Karen Rafayelyan ⚽️
СтатистикаՀետաքրքիր պատմություններ ու վերլուծություն՝ հայկական ֆուտբոլի, ֆուտբոլային բիզնեսի և այլ թեմաների շուրջ
- Последний пост
- 13 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 1
- Всего постов
- 22
- Тип
- открытый
- Язык
- ha
- Категория
- Спорт (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 1 247
- 1/48двое суток
- 1 429
- 1/72трое суток
- 1 541
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Ուղիղ եթերում ձգում ենք ՆՈԱ!! Միացեք 21։30 - Կամփոփենք Արարատ-Արմենիայի դրամատիկ երեկոն - Կդիտենք Սիոն - Նոա խաղը https://youtube.com/live/VcKjOIFZMoc?feature=share
Էսօր իրիկուն համեցեք Ազգային ստադիոն Քննարկելու ենք Արարատ-Արմենիայի ու Նոայի խաղերը, և մեր եվրոպական երազանքները Ու նաև հայկական ֆուտբոլի անցուդարձի այլ հարցեր 🔴 21։00! https://youtube.com/live/u01mLb0QAu4?feature=share
Վերջապես ակումբներից մեկը օրակարգ բերեց այս հարցը 😳 Երեկ Նոան տարածեց հայտարարություն, որտեղ իր դժգոհությունն արտահայտեց Հայաստանի առաջնության կազմակերպման վերաբերյալ երկու ուղղություններով՝ տիտղոսային հովանավոր չունենալու և հեռարձակման որակի/պաշտոնական հեռարձակող չունենալու մասով։ Տարիներ շարունակ էս հարցը ոչ մի ակումբի լուրջ չի հետաքրքրել։ Կլնի՝ լավ, չի ըլնի՝ չի ըլնի 😁 Օբյեկտիվ իրականությունն այն է, որ՝ 🔹 Հայաստանում տեղական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը այնքան մեծ չէ, որպեսզի բիզնեսի ու հեռուստաընկերությունների կողմից լինի բնական հետաքրքրություն՝ գումար վճարելու առաջնության հովանավոր կամ հեռարձակող դառնալու համար։ Բացի լիգայից, թիմերը ևս չունեն օրգանիկ տիտղոսային հովանավորներ, բացառությամբ Ուրարտուի։ Ինչ որ տեսնում եք իրենց մարզաշապիկներին, ակումբի սեփականատերերի բիզնեսներն են՝ զուտ դատարկ չմնալու համար։ 🔹 Միակ ոլորտը, որին առաջնության վրա գումար ծախսելը կարող էր լինել հետաքրքիր, բուքմեյքերական ընկերություններն են, որոնց գովազդը Հայաստանում 100 տոկոսով արգելված է։ Շատ երկրներում, հատկապես մեր նման, սպորտում բուքմեյքերների գովազդը թույլատրվում է /նույն օրինակ Վրաստանում/, ու էդտեղից շատ լուրջ գումար է գնում ֆուտբոլ։ Իմ գնահատականով, եթե Հայաստանում թույլատրվի միայն սպորտում բուքմեյքերների գովազդ, ապա տարեկան մինչև 5 մլն դոլար գումար կարող է գալ սպորտ, որից 3-ը՝ ֆուտբոլ, ինչը բավարար կլինի թե առաջնությունը լավ կազմակերպելու, թե հեռարձակումը որակով անելու համար, և թե ակումբներին գումար կհասնի, + իրենք էլ կունենան իրենց հովանավորները էլի բուքմեյքերներից։ Բայց դա չկա, ու իրավիճակն իրոք փակուղային է։ Իսկ ո՞վ է խոսում դրա մասին՝ գրեթե ոչ ոք։ Ի՞նչ է մտածում ՀՖՖ-ն էս հարցի շուրջ տարիներ շարունակ՝ էլի պարզ չէ։ Ի՞նչ աշխատանք է տարվում էս ուղղություններով, ինչպես փաթեթավորել առաջնությունը, որ հետաքրքիր դառնա բիզնեսներին որպես գովազդային հարթակ, ու նման հազար հարց։ Էս ամենի մասին երբեք հանրային դիսկուրս չի եղել, որովհետև դրա շահառու ամենակարևոր կողմերից մեկին՝ ակումբներին մեծ հաշվով մեկ է եղել։ Ու վերջապես հայտնվեց Նոան, որ էս հարցը բարձրացնում է։ Ակումբները վերջին տարիիներին մի քանի անգամ մեծացրել են իրենց ներդրումները։ Եթե 5 տարի առաջ բոլոր ակումբները իրար հետ տարեկան ծախսում էին մոտ 10 մլն դոլար, էսօր ծախսում են 30 մլն դոլար։ Եվ այդ ներդրումները իրենց հերթին բարձրացնում են որպես պրոդուկտ Հայաստանի առաջնության արժեքը։ Բայց այդ արժեքը ցույց տալու համար անհրաժեշտ է լավ փաթեթավորում, ու միանգամայն լեգիտիմ է պահանջել ֆեդերացիայից զբաղվել այդ հարցով։ Իսկ ՀՖՖ գործող ղեկավարության համար, ինչպես վերջին լայվի ժամանակ նշեցի, Հայաստանի առաջնությունը միշտ խորթ երեխայի նման է եղել, որի նկատմամբ երբեք լուրջ ուշադրություն չի եղել, ընդամենը հոգացել են, որ սոված չմնա, ու վերջ։ Միակ կազմակերպչական լուրջ հարցը VAR-ն է եղել, որ լուծվել է, էն էլ առանց որակյալ հեռարձակման, մեկ է, չի աշխատելու։
Էս շաբաթ արտակարգ ռեժիմով ենք 🚀🔥 Էսօր live կնայենք Շեմրոք Ռովերս - Արարատ-Արմենիա խաղը 😍 Միացե'ք, իրար հետ նայենք 22:30 https://youtube.com/live/RDa_QVTX4I4?feature=share
Եվրագավաթներ, փուլ 2 Առաջին խաղերը ցույց տվեցին, որ բոլոր շանսերը ունենք նույն 4 թիմով գնալու երրորդ փուլ Իսկ թե ով - ոնց, կքննարկենք էսօրվա լայվին, միացեք 21:00! https://youtube.com/live/Sf19cHPKN2c?feature=share
Մենք իհարկե պատմական բառը էնպես ենք ոտի տակ գցել, ինչպես Արգենտինան Անգլիային վերջին 20 րոպեներին, բայց․․․ 🇦🇲 Պատմական պահ է հայկական ակումբային ֆուտբոլի համար, ու այսօր գլուխներս բարձր կքննարկենք ու կիմաստավորենք այս պահը 🏆 Եվ պատմական պահ է նաև համաշխարհային ֆուտբոլում՝ Եվրոպայի չեմպիոնն ընդդեմ աշխարհի չեմպիոնի 🔴 Մի խոսքով՝ միացեք 21։00! https://youtube.com/live/NJRsi6Dj15Q?feature=share
Բա կարոտել ենք Էսօր լայվ կանենք՝ մի քանի արագ թեմաների, և իհարկե մեր սիրելի եվրագավաթների մասին, որտեղ մեր ֆուտբոլը ենթարկվում է իր ամենաօբյեկտիվ քննությանը Միացեք 21։00, մինչև Իսպանիա - Բելգիա խաղը կավարտենք https://youtu.be/27LmnTZ51Ew
Հայաստանի առաջատար ակումբների տարեկան բյուջեներն են՝ 2020-25թթ․ Եթե կարճ՝ - 2010-ական թվականներին հայկական ակումբների տարեկան բյուջեն տատանվում էր 1 մլն դոլարի սահմաններում - Արարատ-Արմենիայի գալուց հետո թոփ-ակումբների համար սովորական դարձավ տարեկան 3-4 մլն դոլարի բյուջեն։ Եվրագավաթներին մասնակցությունները լրացուցիչ գումար բերեց, ու որոշակիորեն մեղմեց ակումբների սեփականատերերի վրա ֆինանսական բեռը - Նոայի նոր ղեկավարությունը վերին նշաձողը կտրուկ հանեց՝ 2025թ․ հասցնելով 15 մլն դոլարի, որն ավելի շատ է, քան մնացած երեք ակումբների բյուջեները միասին։ Այս փոփոխությունը դեռ չի բերել մրցակցության մակարդակի նույնքան կտրուկ փոփոխության։ Բայց եթե այս կերպ շարունակվի, կարծում եմ՝ կբերի։ - Փյունիկն ու Արարատ-Արմենիան առայժմ չեն մտնում Նոայի հետ ֆինանսական մրցավազքի մեջ, զուտ մի փոքր ավելացրել են բյուջեն՝ փորձելով տարբերությունը կոմպենսացնել գրագետ աշխատանքով։ Ուրարտուն չի արձագանքել՝ հանգիստ գնում է իր ճանապարհով։ Ընդ որում, Փյունիկի ու Ուրարտուի բյուջեներում խոշոր մաս են կազմում ակադեմիայի ծախսերը, ԱԱ-ի դեպքում՝ ոչ։
Ի՞նչ շանսեր ունենք եվրագավաթներում 🤔 Ի՞նչ է նշանակում Նիկողոսյանի գնալը 😏 Բարի քննարկումներ Մունդիալից 😍 🔴 Էսօր 21:00 🔴 https://youtube.com/live/qLlOuUevUVk?feature=share
Ֆուտբոլիստների գնահատականները ընկերական երկու խաղերին՝ ըստ Ազգային ստադիոն փոդքասթի 📊🇦🇲 Top 3 1️⃣ Էդուարդ Սպերցյան - 8.3 2️⃣ Կառլեն Հովհաննիսյան - 7.8 3️⃣ Արթուր Սերոբյան - 7.4 Մանրամասն քննարկումները՝ եթերում։
Ընկերական խաղեր՝ սուպեր անհասկանալի տպավորություններով 😦🤔 Էսօր երեկոյան կամփոփենք 🔴 21:00 Միացե՛ք https://youtube.com/live/-NeKkconImM?feature=share
2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ Այս որոշումը այսօր կայացրել է ՀՖՖ գործկոմը, ինչպես սիրում է՝ միաձայն 😁 Ինչքան էլ որ ես համակրում եմ Շիրակին, ու չէի ուզենա, որ նրանք կրկին իջնեն Առաջին խումբ, միևնույն է, դեմ եմ այս որոշմանը։ Առաջին պատճառն այն է, որ դա խրախուսում է անպատասխանատվությունը։ Արդեն որերորդ մրցաշրջանն է, Հայաստանում վերջին տեղը գրավող թիմերը ձախողվում են, բայց դրա համար ոչինչ չեն վճարում։ Վատ սպորտային ելույթները մեղք գործել չէ, բայց դա պետք է ունենա հետևանքներ, որովհետև դա է սպորտի բնույթը։ Իսկ մեր ՀՖՖ-ն սիրում է անպատասխանատվություն խրախուսել, ինչպես իրենք պատասխան չեն տալիս իրենց վատ արդյունքների համար, նույն միջավայրն էլ սովորական են դարձնում հայկական ֆուտբոլում։ Այստեղ կարող ես ձախողվել, բայց մի բան կանեն, կպլստաս․․․ սա դառնում է ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն։ Երկրորդ պատճառն էլ այն է, որ Առաջին խումբը հիմա որոշ չափով մոտ է կայացման, ու պետք չէ ամեն տարի էդ ծառի բոլոր պտուղները քաղել։ Պետք է թույլ տալ, որ այնտեղ էլ որակական որոշակի կոնսոլիդացիա տեղի ունենա, ինչը շատ լավ կազմի մեր ակումբային ֆուտբոլի ընդհանուր պատկերի վրա։
Էսօր խոսելու ենք ընտրություններից ու մեր ԵԱՏՄ գործընկեր Ղազախստանի հավաքականի հետ ընկերական խաղից 🔥😆 Շատ քաղաքականացված եթեր է լինելու 😅 Առաջին համարների բանավեճից իզուր ներվայնանալու եք, դրա տեղը մեզ նայեք 🫣 Միացե՛ք 21:00 🔴 https://youtube.com/live/Q8qg1YAIKlo?feature=share
Հարգելի ֆուտբոլասեր հանրություն, «Ուրիշ Ֆուտբոլի» հիմնական ալիքը արգելափակվել է տելեգրամի կողմից առայժմ չճշտված հանգամանքների բերումով։ 8 տարվա ամենօրյա աշխատանք ու հազարավոր հետևորդներ։ Այս պահին աշխատանքներ ենք տանում ալիքը հետ բերելու ուղղությամբ։ Հուսանք կստացվի։ Մենք գործարկում են ՆՈՐ ԱԼԻՔԸ որին խնդրում ենք միանալ @urishfootballmedia ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻԴ 💛💛 🖖👋
Արարատ-Արմենիան Չեմպիոնների լիգայում բավականին լավ շանսեր ունի առաջին փուլում, չնայած որ Unseeded է։ Պետք է խուսափել Բորաց Բանյա Լուկայից և Կայրաթից, մի քիչ էլ Կրայովայից, իսկ մյուս թիմերից մեծ մասի դեմ Հայաստանի չեմպիոնը նույնիսկ ֆավորիտ կլինի։ Նման հնարավորություն է ստեղծվել, քանի որ մի քանի ուժեղ թիմերով երկրներում էս տարվա չեմպիոնը նորեկ է, օրինակ՝ Բուլղարիայում ոչ թե Լուդագորեցն է, այլ Լեվսկին, որը կրկին unseeded է։ Մյուս կողմից, կան մրցակիցներ, որոնք առաջին հայացքից շատ ուժեղ չեն, բայց եվրագավաթային մեծ փորձ ունեն կուտակած՝ մեր սիրելի Լինքոլնը, Դրիտան, Կուպսը և այլն։ Վիճակահանությունը հունիսի 16-ին է։
Հրապարակվել են հայկական ակումբների 2025թ․ տարեկան ֆինանսական հաշվետվությունները Տարիներ շարունակ Հայաստանում միջին բյուջեն 1 մլն դոլար էր, չեմպիոնի բյուջեն՝ զուտ դրանից մի քիչ ավել։ Նոան հայկական ֆուտբոլում ներդրվող գումարի չափը հասցրել է ուղղակի անհավանական չափի՝ 15 մլն դոլար։ Լավն այն է, որ նրանք բավականին տարբեր կողմեր են բաշխում այդ բյուջեն՝ չկենտրոնանալով միայն գլխավոր թիմի վրա։ Վատն այն է, որ նման բյուջեները հայկական ֆուտբոլը դարձնում են ընտրյալների խաղ։ Բայց թե դրան այլընտրանք չկա, զարգացումը դա է պահանջում։ Այս թեմայով դեռ շատ պոստեր են լինելու, որ լիարժեք պատկերացում կազմենք մեր ֆուտբոլի ֆինանսական հիմքերի մասին։ https://youtu.be/y9q0dY1egHI
Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն 🏆 Արարատ-Արմենիան մրցաշրջանի սկզբում ուրախացրեց իր գեղեցիկ խաղաոճով և հայ ֆուտբոլիստներին օրգանիկ ինտեգրելու կարողությամբ, ինչը հիմնականում կարողացավ պահպանել նաև մրցաշրջանի ընթացքում։ Ուրախ եմ նրանց հաղթանակի համար։ Տարիներ առաջ Հայաստանում ձմեռային չեմպիոն դառնալը դեռ ոչինչ չէր նշանակում․ միայն գարնանային հատվածում կարելի էր ամեն ինչ փոխել ու դառնալ չեմպիոն։ Բայց վերջին 4 մրցաշրջաններում այդպես չէ, ու չեմպիոնը պետք է կարողանա հավասարապես կայուն միավորներ հավաքել ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Հենց այդ հարցում էլ Արարատ-Արմենիան գերազանցեց իր մրցակիցներին։ Իսկ Նոան, խաղալով մի քանի ասպարեզում, չկարողացավ ճիշտ բաշխել առաջին հերթին իր ֆոկուսը, կենտրոնացումը, որովհետև մնացած ռեսուրսները պետք է որ բավարար լինեին։ Մարզիչ Պերկովիչը հիմա խոսում է դասեր քաղելու մասին, բայց նրանք պետք է դաս քաղեին 2023-ի Փյունիկից, որը նույն կերպ եվրագավաթի մասնակցելով միավորներ կորցրեց աշնանը, և հետո նույնիսկ 14 խաղ անընդմեջ հաղթանակից հետո չկարողացավ շրջանցել Ուրարտուին։ Վերջին 6 մրցաշրջաններում 5 տարբեր չեմպիոններ ենք ունեցել, սա շատ ուրախալի է ու հետաքրքիր։ Մեր ակումբային ֆուտբոլի որակը շատ լուրջ է աճել։ Ուրախ եմ նաև, որ քաղաքական իրավիճակը չմտավ ֆուտբոլ, ու Արարատ-Արմենիային չխոչընդոտեցին չեմպիոնական պայքարում։ Արարատ-Արմենիային շնորհավորում եմ ու մաղթում հաջողություն Եվրոպայում։ Նրանք շատ ուժեղ թիմ ունեն, բայց ուժեղ ակումբ կառուցել այդպես էլ չեն սկսում։ Եթե մեր ակումբային ֆուտբոլը զարգանա այսօրվա տեմպով, մի քանի տարուց Արարատ-Արմենիան առանց այդ հիմքը դնելու չի կարողանա մրցակցել մյուս ակումբների՝ Նոայի, Փյունիկի և Ուրարտուի հետ։
Վրաստանում պետությունը օգնում է ֆուտբոլին, ահա թե ինչպես․․․ 🇬🇪 Մեր վերջին էպիզոդի հյուրը վրացական Դինամո Թբիլիսիի գլխավոր տնօրեն Զազա Դոլիձեն էր, ով պատմեց, թե ինչպես է Վրաստանում աշխատում ֆուտբոլի պետական ֆինանսավորումը։ Վրացական ֆուտբոլի զարգացման ֆոնդ Պետական բյուջեից տարեկան հատկացվում է ընդամենը 15 մլն դոլար, որից բաժին է հասնում երկրի բոլոր ֆուտբոլային ակումբներին՝ 3-4 դիվիզիոններում։ Բարձրագույն լիգայի թիմը տարեկան ստանում է բազային մոտ 250.000 դոլար, ու կարող է էլի գումար ստանալ, եթե ինքն էլ ներդրում է գումար կամ կարողանում այլ եկամուտ ներգրավել ակումբ։ Նույն Դինամոն տարեկան գրեթե 1 մլն դոլար է ստանում ֆոնդից։ Բացի այդ, ֆոնդից նաև օգնություն են ստանում ֆուտբոլային դպրոցները, իսկ մարզիչների լիցենզիաների ստացման գումարների կեսը տալիս է պետությունը։ Համայնքապետարաններ Քաղաքներում կառուցվում են ստադիոններ ու այլ ենթակառուցվածքներ՝ համայնքապետարանների կողմից, որոնք դրանք թիմերին տալիս են երկարաժամկետ վարձակալության, առաջին 10 տարին՝ անվճար։ Ավելի շատ դետալներ, թե ոնց է էս ամեն ինչը աշխատում, ոնց է վերահսկվում, ոնց է նպաստում ընդհանուր ֆուտբոլային համակարգին, ոնց ա եղել, որ իրենք 100+ ֆուտբոլիստ են ուղարկել այլ առաջնություններ, ու ինչու է պետությունը որոշել գումար դնել ֆուտբոլում, դիտեք էպիզոդում, մեր ամենաբովանդակային էպիզոդներից է միանշանակ։ https://youtu.be/Tp4exqCDgeQ
Նոայի բազան Շատ տպավորիչ էր։ Հայաստանում նման բան շատ քիչ ես տեսնում, նույնիսկ ուրիշ ոլորտներում։ Ֆուտբոլային առումով էլ շատ լուրջ խորացած են և ունեն օրինակելի մոտեցում։ Բազայի 4 դաշտերից մեկի խոտածածկը, որը գլխավոր թիմի համար է, Հայաստանի լավագույնն է, միանշանակ։ Նոայի նախագիծը հենց սկզբից էլ հավակնոտ էր։ Բոլորս էլ ուզում ենք, որ այն երկար կյանք ունենա, չէ որ հաջորդիվ սպասում ենք ստադիոն, Չեմպիոնների լիգա, սեփական որակյալ սաներ 😍 Բայց ինչն է խնդիրը․․․ ▪️ Միջավայրը․ Հայաստանում Նոան առայժմ միակն է, ով հարցին մոտենում է նման մասշտաբով։ Պետք է ևս 2-3 ակումբ, որը կապահովի միջավայր իրենց երկարաժամկետ գոյության համար, և նաև իրոք լեվելափ կբերի մեր ֆուտբոլին։ Բնականաբար, միջավայրի կարևոր մաս է նաև ՀՖՖ և պետության հետ աշխատանքը։ Երեկվա միջոցառմանը ԱԺ-ից ու Կառավարությունից ներկայացուցիչներ կային, իսկ ՀՖՖ-ից ոչ։ Սա նշան է, որ Նոա - ՀՖՖ հարաբերությունները էնքան էլ լավ չեն։ ՀՖՖ-ի ներկայիս ղեկավար կազմը ոչ մի անկախ ակումբի չի հանդուրժում, և Նոան ևս շատ արագ հայտնվեց այդ շարքում։ ▪️ Եկամտաբերություն․ Նոայի կատարած ծախսերը հայկական ֆուտբոլի համար անհավանական են։ Բայց նույնիսկ սեփականատիրոջ անխախտ նվիրման դեպքում, դրանք չեն կարող լինել անվերջ շարունակվող։ Ինչ-որ մի կետում ակումբը պետք է կարողանա ինքնաֆինանսավորել իր տարեկան բյուջեի մի մասը, ցանկալի է՝ մեծ մասը։ Դա Նոային կդարձնի առանձին կենսունակ միավոր, որը կախված չի լինի սեփականատիրոջ մյուս բիզնեսների վիճակից։ Նոան այդպիսի օրգանիզմ դառնալու համար ունի երևի մի 5 տարի։
Անցած շաբաթ live չարեցինք 🙄 Բայց վերադառնում ենք ուժեղ էպիզոդով 🔥 🇬🇪 Վրաստանի մասին շատ ենք խոսել հեռվից։ Էսօր մեր տաղավարում կլինի Զազա Դոլիձեն, ով ժամանակին գլխավորել է Վրացական ֆուտբոլի զարգացման ֆոնդը, այն նույն կառույցը, որով պետությունը փող է տալիս ակումբներին։ Հիմա էլ Դինամոյի տնօրենն է։ Միացեք 9:30: Ռուսերեն է լինելու։ https://www.youtube.com/live/Tp4exqCDgeQ