ՀԱՅՐԵՆԻՔ
Статистика- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 14 авг.
- Постов за неделю
- 4
- Всего постов
- 23
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 45
- 1/48двое суток
- 51
- 1/72трое суток
- 55
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
без подписи
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է․ վաղ առավոտից կամուրջն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար։
⚡️Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ 🔷Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
«Աէրոֆլոտ»-ն անվանակոչել է իր ինքնաթիռները հայ մեծանուն գործիչների պատվին։ Ռուսական խոշորագույն «Աէրոֆլոտ» ավիաընկերության մի քանի ինքնաթիռներ անվանակոչվել են հայ ժողովրդի ականավոր ներկայացուցիչների պատվին, որոնց վաստակը հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը: Այդ ինքնաթիռներն անվանվել են աշխարհահռչակ հայ ծովանկարիչ, «Իններորդ ալիք» կտավի հեղինակ Հովհաննես Այվազովսկու, լեգենդար կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի, ինչպես նաև «Սուսերով պար», «Գայանե» ու «Սպարտակ» բալետների հեղինակ Արամ Խաչատրյանի պատվին:
🔶 Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 132 մարդ զոհվել է, ևս 570-ը՝ վիրավորվել։ ▫️Կոլումբիայի երկրաբանական ծառայության տվյալներով՝ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտակայքում։
без подписи
Հրաժեշտ շոգերին. Գագիկ Սուրենյան
Ամիդ Սև պարիսպների ու լեգենդար տաճարի գաղտնիքը Դիարբեքիր կամ Ամիդ, քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում՝ Արևմտյան Տիգրիսի աջ ափին՝ Հայկական Տավրոսի հարավային ճյուղից (Կարաջադաղ) իջած հրահոսանքի ծայրին։ Սեպագիր արձանագրություններում քաղաքը հիշատակված է որպես Բիտ-Զամանի երկրամասի կենտրոն։ Պատմությունը Հիմնադրման ժամանակն անորոշ է։ Աքադդական սեպաձև արձանագրություններում հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին՝ Ամեդու անունով։ Մ.թ.ա. 9-րդ դարում հիշատակվում է որպես Բիտ-Զամանի իշխանության կենտրոն։ Մ. թ. ա. 9-8-րդ դարերում Վանի թագավորության գերիշխանության ներքո մասնակցել է հակաասորեստանյան պայքարին։ Մ.թ.ա. 630-ական թվականներին Թիգլատպալասար III-ը գրավել է Դիարբեքիրը և դարձել Ասորեստանի «Տուրտանի տուն» անունով կուսակալության կենտրոն։ Ասորեստանյան տիրակալության քայքայումից հետո (մ.թ.ա. 7-րդ դարի վերջ) միացվել է Հայաստանին։ Հայոց ավանդական պատմությունը Դիարբեքիրի կառուցումը վերագրում է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանին (մ.թ.ա. VIդ. 1-ին կես), որի անունով հայ պատմիչներն այն անվանել են նաև Տիգրանակերտ։ Այդ պատճառով պատմագիտության մեջ Դիարբեքիրը երբեմն շփոթել են Աղձնիք նահանգում Տիգրան Բ-ի հիմնած Տիգրանակերտի հետ։ 298 թ․ Դիարբեքիրը զավթել է Հռոմեական կայսրությունը։ 332 թվականին Կոստանդինոս Մեծ կայսրը վերակառուցել է քաղաքի ամրությունները, այն դարձրել հռոմեական ռազմակայան։ 4-17-րդ դարերում քաղաքին փոխնիփոխ տիրել են պարսիկները, բյուզանդացիները, արաբները, քրդերը, սելջուկյան թուրքերը, թաթար-մոնղոլները, թուրքմենները։ Սեֆյան շահ Իսմայիլի դեմ կռիվներում Սելիմ I սուլթանը գրավել է Դիարբեքիրը և 1515 թվականին ենթարկել օսմանյան թուրքերի տիրապետությանը։ Եղել է Դիարբեքիր նահանգի կենտրոնը։ 1895 թ․ համիդյան ջարդերի ժամանակ ոչնչացվել է 3000 հայ։ Կողոպտվել և հրկիզվել է մոտ 2 հազար տուն, 2,5 հազար խանութ և կրպակ։ Շուրջ 5 հազար հայեր բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Այժմ Դիարբեքիրը Թուրքիայի համանուն իլի կենտրոնն է։ 845.000 բնակչություն (2011 թվականի դրությամբ)։ Ունի սննդի և տեքստիլ արդյունաբերության, ավտոհավաքման գործարաններ։ Երկաթուղային կայան է, խճուղային ճանապարհների հանգույց։ Ներկայումս Դիարբեքիրում բնակվում է 16 հայկական ընտանիք հիմնականում Սուրբ Կիրակոս եկեղեցու շրջակայքում։
Արաբկիր♥️ Արևմտյան Հայաստանի ամենահարուստ և զարգացած հայկական քաղաքներից մեկը, քաղաք, որի անունը կորցրած հայրենիքի հիշողությունը բերեց մինչև Երևան։
🔶 Իրանական ընկերությունները սկսել են Քաջարանի` 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը Հայաստանում:
Արճեշ հայկական քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում, Վանա լճի հյուսիսային ափին։ Արճեշը միջին դարերում գավառի կենտրոն էր։ Պատկանում էր Գնունիների նախարարական տանը, իսկ 1000 թվականից՝ Արծրունիներին։ Երբեմն Վանա լիճը կոչվել է Արճեշի անունով։ Հայ մատենագրության մեջ Արճեշը հիշատակվում է VII դարից։ XVIII դարի երկրորդ կեսից, Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ և XIX դարի երկրորդ կեսից այլևս չէին երևում նրա շենքերը, եկեղեցիները, բնակելի տները և մյուս կառույցները։ Միայն խիստ ալեկոծությունների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դեպի խորքերը, հազիվ նշմարվում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։ Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերեն՝ Էրջիշ) քաղաքը, որը XIX դարի սկզբին ուներ 1500 տուն բնակիչ, մեծ մասը՝ հայեր։ Իսկ XX դարի սկզբներին՝ ընդամենը 260 տուն հայ և քուրդ բնակիչ։ Քաղաքն ունեցել է երկու եկեղեցի։ Նրա մոտ էր գտնվում Մեծոբա հայտնի վանքը, XV դարի պատմագիր Թովմա Մեծոբեցու կրթարանը և գործավայրը։ Արճեշը XV դարում հայկական մշակույթի կենտրոններից էր՝ գրչության կարևոր օջախ, որի հետ է կապված մի ամբողջ շարք ձեռագրեր ընդօրինակած գրիչներ Ազարիայի, Ստեփանոսի, Սիմեոն Արճիշեցու, Գրիգոր Տաուշեցու և ուրիշների գործունեությունը։ Ականց–Արճեշ քաղաքում է ծնվել հայ ականավոր զորավար, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում փառաբանված գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը։ Ներկայում քաղաքը գտնվում է Թոուրքիայում, Վանի մարզի Էրջիշ շրջանի կենտրոնն է։ Բնակչությունը՝ 81,212 մարդ, հիմնականում քրդեր։
Օգոստոսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 11։54-ին Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են փրկարար ծառայությունից Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
без подписи
без подписи
Սեբաստացի Մուրադ 1874-1918 (Մուրադ Գևորգի Խրիմյան, Կյուրիկյան ⚫️ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 4․08․1918 Հայդուկապետ, հայոց ազատամարտի աննկուն երախտավորներից էր։ Եղել է հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպողներից։ Իր զինակից Կայծակ Առաքելի հետ փրկել է շատերի, հատկապես որբ երեխաների կյանքը։ ՀՅԴ․ անդամ Ծնվել է Սեբաստիայի Կովտուն գյուղում, 1874 թ․։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվել են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանել է նրանցից մեկին, իսկ մյուսները փախել են։ Պատանին ստիպված լքել է գյուղը, որպեսզի չընկնի բանտ, և սկսել է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ մտել է հնչակյան կուսակցության շարքերում։ Թուրքերի հետապնդումից խուսափելու համար, հայոց պատրիարքի միջնորդությամբ մեկնել է Եգիպտոս, այնտեղից՝ Աթենք, հետո՝ Թիֆլիս։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսում մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերում։ ➡️Սեբաստացի Մուրադ ➡️ Սեբաստացի Մուրադ ➡️Սեբաստացի Մուրադ 🟠Սասունի ապստամբությունը 1904 թ. հավաքվում է «Մրրիկ» խումբը, որը պետք է զենք տեղափոխեր Սասուն։ Մուրադը մտնում է այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանը և ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերին հասնելով Գելիգուզան՝ նրանք խոնարհվում են Աղբյուր Սերոբի շիրիմին ու գնում հանդիպելու Անդրանիկին։ Ինքնապաշտպանական կռիվներում հերոսական էջեր գրել են Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Մշեցի Սմբատը, Հրայր Դժոխքը, Կայծակ Առաքելը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են արել հակառակորդին, բայց սպանվում է Հրայրը։ 🟠Հայ-թաթարական կռիվներ Մուրադը մասնակցել է հայ-թաթարական կռիւներին։ Մեկնելով Նախիջևան, դարձել է տեղի ինքնապաշտպանության ղեկավարը։ Թաթարական խաժամուժը կոտորվելով ետ է քաշվել։ Այստեղից Մուրադն իր 50 կտրիճներով անցել է Զանգեզուր, մասնակցելով ինքնապաշտպանության կռիւներին։ Տաթևի վանքի վանահայրը Մուրադի մասին գրում է իր հուշերում. «Սեբաստացի Մուրադը մի ցայտուն, բնորոշ տիպ էր եւ ժողովրդական հերոս՝ բառիս լայն առումով։ Նա ապրում էր գիւղերում՝ պարզ, համեստ նիստ ու կացով, բարոյական բարձր զգացումներով տոգորուած…»։ ։ 🟠Ամուսնությունը 1910 թ. իր ծննդավայրի սբ. Նշան վանքում Մուրադն ամուսնանում է ուսուցչուհի Ագապիի հետ։ Վկաներից էր Դանիել Վարուժանը, որը տարված ու հիացած էր Մուրադի սխրանքներով։ Ամուսնության արարողության ժամանակ Մուրադը հայտարարում է. «Ամուսնանալով չեմ հրաժարի իմ սուրբ պայքարեն։ Թե հայրենիքս զիս կանչե, անո՛ր ձայնին է, որ պետք է հետևիմ»։ 🟠Մեկ հայը՝ մեկ ոսկի Ադանայի ջարդի լուրը Մուրադը համոզում է, որ հարկավոր է նախապատրաստել ժողովրդին ընդդեմ գալիք արհավիրքի։ Նա սկսում է զենք հավաքել։ Սակայն հրապարակվում է Մուրադի ձերբակալման հրամանը մեծ գլխագնով, և նա 1915 թ. մարտ ամսին բարձրանում է սարերը իր մոտիկ ընկերների հետ։ Սկսվում է Սեբաստիայի հայերի տեղահանությունը։ Մուրադը տեսել է իրենց գյուղի կարավանը, կնոջն ու երեխային, որին կնքել էր Գևորգ Չաուշի անունով։ 22 զինակիցներով Մուրադը իջել է Սև ծովի ափերը։ Սամսոնում բռնագրավելով թուրքական մի առագաստանավ, հասնում են Բաթում։ Արդեն ազատագրված Երզնկայում Մուրադը Կայծակ Առաքելի հետ զբաղվել է գերեվարված հայ որբերի ետ գնմամբ։ Նշանաբանը՝ «մեկ հայը՝ մեկ ոսկի»։ Առևտուրը տարվում էր նաև Մշո դաշտի գյուղերում, Սասունի լեռներում ու կիրճերում։ Հավաքելով հարյուրավոր անտուն ու որբ երեխաներ, Մուրադն ու Առաքելը նրանց հասցնում են Արաքսի ափերը և ետ գնում՝ միանալու Անդրանիկին։ ⚫️Մահը Ռուսաստանում հեղափոխություն էր եղել։ Կարմիր Բանակը մտնում է Բաքու, կռվելու Նուրի փաշայի զորքերի հետ։ Ի՞նչ է սպասվում այնտեղ ապրող հարյուրավոր հայերին։ Այս էր մտահոգում Մուրադին, և նա իր ջոկատով հասնում է Բաքու։ 1918 թ. օգոստոսի 4-ին Սեբաստացի Մուրադը նահատակվեց թուրքերի մի խմբի դեմ կռվի պահին։ Միայն երկու օր հետո Մշեցի Արշակը հեծելախմբով գրոհելով կարողացավ ձեռք բերել մեծ հայդուկի դիակը։ Մարմինը հետագայում ամփոփվել է Թիֆլիսում, Խոջիվանքի գերեզմանոցում։ «Տղե՛րք, ի սեր Աստուծո եւ այս խեղճ փոքրիկներուն ու ձեր քույրերուն, զենք վերցուցե՛ք ու տղամարդու պես կռվիլ սորվեցեք։ Եթե այս կիրճերուն մեջ անվեհեր ու խիզախորեն չկրնանք կռվիլ, ամենքս էլ կորսված ենք։ Ահա իմ վերջին խոսքս»։ Սեբաստացի Մուրադ
Ազգությամբ տաջիկ Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով։ Նա իր հաղթանակը նվիրել է պատերազմի դաշտում նահատակված ՏՂԵՐՔԻՆ 🇦🇲
ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ 1900-1934 ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ 2․08․1934 1934թ օգոստոսի 2-ին Արգենտինայի Կորդովա քաղաքում թոքաղտից մահացավ Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ «NEMESIS» գործողության վրիժարուներից՝ Արամ Երկանյան ։ ▪️ 1917 թ․ Արամը եղել է Կովկասյան ռազմաճակատի Էրզրում-Մամախաթուն հատվածի հաղորդակցության ճանապարհների ձիավոր խմբի պետ։ ▪️ 1918 թ․ Բաշ-Ապարանի հաղթական ճակատամարտում՝ հայտնի ֆիդայի Զեմլյակի ձիավոր խմբի հետ իբրև գնդացրային դասակի պետ։ ▪️ 1918 թ․դեկտեմբերին, դառնալով Հայաստանի Հանրապետության բանակի հատուկ հանձնարարությունների զինվոր, Արամը կարճ ժամանակում լիկվիդացրել է Լոռվա շրջանի, մասնավորապես՝ Ղարաքիլիսայի շրջակայքում գործող թյուրքական ավազակախմբերը (ի դեպ, նրա հարազատները, գաղթելով հայրենի Էրզրումից, ապրում էին Ղարաքիլիսայում)։ ՀՅԴ «NEMESIS» գործողության ցանկ ▪️1920 թ․ հունիսի 19-ին Թիֆլիսի Գոլովինսկու (հիմա՝ Ռուսթավելու պողոտա) փողոցում Արամը սպանեց Խան-Խոյսկուն և նրա երկու օգնականներին։ ▪️ 1920թ․ Թիֆլիսի Երևանսկու հրապարակում Արամ Երկանյանը սպանել է Մուսավաթ կուսակցության անդամ Ղասիմբեկովին։ Նա սպանել է նաև բուլղարացի գործակալ Սաֆարովին։ ▪️ 1922 թ․ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ ոչնչացնում է երիտթուրքական գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին։ ▪️ 1922թ․ Կ․Պոլիսում գնդակահարել է Արթին Քեհյանին։ 1922-1927 թթ․ Արամն ապրել է Ռումինիայում, հետո անցել Արգենտինա։ Բուենոս Այրեսում 1930 թ. հիմնել է տպարան, որը հիմք է դարձել 1931-ին հիմնադրված եւ առ այսօր հրատարակվող «Արմենիա» թերթի լոյսընծայման։ Ամուսնացել է, ունեցել է մեկ դուստր։ Երկանյանը ապրել է ընդամենը 34 տարի։ Թոքախտից վարակվելով, անցել է Կորդովա նահանգը, որտեղ եւ մահացել է։ Գերեզմանը գտնվում է նահանգի մայրաքաղաք Կորդովայի ՀՅԴ «Անդրանիկ» ակումբում։
🇦🇲Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին
Բյուրականում ընթանում է ՀամաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումը Բյուրականն իր գիրկն է ընդունել 900 ՀՄԸՄ-ականների, որոնք ժամանել են աշխարհի 23 երկրներից՝ նրանց համախմբելով մեկ գաղափարի, մեկ երդման և մեկ հայրենիքի շուրջ։ ՀՄԸՄ-ական բանակման մասնակիցները նաև համաշխարհային նոր ռեկորդ են սահմանել։ Բանակավայրում 809 մասնակից կազմել է մարդկային ամենամեծ շուշանածաղկի պատկերը՝ գրանցվելով «Գինեսի համաշխարհային ռեկորդների» գրքում։
Հայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելով։