Edmon Martirosyan
Статистика- Последний пост
- 21 сент. 2025 г.
- Последнее чтение
- 13 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- und
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Այսպիսի հանդիպումներ դեռ շատ են լինելու, և ես ուղղակի խնդրում եմ բոլոր թիմերի երկրպագուներին/ներկայացուցիչներին խաղերի ընթացքում լինել մի փոքր ավելի զուսպ ու չանցնել թույլատրելիի սահմանը: Այո՛, ֆուտբոլն էմոցիաների խաղ է, բայց պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ: Գեղեցիկ է, երբ երկրպագուները կարողանում են ստեղծել մթնոլորտ, բայց ⬇️ * ՏՀԱՃ Է, երբ հեռուստացույցի առաջ նստած ֆուտբոլասերը լսում է հայհոյանքներ * ՏՀԱՃ Է, երբ վիրավորական արտահայտություններ են հնչում ֆուտբոլիստների հասցեին * ՏՀԱՃ Է, երբ մրցավարը դադարեցնում է խաղն իր հասցեին լսած վատ բառերի պատճառով ու խնդրում ակումբների ներկայացուցիչներին զրուցել երկրպագուների հետ... Սովորական է, որ երկրպագուները փորձում են ճնշում գործադրել մրցավարի կամ ֆուտբոլիստների ուղղությամբ, բայց դրանց համար կան ուրիշ ձևեր ❗️ Եկեք ուղղակի չանցնենք սահմաններ ու փորձենք ամեն մեկս մեր չափով ավելի լավը դարձնել Հայաստանի առաջնությունն ու հայական ֆուտբոլը 🙂
4 գոլ + 3 կարմիր քարտ = ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ 🔥 Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումն արդարացրեց սպասելիքները: «Արարատ-Արմենիա» - «Նոա» խաղում տեսանք ամեն ինչ՝ գոլեր, դեղին ու կարմիր քարտեր, մի շարք լարված դրվագներ… Կարծում եմ՝ այս հանդիպումն ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղն էր: Այս մրցաշրջանում յուրաքանչյուր տուրում առնվազն երկու հանդիպում անցնում է թեժ պայքարում, ու այդ փաստն ուղղակի հիանալի է: Առաջին 7 տուրերից հետո կա վստահություն, որ մինչև վերջ անզիջում ու հետաքրքիր պայքար ենք տեսնելու:
Ամենագեղեցիկ զգացողություններից է, երբ երազանքներդ ժամանակի ընթացքում դառնում են նպատակներ, ու դու ուղղակի չես երազում, այլ պայքարում ես՝ դրանք իրականություն դարձնելու համար։ Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը մեկնաբանելն ինձ համար յուրահատուկ զգացմունքային պահ էր։ Կրիշտիանու Ռոնալդուին կրկին տեսնելը հիանալի էր, չէ՞ որ նրա շնորհիվ եմ սիրել այս խաղը և ընտրել մասնագիտություն․․․ Սակայն ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ զգում էի, թե որքան շատ եմ ուզում, որ մեր հավաքականն առավելության հասնի Պորտուգալիայի թիմի հետ պայքարում։ Ասում են՝ ուժեղ ես դառնում հենց ուժեղների հետ մրցելու միջոցով: Արդեն հաջորդ խաղում մեր հավաքականը հրաշալի ֆուտբոլ ցուցադրեց ու հաղթեց տևական դադարից հետո: Հիմա ուղղակի պետք է պահպանել հանգստություն ու համբերատար սպասել: Եղիշե Մելիքյանը շատ անգամներ է ցույց տվել, որ գիտի բարդ իրավիճակներ հաղթահարելու ճանապարհները: #առաջհայաստան🇦🇲
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
📝🇦🇲🇵🇹 Ծանոթանում ենք Հայաստան - Պորտուգալիա հանդիպման մեկնաբաններից Էդմոն Մարտիրոսյանի հետ մի քանի բլից հարցերի միջոցով: ✅️ Հանդիպմանը մնաց 4 օր 🇦🇲 Մեր ընտրանու հանդիպումները դիտելու համար ներբեռնեք FastTV հավելվածը: Հղումն՝ ԱՅՍՏԵՂ: FastSport
«Փյունիկի» 20-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանի փայլուն սահանկումը «Դյորի» դեմ խաղում 🤯
Լուկա Մոդրիչի վերջին գոլը «Ռեալում» 🙁
Պատճառներից մեկը, թե ինչու ենք սիրում ֆուտբոլը ♥️
Live ունենք ❗️❗️❗️ Ժամը 23:00-ին իմ գործընկերներ Էդմոն Մարտիրոսյանի և Նորիկ Սերոբյանի հետ կխոսենք հետաքրքիր թեմաների մասին: Գրեք հետաքրքիր թեմաներ ու հարցեր: Դրանց էլ կանդրադառնանք:
Սանտի Կասորլա 👏 * 2 տարի առաջ մերժեց Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբների առաջարկներն ու վերադարձավ հարազատ «Ռեալ Օվիեդո» * 2012 թվականին մասնակցեց SOS Real Oviedo ծրագրին՝ թույլ չտալով, որ իր մանկության ակումբը կորցնի պրոֆեսիոնալ կարգավիճակը * 40 տարեկանում օգնեց «Ռեալ Օվիեդոյին» 24 տարվա դադարից հետո վերադառնալ Լա լիգա ՄԻԿԵԼ ԱՐՏԵՏԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԿԱՍՈՐԼԱՆ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇՐԱՆՈՒՄ ԼԻՆԻ «ԱՐՍԵՆԱԼԻ» ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ
Channel photo updated
https://www.fastnews.am/sport/post/chempivonakan-thvourn-aylevs-qari-mej-che-edvouard-arqayi-legendy?category=sport&fbclid=IwQ0xDSwKflb1leHRuA2FlbQIxMQABHrxKn5KXrQrvUSp3kOBp_abkdkzwAsE-aOovXxakTKoljQTiyEwFjIeIJbJe_aem_2XUVpsk_XlhZ4k7_8v8u3w Ոչ բոլորն էին հավատում, որ արքայի թուրը՝ Էքսկալիբուրը, որևէ մեկը կկարողանա դուրս քաշել քարից, բայց դա արեց ոչ թե ֆիզիկապես ամենաուժեղը, այլ ամենաազնիվն ու ամենահավատարիմը…
Գիտեք՝ տարիներ առաջ ընդհանրապես չէի հավատում, որ կարող եմ ունենալ «երազանքի աշխատանք»: Հետո չէի հավատում, որ կմեկնաբանեմ իմ սիրելի թիմի խաղը, հետո՝ սիրելի ֆուտբոլիստի: Ազգային հավաքականն այնքան անհասանելի էր թվում, որ նույնիսկ չէի մտածում երազելու մասին: Բայց, արի ու տես, որ, իրոք, երազանքները կատարվելու հատկություն ունեն... Այո՛, Հայաստանի հավաքականը պարտվեց կարգով ավելի թույլ Ֆարերյան կղզիների թիմին, բայց հենց այսպիսի իրավիճակներում պետք է լինենք ազգային հավաքականի կողքին: Անհաջողությունը ևս մեկ հնարավորություն է ամեն ինչ նորից սկսելու՝ ավելի իմաստուն և ուժեղ դարձած ♥️ #armenia #fastsports
🇦🇲⚽️Fastex Պրեմիեր լիգայում կարևոր հանդիպման օր է: 🏆Գործող չեմպիոն «Փյունիկը» հյուր է գնում «Նոային»: 🎥 Դիտեք Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում այսօր՝ ժամը 19:00-ին: FastSports
Իսպանական կրքեր 🤯 Ո՞ր թիմին կուղեկցի հաջողությունը 🤔
Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրը շարունակվում է 🔥