուցիչ կքննարկեն․ «Հացադուլը այն ծայրահեղ միջոցն է, որին դիմում են մարդիկ, որ անարդարություն իրականացնողը զղջա, բայց քանի որ արդյունք չկա, հնարավոր է՝ դիմենք դատարան, որ ներողություն խնդրի եւ հերքի այն զրպարտությունները, որ հնչեցրել է Օսիպյանի հասցեին՝ պատերազմին թվացյալ չմասնակցելու, թվացյալ փսեւդոէլիտայի մաս լինելու եւ այլ առումներով»,- ասել է պաշտպանը։