tgindex
Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

Статистика

Լուսավոր Հայաստան Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի Telegram պաշտոնական ալիք: Telegram Ru https://t.me/EdMarukyan_Ru Facebook https://m.facebook.com/marukyan.edmon/ Instagram https://www.instagram.com/edmarukyan/ X (Twitter) https://x.com/edmar

Последний пост
10:41
Последнее чтение
16 авг.
Постов за неделю
8
Всего постов
62
Тип
открытый
Язык
nn
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
12 авг.
Подписчики
1 781
−3 за 3 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
498
40 постов
Вовлечённость
28,0%
к подписчикам
Постов в день
1,1
всего 62
Упоминаний
3
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
378
1/48двое суток
433
1/72трое суток
467

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • без подписи

  • Էդգար Ղազարյանի գործոնը․ սուր ընդդիմությո՞ւն, թե՞ ներհամակարգային բախման սկիզբ https://youtu.be/gaI8WvA3W5U?si=pm-PJI6N1AK8tKit Այս տեսանյութում մանրամասնորեն քննարկվում և վերլուծության են ենթարկվում Ազգային ժողովում ձևավորվող նոր հարաբերությունները, ընդդիմության վարքագիծը և հատկապես Էդգար Ղազարյանի շուրջ առաջացած լարվածությունը։ Անդրադարձ է կատարվում նրա սուր ելույթներին, իշխանական պատգամավորների արձագանքներին, խորհրդարանում հնարավոր բախումների վտանգին և այն հարցին, թե արդյոք ընդդիմությունը, համաձայնելով «բարեկիրթ» աշխատանքի պայմանավորվածությանը, չի սահմանափակում սեփական քաղաքական խոսքն ու գործողությունների ազատությունը։ Առանձին անդրադարձ է կատարվում նաև իշխանության ներսում ընթացող կադրային վերադասավորումներին՝ Արմեն Գրիգորյանի հեռացմանը և Ալեն Սիմոնյանի հնարավոր նոր դերակատարությանը։ Քննարկվում են Անվտանգության խորհրդի աշխատանքի արդյունավետությունը, Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության վերջին տարիների խնդիրները, բանակցային գործընթացների կառավարման ձախողումները և այն հարցը, թե որքանով են առանցքային պետական պաշտոնները ծառայել Հայաստանի ռազմավարական շահերին։ ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • 14 авг.67удалён 15 авг.

    без подписи

  • 🔴 Հայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան https://youtu.be/zqcFPDKble8?si=f7yXH4v9q299CHDa ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • Մեր քաղաքական էլիտան չի հասկանում, թե ինչ է պետք Հայաստանին ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • Վերջին շրջանում, ցավոք, շատ հաճախ եմ գալիս այն եզրահանգման, որ Հայաստանը կառավարվում է Ադրբեջանից, իսկ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը խմբագրվում է Բաքվում։ Սա արձանագրում եմ ոչ թե հաճույքով, այլ այն համոզմամբ, որ ինչ-որ մեկը, ի վերջո, պետք է մեր ժողովրդին ասի դառը ճշմարտությունը։ Երեկ Նախիջևանում ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ ներկայում Հայաստանի էներգետիկայի հիմնական աղբյուրը ատոմակայանն է, սակայն, ըստ նրա, այն հնացած է և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար։ Նրա պնդմամբ՝ ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր չէ անվերջ երկարաձգել, և վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Այդ դեպքում, ըստ նրա, Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի։ Ատոմակայանի փակումից հետո, ադրբեջանական ծրագրի համաձայն, մենք պետք է Ադրբեջանից նաև էներգետիկ կախվածության մեջ հայտնվենք, քանի որ, ինչպես հայտարարել է Ալիևը, ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Որքան շատ են Հայաստանի իշխանությունները խոսում ինքնիշխանության մասին, այնքան ավելի ենք կորցնում մեր ինքնիշխանությունը։ Եվ հիշեք՝ անցած քարոզարշավի ժամանակ միայն մեր ուժն է խոսել ատոմակայանը պահպանելու մասին ու այդ հարցի վերաբերյալ հստակ տեսլական ներկայացրել։ ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • 🔴 Հայաստանը նոր ճնշումների առաջ է․ թույլ խորհրդարան, պարտադրվող հանրաքվե և տնտեսական խնդիրներ https://youtu.be/oXsCOOWWFt8?si=1Jyp1qmj2Pkbmwax ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • Կաթողիկոսի դատը ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • Փաշինյանը նախ խնդիր է ստեղծում, ապա սկսում է «հերոսաբար» լուծել այն ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • 9 авг.546142

    Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը https://youtu.be/CLkXkChJHPQ?si=Cfhzd-_lzZ0Z6yc8 Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունը անընդհատ հայտարարում է, որ տարբեր միջազգային կառույցներ և մեխանիզմներ «չեն գործում». ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՀԱՊԿ-ը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խաղաղապահները, իսկ այսօր արդեն հարցեր են բարձրացվում նաև ԵԱՏՄ-ի աշխատանքի վերաբերյալ։ ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • 8 авг.486171

    Նիկոլ Փաշինյանի թիմը․ ինքնուրույն գործիչնե՞ր, թե՞ մեկ մարդու քաղաքական համակարգ https://youtu.be/_xjlVziTVvI?si=57PEHiQJbRk9u7HH Այս թողարկման ընթացքում մանրամասնորեն քննարկվում և վերլուծության ենք ենթարկվում նոր ձևավորված Ազգային Ժողովի կազմը, խորհրդարանական ուժերի և հատկապես իշխող ՔՊ -ի ցուցակում ընդգրկված գործիչներ քաղաքական որակը։ Քննարկվում են նաև Հայաստանի քաղաքական համակարգի ավելի խորքային խնդիրը՝ ինքնուրույն և հանրային տարբեր շերտեր ներկայացնող քաղաքական գործիչների բացակայությունը։ Արձանագրվում է, որ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների մեծ մասը կախված է առանձին քաղաքական առաջնորդներից կամ խոշոր կապիտալից, իսկ խորհրդարանական քննարկումները հաճախ կենտրոնանում են հենց քաղաքական գործիչների անձնական և ներքին հարաբերությունների շուրջ՝ հանրության իրական խնդիրները երկրորդ պլան մղելով։ Առանձին անդրադարձ է կատարվում պատգամավորների իրական գործառույթին, խորհրդարանում քաղաքական բովանդակության անկմանը և այն հարցին, թե արդյոք այս կազմը կարող է արդյունավետորեն ներկայացնել Հայաստանի քաղաքացիների շահերը։ ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման և ապապետական գործողությունների նոր խայտառակ հանգրվանն է։ Իրավական տեսանկյունից այս գործընթացը գնահատում ենք որպես կրոնական կազմակերպության ինքնակառավարմանն ու ներքին գործերին անթույլատրելի և կոպիտ միջամտություն։ Ավելին, այն կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով խղճի, դավանանքի և կրոնի ազատության հիմնարար իրավունքը։ Խստորեն դատապարտում ենք այս գործընթացը և պահանջում անհապաղ դադարեցնել այն, կարճել հարուցված քրեական վարույթը և պետության անունից ներողություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ պատճառված վնասի համար։ Միաժամանակ համոզված ենք, որ սույն գործի ապօրինի նախաձեռնողները, դրանց քաղաքական հրահանգավորողներն ու պատասխանատվություն կրող անձինք պատժվելու են՝ ՀՀ-ում իշխանափոխության հաջորդ օրվանից։ ԼՀԿ կառավարման խորհուրդ 07.08.2026թ. Երևան, ՀՀ ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • 7 авг.471162

    Նիկոլ Փաշինյանը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադառնալով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին, հայտարարել է, որ Հայաստանը չի կարող հանրաքվե անցկացնել մի հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի։ Բնականաբար, նա իրավացի է․ գոյություն չունեցող հարցի շուրջ հանրաքվե չեն անցկացնում։ Շուրջ երեք տարի է՝ նույնն եմ ասում Ալիևի պահանջած հանրաքվեի վերաբերյալ, քանի որ այս փաստարկը կիրառելի է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող սահմանադրական հանրաքվեից հրաժարվելու դեպքում։ Եթե Ալիևը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, ապա Սահմանադրական դատարանը՝ միակ մարմինը, որն իրավասու է նման հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու, դեռևս 2024 թվականին արձանագրել է, որ մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած՝ նման հարց գոյություն չունի։ Ուրեմն ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները մի դեպքում պնդում, որ պարտադրվող հանրաքվեի առարկա գոյություն չունի, և հրաժարվում են այն անցկացնելուց, իսկ մյուս դեպքում հեշտությամբ համաձայնում են նման պարտադրանքին։ Ավելին՝ Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, որ Ադրբեջանում ազդակներ են ստացել, թե Հայաստանում սկսվում է սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացը։ Իմ մոտեցումը հետևյալն է․ գոյություն չունեցող հարցերի շուրջ հանրաքվե անցկացնելու ցանկացած արտաքին պարտադրանք՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս, պետք է հավասարապես մերժվի։ ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • 6 авг.483131

    🔴 Իշխան Սաղաթելյանը խոսում է «ոչ»-ի ճակատից․ իսկ ով է տալու վճռորոշ ձայները https://youtu.be/5A24eaT_nxc?si=xU0YUvACGtShOJXc ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից https://youtu.be/tsqGO7jaDTg?si=hG-1me2zCvEMd9Tr

  • 5 авг.538212

    Անունս տալուց առաջ գոնե լվացվեք ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • 5 авг.565151

    Պատուհասներ առանց սահմանների... ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում խորհրդարանի նախագահի թեկնածու առաջադրելը ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական պարտավորությունն է։ Առավել ևս՝ այն քաղաքական ուժի, որը հավակնում էր միանձնյա կառավարման։ Եվ այստեղ կարևոր չէ, թե այդ թեկնածուի…

  • Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում խորհրդարանի նախագահի թեկնածու առաջադրելը ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական պարտավորությունն է։ Առավել ևս՝ այն քաղաքական ուժի, որը հավակնում էր միանձնյա կառավարման։ Եվ այստեղ կարևոր չէ, թե այդ թեկնածուի օգտին քանի պատգամավոր կքվեարկի։ Կարևորն այն է, որ քաղաքական ուժը ներկայացնի իր թեկնածուին, հիմնավորի նրա առաջադրումը և հստակ ձևակերպի, թե ինչպիսի խորհրդարան է պատկերացնում իր թեկնածուի ընտրվելու պարագայում։ Ինչ այլընտրանք են նրանք ներկայացնում գործող իշխանական ռեժիմին։ Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ նման ինստիտուցիոնալ քայլ մեկ անգամ կատարել է «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքը։ Կցված տեսանյութում ներկայացնում եմ խորհրդարանի նախագահի թեկնածու առաջադրվելու հիմնավորումն ու այդ առիթով ունեցած ելույթս։ https://youtu.be/Ml49hk55DB0?si=5cMfCl0KfXxoniq4 ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • 🔴 ԲՀԿ-ի մանդատների քելեխը․ իշխանությունն ու ընդդիմությունը գնացին գործարքի https://youtu.be/M8Ce4Clx2MA?si=FjhTGKtevB9dAQau Նոր ձևավորված Ազգային Ժողովն անցկացրեց իր առաջին նիստը, իսկ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացավ նիստին և սկսեց գործել իշխանության…