tgindex
Գեղարդ հիմնադրամ

Գեղարդ հիմնադրամ

Статистика

Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամի հակիրճ թարմացումներին հետևեք Telegram-ում

Последний пост
14 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
4
Всего постов
21
Тип
открытый
Язык
hu
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
14 авг.
Подписчики
211
0 за 1 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
119
21 постов
Вовлечённость
56,4%
к подписчикам
Постов в день
0,6
всего 21
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
45
1/48двое суток
51
1/72трое суток
55

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • ԱՄՆ-ը լիակատար վերահսկում է Հորմուզի նեղուցը․ Դոնալդ Թրամփ «Ռեգիոն» տարածաշրջանային լուրեր. 👉 https://youtu.be/5q6l-RZ7sfc

  • Սեյիդ Հուսեյն Մուհամմադ օղլուն, որը հայտնի է Միսկին Աբդալ անունով, ծնվել է 1430 թվականին Հայաստանի Սոդք գավառի Ջաղացաձոր գյուղում։ Միսկին Աբդալը պետական հայտնի գործիչ է եղել Իրանի շահ Իսմայիլ 1-ինի արքունիքում։ Աբդալը հայտնի է նաև իր պոեմներով և աշուղական արվեստով։ Նա 15-րդ դարի լավագույն աշուղներից մեկն էր, ում ստեղծագործությունների հիման վրա հետագայում ստեղծվել են մի շարք պոեմներ՝ «Միսկին Աբդալ և Սենուբեր», «Միսկին Աբդալ և Շահ Իսմայիլ» և այլն։ Փաստորեն՝ Միսկին Աբդալը ստեղծագործել է իրանական արվեստի և պոեզիայի ազդեցության ներքո։ Ծագումով թուրքմեն գործիչը, ով ծնվել և կյանքի վերջին տարիներն անց էր կացրել Հայաստանում, որևէ կերպ ադրբեջանցի չէր կարող լինել։ Առավել ևս՝ Աբդալը 15-16-րդ դարերում գոյություն չունեցող «ադրբեջանական մշակույթի» ներկայացուցիչը չէր կարող համարվել։ #AzerFake

  • «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի առաջքաշումը և հատկապես՝ արտերկրում դրա տարածմանն ուղղված ջանքերը։ Ադրբեջանն արտերկրում կրկին ակտիվացրել է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի շահարկումն ու տարածումը։ Մանրամասն․ 👉 https://geghard-saf.am/864/sweden-azerbaijan-propaganda/

  • Կուտկաշենի շրջանի Սըրթ-Ենգիջա գյուղը գտնվում է նույնանուն շրջկենտրոնից (ներկայիս՝ Գաբալա) մոտ 15 կմ հարավ-արևմուտք։ Այն հիշատակվել է նաև Սիրթենգիջա ձևով։ Գյուղի բնակչությունն այստեղ է տեղափոխվել հիմնականում Արցախի Խաչեն, Ջրաբերդ և Վարանդա գավառներից։ Մանրամասն․ 👉 https://geghard-saf.am/862/kutkashen-sert-engija/ #GeghardFoundation

  • Իրանը կարող է Հորմուզի նեղուցում նավագնացության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն ստանալ։ «Ռեգիոն» տարածաշրջանային լուրեր. 👉 https://youtu.be/ayWHQmzxES0

  • «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային Կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 4-ին կանցկացվի «Հայ-վրացական գիտական և կրթական համագործակցության ինստիտուցիոնալացումը․ հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Մանրամասն․ 👉 https://geghard-saf.am/859/armenian-georgian-cooperation/ #GeghardFoundation

  • «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային Կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 4-ին կանցկացվի «Կովկաս-2026․ անցյալը՝ որպես ապագայի հիմք» թեմայով երիտասարդական գիտաժողով։ Մանրամասն․ 👉 https://geghard-saf.am/860/caucasus-youth-conference/ #GeghardFoundation

  • «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային Կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 3-ին կանցկացվի «Ժամանակակից Հարավային Կովկաս․ ժառանգությունը, հիշողությունն ու գիտությունը՝ որպես երկխոսության ռեսուրս» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Մանրամասն․ 👉 https://geghard-saf.am/858/contemporary-south-caucasus/ #GeghardFoundation

  • Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում է գտնվել Փորադաշտ հայկական գյուղը, որը կազմված է եղել երկու բնակավայրերից՝ Հին և Նոր Փորադաշտերից։ Գյուղը գտնվել է Ջուղա քաղաքից հյուսիս-արևելք՝ Գիլան գետի աջ ափին՝ բարձրագագաթ լեռնաշղթայի լանջին։ Պահպանվել են նաև գյուղի Գաջարան, Ոչխարալեառն անվանաձևերը։ Մանրամասն․ 👉 https://geghard-saf.am/857/poradasht-nakhijevan-armenian/

  • Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ադրբեջանական «Թոփլում» հեռուստաընկերության գործով ինը լրագրողների դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման։ 👉 https://youtu.be/2T0UKsKh8w8

  • Կուտկաշենի շրջանի Ջոռլու գյուղը գտնվում է շրջկենտրոն Կուտկաշենից (ներկայիս՝ Գաբալա) մոտ 12 կմ հարավ-արևմուտք։ Այն հայտնի է նաև Հայ Ջոռլու, Չորլու անվանաձևերով։ Մանրամասն․ 👉 https://geghard-saf.am/855/kutkashen-jorlu-village/

  • Թրամփը կրկին սպառնացել է Իրանին «Ռեգիոն» տարածաշրջանային լուրեր 👉 https://youtu.be/MX7Yrppdj-A

  • Channel photo updated

  • Ամերիկյան հարվածներից Իրանում զոհվել է 38 անձ, տուժածների թիվը գերազանցել է 400-ը։ «Ռեգիոն» տարածաշրջանային լուրեր 👉 https://youtu.be/tKnYue7gXCQ

  • Հարգելի՛ հետևորդներ, տեղեկացնում ենք, որ այսօրվանից «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը սկսում է «Ռեգիոն․ տարածաշրջանային լուրեր» խորագրով լրատվական հաղորդումը։ Յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 20։00-ին, տարածաշրջանային կարևոր և ամփոփ նորություններին կարող եք հետևել «Ռեգիոն․ տարածաշրջանային լուրեր» հաղորդման շրջանակներում։ 👉 https://youtu.be/oa0-GCBol7w

  • Օրեր առաջ Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սաարը, «X»-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, գրել էր․ «Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտք է։ Մենք պետք է հստակ դատապարտենք պատմական ճշմարտության ժխտումը, նսեմացումը և աղավաղումը։ Չնայած լայնածավալ և անհերքելի պատմական փաստաթղթերին՝ մինչ օրս Հայոց ցեղասպանությունը ժխտման և նսեմացման ինստիտուցիոնալացված քաղաքականության առարկա է, այդ թվում՝ պատմության գրքերի նենգափոխող վերաշարադրումը, որը հիմնականում անում է Թուրքիան»։ Մանրամասն․ 👉 https://geghard-saf.am/849/israel-armenian-genocide/

  • Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակվող հրեական մի շարք էթնիկ ենթախմբերի (աշքենազներ, սեֆարդներ, միզրահիմներ, լեռնցիներ, վրացահրեաներ) շարքում առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում սեֆարդյան համայնքը։ Առաջնորդն է րաբբի Զամիր Իսաևը, որին կարող ենք բնութագրել որպես Ադրբեջանի նախագահի «հատուկ բանագնացն» Իսրայելում և ԱՄՆ-ում։ Իսաևը հաճախ է այցելում այդ երկրներ, նախ՝ ներկայացնելու Բաքվի, հետո միայն՝ հրեական համայնքի շահերը։ Մանրամասն․ 👉 https://geghard-saf.am/848/zamir-isayev-propaganda/

  • Ընդառաջելով օտարերկրյա մասնակիցների ու արտասահմանյան մեր գործընկերների խնդրանքին՝ «Armeno-Georgica․ հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սույն թվականի հուլիսի 10-ը։ Հիշեցնենք, որ Կոնգրեսը կազմակերպել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի համագործակցությամբ։   Միջոցառման նպատակն է՝ ձևավորել հայ-վրացական պատմամշակութային առնչություններին վերաբերող գիտական հաղորդակցության միջազգային հարթակ՝ արդի հետազոտությունների ներկայացման, գիտական քննարկման և փորձի փոխանակման համար։ Կոնգրեսի թեմատիկ շրջանակն ընդգրկում է հայ-վրացական պատմության, մշակույթի, կրոնի, ժողովրդագրության, պատմագրության և հարակից գիտակարգերի ուսումնասիրությունները։ Մասնակցության պայմանների, հայտերի ներկայացման ընթացակարգի և գիտաժողովի աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://geghard-saf.am/795/international-congress-armenogeorgica/

  • Գերմանացի հետազոտող, դոկտոր Դավիթ Լոյպոլդի ուսումնասիրության թեմատիկան հետխորհրդային ու եվրասիական երկրների քաղաքական կարգն է, պետականությունը, սահմաններն ու ինքնիշխանությունը, հատկապես՝ Հարավային Կովկասն իր վիճելի տարածքներով։ «Գեղարդ» հիմնադրամի հետ զրույցում դոկտոր Լոյպոլդը խոսել է հայկական ինքնության, դրա ընկալումների և պահպանված պատմական հիշողությունների մասին։ https://www.youtube.com/watch?v=KQfqsQaK6NE

  • Ի պատասխան հունիսի 18-ին Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարության՝ թե «հայերը մզկիթներում պահել են տարբեր կենդանիներ և ոչնչացրել են շուրջ 65 մզկիթ»։ Մանրամասն․ 👉 https://geghard-saf.am/836/islamic-culture-endangered/