Հայոց Պատմություն 🇦🇲 Armenian History
Статистика- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 11
- Всего постов
- 38
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 78
- 1/48двое суток
- 89
- 1/72трое суток
- 96
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
🇦🇲 Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազար քառ. կմ տարածք։ Այն ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի որևէ աշխարհ։ Հանրապետության տարածքում ընդգրկված են պատմական Սյունիքի և Այրարատի գավառներ, ավելի փոքր հատվածներ՝ Գուգարքից, Ուտիքից և Արցախից, ինչպես նաև Վասպուրականից՝ մի փոքրիկ հատված։
😏 Քանդակազարդ սյուն Դվին մայրաքաղաքից։
🇦🇲 Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով, պատմական Հայաստանի մեծ մասը հայաթափվեց։ Հայ ժողովուրդը կորցրեց իր պապենական հայրենիքի և պատմական հողերի մեծագույն մասը։
📍Էջմիածին ❤️🇦🇲 Իսկ դու վերջին անգամ ե՞րբ ես եղել այստեղ։ #armenia #ejmiacin #church
без подписи
❤Կիլիկիայի Լևոն Գ արքան և նրա կինը՝ Կեռան թագուհին❤ Այս տեսքի համար հիմք եմ ընդունել Թորոս Ռոսլինի նկարազարդումը։
❤ Այսօր հորեղբորս՝ Դավիթ Գևորգյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1960 թվականի օգոստոսի 12-ին Ջաջուռում։ 1988 թվականից մասնակցել է Արցախյան շարժմանը, իսկ 1991 թվականից՝ ազգային-ազատագրական պայքարին։ 1992 թվականին ընդգրկվել է «Արծիվ-մահապարտներ» գումարտակի կազմում և մասնակցել Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրերի համար մղված մարտերին։ 1992 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Չլդրանի բարձունքների համար մղվող մարտում, վիրավոր ընկերոջը մարտադաշտից դուրս բերելիս զոհվել է։ Դավիթը ընդամենը 32 տարեկան էր։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի և Արցախի «Արիության մեդալ»-ներով։
❤️ 11–14-րդ դարերում հայերը Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում՝ Կիլիկիայում, ստեղծեցին հզոր հայկական պետություն՝ Կիլիկիայի հայկական թագավորությունը։ Այն իր ծաղկման շրջանում զբաղեցնում էր մինչև 50 հազար քառ. կմ տարածք և կարևոր դեր ուներ տարածաշրջանի քաղաքական ու առևտրական կյանքում։
🪙 Մ.թ.ա. 2492 թվականի օգոստոսի 11-ին տեղի է ունեցել Հայոց ձորի ճակատամարտը՝ Հայկ նահապետի ու Բելի զորքերի միջև, Վանա լճի արևելյան ափին, Խոշաբ գետի հովտում, Հայոց ձոր գավառում (Վասպուրական): 🫅 Հայկ նահապետը չճանաչելով Բելի աստվածությունը, ապստամբում է նրա դեմ, գաղթում յուրայիններով դեպի հյուսիս, հաստատվում Վանա լճի արևմտյան կողմում: Բելը իր բանակով արշավում է նրա վրա, բայց ճակատամարտում պարտվում է և սպանվում Հայկի ձեռքով:
🏰 5-րդ դարում հայկական անկախ պետականության անկումից հետո, մի քանի դար անց, հայերը կրկին վերականգնեցին իրենց անկախ պետականությունը։ 9–12-րդ դարերում Հայաստանում Բագրատունիների և հայկական այլ իշխանական տոհմերի գլխավորությամբ ստեղծվեցին ու գոյատևեցին մի քանի հայկական թագավորություններ և իշխանություններ։
🏛️ Փոքր Հայքը (Փոքր Հայաստան) տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք։ Երկու հայկական թագավորությունների սահմանը հիմնականում անցնում էր Արևմտյան Եփրատ գետով։ Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազար քառ. կմ։
🏛️ Մեծ Հայքի ամենախոշոր և նշանավոր աշխարհը Այրարատն էր։ Պատահական չէ, որ Հայաստանի բազմաթիվ մայրաքաղաքներ՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Անին, Երևանը և այլք, գտնվել են հենց Այրարատ աշխարհում։
Մե՞նք... ի՜նչ հեշտ ենք հաշտվում մեր կորուստների հետ, ի՜նչ տրամաբանական բացատրություններ ենք գտնում և ինչ արագ մոռանում, ջնջում մեր հիշողությունից ... ©️ Վարդգես Պետրոսյան
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи