- Последний пост
- 27 окт.
- Последнее чтение
- 13 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- und
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Որովհետև մեկ օրը քո գավիթների մեջ Ինձ համար ավելի լավ է, քան հազարները։ Ես նախընտրեցի Աստծու տան շեմին մնալ, Քան մեղավորների հարկերում բնակվել։ Սաղմոս 83:11
без подписи
Սեր առանց կեղծիքի. ատելով չարը՝ գնալ բարու հետևից: Հռոմեացիներին 12:9
Ինչ որ անեք, սիրո՛վ արեք։ Ա Կորնթացիներին 16:14
Չխաբվեք. Աստծուն չի կարելի ծաղրել: Գաղատացիներին 6:7
Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար: Մատթեոս 26:41
Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, Որովհետև բարի, հավիտենական է նրա ողորմությունը. Թող ասեն Տիրոջ փրկյալները, Որոնց ազատեց թշնամու ձեռքերից։ Սաղմոս 106:1-2
Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց. որովհետև համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է։ Հռոմեացիներին 8:37-39
Ամեն բանի ժամանակ կա, և երկնքի ներքո ամեն գործ ունի իր ժամանակը՝ ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը, սպանելու ժամանակը և բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը և շինելու ժամանակը, լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը, քարեր նետելու ժամանակը և քարերը հավաքելու ժամանակը, գրկելու ժամանակը և գրկից հեռանալու ժամանակը, փնտրելու ժամանակը և կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը, պատռելու ժամանակը և կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը և խոսելու ժամանակը, սիրելու ժամանակը և ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը և խաղաղության ժամանակը։ Ժողովող 3:1-8
Իսկ եթե դու մաքուր ես պահել քո սիրտը, ձեռքդ մեկնի՛ր դեպի Աստված։ Եվ եթե քո ձեռքում անօրենություն կա, հեռո՛ւ վանիր այն քեզանից, և անօրենությունը քո հարկի տակ թող չիջևանի։ Եվ ահա քո դեմքը կփայլի վճիտ ջրի պես, կմերկանաս աղտեղությունից ու երկյուղ չես կրի, կմոռանաս նեղություններդ, ինչպես անցած ալիքը, ու չես զարհուրի։ Հոբ 11:13-16
Այսպես էլ վերջիններն առաջին կլինեն, և առաջինները՝ վերջին, որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ: Մատթեոս 20:16
без подписи
Հիսուսը ձեռքն իսկույն երկարեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ Մատթեոս 14:31
без подписи
Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր. Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։ Սաղմոս 42:5
без подписи
Որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ և ոչինչ չպիտի կարողանանք տանել։ Ա Տիմոթեոսին 6:7
Քանզի այս է Աստծու հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն, քանզի Աստծուց ծնված ամեն ոք հաղթում է աշխարհին։ Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը։ Ա Հովհաննես 5:3-4
Այս է այն խոստումը, որը նա խոստացավ մեզ՝ հավիտենական կյանքը։ Ա Հովհաննես 2:25
Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է, իսկ ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ։ Ա Հովհաննես 4:18