Catholic pillar
СтатистикаThe Church of the living God , the pillar and foundation of the truth ( 1 Tim 3 : 15 )
- Последний пост
- 13:14
- Последнее чтение
- 13 авг.
- Постов за неделю
- 26
- Всего постов
- 44
- Тип
- открытый
- Язык
- английский
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 46
- 1/48двое суток
- 52
- 1/72трое суток
- 56
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
🔴 Կենարար հավատի գանձարան ✔️ Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ գաս Քո թագավորությամբ»։ (Ղուկասի Ավետարան, գլուխ 23, հատված 42) Սա խաչի վրա գտնվող ապաշխարող ավազակի աղոթքն էր, և պետք է լինի նաև մեր աղոթքը։ Ո՞վ կարող է մեզ բարիք անել, եթե ոչ այն Տերը, ով նաև մեր Դատավորն է լինելու։ Երբ մեր մասին հուսահատ մտքեր են գալիս մեր մտքին և տանջում մեզ, «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ»-ն է միակ բանը, որ պետք է ասենք։ Մենք ինքներս ոչ մի գործ, պատճառ, իմաստություն կամ գիտելիք չունենք, որով կարողանանք բարելավել մեր վիճակը։ Մենք չենք կարող որևէ բան ասել Աստծո առաջ՝ ինքներս մեզ պաշտպանելու համար։ Մենք կարող ենք միայն խոստովանել, որ մեղավոր և սխալվողներ ենք, և ինչպես կարիքավորներ ու աղաչողներ՝ դիմել Նրան և խնդրել միայն, որ Իր ողորմությամբ հիշի մեզ։ Մենք կարող ենք աղաչել, որ Հիսուսի հանուն շնորհ ու բարեհաճություն շնորհի մեզ՝ ոչ թե մեր արժանիքների, այլ Քրիստոսի հանդեպ սիրո համար։ Ո՞ւմ մոտ պետք է գնանք։ Ո՞վ կարող է մեզ բարիք անել, եթե ոչ Նա, ով որպես մեր Փրկիչ եկավ այս աշխարհ, վիրավորվեց մեր չարությունների և մեղքերի պատճառով և հարություն առավ մեռելներից՝ մեր փրկության համար։ ✍ Ջոն Հենրի Նյուման – «Բարի լույսի աղոթք» գրքից ❗️Երբեմն, երբ նայում ենք մեր անցյալին, սխալներին ու թուլություններին, ամոթն ու հուսահատությունը լցնում են մեր ամբողջ էությունը։ Այդ պահերին մենք գուցե ոչ մի բարի գործ կամ արդարացում չունենանք Աստծո առջև ինքներս մեզ պաշտպանելու համար։ Բայց լավ լուրն այն է, որ Տերը մեզանից կատարելություն չի պահանջում, այլ խոնարհ սիրտ։ Ճիշտ ինչպես խաչի վրա գտնվող ավազակը, որի կյանքում ոչ մի բարի գործ չկար, մենք էլ հուսահատության ամենամութ պահերին կարող ենք առանց որևէ արդարացման պարզապես ասել՝ Տե՛ր, Քո ողորմությամբ յիշիր ինձ։ Այս կարճ ու անկեղծ աղոթքն է Աստվածային շնորհի ու ներողամտության դռները բացող բանալին։
без подписи
Սուրբ Մարիամի Վերափոխումը. խոստում` մեր հոգնած մարմնի և հոգու համար։ Այսօր Եկեղեցին տոնում է իր ամենափառահեղ տոներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխումը երկինք՝ մարմնով և հոգով։ Առաջին հայացքից այս խորհրդավոր իրադարձությունը կարող է թվալ միայն Տիրոջ Մորն ուղղված բացառիկ պատիվ, սակայն եթե ավելի խորն անդրադառնանք, այս տոնը յուրաքանչյուրիս համար ունի ցնցող և հույսալից պատգամ։ Մենք հաճախ ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդու մարմնի նկատմամբ վերաբերմունքը գնում է ծայրահեղությունների։ Կամ մարմինը պաշտում են և մարդկային ողջ արժեքը ամփոփում արտաքին կատարելության ու գեղեցկության մեջ, կամ էլ այն արհամարհում են և կարծում, թե վերջնական փրկությունը պատկանում է միայն անմարմին հոգուն։ Սակայն Մարիամի Վերափոխումը հերքում է երկու այս մոտեցումներն էլ։ Աստված՝ Մարիամին իր ամբողջ էությամբ (հոգով և մարմնով) երկինք բարձրացնելով, մեզ հիշեցնում է մի հիմնարար ճշմարտություն. մեր նյութն ու մարմինը նույնպես սուրբ են Արարչի աչքում։ Մեր մարմինները՝ իրենց ամբողջ հոգնածությամբ, հիվանդություններով, թուլություններով և կյանքի ընթացքում ստացած վերքերով, թափվող պատյաններ չեն, այլ ստեղծված են փառքի և հավերժության համար։ Սուրբ Մարիամը նախորդն է այն ճանապարհի, որը Քրիստոս բացել է մեզ բոլորիս համար։ Նա՝ որպես կատարյալ մարդ, հասել է այնտեղ, որտեղ մեր վերջնական նպատակն ու իսկական տունն է։ Աստծո Խոսքը այս մեծ հույսը այսպես գեղեցիկ է արտահայտում. «Իսկ մեր քաղաքացիությունը երկնքում է, և այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, ով իր զորությամբ, որով կարող է ամեն ինչ իրեն հնազանդեցնել, կվերափոխի մեր նվաստ մարմինները, որպեսզի դրանք նման լինեն իր փառավոր մարմնին»։ (Փիլիպպեցիներ 3։20-21) Այս աշխարհի դժվարությունների, անհանգստությունների և հուսահատությունների մեջ այսօր երկնային փառքով պսակված Մարիամին նայելը խաղաղության խարիսխ է։ Նրա Վերափոխումը մեզ ասում է. ❗️Մարդկային պատմության վախճանը կործանում ու խավար չէ. մեր պատմության վախճանը կատարելության, բժշկության և լույսի հասնելն է Արարչի գրկում։ Թող այս օրհնյալ օրը մեր աչքերը ժամանակավոր հոգսերից շեղի դեպի այն հայրենիքը, որը մեզ է սպասում։
без подписи
«Քրիստոս մեզ «միացրեց» Իրեն, և սա ոչ թե հավատով միայն, այլև իրապես մեզ Իր Մարմինը դարձնելով, հետևաբար, միայն սիրով չմիավորվենք Քրիստոսին, այլև իսկապես միավորվենք Փրկչին՝ ճաշակելով Նրա Մարմինը» (Հովհան Ոսկեբերան): Այսօր կիրակի է, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Օգոստոսի 15-ին Կաթոլիկ Եկեղեցին տոնում է Սուրբ Կույս Մարիամի Վերափոխումը։ Այս 3-րոպեանոց երաժշտական ստեղծագործությունը արտացոլում է Մարիամի հավատքի ճանապարհը՝ Գալիլեայից մինչև Գողգոթա, և վերջապես՝ իր Որդու փառքի մեջ։ Նրա Վերափոխումը մեզ ուղղորդում է դեպի այն հույսը, որ խոստացված է բոլոր նրանց, ովքեր պատկանում են Քրիստոսին՝ մահը վերջին խոսքը չունի։
Առավոտյան աղոթք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Ո՛վ երկնքի և երկրի Տեր, Այս շաբաթ օրվա առավոտյան, բոլոր հրեշտակների և սրբերի հետ համահունչ, մենք նշում ենք Սուրբ Մոր ՝ Մարիամի վերելքի փառահեղ տոնակատարությունը դեպի երկինք: Նա խոնարհաբար ասաց իր օրհներգում. «Որովհետև նա տեսավ հեզութիւնն իր աղախնի։ Այսուհետ բոլոր սերունդներն երանի են տալու ինձ, որովհետև Աստւած մեծ բաներ է արել ինձ համար, և նրա անունը սուրբ է>>։ Ով Աստված, այս օրերին, երբ մեր ազգը նվաստացվում է աղքատության և պատերազմի վախի մեջ, քո մեծ զորությամբ մեծ գործեր կատարիր մեր երկրի ազատագրման և խաղաղության համար: Ով Հիսուս Քրիստոս, երբ դու սուրբ մորդ բարձրացրիր երկնային փառքի, փառավորիր փշրված հոգիները ։ Թույլ մի տուր, որ պատերազմի չարագուշակ ստվերը և ռազմական սպառնալիքները այս տառապյալ մարդկանց հույսը վերածեն հուսահատության: Տուր նրանց իրենց առատ սփռոցները հզոր ձեռքով `կրկին արժանապատվությունը համտեսելու համար: Ո՛վ Սուրբ Մարիամ, ո՛վ թագուհի, որ երկինք է բարձրացել, դու, որ այժմ փառքի պսակը դրել ես քո գլխին, պահիր քո մայրական հայացքը քո զաւակների վրայ Իրանում։ Այս փառահեղ օրը, քո հզոր բարեխոսությունը դարձրու մեր հոգնած հոգիների ապաստանը, որպեսզի մենք կարողանանք պաշտպանվել այս ժամանակի նետերից: Ամեն։
без подписи
Ողջոյն քեզ, Մարիամ Ողջոյն քեզ, Մարիամ, լի շնորհոք, Տէրն ընդ քեզ. օրհնեալ ես դու ի կանայս եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո՝ Յիսուս։ Սրբուհի Մարիամ, մայր Աստուծոյ, բարեխօսեա՛ վասն մեր՝ մեղաւորացս, այժմ եւ ի ժամու մահուան մերոյ. Ամէն:
Աղոթք ժամերգությունից՝ աշխարհաբար. Ցերեկվա Տէր և գիշերվա Ստեղծիչ, Դու որ ստեղծեցիր ցերեկը բարիք գործելու մեր փրկության համար, իսկ գիշերը՝ մեր տկարացած մարմինների հանգստության համար, այժմ Քեզ երկրպագողներս բացելով մեր բերանները օրհնաբանում ենք Ահավոր և Փառավորյալ Սուրբ Անունդ: Ընդունիր և այժմ մեր աղաչանքները և առաջնորդիր մեզ ուղիղ հավատով և առաքինասեր վարքով պաշտել քեզ անդադար: Սաղմոսներով և հոգևոր երգերով անդադար փառավորել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս Հավիտենից: Բարի լույս բոլորիս։ Թող Աստված ընդունելի անի յուրաքանչյուր շրթներից մրմնջած աղոթք՝ իր նպատակի համար: Աստված կամենա բոլորս մասնակցենք վաղվա տոնին, որը նվիրված է Մարիամ Աստվածածնի վերափոխմանը, և չկենտրոնանանք խաղողի վրա ու տոնը չկոչենք խաողոօրհնեք․
без подписи
без подписи
💕Մարիամի Ձայնը բալզամ է հոգուս վերքերին և Քաղցր մեղեդի, Այն մոտեցնում է իմ սիրտը Հիսուսի Սրտին: Մարիամի Ձեռքերը Հոգուս վրա սուրբ օրհնություն է, Եվ պաշտպանություն Իմ կյանքի համար: Մարիամի Ձայնը, Մարիամի Ձեռքերը, Նրա քաղցր ժպիտը Ստիպում է ինձ երգել “Դու իմ Մայրն ես” Մարիամի Սերը Քաղցր պոեզիա է, Այն շշնջում է իմ հոգուն Հիսուսի անունը: Մարիամի գեղեցիկ ու քնքույշ հայացքը՝ անսահման ներդաշնակություն է իմ հոգում: 💕
без подписи
Սուրբ Կույս Մարիամի մասին… -Սբ. Մաքսիմիլիան Կոլբե «Ես ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին, և ձեզանից յուրաքանչյուրին մասնավորապես, նրա անունով. 🤍Նա սիրում է ձեզ, ձեզանից յուրաքանչյուրին. 🤍🌷Նա շատ է սիրում ձեզ։ 🩷Նա սիրում է ձեզ միշտ, առանց բացառության։ Սա է, ինչ ես կրկնում եմ ձեզ Նրա անունով։ 💙«Մարիա՜մ, Մարիա՜մ, Մարիա՜մ. Նա ձեր կյանքն է, Փորձեք դիմել Նրան, ինչպես երեխան իր սիրելի և ամենաբարի Մորը, նույնիսկ եթե միայն կանչեք Նրա Սուրբ Անունը 🩷⭐️«Մարիամ»⭐️🩷 կյանքի դժվարությունների մեջ, հոգևոր թուլության պահերին (...), և դուք անձամբ կ համոզվեք, թե որքան հզոր է Մարիամը և թե ով է նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը”: «Իմ փոքրիկ զավակներ, սիրեք Անարատին։ 💙Սիրեք Նրան, և Նա ձեզ երջանիկ կդարձնի։ Ամբողջությամբ վստահեք Նրան։ Անարատ Կույսին ճանաչելը և հասկանալը բոլորին տրված չէ։ 🙏🏻Սա կարելի է ստանալ միայն աղոթքի միջոցով… Իմ փոքրիկ զավակներ, սիրեք Կույս Մարիամին, սիրեք նրան որքան կարող եք։.. Ես բացահայտել եմ իմ գաղտնիքը ձեզ և արել եմ դա՝ ձեզ ուժ և հոգևոր էներգիա տալու փորձությունների և հոգևոր հուսահատության մեջ։ Այդ պահին իմ ասած ամեն ինչի հիշողությունը ձեզ ուժ կտա դիմակայելու… Իմ փոքրիկ զավակներ, մի՛ ձգտեք արտասովոր բաների, այլ միայն կատարեք Անարատի կամքը…. 💙«Մարիամը կրում է Հիսուսին. նա աղոթող Կույսն է և առաջին միսիոները։ Անարատը ցանկանում է ողջ մարդկությանը տարածել իր Որդու կողմից կատարված Փրկության պտուղները։ Նրա միակ ցանկությունն է մեր հոգևոր կյանքի մակարդակը բարձրացնել սրբության բարձունքների։ 🩵Հետևաբար, անհրաժեշտ է դառնալ Անարատի սեփականությունը։ Միայն այդ դեպքում, երբ մենք կատարելապես հնազանդվենք Նրան, կդառնանք օրինակելի գործիքներ նրա առաքելական ձեռքերում։
без подписи
без подписи
без подписи
«Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում,սակայն մենք նրա ցավերը,հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան։Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց և նրա՛ վերքերով մենք բժշկվեցինք։ Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց,բայց Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար»(Եսայ.53:4-6): Բարի օր բոլորին...
без подписи