Հավերժները 🇦🇲
Статистика- Последний пост
- 12 авг.
- Последнее чтение
- 13 авг.
- Постов за неделю
- 4
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- und
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 3
- 1/48двое суток
- 3
- 1/72трое суток
- 3
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ 1907-2000 (Ժան Գառզու ) ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 12․08․2000 ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ։ 🟠Կենսագրությունը Ծնվել է 1907 թ․ հունվարի 1-ին Հալեպում (Սիրիա), ։ 1918 թ․ ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս։ 14 տարեկանում հոգեբանական ծանր հարված է ստացել հոր լուսանկարչատան պատուհանից տեսնելով, թե ինչպես են թուրքերը կախաղան հանում գաղթական հայերին։ Մի քանի տարի անց՝ հոր մահից հետո, մոր և քույրերի հետ տեղափոխվել է Եգիպտոս։ Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թ․ կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել է Փարիզում։ 1929 թ․ ավարտել է Փարիզի ճարտարապետական դպրոցը, միաժամանակ հաճախել Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան։ 1929 թ․ ֆրանսիացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պարտեզները» նկարն արժանացել է մրցանակի։ 1929 թ․սկսած՝ մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին։ 1938 թ․ ստացել է Սուրբ Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ։ Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1930-1940-ական թվականներին Գառզուի գործերը ցուցադրվել են «Գերանկախների», «Անկախների» և «Աշնանային» սալոններում։ Գառզուն Հայաստանի ազգային պատկերասրահին և Ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրել 400, իսկ ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժած արվեստագետների՝ 50 գրաֆիկական գործ։ ⚫️Վախճանվել՝ Փարիզում 2000 թ․ օգոստոսի 12-ին ։ Գառզուն Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ էր. 1979 թ․ դարձել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ։
без подписи
без подписи
ՊԱՎԵԼ ԱՐՍԵՆՈՎ 1936-1999 ⚫️ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 12․08․1999 Հայ, խորհրդային դերասան և ռեժիսոր։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1997)։ 🟠Կենսագրությունը Պավել Արսենովը ծնվել է 1936 թ․ հունվարի 5-ին Թբիլիսիում։ Սովորել է Երկրաբանահետազոտական ինստիտուտում։ 1963 թ․ ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ВГИК) ռեժիսուրայի ֆակուլտետը (Գրիգորի Ռոշալի արվեստանոց)։ Մինչև սովորելն աշխատել է Գրուզիա-ֆիլմ, Մոսկվայի գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիայում։ 1962 թ․աշխատել է Մ. Գորկու անվան կինոստուդիայում որպես ռեժիսոր։ Եղել է «Լադիա» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը՝ ստուդիայի կազմավորումից ի վեր։ Հայֆիլմում նկարահանվել է մի շարք ֆիլմերում։ ⚫️ Վախճանվել է 1999 թ․օգոստոսի 12-ին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Շչերբինսկի գերեզմանատանը։ 🎥 Ֆիլմագրություն 1986 Ճանապարհ դեպի քեզ 1983 Գիսաստղ Պավել Գևորգյան 1967 Եռանկյունի -Մկո 1960 Մեր թաղի ձայները 🚫Ռեժիսոր 1994 -Զմրուխտե քաղաքի հրաշագործը 1987-Մանուշակագույն գունդը 1984-Հյուրն ապագայից 1979-Մի բաժանվեք սիրելիներից 1978-Բարև, գե՛տ 1977-Զգացմունքների խռովք 1976-Հալվայի համը 1973-Եվ այդժամ ես ասեցի ոչ 1969-Եղնիկ-թագավորը 1967-Օգնեք խեղդվողին 1965- Զարթոնք 1963-Երիտասարդություն 🚫Սցենարիստ 1987- Մանուշակագույն գունդը 1984- Հյուրն ապագայից
ԼՈՒԻԶԱ ՍԱՄՎԵԼՅԱՆ 1926-1999 ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 11․08․1926 Հայ թատերագետ, արվեստագիտության դոկտոր (1968), պրոֆեսոր (1972)։ 🟠Կենսագրությունը Ծնվել է 1926 թ․ օգոստոսի 11-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ 1936 թ․ ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1949 թ․ ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1949-1970 թթ․ ն դասախոսել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1950 թվականին ընդունվել է Մոսկվայի Լունաչարսկու անվան Թատերական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1961 թթ․ «Շեքսպիրը հայ բեմում՝ նախասովետական շրջան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան, 1968 թվականին՝ «Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը» թեմայով դիսերտացիա և ստացել Արվեստագիտության դոկտորի աստիճան։ 👉🏻 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ստեփան Սաֆրազյան 1853-1913 ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 6․08․1913 Հայ դերասան, թատերական գործիչ։ 🟠Կենսագրությունը Ծնվել է 1853թ ․ Վերին Ագուլիսում 1874 թ․ հանդես է եկել Թիֆլիսում՝ Գ. Չմշկյանի թատերախմբում։ 1879-1882 թթ․ եղել է Թիֆլիսի հայոց մշտական դերասանական խմբում։ 1880 թ․ Պ. Ադամյանի հետ խաղացել է Ախալցխայում, Ալեքսանդրապոլում։ Կնոջ՝ Ալմա Սաֆրազյանի հետ գործել է նաև Բաքվում, Երևանում, Կարսում, Շուշիում, Գանձակում, Աստրախանում, Թավրիզում, Թեհրանում և այլուր։ Խաղացել է՝ Պեպո (Գ. Սունդուկյանի «Պեպո», հայերեն և ադրբեջաներեն), Արշակ Երկրորդ (Խ. Գալֆայանի «Արշակ Երկրորդ»), Հասան Ջալալ (Մուրացանի «Ռուզան»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Ֆրանց (Շիլլերի «Ավազակներ»), Քին (Ա. Դյումա-հոր «Քին»), Միրզա Հաբիբ (Ախունդովի «Հաջի Կարա», ադրբ.) և այլն։ 1888 թ․ Թավրիզում առաջին անգամ բեմադրել է Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն՝ ադրբեջաներեն (Ա. Փանվելյանի թարգմանությամբ)։ 1908 թվականին խաղացել է Էլիզբարովի (Շիրվանզադեի «Պատվի համար») դերը և նվիրատվություն կատարել հայ թատերական շենքի կառուցմանը
ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ 1922-2018 ⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 4․08․2018 Հայ մեխանիկ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965), ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ (1974-1977), ՀԽՍՀ IX գումարման Գերագույն խորհրդի նախագահ, ԽՍՀՄ X գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1971 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ։ 🟠Կենսագրությունը Սերգեյ Համբարձումյանը ծնվել է 1922 թ. մարտի 17-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի), իրավաբան Ալեքսանդր Գեորգի Համբարձումյանի ընտանիքում։ 1938 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը Երևանում, 1942 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1946 թ. նա հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1952 թվականից տեխնիկական գիտությունների դոկտոր է։ 1953 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 34 տարեկան հասակում, 1956 թ. Սերգեյ Համբարձումյանը ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1964 թ.՝ ակադեմիկոս։ 1959-1970 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի, 1970–1977 թթ.՝ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։ 1961 թ․ նախ ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի և նախագահության անդամ։ 1970-1992 թթ. եղել է Հայաստանի Պետական մրցանակների կոմիտեի նախագահի տեղակալ։ 🎖 Պարգևներ Լենինի շքանշան (1981) Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1976) Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1986) Պատվո նշան շքանշան (1971) Սուրբ Սահակի շքանշան Սուրբ Մեսրոպ շքանշան Յան Կամենսկու շքանշան (1984) «Աշխատանքային արիության համար» մեդալ (1955) Ա. Ի. Վավիլովի անվան մեդալ «Խաղաղության մարտիկ» մեդալ «Բարեկամություն» մեդալ Երևանի պետական համալսարանի մեդալ Մոնպելեի համալսարանի մեդալ (1986) Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեծ արծաթե և մեծ ոսկե մեդալներով 1997 թվականից Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացի 1986 թվականից Մոնպելյե քաղաքի (Ֆրանսիա) պատվավոր քաղաքացի 2012 թ․Հայաստանի մայրաքաղաք Երևանի պատվավոր քաղաքացի է Երկեր Երեք տարի սիրո և մահվան ճանապարհով, Երևան, 1998։ Մտքեր և հույզեր՝ գույներով։ Համբարձումյան Սերգեյ Ալեքսանդրի, Մելիքյան Լաուրա, Երևան, Ա. հ, 2007 🟣 Անդամակցություն այլ ակադեմիաներին և գիտական ընկերություններին Աստղագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1992), Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ, Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ, Պենինսուլայի ինֆորմատիկայի և գործարարության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ-ի ճարտարագետ մեխանիկոսների ընկերության անդամ, Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր, Ռուսաստանի կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ, Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Մեխանիկների ընկերության պատվավոր անդամ (1976), ՀՀ մեխանիկոսների ընկերության անդամ, Ռուսաստանի gիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1979)։
ՍԱՄՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆՑ 1909-1993 ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 4․08․1993 Հայ կոնստրուկտոր, խորհրդային շրջանի ինժեներ–էլեկտրիկ, ատոմագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1962): Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1962, 1984)։ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1962): Ռազմավարական ատոմային և միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտոր։ Գեներալ-լեյտենանտ։ ԽՄԿԿ անդամ (1942): 🟠Կենսագրությունը Ծնվել է 1909 թ․ հունվարի 7-ին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։ Սովորել է Երևանի պետական համալսարանում։ 1930 թ․ մատնագրի հիման վրա հեռացվել է համալսարանից, մեկնել ․․․․ ➡️ ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
без подписи
без подписи
Սեբաստացի Մուրադ 1874-1918 (Մուրադ Գևորգի Խրիմյան, Կյուրիկյան ⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 4․08․1918 Հայդուկապետ, հայոց ազատամարտի աննկուն երախտավորներից էր։ Եղել է հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպողներից։ Իր զինակից Կայծակ Առաքելի հետ փրկել է շատերի, հատկապես որբ երեխաների կյանքը։ ՀՅԴ․ անդամ Ծնվել է Սեբաստիայի Կովտուն գյուղում, 1874 թ․։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվել են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանել է նրանցից մեկին, իսկ մյուսները փախել են։ Պատանին ստիպված լքել է գյուղը, որպեսզի չընկնի բանտ, և սկսել է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ մտել է հնչակյան կուսակցության շարքերում։ Թուրքերի հետապնդումից խուսափելու համար, հայոց պատրիարքի միջնորդությամբ մեկնել է Եգիպտոս, այնտեղից՝ Աթենք, հետո՝ Թիֆլիս։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսում մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերում։ ➡️Սեբաստացի Մուրադ ➡️ Սեբաստացի Մուրադ ➡️Սեբաստացի Մուրադ 🟠Սասունի ապստամբությունը 1904 թ. հավաքվում է «Մրրիկ» խումբը, որը պետք է զենք տեղափոխեր Սասուն։ Մուրադը մտնում է այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանը և ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերին հասնելով Գելիգուզան՝ նրանք խոնարհվում են Աղբյուր Սերոբի շիրիմին ու գնում հանդիպելու Անդրանիկին։ Ինքնապաշտպանական կռիվներում հերոսական էջեր գրել են Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Մշեցի Սմբատը, Հրայր Դժոխքը, Կայծակ Առաքելը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են արել հակառակորդին, բայց սպանվում է Հրայրը։ 🟠Հայ-թաթարական կռիվներ Մուրադը մասնակցել է հայ-թաթարական կռիւներին։ Մեկնելով Նախիջևան, դարձել է տեղի ինքնապաշտպանության ղեկավարը։ Թաթարական խաժամուժը կոտորվելով ետ է քաշվել։ Այստեղից Մուրադն իր 50 կտրիճներով անցել է Զանգեզուր, մասնակցելով ինքնապաշտպանության կռիւներին։ Տաթևի վանքի վանահայրը Մուրադի մասին գրում է իր հուշերում. «Սեբաստացի Մուրադը մի ցայտուն, բնորոշ տիպ էր եւ ժողովրդական հերոս՝ բառիս լայն առումով։ Նա ապրում էր գիւղերում՝ պարզ, համեստ նիստ ու կացով, բարոյական բարձր զգացումներով տոգորուած…»։ ։ 🟠Ամուսնությունը 1910 թ. իր ծննդավայրի սբ. Նշան վանքում Մուրադն ամուսնանում է ուսուցչուհի Ագապիի հետ։ Վկաներից էր Դանիել Վարուժանը, որը տարված ու հիացած էր Մուրադի սխրանքներով։ Ամուսնության արարողության ժամանակ Մուրադը հայտարարում է. «Ամուսնանալով չեմ հրաժարի իմ սուրբ պայքարեն։ Թե հայրենիքս զիս կանչե, անո՛ր ձայնին է, որ պետք է հետևիմ»։ 🟠Մեկ հայը՝ մեկ ոսկի Ադանայի ջարդի լուրը Մուրադը համոզում է, որ հարկավոր է նախապատրաստել ժողովրդին ընդդեմ գալիք արհավիրքի։ Նա սկսում է զենք հավաքել։ Սակայն հրապարակվում է Մուրադի ձերբակալման հրամանը մեծ գլխագնով, և նա 1915 թ. մարտ ամսին բարձրանում է սարերը իր մոտիկ ընկերների հետ։ Սկսվում է Սեբաստիայի հայերի տեղահանությունը։ Մուրադը տեսել է իրենց գյուղի կարավանը, կնոջն ու երեխային, որին կնքել էր Գևորգ Չաուշի անունով։ 22 զինակիցներով Մուրադը իջել է Սև ծովի ափերը։ Սամսոնում բռնագրավելով թուրքական մի առագաստանավ, հասնում են Բաթում։ Արդեն ազատագրված Երզնկայում Մուրադը Կայծակ Առաքելի հետ զբաղվել է գերեվարված հայ որբերի ետ գնմամբ։ Նշանաբանը՝ «մեկ հայը՝ մեկ ոսկի»։ Առևտուրը տարվում էր նաև Մշո դաշտի գյուղերում, Սասունի լեռներում ու կիրճերում։ Հավաքելով հարյուրավոր անտուն ու որբ երեխաներ, Մուրադն ու Առաքելը նրանց հասցնում են Արաքսի ափերը և ետ գնում՝ միանալու Անդրանիկին։ ⚫️Մահը Ռուսաստանում հեղափոխություն էր եղել։ Կարմիր Բանակը մտնում է Բաքու, կռվելու Նուրի փաշայի զորքերի հետ։ Ի՞նչ է սպասվում այնտեղ ապրող հարյուրավոր հայերին։ Այս էր մտահոգում Մուրադին, և նա իր ջոկատով հասնում է Բաքու։ 1918 թ. օգոստոսի 4-ին Սեբաստացի Մուրադը նահատակվեց թուրքերի մի խմբի դեմ կռվի պահին։ Միայն երկու օր հետո Մշեցի Արշակը հեծելախմբով գրոհելով կարողացավ ձեռք բերել մեծ հայդուկի դիակը։ Մարմինը հետագայում ամփոփվել է Թիֆլիսում, Խոջիվանքի գերեզմանոցում։ «Տղե՛րք, ի սեր Աստուծո եւ այս խեղճ փոքրիկներուն ու ձեր քույրերուն, զենք վերցուցե՛ք ու տղամարդու պես կռվիլ սորվեցեք։ Եթե այս կիրճերուն մեջ անվեհեր ու խիզախորեն չկրնանք կռվիլ, ամենքս էլ կորսված ենք։ Ահա իմ վերջին խոսքս»։ Սեբաստացի Մուրադ
ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ 1922-2018 ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 17․03․1922 Հայ մեխանիկ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965), ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ (1974-1977), ՀԽՍՀ IX գումարման Գերագույն խորհրդի նախագահ, ԽՍՀՄ X գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1971 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ։ 🟠Կենսագրությունը Սերգեյ Համբարձումյանը ծնվել է 1922 թ. մարտի 17-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի), իրավաբան Ալեքսանդր Գեորգի Համբարձումյանի ընտանիքում։ 1938 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը Երևանում, 1942 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1946 թ. նա հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1952 թվականից տեխնիկական գիտությունների դոկտոր է։ 1953 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 34 տարեկան հասակում, 1956 թ. Սերգեյ Համբարձումյանը ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1964 թ.՝ ակադեմիկոս։ 1959-1970 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի, 1970–1977 թթ.՝ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։ 1961 թ․ նախ ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի և նախագահության անդամ։ 1970-1992 թթ. եղել է Հայաստանի Պետական մրցանակների կոմիտեի նախագահի տեղակալ։ 🎖 Պարգևներ Լենինի շքանշան (1981) Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1976) Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1986) Պատվո նշան շքանշան (1971) Սուրբ Սահակի շքանշան Սուրբ Մեսրոպ շքանշան Յան Կամենսկու շքանշան (1984) «Աշխատանքային արիության համար» մեդալ (1955) Ա. Ի. Վավիլովի անվան մեդալ «Խաղաղության մարտիկ» մեդալ «Բարեկամություն» մեդալ Երևանի պետական համալսարանի մեդալ Մոնպելեի համալսարանի մեդալ (1986) Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեծ արծաթե և մեծ ոսկե մեդալներով 1997 թվականից Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացի 1986 թվականից Մոնպելյե քաղաքի (Ֆրանսիա) պատվավոր քաղաքացի 2012 թ․Հայաստանի մայրաքաղաք Երևանի պատվավոր քաղաքացի է Երկեր Երեք տարի սիրո և մահվան ճանապարհով, Երևան, 1998։ Մտքեր և հույզեր՝ գույներով։ Համբարձումյան Սերգեյ Ալեքսանդրի, Մելիքյան Լաուրա, Երևան, Ա. հ, 2007 🟣 Անդամակցություն այլ ակադեմիաներին և գիտական ընկերություններին Աստղագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1992), Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ, Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ, Պենինսուլայի ինֆորմատիկայի և գործարարության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ-ի ճարտարագետ մեխանիկոսների ընկերության անդամ, Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր, Ռուսաստանի կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ, Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Մեխանիկների ընկերության պատվավոր անդամ (1976), ՀՀ մեխանիկոսների ընկերության անդամ, Ռուսաստանի gիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1979)։
ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐՅԱՆ 1888-1964 ⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 1․08․1964 Քաղաքական գործիչ, մասնակցել է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը ՀՅԴ անդամ։ 🟠 Կենսագրությունը Վաղ տարիները Գրիգոր Ամիրյանը ծնվել է 1888 թ. հունիսի 20-ին Թուրքիայի Բաբերդ քաղաքում։ Ամիրյանների ընտանիքը բավական ազդեցիկ էր Բաբերդում։ Գրիգորը մեծացել է համիդյան ջարդերի ընթացքում, որը հայոց պատմության ցավոտ դրվագներից էր։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ը հրաման տվեց, որ թուրքական զորքի մեծաքանակ մի մաս հսկողության տակ պահի Բաբերդը, քանի որ այն Օսմանյան կայսրության արևելյան մասում առավել խիտ բնակեցված հայկական քաղաքներից էր։ Երբ թուրքական զորաբանակը մտավ քաղաք, զանգվածային ապստամբություններ բռնկվեցին 1895 թ. հոկտեմբերի 26-ին։ Անողոք պայքարից հետո ինքնապաշտպանության հայ մարտիկները ցանկացան խաղաղության դաշն կնքել ոտնձգիչների հետ։ Եղիա Ամիրյանը՝ Գրիգորի հայրը, ընտրվեց քաղաքի ներկայացուցիչ, որպեսզի օսմանյան պաշտոնյաների հետ զինադադարի բանակցություններ վարի։ Դրա փոխարեն նրա վրա կրակեցին և թողեցին ճանապարհի մոտ ընկած՝ մեռնելու։ Հաջորդ օրը նա ի վերջո գտնվեց և պատշաճ կերպով հողին հանձնվեց։ Գրիգոր Ամիրյանը կրթություն է ստացել տեղի հայկական դպրոցում, ապա և գնացել ուսանելու Թուրքական բանակի ռազմական ակադեմիա։ 1908 թ. նա ավարտել է ակադեմիան և ստացել լեյտենանտի կոչում։ Ծառայել է Բալկանյան առաջին պատերազմի ընթացքում (1912-1913): Վաղ 1913 թ.-ին Ամիրյանը ձերբակալվել է բուլղար զինվորների կողմից և բանտ նստել։ 1913 թ.-ի կեսերին Լոնդոնի դաշնագրի կնքումից հետո Ամիրյանը և շատ ուրիշներ ազատ են արձակվել։ Առաջին համաշխարհային պատերազմ 1914-1915 թթ. Ամիրյանը ծառայել է որպես զորավար Անդրանիկ Օզանյանի անձնական թիկնապահ և օգնական։ Նա նաև Դրաստամատ Կանայանի (Զորավար Դրո) մոտ ընկերն էր։ Առաջին համաշխարհային պատերազմը 1915 թվականից հասնում է Օսմանյան կայսրություն և առիթ դառնում Հայոց Ցեղասպանության։ Ամիրյանը ջախջախիչ ապրումներ է ունենում կոտորածների պատճառով։ Նրա ընտանիքը տեղահանվում է Բաբերդից։ Երբ Ամիրյան ընտանիքը և հազարավոր այլ ընտանիքներ հասնում են Երզնկա, Գրիգորի մայրը՝ Վարդանուշը, իրեն նետում է Տիգրիս գետը։ 50 անձից բաղկացած ընտանիքը ոտքով կտրում-անցնում է ողջ Օսմանյան կայսրությունը, մինչ բոլորն էլ զոհվում են։ Միակ ողջ մնացածը Հեղանուշն էր՝ Գրիգորի ավագ քույրը, որին հաջողվում է փախչել՝ նախքան օսմանյան զինվորները կհասնեին Բաբերդ։ 1916 թ. ապրիլի 17-ին ռուս գեներալ Վ. Պ. Լյախովը զանգվածային հարձակում է գործում Բաբերդի վրա, որպեսզի քաղաքից դուրս քշի այնտեղ տեղակայված թուրք և գերմանացի զիվորներին, ինչը նրան հաջողվում է։ Նույն ժամանակ Ամիրյանը ծառայում էր Առաջին հայկական կամավորական գնդում։ Վերջինս կռիվներ էր մղում Ռուսաստանի, Պարսկաստանի և Թուրքիայի ողջ սահմանամերձ շրջաններում, կազմված էր 1200 տղամարդուց։ Ամիրյանը հրետանային դիվիզիայի հրամանատարն էր և ծառայել է սպարապետ Թովմաս Նազարբեկյանի, Դրաստամատ Կանայանի, Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ։ Նիկոլայ II ցարի հրաժարականից և Բրեստ-Լիտովսկու հաշտության պայմանագրի կնքումից հետո Առաջին հայկական կամավորական գունդը կազմալուծվում է։ Չնայած Ռուսաստանի կողմից գնդի պաշտոնական արձակմանը՝ Ամիրյանը և կամավորական գունդը շարունակեցին իրենց գործն ապավինելով բրիտանական օգնությանը։ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՒՆԸ
ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 1910-1988 ⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 26․07․1988 Հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)։ 🟠Կրթությունը Լևոն Աբրահամյանը ծնվել է 1910 թ․ մայիսի 11-ին Տաշքենդ քաղաքում։ 1926-1937 թթ․ աշխատել է Տաշքենդի, 1946-1953 թթ․ ՝ Կիրովաբադի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1953 թ․՝ Լենինականի պետական թատրոնի դերասան։ 1986 թ․ նկարահանվել է Օտար խաղեր ֆիլմում։ Գրել է պիեսներ։ ⚫️ Մահացել է 1988 թ․ հուլիսի 26-ին Լենինական քաղաքում 🎥 Դերեր Սեյրան Ալեքսանդր Շիրվանզադե - «Նամուս» Պեպո Գաբրիել Սունդուկյան- «Պեպո» Կարլ Մոոր Շիլլեր - «Ավազակներ» Յագո Ուիլյամ Շեքսպիր- Օթելլո» 🎖 Պարգևներ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1978թ․ 📖 Գրականություն Հարությունյան Ս., Մութաֆյան Լ., Լևոն Աբրահամյան, Երևան, 1986թ։
ՎԱՀՐԱՄ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ 1899^1978 ⚫️ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 18.07.1978 հայ խորհրդային պարուսույց-բալետմայստեր, բժիշկ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958)։ Կենսագրությունը Ծնվել է 1899թ.ապրիլի 4ին Կարինում։ 1920-1922 թթ., որպես հայկական ժողովրդական պարերի պարուսույց, աշխատել է հայազգի պրոֆեսոր Վ․ Էտարյանիի պարի դպրոցում (Թիֆլիս), միաժամանակ ավարտել (1922) Վրաստանի Լուսժողկոմատին կից պարերի դասատուների հատուկ դպրոցը (ղեկավար՝ իտալացի բալետմայստեր Ա. Ֆ. Ինոչենցի)։ 1922 թ. կազմակերպել է Վրաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան, եղել է վարիչ և դասատու, նաև՝ Վրաստանի պետական օպերայի և բալետի արտիստ։ 1924 թ. հիմնադրել է Հայաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան (այժմ՝ Երևանի պարարվեստի ուսումնարան), որը ղեկավարել է մինչև 1932 թ.։ Նույն ստուդիայում 1925 թ. կազմակերպել է հայկական ազգագրական պարերի անսամբլը, որ նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ (որպես հայկական ու կովկասյան պարերի լավագույն մենակատար) առաջին մրցանակներ է շահել Համամիութենական սպարտակիադայում (1928, Մոսկվա) և Անդրկովկասի առաջին օլիմպիադայում (1934, Թբիլիսի)։ Պարարվեստի ստուդիայի սովորողների ուժերով 1926 թ. բեմադրել է Դելիբի «Կոպելիա»-ն (բալետային առաջին բեմադրությունը Հայաստանում)։ 1932-1938 թթ. եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետմայստերը, Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» (1933), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1935) օպերաների պարերի բեմադրողը։ 1957 թ. Թալինի շրջանի Աշնակ գյուղում Վահրամ Արիստակեսյանը ստեղծել է ազգագրական պարերի ինքնագործ խումբ, որն արժանացել է Համաշխարհային VI փառատոնի (1957, Մոսկվա) դափնեկրի կոչման։ Հայաստանի ժողովրդական պարերի անսամբլների համար Վահրամ Արիստակեսյանը վերամշակել և բեմադրել է բազմաթիվ ազգային պարեր։
без подписи
ԼՅՈՒԴՎԻԳ ԾԵՐՈՒՆԻ ԴՈՒՐՅԱՆ 1933-2010 ⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 10․07․2010 Հայ լրագրող (, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թ․ Կենսագրություն Լյուդվիգ Դուրյանը ծնվել է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայաբնակ գյուղում։ 1934 թվականին տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Կոտայքի շրջանի Շահաբ գյուղում։ Սովորել և 1954 թ․ավարտել է Երևանի Միչուրինի անվան պտղաբանջարաբուծական տեխնիկումը, որի ընթացքում տպագրել է իր առաջին բանաստեղծությունները։ 1956 թ․ Կալինինոյի «Կոլտնտեսականի ձայն» շրջանային թերթի պատասխանատու քարտուղար էր, 1957-1969 թթ․՝ գրական աշխատող «Երեկոյան Երևան» թերթում։ 1971 թ․ ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտը (Գրելուն զուգընթաց աշխատել է նախ որպես ագրոտեխնիկ, հետո շրջանային թերթի պատասխանատու քարտուղար, տասնչորս տարի անընդմեջ «Երեկոյան Երևան» օրաթերթի և այնուհետև «Հայաստան» հրատարակչությունում՝ որպես բաժնի վարիչ։ ➡️ ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ 📖 Երկեր Դառնամ փառաբանեմ, Երևան, 1970, 180 էջ։ Եղեգան փող, Երևան, 1973, 156 էջ։ Մաշտոց (պոեմ), Երևան, 1976, 144 էջ։ Արեգակն արդար, Երևան, 1976, 264 էջ։ Լեռները չեն խոնարհվում, Երևան, 1979, 244 էջ։ Բերդ, Երևան, 1983, 352 էջ։ Ընտիր երկեր, Երևան, 1987, 400 էջ։ Ասք հողի (պոեմ), Երևան, 1988, 112 էջ։ Եռագույն առագաստ (բանաստեղծություններ և պոեմ), Երևան, 1990, 342 էջ։ Սիրտն արցունքի մեջ, Երևան, 1994, 191 էջ։ Եվ մանանա, և նշխարք, Երևան, 1999, 156 էջ։ Արև խաչքար, Երևան, 2000, 174 էջ։ Քարե արցունք, Երևան, 2003, 223 էջ։ Մեր տարիքն Արարատն է, Երևան, 2006, 295 էջ։ Աստղաշար, Երևան, 2007, 127 էջ։ Կյանք իմացյալ (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, 2008, 382 էջ։ Այսքանը իմ կյանքից (հուշապատում), Երևան, 2012, 136 էջ։ 📖 Թարգմանություններ Գիտե՞ս երկիրն այս։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1970.- 150 էջ.- Բովանդ.-ից՝ Վեգին Պ. Հայոց տառերը։ Ծաղկած կեռասենի։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1969.- 105 էջ.- Բովանդ-ից՝ Կաբակ Նիստոր. Ճերմակ գիշեր; Գուժել Անատոլի. Երկու քնար։ Կոչևսկի Վիկտոր։ Ցոլքեր.- Երևան։ Հայաստան, 1973.- 212 էջ.- Բովանդ-ից՝ Խաղողի հյութ։ Ղազախ բանաստեղծներ.- Երևան։ Հայաստան, 1968.- 255 էջ.- Բովանդ-ից՝ Շամքենով Ամանժոլ; Մամբեթով Իզտայ; Թոկմագամբեթով Ասկար. Ռուսական ձմեռ; Մուլդագալիև Ջուբան. Խոսակցություն սիրո մասին; Քամին; Աուլի ծուխը։ Յովենկո Սվետլանա։ Կապույտ հուզմունք.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 51 էջ։ Ոսկե դարպասներ։ Ուկրաինական քնարերգություն.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 416 էջ.- Բովանդ-ից՝ Գերասիմենկո Յուրի; Լիտվին Ստեպան; Միսիկ Վասիլի; Պերեբեյնոս Պետրո։ Սովետական Ուզբեկստանի բանաստեղծները.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 175 էջ.- Բովանդ-ից՝ Շեյխզադե։ Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ.- Բովանդ-ից՝ Դավիթաշվիլի Իոսեբ. Հացահատիկի ծիլեր; Բանվորին արհամարհողին; Այգի; Երջանկության աղբյուր։ Տաջիկական քնար.- Երևան։ Հայաստան, 1973.- 379 էջ.- Բովանդ-ից՝ Աբուլղասիմ Լահութի; Պայրավ Սուլեյմոնի; Ուբայդ Ռաջոբ։ Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 163 էջ.- (Գրքասերի գրադարան).- Բովանդ-ից՝ Յովենկո Սվետլանա. Արարատի հայտնությունը
ԼՈՐԵՆՑ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ 1935-2017 ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 6․07․1935 Հայ դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ (2003), Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (1957) ,ՀՅԴ անդամ 1977 թ.: 🟠Կենսագրությունը Ծնվել է Բաքվում 1935թ․ հուլիսի 6-ին 1957 թ․ ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (Վավիկ Վարդանյանի արվեստանոց)։ 1957-1962 թթ․ ՝ Լենինականի դրամատիկական, 1962-1964 թթ․՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական, 1964-2017 թվականին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային պետական թատրոնի դերասան։ 🟠Հասարակական գործունեությունը 1989 թ․ արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հետ ստեղծել է «Վարարկն» հիմնադրամը և Արցախ առաքել սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, դրամական ու նյութական օգնություն ցույց տվել զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, բռնագաղթածներին։ Եղել է Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի ներկայացուցիչը Հայաստանում, մասնակցել կամավորական ջոկատների կազմավորման ու հանդերձավորման, Բերդաձոր զենք, զինամթերք առաքելու աշխատանքներին։ 🎖 Պարգևներ, մրցանակներ Հայաստանի ժողովրդական արտիստ, 2003 «Տարվա լավագույն տղամարդու դերի համար» մրցանակ, 2006 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀԱՅԿԱԶ ՄԵՍԻԱՅԱՆ 1917-2004 ⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 1․07․2004 Հայ փողհար, դիրիժոր, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1962)։ 🟣Կենսագրությունը Ծնվել է 1917թ հունվարի 1-ին Սեբաստիայում ( Օսմանյան Կայսրություն) 1947 թ․ ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆեսոր Տաբակովի դասարան)։ 1938-1942 թթ․, 1945-1947 թթ․եղել է ԽՍՀՄ Մեծ թատրոնի և Համամիութենական ռադիոյի սիմֆո-ջազի, 1947-1960 թթ․ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ 1964 թ․՝ «Երևան» փողային նվագախմբի (1970 թ․՝ Հայաստանի պետական փողային նվագախումբ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1966 թ․ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (կամերային անսամբլի դասարան, դոցենտ՝ 1977 թ․)։ Մեսիայանը համամիութենական երաժիշտ-կատարողների մրցույթի դիպլոմանտ է (1941, Մոսկվա)։ 🎖Պարգևներ և մրցանակներ Մոսկվայի համամիութենական երաժիշտ-կատարողների մրցույթի դիպլոմանտ, 1941 թ. ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1962
ՕՎԻ ՍԵՎՈՒՄՅԱՆ 1878-1920 ԾՆՆԴՅԱՆ ՕՐ 21․06․1978 Հայ ռեժիսոր, Կովկասի հայկական թատրոնների դերասան, թատերական գործիչ։ Դերասանուհի, երգչուհի Լյուսի Սևումյանի ամուսինն է։ Մահացել է Կ․Պոլիսում 1920թ մայիսի 2-ին , 41 տարեկան հասակում ։ 🟢 Կենսագրությունը Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեության առաջին իսկ տարիներից ձգտել է բարեփոխումներ մտցնել ազգային թատրոնում։ Այդ առթիվ մամուլում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ։ 1906 թ․ (Լևոն Մանվելյան և Միքայել Մանվելյան եղբայրների հետ) Ալեքսանդրապոլում հիմնել է ՄԳԹ-ի սկզբունքներով գործող «Ռեժիսորական թատրոնը» (գործել է մեկ տարի)։ 1909-1910 թթ․ ն ղեկավարել է Թիֆլիսի Զուբալովի ժողովրդական տան թատերախումբը։ Կատարելագործվել է ՄԳԹ-ում, ուսումնասիրել Ստանիսլավսկու համակարգը, շփվել Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի, Ա. Յուժին-Սումբատովի, Ե. Բ. Վախտանգովի հետ, հետաքրքրվել Ա. Ա. Թաիրովի, Ա. Անտուանի, Մ. Ռայնհարդի և այլ նշանավոր ռեժիսորների արվեստով՝ ձգտելով գտնել հայ թատրոնի ստեղծագործական զարգացման ինքնուրույն ուղին։ 1913 թ․ Թիֆլիսում ներկայացրել է իր մոտեցումները բեմարվեստի բազմաթիվ հարցերի վերաբերյալ՝ առաջնությունը տալով ռեալիստական թատրոնին։ 1917 թ․ Թիֆլիսում հիմնել է ստուդիա, 1918 թ․ Պյատիգորսկում՝ խորհրդային առաջին հայկական պետական թատրոնը։ Բեմադրություններ Շիլլերի «Ավազակներ» Լև Տոլստոյի «Կենդանի դիակ» Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ» Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», 1918 Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի», Դերենիկ Դեմիրճյանի «Դատաստան» Ս. Յուշկևիչի «Թագավորը» Լևոն Շանթի «Հին աստվածներ» Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» Դերեր Էլիզբարով՝ Շիրվանզադեի «Պատվի համար» Բորիս Գոդունով՝ Լև Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան» Քաղաքագլուխ՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» Ուրիել՝ Գուցկովի «Ուրիել Ակոստա»